23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է, հաղորդում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդը Ամերիկյան համալսարանն է` գրավելով 2827-րդ տեղը: Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը:
Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների և մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը, Ադրբեջանի լավագույն համալսարանը` «Կովկաս»-ը, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:
Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սիրիահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով քննարկվել է Երևանի դպրոցներից մեկում, Սիրիայի կրթական ծրագրերին համապատասխան, նոր դպրոց հիմնելու հարցը: Քննարկվել են մի քանի տարբերակ դպրոցի տարածքի հետ կապված:
Կրթական գործընթացի վերահսկողությունը կիրականացվի ՀՀ ԿԳՆ-ի կողմից նշանակված պատասխանատուի կողմից, ով նախարարի առաջարկով պետք է լինի սիրիահայ համայնքի ներկայացուցիչ: Դասագրքերի ու կրթական ծրագրերի խնդիրն առաջիկայում կլուծվի համայնքի կողմից. դրանք պետք է բերվեն Սիրիայից, իսկ սիրիահայ երեխաներին կդասավանդեն այնտեղից եկած ուսուցիչները:
Սիրիահայերի դպրոցին ֆինանսապես աջակցելու խնդիրը կստանձնի Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը: Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանին զեկուցել են, որ այս պահին Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ, որոնցից 107-ը՝ հիմնական, 103-ը՝ ավագ դպրոցում ընդգրկվելու համար: Նկատի ունենալով, որ շատ երեխաներ Հայաստան են եկել առանց անձնական գործերի, ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է՝ անկախ հանգամանքներից՝ երեխաներին ընդունել դպրոց: «Իրենց ցանկությամբ և ընտրությամբ՝ սիրիահայ երեխաները կարող են հաճախել նաև սովորական հայկական դպրոց և կրթություն ստանալ հայկական ծրագրերով»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում սովորող սիրիահայ ուսանողների կրթության կազմակերպման խնդիրներին:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին:
Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր մտածողությամբ գտնելու են իրենց արժանի տեղը մեր հասարակական և քաղաքական կյանքում` դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները:
Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, որովհետև նրանց ամենօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի` մարդկային ռեսուրսի զարգացումը:
Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերաարժևորման տարի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ»:
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը, տեղեկացնում է ԿԳՆ կայքը։
Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Բոլոր հարցերով ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62:
Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ և մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը և դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ` ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա` «սխալ» Արևմուտքից ետ չմնալու համար փորձ է արվում ավելի կոնկրետ գիտելիքներ տալ: Իսկապես, ժամանակին ես ճանաչում էի ամերիկացի մի հոգեբանի, որը Ֆրոյդից ոչ մի տող չէր կարդացել` դա իրեն պետք չէր, որովհետև հեոու էր իր գործունեության ոլորտից:
Եթե հարցը վերացական դնենք, ի՞նչն է ավելի լավ` խորհրդային «լայն, բազմակողմանի», թե՞ արևմտյան «նեղ, մասնագիտական» կրթությունը, ապա հնարավոր կլինի գտնել մի քանի տասնյակ «կողմ» և «դեմ» փաստարկներ: Բայց փորձենք հարցը քննարկել կոնկրետ այսօրվա իրավիճակի հարթության մեջ: Եթե հարաբերությունները շուկայական են, եթե գործատուն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ գործատուների հետ, ապա նրա վարձու աշխատողը պետք է կարողանա անել կոնկրետ բաներ՝ այնպիսի բաներ, որոնք մրցակցի վարձու աշխատողը չի անում: Բերեմ կոնկրետ իմ` որպես գործատուի օրինակը, եթե ինձ մոտ գալիս է կարմիր դիպլոմով մի շրջանավարտ, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի` նա պիտի լուսաբանի այնպիսի ոլորտ, որն ինձ մոտ չի լուսաբանվում կամ վատ է լուսաբանվում, ներկայացնի այնպիսի նախագիծ, որն ինձ` սեփականատիրոջս, եկամուտ կբերի: Դրա համար երբ ինձ հարցնում են՝ «ձեզ մոտ կա՞ն թափուր տեղեր», դա հնացած մոտեցում է, դրան ես պատասխանում եմ` ինձ մոտ կան անսահմանափակ թափուր տեղեր նրանց համար, ովքեր ինձ կօգնեն փող աշխատել:
Կոմունիստների ժամանակ պլանային տնտեսություն էր: Ենթադրենք, գործարանները զեկուցում էին Պետպլանին, որ կա այսքան ինժեներների պահանջարկ, Պետպլանն այդ պահանջարկը հասցնում էր բուհերին: Այդ համակարգը, համենայնդեպս, 70-80-ականներին այնքան էլ լավ չէր աշխատում, որովհետև թվերի մասին զեկույցները հաճախ չէին համապատասխանում իրականությանը` դրա համար էլ հազարավոր գործազուրկ ինժեներներ կային: Բայց եթե նույնիսկ պլանային մոտեցումն անխոցելի լիներ, այսօր այն կիրառելի չէ: Ես պիտի ինժեներություն սովորեմ երկու հնարավոր մոտիվացիաներով. 1. Ես չեմ ուզում ոչ մի գործարանում աշխատել, պարզապես ցանկանում եմ ստանալ գիտելիքներ, ընդլայնել իմ մտահորիզոնը: 2. Ես ուզում եմ այնպիսի ինժեներ դառնալ, որ տվյալ գործարանի սեփականատերը շահ ունենա ինձ վարձելու մեջ: Բայց մեզ մոտ այդ առողջ մոտիվացիաները գրեթե բացակայում են: Փոխարենը կան կեղծ մոտիվացիաներ՝ մարդիկ բուհ են ընդունվում, որպեսզի ևս 5 տարի ինչ-որ մի բանով զբաղվեն, և որովհետև այդպես է ընդունված, մարդը «պետք է» բարձրագույն կրթություն ունենա: Պատահական չէ, որ նույնիսկ մեր անգրագետ գործարար պատգամավորները 40-45 տարեկանում ինչ-որ բուհի դիպլոմ են գնել: Այնպես որ` կրթական ծրագրերն, այո, պետք է փոխել, բայց դրանից առաջ պետք է փոխել կրթվելու մոտիվացիան:
Առավոտ
Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցհատնում են, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ օգոստոսյան խորհրդակցությունը առիթ է ամփոփելու կրթության ոլորտում արձանագրած արդյունքներն ու քննարկելու նոր ուսումնական տարվա անելիքները. «Անցած ուսումնական տարվա ընթացքում կատարված բավականին մեծ աշխատանքի արդյունքում մենք արձանագրել ենք զգալի ձեռքբերումներ, սակայն անելիքները ևս դեռ շատ են, ուստի պահանջվում է համատեղ օր ու գիշեր աշխատանք: Ձեռք բերված հաջողությունները արդյունք են նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ արդյունավետ աշխատանքի: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը լինելու է շարունակական և մենք կարողանալու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրներին համատեղ լուծում տալ: Ձեզ վստահված աշխատանքը մեծ պատասխանատվություն է պահանջում ապագա սերնդի հայեցի դաստիարակաման ու պետության արժանի քաղաքացի կրթելու գործում: Վստահ եմ նաև, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կունենանք կիրթ և գրագետ սերունդ»,- շեշտել է Երևանի քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ներկայացրել է 2011-2012թթ.-ի ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը` ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա որոշ խնդիրներ:
Որպես անցած ուսումնական տարվա կարևորագույն ծրագրեր առանձնացվել են միջազգային կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը, մայրաքաղաքի դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը, ուսուցիչների ատեստավորումը, ինչպես նաև մի շարք բարեփոխումներ: Հանրակրթության վարչության պետի զեկույցի համաձայն, քաղաքապետի հանձնարարությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1028 աշակերտի համար ներառական կրթություն է իրականացվել մայրաքաղաքի 33 դպրոցում, որտեղ նրանց համար ապահովվել են համապատասխան պայմաններ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով։
