23.09.2023 | 15:10

23.09.2023 | 14:10

23.09.2023 | 13:10

23.09.2023 | 12:10

23.09.2023 | 11:10

22.09.2023 | 15:10

22.09.2023 | 14:10

22.09.2023 | 13:10

22.09.2023 | 12:10

22.09.2023 | 11:10

21.09.2023 | 15:10

21.09.2023 | 14:10

21.09.2023 | 13:10

21.09.2023 | 12:10

21.09.2023 | 11:10

20.09.2023 | 15:10

20.09.2023 | 14:10

20.09.2023 | 13:10

20.09.2023 | 12:10

20.09.2023 | 11:10

19.09.2023 | 15:10

19.09.2023 | 14:22

19.09.2023 | 14:10

19.09.2023 | 13:10

19.09.2023 | 12:10

19.09.2023 | 11:10

18.09.2023 | 14:10

18.09.2023 | 13:10

18.09.2023 | 12:10

18.09.2023 | 11:10

16.09.2023 | 14:10

16.09.2023 | 12:10

15.09.2023 | 15:10

15.09.2023 | 14:10

15.09.2023 | 13:10

15.09.2023 | 12:10

15.09.2023 | 11:10

14.09.2023 | 15:10

Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Վատիկանիգաղտնի արխիւներու հրապարակման լուրը տակաւ լուսարձակներ կը կեդրոնացնէ իր վրայ: Ամէն բանէ առաջ անշուշտ ընտրուած ժամանակահատուածը մտածել կու տայ քաղաքական հաւանական շարժառիթներու եւ այս պահուն Թուրքիոյ վրայ նոր ճնշամիջոցներգործադրելու մասին: Ի հարկ է բացարձակ հաստատումներ կատարելը այս ուղղութեամբ յարիր չէ քաղաքական տրամաբանութեան: Այսուհանդերձ` հարցադրումը պարտադիր է: Ինչո՞ւ հիմա կորոշէ Վատիկանը հրապարակել այս ժամանակաշրջանին կտրուածքով եւ տուեալ ժամանակի պարունակին մէջ տեղադրուող Հայոց ցեղասպանութեան վերաբերող արխիւները:
Վատիկանի օրուան դիրքորոշումները Լեօ 13րդ պապին յորդորները սուլթան Ապտըլ Համիտին պապական ներկայացուցիչներուն տեղակագրումները իրադարձութիւններուն մասին այս ամբողջը պիտիգան լուրջ հարուած հասցնելու Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան: Անկէ առաջ սակայն« անհրաժեշտ է պատկերացնել Վատիկանի կատարելիք հրապարակումներուն ունենալիք հաւանական ազդեցութիւնը քրիստոնեայ աշխարհին վրայ հայ ժողովուրդի ցեղասպանեալ կարգավիճակը արմատապէս համոզիչ դարձնելու համար քրիստոնեայ հասարակութիւններուն վրայ:
Ճիշդ է. Պէտք է սահմանազատել հասարակութեան մօտ ստեղծուելիք համոզումն ու պետութիւններու որոշումներուն վրայ ունենալիք վճռորոշ հանգամանքը: Երկրորդի պարագային իրադրութիւններու ճշմարտացիութիւնը բաւարար չէ դիրքորոշուելու` իրերը իրենց անուններով կոչելու համար: Սակայն` վերադառնալով քաղաքական շարժառիթային տրամաբանութեան, պահի ընտրութիւնը` նման արխիւներու հրապարակման առ նուազն կրնայ նախանշել համաեւրոպական տրամադրուածութիւն մը կարեւոր ճնշամիջոցգործադրելու համար Թուրքիոյ դէմ:
Ի վերջոյ Վատիկանի արխիւներու համապատասխան խորհուրդը միայնգիտականութենէ եւ արխիւագիտութենէ թելադրուած ըլլալու չէ, նման որոշումներ կայացուցած ըլալու համար: Այս հանգամանքները նկատի ունենալով ենթադրելի է որոշ չափով, թէ որքան անհանգստութիւն պատճառած կըլլան Վատիկանի այս բաժանմունքի պատասխանատուները իրենց այս որոշումով` ժխտողականներուն համար: Թրքական մամուլը աշխուժացած է այս ուղղութեամբ: Թրքական « Ուաթան»ը փութկոտութեամբ դիմած է Վատիկանի արխիւներու պատասխանատու մոնսէնիոր Սերժիօ Պականոյին այս մասին տեղեկութիւններ քաղելունպատակով:
Վատիկանի պաշտօնակատարի հայթայթած սեղմ տեղեկութիւնները յատկանշուած են մանաւանդ հայ մանուկներու նկատմամբ Թուրքիոյ կիրարկած ջարդերու նկարագրականով: Բացի զգայացունց նկարագրականներէն Վատիկանի հոգեւորականին ընտրած թեման` հայ մանուկները, հիմնովին կը հարուածէ թրքական ժխտողական քաղաքականութեան հիմերը: Այստեղ համայն մարդկութեանգութը շարժող եւ ընդվզումի ալիքի բարձրացման իրողութեան առընթեր կը չէզոքացուին թրքական թեզերը` զինեալ բախումներու, երկկողմանի զոհերու, ռուսական բանակներուն օգնած ըլալլալու եւ զանգուածային «տեղափոխութիւն» կազմակերպած ըլալու: Տեղեկութիւններու այս նմուշին մէջ, պարզապէս մանուկներուն նկատմամբգործադրուած ջարդի վկայութիւններու մասին է խօսքը: Վատիկանէն ուզուած բացատրականին դիմաց այս նախաբանը բարացուցական է: Կաթոլիկ աշխարհի կեդրոնէն հրապարակելի արխիւներու այս ահազանգը կրնայ բեկումնային նշանակութիւն ունենալ ցեղասպանութեան ճշմարտացիութեան, իրողականութեան եւ անհերքելիութեան ի խնդիր տարուող աշխատանքներուն համար:Վատիկանի արխիւները, յայտնապէս նկատառելի լուսարձակներ պիտի շարունակեն խլել այս թղթածրարով զբաղողգիտական շրջանակներէն:
Հայկական կողմին համար, այս կարեւոր իրականութիւնը պարզապէս պիտի վերհամոզէ, որ փաստացիութեան հանգրուանը աւելիով ամրագրուած է եւ պահն է հատուցման իրաւականութեան ուղղութեամբ ուժերը կեդրոնացնելու:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»‑ի գլխաւոր խմբագիր
Արաբական աշխարհի ժողովրդային ըմբոստութեան եւ արդէն իսկ կործանած Եթովպիոյ կայսրութեան մասին գրած յօդուածաշարքիս երրրոդը յատկացուած է Հայաստանին: Հոն մնայուն չեմ ապրած, սակայն բազմաթիւ այցելութիւններով ճանչցեր եմ ժողովուրդը իր զանազան խաւերով, մտայնութեամբ, հայրենասիրական աստիճանաւորումներով ու քաղաքացիական պարտաւորութիւններու եւ իրաւունքներու հանդէպ գիտակցութեան մակարդակով: Փորձեր եմ նաեւ ճանչնալ իշխանութիւնը կազմող դասակարգը, խորհրդային շրջանէն սկսեալ, նոյն մօտեցումով: Եւ եթէ յաճախ բուռն եւ աննպաստ եղած են դատումներս, պատճառը պէտք է փնտռել այն իրականութեան մէջ, որ Հայաստանը նախնեացս կողմէ ժառանգ ձգուած հարազատ հայրենիքիս մէկ բեկորն է: Ծանօթ պատճառներով Սփիւռք ծնած օտար քաղաքացի մըն եմ, բայց հայ եմ Հայաստան ապրող շատ մը հայերէն աւելի:
Խօսելով հայրենաբնակ հայութեան հայրենասիրական մակարդակին մասին, ցաւալի է վկայել, թէ թերի է այդ զգացումը, որ ժողովուրդը հայրենիքին կապող գլխաւոր եւ բնական զգացումը պէտք էր ըլլար: Ընդհանուր առմամբ սփիւռքահայը աւելի հայրենասէր է քան Հայաստանի հայը, բացի հողին կապուած, պատմական Հայաստանէն մնացած բեկորին կառչած, լեռներն ու ձորերը ապաստանած ժողովուրդէն, որ հայրենիքին ողնայարը կը նկատուի:
Տարբեր երանգ ունին հայրենիքի հայուն եւ Սփիւռքի հայուն հայրենասիրութիւնը: Հայրենիքի հայութիւնը ապրում է, երջանիկ կամ դժգոհ ու տառապալից, բայց ամէն պարագայի տակ ապրում է: Մինչ սփիւռքահայութիւնը պատմական հայրենիքի մը կամ ժողովուրդի մը պատկանած ըլլալու գիտակցութիւն է, կարօտի զգացում մըն է, որ զինք հեռուէն կը կապէ երկրին, ուր ատենը մէկ կ’այցելէ, կարօտը կ’առնէ բայց չի հաստատուիր հոն: Պատճառներ ունի, արդարացի պատճառներ, կենցաղի տեսակէտէն: Տարբեր են Սփիւռքի եւ հայրենիքի կենցաղի պայմանները, չըսելու համար, որ Հայաստանի կենցաղի պայմանները չեն հասնիր Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի եւ նոյնիսկ Մերձաւոր Արեւելքի կենցաղի պայմաններուն: Ամէն բանէ առաջ մարդկային իրաւունքներու տեսակէտէն Հայաստան շատ ետ կը մնայ ընդունուած չափանիշերէն: Այս հաստատումս փաստելու համար անհրաժեշտ չէ վկայութեան բերել այդ մարզի միջազգային յաձնախումբերուն կամ ներկայացուցիչներուն տեղեկագիրները: Ապա օրէնքի եւ արդարութեան բացակայութիւնը, կամ մեղմ ասած, թերի ու կողմնակալ գործադրութիւնը:
Յանցաւոր նկատուած անհատներու եւ խմբակցութիւններու դէմ պետական վայրագ վերաբերումը: Դեռ չէ մոռցուած պարագան այն մարդուն, որ ճաշարանէ մը դուրս ելլող իր նախկին բարեկամ` նախագահ Ռոպերթ Քոչարեանը տեսնելով, ի ցոյց մարդկանց, հին մտերմութեամբ «բարեւ Ռոբօե ըսեր է: Խեղճ մարդուկը այդ յանդգնութեան գինը իր կեանքովը վճարեց` տեղւոյն վրայ բրածեծ ըլլալով նախագահական պահակագունդի անդամներէն:
Այս մարզին մէջ անմոռանալի թուական մը պիտի մնայ 27 Հոկտեմբեր 1997ն, երբ Յունանեան կոչուած հրէշին գլխաւորած ոճրագործներու խումբը Ազգային Խորհրդարանին մէջ ջարդեց հայրենի պետութեան տասնեակ մը անդամները, գլխաւորութեամբ խորհրդարանի նախագահ Կարէն Դեմիրճեանի եւ վարչապետ Վազգէն Սարգսեանի: Կեանքը խնայուեցաւ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին, որ ժամանակ մը տնային կալանքի տակ դրուելէ յետոյ, այժմ ազատ արձակուած է, նոյնիսկ հանդուրժելով որ ընդդիմութիւն կազմակերպէ: Հանդուրժելուն հետ գիտեն նաեւ, երբ պէտք զգան, ոչնչացնելը, ինչպէս տխրահռչակ Մարտ 1-ի սպանդը:
Ոճրագործները ցարդ չեն դատուած եւ չեն բացայայտուած զանոնք ազգադաւ այդ ոճիրին մղողները, որոնք հայրենի իշխանութիւնը խլեցին: Բայց հակառակ դատ-դատաստան չկատարուելուն եւ ազգադաւ այս ոճիրը կազմակերպողներու ինքնութիւնը չբացայայտելու բոլոր ճիգերուն` հայրենիքի լռութեան դատապարտուած ժողովուրդին եւ սփիւռքահայութեան ծանօթ է անոնց հասցէն: Երբ ի մտի ունենանք, թէ զինեալ ոճրագործները խորհրդարան մտան ապահովութեան նախարար Սերժ Սարգսեանի կողմէ նշանակուած պահակներու թոյլտուութեամբ, յստակ կը դառնայ այդ հասցէն:
Այդ սեւ թուականէն ի վեր անցան երկուտասնեակ մը տարիներ եւ հայրենի ժողովուրդը ոտքի ելլելով հաշուեյարդար չկատարեց ոճրագործ իշխանութեան հետ: Չգտնուեցաւ նաեւ հերոս մը, որ արդար դատաստան կատարէր անոնց հետ: Ահա°, թէ ինչո°ւ այս նիւթին մասին յօդուածաշարքս անուանեցի «Ժողովուրդները Արժանի Են Իրենց Իշխանութեանե:
ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ
Քիչ առաջ մենք մի նամակ ստացանք ուղղված «Ժառանգություն» Կուսակցության ղեկավար Ռաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանին
Նամակը ներկայացնում ենք որպես վարկած՝ խթանելու համար ՀՀ-ում բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրման հետ կապված քննարկումը:
«Հարգելի պարոն Հովհանիսյան,
Բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրումը իր մեջ վտանգ է պարունակում մարդկության և Հայաստանի համար: Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետևում կանգնած ուժերը Հայաստանում թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական և հոգեբանական առանձնահատկությունների մասին և որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում հանդիսանոում է չիպ-ռադիոկայան:
Նույնականացման քարտերը չիպ-ռադիոկայանով դա նույն կատարելագործված սոցքարտերն են, որոնք դատապարտված էին որպես հակաօրինական Սահմանադրական Դատարանի կողմից:
Շատ վիրավորական է անպետք հակասահմանադրական սոցքարտերի ներդրումը որպես հոգեբանական խորամանկություն-միջոց սովորեցնել բնակչությանը ավելի վտանգավոր նախագծին. նույնականացման քարտին և բիոմետրիկ անձնագրին: Իսկ հետո, երբ որ բոլորին հոգեբանորեն կկոտրեն և կստիպեն հանձնել մատնահետքերը բիոմետրիկ փաստաթղթերի համար, կսկսեն պահանջել ուրիշ բիոմետրիկ պարամետրեր, օրինակ, աչքի ծիածանափայլ թաղանթը:
Խոստումները անձնական տվյալների պաշտպանության մասին ծիծաղելի են: Խակերները բացում էին նույնիսկ Պենտագոնի կայքը: Բացի դրանից, համակարգչային համակարգի տերերից, որտեղ պահվում են մեր տվյալները, մենք պաշտպանված չենք: Որոշ քաղաքական ուժերը, որոնք գաղտնի ղեկավարում են Արևմուտքի տնտեսությունը կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով, պլանավորում են հայտնաբերել և ոչնչացնել այն կրիտիկական մտածելակերպ ունեցող մարդկանց, որոնք կարող են իրենց իշխանության համար վտանգ ներկայացնել: Սակայն կտուժեն նաև սովորական քաղաքացիները:
Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական և հոգեբանական տեղեկությունները ապագա քաղաքական գործիչների ուժեղ և թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այս նախագծի ետևում: Այս տեղեկությունները, չի բացառվում, կարող են ստանալ նաև Հայաստանի տարածաշրջանային թշնամիները:
Բոլոր դեպքերում կա բժշկական գաղտնիքի և անձի անձեռնմխելիությանը ոտնահարում, քանի որ համաձայն գիտական տվյալների, բիոմետրիկ տվյալները պարունակում են տեղեկություններ անձի առողջության և հոգեբանական առանձնահատկությունների մասին: Համաձայն իրիդոլոգիայի- հոգեբանական և ֆիզիոլոգիական տեղեկությունները կարելի է ստանալ աչքի ծիածանափայլ թաղանթից: Համաձայն դերմատոգլիֆիկայի-հոգեբանական ստատուսը, արանձնահատկությունները և հիվանդությունների մեծ ցանկը կարելի է որոշել մատնահետքերից: Կան ապացույցներ, որ Բաումանի ինստիտուտը Մոսկվայում, որը մի կողմից ամենախոշոր բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների ցուցակում է, մյուս կողմից` ստեղծել է հատուկ սարքեր, որոնք, օգտագործելով մատնահետքերը և աչքի ծիածանափայլ տաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը և հիվանդությունները ( իբր մասնագիտական ընտրության համար, профотбор):