Անդրադառնալով աշակերտների գիտելիքների գնահատման նպատակով կազմակերպվող առարկայական օլիմպիադաներին, նշվել է, որ օլիմպիադաներում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 1-ից 4-րդ դասանների 6920 աշակերտներ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ստացել են պայուսակներ, գրենական պիտույքներ։
Բարեկարգման, ծառապատման և կանաչապատման նպատակով չափագրվել են կրթական հաստատությունների մերձակա տարածքները: 39 դպրոցների և 53 մանկապարտեզների հատկացվել են խոտհնձիչներ։
Որպես դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակության ապահովում կարևորվել է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի 58475 աշակերտների այցը Երևանի թվով 9–ը թատրոն, 14 թանգարան, ֆիլհարմոնիա, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ և Մատենադարան։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարձր գնահատելով քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը ընդգծել է, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է. «Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ Երևան քաղաքում ԿԳ նախարարությունը ունի վստահելի և հուսալի գործընկեր: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին` ի դեմս քաղաքապետի, այն հանգամանքի համար, որ մայրաքաղաքը լինելով Հայաստանի գիտակրթական, ինտելեկտուալ կենտրոնը, այսօր ստանում է ավելի լավ միջավայր, ավելի լուսավոր փողոցներ, կանաչապատ ավելի շատ տարածքներ, ինչն իր հերթին ապահովում է ավելի լավ կրթական միջավայր ու ավելի հաճելի առօրյա: Իհարկե սա չի կարող չազդել Երևանում տեղակայված ուսումնական ու գիտական հաստատությունների գործունեության ու աշխատակիցների տրամադրության և վերաբերմունքի վրա»,- նշել է նախարարը:
Պատասխանելով մասնակիցների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները ջեռուցման անհատական համակարգերով ապահովելու ծրագիրը.
«Մինչև դեկտեմբերի 1-ը մենք կավարտենք քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել և կրթություն ստանալ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելել են Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցներ:
Երկու կրթօջախներում էլ այսօր լայն թափով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը` կրթօջախի հավատարիմ շրջանավարտի հովանավորությամբ: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցների հարկաբաժիններում, զրուցել շինարարների հետ, ծանոթացել կատարված ու իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին, 2012թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներին, ովքեր Նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած այս հանդիպման ժամանակ ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ: Նախագահը «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներից նվեր է ստացել «Հայկական զարդատառ» գիրքը, որում ներկայացված է հայկական զարդատառերի շուրջ 2500 նմուշ՝ վերցված աշխարհի առավել հեղինակավոր թանգարաններից և գրադարաններից:
Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհավորել բարձր առաջադիմության և ստացած պարգևների կապակցությամբ, հաջողություններ մաղթել դպրոցականներին և արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց նպատակներին ու երազանքին հասնելու ճանապարհին: Նախագահն ընդգծել է, որ այդ ճանապարհին ծնողների ու մերձավորների օժանդակությունից բացի, նրանք մշտապես ունենալու են նաև պետության աջակցությունը. «Այս հաջողությունը ձեր լուսավոր ճանապարհի դեռ սկիզբն է, և ես ուզում եմ, որպեսզի դուք այն անցնեք լավատեսությամբ: Ուզում եմ, որպեսզի այդ ճանապարհի խոչընդոտները, իսկ դրանք անկասկած լինելու են, հաղթահարեք լավատեսությամբ և ձեր նվիրումով: Պետք է հասնել նպատակին և հասնել լավ ու բարի գործերով, համառությամբ և գիտելիք ձեռք բերելու մեծ ցանկությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ դեռևս տարիներ առաջ է հստակ որոշում կայացրել Նախագահի նստավայր հրավիրել բոլոր այն երեխաներին ու երիտասարդներին, ովքեր առանձնանում են ուրիշներից իրենց գիտելիքներով, ովքեր հաղթում են միջազգային մրցույթներում, ովքեր մասնագիտական օլիմպիադաներում նվաճում են մեդալներ, որովհետև, իր խորին համոզմամբ, այդ մարդիկ, այդ թվում՝ նաև հանդիպման մասնակիցները մեր երկրի ապագայի կերտողներն են: Եվ նրանք դա անում են իրենց աշխատասիրության, հաստատակամության շնորհիվ, առանց որևէ մեկին նեղություն պատճառելու:
Սերժ Սարգսյանը կարևորել է, որ ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերողները, գիտելիք ունեցողները օրինակ են ծառայում ուրիշների համար: «Ուզում եմ, որպեսզի բոլորս համոզված լինենք, որ չիմանալը ամոթ չէ, բայց ամոթ է իմանալ չցանկանալը, ամոթ է լավ սովորել չցանկանալը: Ես համոզված եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ ձեզնով ամենաառաջին հպարտացողները ձեր ծնողներն են լինելու, և այդպես էլ կա, բայց ուզում եմ նաև, որ դուք համոզված լինեք, որ ձեր թիկունքին կանգնած է մի ողջ ժողովուրդ, որ ձեր թիկունքին կանգնած է մի պետություն, որ միգուցե չունի բոլոր հնարավորությունները, բայց տարեցտարի ավելացնում է իր կարողությունները և տարեցտարի անում է հնարավորինը, որպեսզի իր երիտասարդ քաղաքացիները, իր երիտասարդ հայրենակիցներն ստանան առավելագույն օժանդակություն»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը խոսել է նաև «Լույս» հիմնադրամի մասին, որի միջոցներով չորս տարի առաջ սկսվել է աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին աջակցության ծրագիրը: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ հեղինակավոր այդ բուհերում սովորող հայ երիտասարդների թիվը տարեցտարի ավելանում է:
«Ես ուզում եմ առանձնակի շեշտել մեր օլիմպիականների հաջողությունները: Այս տարի մենք ունեցանք միջազգային առարկայական օլիմպիադաներում 10 հաղթող՝ մեդալակիրներ, մրցանակակիրներ, որը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն արդյունքներից է: Եթե հաշվի առնենք, որ դեռ երկու առարկաներից օլիմպիադաներն առջևում են՝ աստղագիտությունը և ինֆորմատիկան, որտեղ հայկական դպրոցը բավականաչափ ուժեղ է, ապա համոզված եմ, որ ընդհանուր առմամբ այս բնագավառում, իրոք, այս տարի ունենալու ենք շատ մեծ հաջողություններ: Օլիմպիականներն իրենց արդյունքով մեկ անգամ ևս հաստատում են, որ արդյունքներ կարելի է գրանցել չբերելով որևէ պատճառաբանություն՝ հաստատակամության հաշվին, իրենց ժամանակը ճիշտ բաշխելու, իրենց երիտասարդ կյանքը ճիշտ կազմակերպելու հաշվին: Սա շատ հստակ է, և ձեր օրինակը, իհարկե, պետք է վարակիչ լինի բոլորի համար: Իմ ցանկությունն է, որպեսզի դուք հաջորդ անգամ այստեղ գաք որպես «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ, գաք որպես Հայաստանի Հանրապետության նախագահի՝ երիտասարդ գիտնականների համար սահմանված մրցանակակիրներ, հաղթողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեր սկսած լուսավոր ճանապարհը շարունակվի:
Ես ուզում եմ, որպեսզի դուք կյանքում լինեք հաջողակ: Ուզում եմ, որպեսզի ձեր սկզբունքները բարձր լինեն: Ուզում եմ, որպեսզի հաստատ համոզված լինեք, որ այդ բարիքը՝ գիտելքը, պետք է օգտագործվի լավ նպատակների համար: Շատ մարդիկ ասում են, որ նպատակին հասնելու համար միջոցները կարևոր չեն, և կարելի է ընտրել ցանկացած միջոց: Սո՛ւտ է, սխա՛լ է: Վատ, անընդունելի միջոցներով չի կարելի հասնել լավ նպատակի, անհնար բան է: Լավ նպատակի հասնելու համար պետք է բարոյական միջոցներ օգտագործել: Անհնար է անօրինականությամբ օրինականություն հաստատել, ուղղակի անհնար է»,-ընդգծել է Հանրապետության նախագահը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դպրոցականներին և բարձր առաջադիմությամբ բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց վաստակի համար՝ նշելով, որ հանդիպմանը ներկա փոքրիկ դպրոցականներն անգամ վաստակ ունեն, եթե իրենց հաղթանակով նրանք արդեն Հայաստանի անունը որևէ տեղ հնչեցրել են: Հանրապետության ղեկավարի խոսքով, վաստակ ունեն միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած և մյուսների համար օրինակ դարձած բոլոր երիտասարդները, ովքեր այդ վաստակն ավելի նշանակալից են դարձնում այնուհետ օլիմպիադաներում հաղթելով: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ներկաներից շատ-շատերը դեռ հնչեցնելու են մեր պետության անունը շատ ավելի բարձր հարթակներից:
Հանրապետության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր վարել է ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտյանը նախ շնորհակալություն է հայտնել նրանց նախորդ տարվա աշխատանքի համար և դիմելով նրանց նշել. «Բոլոր խնդիրներով հանդերձ մեզ հաջողվեց ապահովել անցումը 12-ամյա համակարգին, անցած ուսումնական տարում մենք ունեցանք առաջին 12-րդ դասարանը: Թեև դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և այս փոփոխության հանրային ընկալումը միանշանակ դրական չէ, բայց հերքելով բոլոր ասեկոսեները, ուզում եմ շեշտել, որ 12-ամյա կրթության համակարգը հետադարձ չունի: Հերթական անգամ հայտարարում եմ, որ խոսակցություններն այն մասին, թե 12-ամյա կրթության համակարգից կրկին անցում է կատարվելու 11-ամյա կա 10-ամյա համակարգի, ընդամենը խոսակցություններ են: Մենք դեռևս փորձարկման փուլում ենք և ես դժվար է առայժմ հայտարարել, թե 12-ամյա կրթության համակարգը կայացել է: Այդ համակարգի առաջին շրջանավարտները մենք կունենենանք 2018թվականին: Իսկ մինչ այդ, ուժերի համատեղմամբ պետք է լուրջ աշխատանք տանենք կրթական ծրագրերի, դասագրքերի, գնահատաման համակարգի և այլ խնդիրների բարելավման ուղղությամբ»:
Նախարարը տնօրենների ուշադրությունն է հրավիրել և շեշտել կրթական ոլորտի իրավական պահանջների կատարման կարևորությունը. «Շատ խիստ ենք վարվելու այն տնօրենների հետ, ովքեր կրթության և գիտության նախարարության կողմից կատարված դիտարկումների արդյունքում կունենան իրավական բացթողումներ»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարը շեշտել է նաև կրթության որակի բարելավման խնդիրը, նշելով, որ այս տարվանից ավագ դպրոցների աշակերտների կրթության կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը ավելացել է: Նախարարի խոսքով սեպտեմբերի 1-ից սկսած ՀՀ ԿԳՆ-ի կողմից խիստ վերահսկողություն կսահմանվի հատկապես մայրաքաղաքի ավագ դպրոցների նկատմամբ:
Աշակերտների հաճախումների հետ կապված կեղծ տվյալներ հայտնաբերելու դեպքում նախարարության մոտեցումը խիստ է լինելու: «Աշակերտների բացակայությունները թաքցնելու դեպքեր հայտնաբերելու դեպքում տվյալ տնօրենը կունենա լուրջ խնդիրներ՝ ընդհուպ կարող է ազատվել աշխատանքից: Ավագ դպրոցի բոլոր աշակերտները պարտավոր են հաճախել դպրոց»,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ ավագ դպրոցներին տրված ազատական մոտեցումները, ինչպես ցույց է տալիս փորձը, երբեմն փորձ է արվում չարաշահել ինչպես կրթության կազմակերպման պատասխանատուների, այնպես էլ աշակերտների ծնողների կողմից:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին և հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում:
«Ձեր առաջնային պարտավորությունն է սիրիահայ երեխաների համար ապահովել բոլոր պայմանները, կազմակերպել լրացուցիչ արտաժամյա պարապմունքներ` լեզվական իմացության և ծրագրային տարբերություններով պայմանավորված խնդիրները հարթելու համար: Յուրաքանչյուր սիրիահայ երեխա մեր ժողովրդի զավակն է և նրա կրթությունը քաղաքական և պատերազմական ֆորս մաժորի հետևանքով չպետք է տուժի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Օգոստոսի 27-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում են արևելահայերենի արագացված դասընթացներ սիրիահայերի համար:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասերն ընթանում են 3 խմբով, երկուշաբթիից` ուրբաթ, ժամը 9:30-13:00, որին մասնակցում է շուրջ 50 սիրիահայ:
Տիկին Հակոբյանը` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ, մասնակցեց երեք խմբերի ուսումնական պրոցեսին, զրուցեց արևելահայերեն սովորող սիրիահայերի հետ: Նախարարի այն հարցին, թե ինչն է խթանել արևելահայերենը սովորելու ցանկությանը, դասընթացի մասնակից Նվարդ Պողիկյանը (Հալեպ) պատասխանեց. «Կրթության նկատմամբ հատուկ սերը և Հայրենիքում հիմնավորվելու մեծ ցանկությունս»:
Զրույցների ընթացքում պարզվեց, որ մեծամասամբ յուրացվել են արևելահայերեն քերականության օրենքները, արևելահայերեն և արևմտահայերեն լեզուների քերականական ակնհայտ տարբերությունները: Ներկայումս սիրիահայերի կողմից առավելապես բարձրաձայնվում են բանավոր խոսքում բաղաձայն հնչյունների արտաբերման տարբերությունները, որոնք էլ կհաղթահարվեն ժամանակի և շփումների ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին ուսումնական գործընթացը արագ և արդյունավետ կազմակերպելու, նաև հայաստանյան կյանքին ինտեգրվելու գործում աջակցության համար` սիրիահայ Անդրանիկ Վարդանյանը հուզումով կատարեց Ա. Սաթյանի «Մարտիկի երգը» և հավելեց. «Մենք այն թռչուններն ենք, որոնց արմատն ամուր է և ի վերջո վերադարձանք մեր բույնը»:
Ցածր տարիքային խմբի դասարանում ՀՀ սփյուռքի նախարարը անհատապես ծանոթացավ աշակերտներից յուրաքանչյուրին:
Ավագների խմբում խնդիրներն առավել առարկայական էին. սիրիահայերը մեկ անգամ ևս բարձրացրին անձնագրերի, մուտքի արտոնագրերի ժամկետների, կրթության պայմանների և աշխատավայրերի վերաբերյալ հարցադրումներ: Նախարար Հակոբյանը պատասխանեց բարձրացված յուրաքանչյուր խնդրի, ուղղորդեց համապատասխան գերատեսչություն` ևս մեկ անգամ ծանուցելով սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունները: Բացի ծրագրային աջակցությունից, որն ամեն օր իրականացնում է գերատեսչությունը, առաջարկեց մի շարք իրավիճակային լուծումներ` կապված փաստաթղթերի տեղափոխման, հանրակրթական դպրոցներում կամ այլընտրանքային` դպրոցներում սիրիական ծրագրով դասարաններում տեղավորվելու հետ:
Մանկավարժ Էմմա Վարդանյանի հավաստիացմամբ երեխաները մեծ ոգևորությամբ են սովորում մեր ոսկեղենիկ մայրենիի մյուս ճյուղը` արևելահայերենը: Հյուրերի համար նրանք հոտնկայս կատարեցին «Էրեբունի-Երևան» երգը:
Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ արդեն շուրջ 15 սիրիահայ մանկավարժներ են հաշվառվել, որոնք ցանկություն են հայտնել ներգրավվել կրթական գործընթացում և դասավանդել սիրիական ծրագրով դասարաններում:
Հանդիպման ավարտին նախարարը ոգևորեց այն երեխաներին, որոնք նպատակադրվել են իրենց կրթությունը շարունակել հայկական դպրոցներում և իրենց ապագան պատկերացնում են միմիայն Հայաստանում: Նախարար Հ.Հակոբյանը խոստացավ սիրիահայ աշակերտներին հայկական դպրոցներում հանդիպել ուսումնական տարվա ընթացքում, հետևողական լինել նրանց ուսումնառությանը:
Կրթության և գիտության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ավում է.
«Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության 2012-17 թվականների ծրագրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ. ուսումնական տարվանից: Կառավարության ծրագրի կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.