Վերջերս բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որոշել են Հայաստանում մատնահետքերը նույնականացման քարտի չիպ-ռադիօհաղորդչի մեջ չմտցնել, թողնելով մատնահետքերը միայն էլեկտրոնային անձնագրում արտասահման գնալու համար: Սակայն դա միայն հոգեբանական խորամանկություն (հոգեբանական մանիպուլյացիյա): Մատնահետքերը հետո են մտցնելու, երբ որ մեծամասնությունը ընտելանալու է նույնականացման քարտին: Դա նման է այն բանին, որ սոցքարտերը օգտագործվում են հոգեբանական խորամանկության կարգով, որպես միջոց բոլորին սովորեցնելու նույնականացման քարտին: Շատերի կարծիքով սեպտեմբերի 11-ի 2001թ. ահաբեկչությունը կազմակերպված էր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը և որոշ երկրների վրա հարձակումը արդարացնելու համար: Սեպտեմբերի 11-ի 2001 թ. ահաբեկչության պաշտոնական վարկածը պարունակում է բազմաթիվ տրամաբանական սխալներ, որոնք ցույց են տալիս պաշտոնական վարկածի սուտը:
Բիոմետրիկ բիզնեսը նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի և դրա հետ կապված սարքերի ներդրմանը-դա հսկայական գումարներ են:
Լրացում. Չիպը- էլեկտրոնային տվյալների պահոց է, նա ունի պասսիվ ռադիոհաղորդիչ, որը ստանում է էներգիա Էլեկտրամագնիսական ինդուկցիայի միջոցով RFID-րիդերից: Միանալով, չիպը փոխանցում է բիոմետրիկ տվյալները RFID-րիդերին: RFID նշանակում է Radio Frequency Identification, ռադիոհաճախանական նույնականացում:
Նշենք, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որպես կանոն թաքցնում են,
որ ի հակառակ իրենց պնդումների էլեկտրոնային անձնագրի պաշտպանվածության մասին, որոշ մասնագետները ապացուցել են, որ հնարավոր է կեղծել RFID-չիպերը, գողանալով տեղեկությունները հեռավորության վրա, ստեղծելով RFID-չիպը նոր տվյալներով կեղծ անձնագրի համար: Այս ամենի մասին կարդացեք հոդվածում
Նշենք նաև, որ բոլոր գործողությունները (վճարումները, պատվերները, դիմումները), որոնք հնարավոր է կատարել տնային համակարգչից նույնականացման քարտի միջոցով, օգտագործելով թանգ RFID-ռիդերը, որի մասին նույնականացման քարտերի լոբբիստները Հայաստանում լռում են, կարելի է կատարել արանց նույնականացման քարտի, շատ անգամ ավելի էժան հատուկ մուլտիֆունկցիոնալ համակարգչային ծրագրի միջոցով: Արդեն հիմա որոշ մարդիկ մոտավորապես այս ձևով կոմունալ վճարումներ են կատարում: Այսպիսով, բացի դրանից, որ նույնականացման քարտը Սահմանադրության և մարդու իրավունքների ոտնահարումն է, դա ըստ էության թանկ ավելորդություն է:
Այսպիսով, գախտնի ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի ետևում նախատեսել են հետևյալ քայլերը. սկզբում սոցքարտեր, հետո սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր) դեռ արանց մատնահետքերի և միաժամանակ էլեկտրոնային անձնագիր մատնահետքերով RFID-չիպում, դա հոգեբանորեն նախապատրաստում է մարդկանց հաջորդ քայլին՝ կպահանջեն մատնահետքերը արդեն նույնականացման քարտերի մեջ, իսկ երբ որ մարդիկ կընտելանան նաև այս քայլին, կսկսեն մտցնել նորանոր բիոմետրիկ պարամետրեր, օրինակ` աչքի ծիածանափայլ թաղանթը: Եվ վերջանալու է դա, երբ ռադիոհաղորդիչ-չիպը պարտադիր կարգով տեղադրվելու է մարմնի մեջ:
Ամեն մի քայլը այս մանիպուլյատիվ շխթայի մեջ հոգեբանորեն նախապատրաստում է հաջորդ քայլին: Հենց գործի այդպիսի ընթաղցքի մասին զգուշացնում էին տարբեր երկրներում իրավապաշտպանները:
Այսպիսով բիոմետրիկ պաստաթղթերը պետք է մերժել բազմաթիվ պատճառներով. և քանի որ վերջի հրեշավոր նպատակը բացահայտված է, և որովհետև միջանկյալ քայլերը ինչպես ապացուցված էր վերևում, նույնպես հրեշավոր են և պարունակում են Սահմանադրության և մարդու իրավունքների և բարոյականության բազմաթիվ խախտումներ և վտանգ են ներկայացնում և անձի, և երկրի և մարդկության համար:
Հաշվի առնելով բոլոր վերոհիշյալ փաստարկները,
խնդրում ենք Ձեզ, քվեարկեք ընդդեմ հետևյալ նախագծերի.
Կ-673-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “ նույնականացման քարտերի մասին”
Կ-6732-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին” ,
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0, “Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին”, որոնք նպատակ ունեն ներդնել Հայաստանում, հակասահմանադրական, հակամարդկային, երկրին վնասող նույնականացման քարտերը և էլեկտրոնային անձնագրերը: Մենք չենք բացառում, որ կան օրակարգում նախագծեր, որոնք իրենց մեջ պարունակում են որպես մաս նաև նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի ներդնումը:
Մենք դեմ ենք նաև
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 նախագծերին, քանի որ դրանք նշում են հակասահմանադրական նույնականացման քարտը և նույնպես նպաստում են այս հակասահմանադրական փաստաթղթերի ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ, դեմ քվեարկեք ցանկացած նախագծերին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի (նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի) ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող և երկրի անվտանգությանը սպառնող նախագծերի կանխարգելման ուղղությամբ:
Նախապես շնորհակալություն
Հարգանքներով՝ մի խումբ գիտնականներ
Ռուբեն Ալանակյան, Արսեն Ղազարյան, Լիանա Գրիգորյան, Իդա Հակոբյան, Սերգեյ Կասպարյան, Սմբատ Բալայան, Մելս Ստեպանյան, Հրաչյա Հակոբյան, Վ. Հարությունյան, Արսեն Նազարյան, Հակոբ Թումանյան, Գոհար Չիլինգարյան, Լուսա Մեղրաբյան, Սիրանուշ Պողոսյան, Կարեն Սարգսյան»:
Երբ առաջին անգամ «Հայկական վարկածում» կարդացի «Շանթի» Յուրայի քաջագործությունների մասին պատմող հրապարակումները, հիշեցի մի միջադեպ, որին ականատես եմ եղել անձամբ, երբ աշխատում էի նրա սեփականությունը հանդիսացող «Երևան» հեռուստաընկերությունում:
Դեպքը, որի մասին ուզում եմ պատմել տեղի ունեցավ հեռուստաընկերությունների հեռարձակման հաճախականությունների նախորդ մրցույթից հետո: Բնականաբար, հաղթեց «Երևան»-ը, քանի որ նրա մեջքին կանգնած էր Աղվան Գառնիկիչը: Մենք, աշխատողներս, նույնպես գիտակցում էինք, որ մեր հեռուստաընկերությունը չունի այն արժանիքները, որի համար էլ հաղթել է: Մրցույթից հետո Յուրան կոլեկտիվին հրավիրեց` իրենց սեփականությունը հանդիսացող «Շանթ» ռեստորանում նշելու «հաղթանակը»: Մեկ ժամ էլ չկար, ինչ նստել էինք սեղանների շուրջ և սկսել «խնջույքը», երբ մատուցողը` երևի մոտ 20 տարեկան երիտասարդ տղա, մոտեցավ և ցանկացավ փոխել Յուրայի մոտ դրված մոխրամանը: Մենք չհասցրեցինք էլ հասկանալ, թե ինչ կատարվեց, միայն այն տեսանք, որ Յուրան իր ուժեղ բռունցքով նստած տեղից հարվածեց երիտասարդի կրծքավանդակին, լսվեց ուժեղ դխկոց: Անակնկալ հարվածից և ուժեղ ցավից երիտասարդը կծկվեց, և թվաց, թե ուր որ է` վայր կընկնի: Բայց ով էր թողնում նրան վայր ընկնել. շեֆը դրանով չբավարարվեց, կանգնեց և շարունակեց հարվածելով երիտասարդին տանել դեպի խոհանոց: Այնտեղ էլ մի լավ բռունցքներին ազատություն տալուց հետո նա կարծես հանգստացած եկավ և նստեց սեղանի շուրջ: Քիչ անց հոգեկան հիվանդի նման նա նորից վազեց խոհանոց. թե հիմա ով կամ ինչն էր զայրույթի պատճառը, չիմացանք, բայց ականատեսն էինք, թե ինչպես է անկառավարելի դարձած Յուրան վերևից ցած նետում ու ջարդում խոհանոցի ափսեներն ու բաժակները, միաժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալով աշխատակիցներին: Հետո նորից վերադարձավ և նստեց իր աթոռին: Անկրկնելի վատ զգացողություն էր պատել մեզ` բոլոր ներկաներիս: Խնջույքն այդ օրը չստացվեց, քանի որ բոլորիս մեջ նստեց մեծ ատելություն ու արհամարհանք մեր ղեկավարի նկատմամաբ: Եվ ցավալի է, որ նման ինտելեկտի ու վարքագծի տեր մարդը ղեկավարում է հեռուստաընկերություն, իր աշխատողներին պարտադրում ներկայացնել իր ճաշակին ու գաղափաներին համապատասխան եթեր, իսկ այդ եթերը հրամցնում հեռուստադիտողին:
-
-
21.09.2023 | 11:10
Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև -
19.09.2023 | 01:10
Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին -
22.09.2023 | 11:10
Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ» -
23.09.2023 | 12:10
Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին -
20.09.2023 | 02:10
«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ -
22.09.2023 | 02:10
Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ -
19.09.2023 | 02:10
Չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ կատարվի մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է. Արոնյանը՝ Արցախում իրավիճակի մասին -
18.09.2023 | 12:10
Ստեփանակերտ. Արցախում ճանապարհները բաց չեն, խոսքը միայն մարդասիրական օգնությամբ երկու բեռնատարների անցման մասին է -
22.09.2023 | 12:10
Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով -
22.09.2023 | 01:10
Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.