23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ հոլանդացի հեռուստադիտողները ուղիղ եթերում հետեւում էին մանկական «Ձայնը» նախագծի եզրափակիչին: Մասնակիցների թվում էր նաեւ 9-ամյա Աննա Գրիգորյանը, որը կույր լսումների ժամանակ ժյուրիի անդամներին հիացրել էր «This is a Men’s World» երգի իր կատարմամբ: Փոքրիկ հայուհին նախագծի շրջանակներում նախընտրեց աշխատել հայտնի երգիչ Ալի Բիի հետ: Ալին «Մենամարտ» փուլի ժամանակ էլ տպավորվեց Աննայի ելույթով` նրան հանձնելով եզրափակիչի ուղեգիրը:
Երեկ կայացած համերգի ժամանակ Աննան ներկայացավ Ջենիֆեր Հադսոնի «And I’m Telling You» երգի կատարմամբ: Նա իր ելույթով կրկին հմայեց նախագծի ժյուրիին, սակայն հեռուստադիտողի քվեարկությամբ` մրցույթի հաղթող ճանաչվեց Ալիի խմբից Իրիսը:
Ինչ վերաբերում է Աննային, նշենք, որ նա ծնվել է Հոլանդիայում: Թեեւ աղջիկը դեռեւս երբեք չի եղել Հայաստանում, բայց վարժ տիրապետում է հայերենին:
NEWS.an STYLE-ին տված հարցազրույցում, անդրադառնալով կույր լսումների իր ելույթին, Աննան նշել էր.
«Սպասում էի, որ ժյուրիի անդամները կշրջվեին ելույթիս ընթացքում, բայց որ ծնկի կիջնեին, ոչ…Ընտրեցի Ալիին, որովհետեւ նրան ու, առհասարակ, նրա երգերը շատ եմ սիրում եւ ցանկացա աշխատել հենց նրա հետ»:
Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ կլինի քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի 6-8, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ:
Քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Ռուսաստանցի հայտնի գործարար Արա Աբրահամյանի 60-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում ամենամեծ իրարանցումն առաջացրել է մեր արևելյան հարևանների մոտ…
Ազերիները միլիմետր առ միլիմետր ուսումնասիրել են այդ տարեդարձի ժամանակ արված լուսանկարները և տեսանյութերը և շատ լուրջ վերլուծություններ են անում…
Այսպես, Բաքվում անենաշատը նյարդայնացած են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի ներկայությունից այդտեղ… Ու հիմա Ադրբեջանում փորձում են ՌԴ արտաքին քաղաքականության մեջ փնտրել, ինչպես Բաքվում են ասում, հայկական մոտիվներ…
Զարմանալ կարելի է ազերիների մտածելակերպի վրա, այսինքն մտածելակերպի բացակայության վրա… Բաքվի կողմից գնված ոչ ազերի «խելացի» լրագրողի կարծիքով, ով հատուկ հոդված է նվիրել այդ թեմային, ՌԴ արտաքին քաղաքկանության հայկական մոտիվների միակ հեղինակը Լավրովն է… Այսինքն, եթե Լավրովը չլինի, ապա Մոսկվան «ԻլհամաՄեհիբայամետ» կդառնա…
Ադրբեջանցիները մեծ «հայտնագործություն» են արել…
Պարզվում է, որ հայ գործարարները ՌԴ-ում բավական մեծ կշիռ ձեռք բերելով տնտեսության մեջ, հիմա էլ այն օգտագործում են քաղաքականության մեջ… Սակայն ամենածիծաղելին վերջում է մեզ սպասում…
Ոչ ազերի հեղինակը համոզում է ազերիներին, որ հայերը չեն կարող իրենց ուզածին հասնել… Ես այն կարծիքի եմ, որ հայերը բավական մեծ հաջողությունների են հասել… Դրա վառ օրինկաը՝ հենց այս հոդված կոչվածն է…
Հասել են այնքանով, որ հայազգի գործարարի ծննդյան տոնակատարությունն հիստերիայի պատճառ է հանդիսացել Բաքվում, որտեղ այդ տարեդարձը դարձել է աշխարհաքաղաքական վերլուծությունների և բազմաթիվ զայրացած մեկնաբանությունների պատճառ… Ալիևի աշխատակազմում սեփական հասարակությանը համոզելու համար, որ հայերը ոչնչի չեն հասնի, նույնիսկ այլազգի լրագրողներին են պատվիրում հոդվածներ գրելու…
Լավրովը՝ ՌԴ-ում, Ավակովն՝ Ուկրաինայում, Ազնավուրը՝ Ֆրանսիայում և այսպես շարունակ…
Իսկ շոու-բիզնեսի և սպորտի ոլորտների մասին էլ չեմ ասում…
Հ.Գ.Համոզված եմ, որ հաջորդ հայազգի գործարարի ծննդյան տարեդարձն արդեն կմեկնաբանվի Ադրբեջանի նախագահածին ընտանիքի աշխատակազմի կողմից…»:
Օրեր առաջ Թուրքիայում կայացած Ստամբուլի 36-րդ կինոփառատոնի շրջանակում «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 1915 թվականի ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում ապրել շարունակած սասունցի հայերի երկրորդ սերնդից Դերդոյի մասին պատմող «Դերդո մայրիկն ու ընկուզենու ծառը» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է 1975թ.-ին մահմեդական հարևանների հետ հողային վեճի հետևանքով ամուսնուն կորցրած և 8 երեխաների հետ ստիպված Ստամբուլի ճանապարհը բռնած հայուհի Դերդոյի մասին:
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» հետ զրույցում ֆիլմի թուրք ռեժիսոր Սերդար Օնալը պատմել է իր և Դերդո մայրիկի ընտանիքի հետ ծանոթության պատմությունը։
«Նոր էի Տրապիզոնից Ստամբուլ եկել, դպրոցում ուսուցչություն էի անում: Դերդո մայրիկի թոռան հետ նույն դպրոցում էինք, ընկերացանք: Կյանքումս ճանաչածս առաջին հայն էր: «Որտեղացի՞ եք, որտեղի՞ց եք եկել» հարցերից սկսեցի մեր ծանոթությունը: Նա էլ թե` «Բիթլիսից ենք»: Շատ զարմացա: Բիթլիսում դեռ հայե ՞ր կան… Ինձ հակիրճ պատմեց Դերդո մայրիկի պատմությունը: Պատմեց, որ չնայած բազմաթիվ ցավերին` տատիկը դեռ չի կարողանում ամբողջությամբ լքել իր հայրենի հողն ու ապրելով Ստամբուլում՝ ամեն ամառ գնում է գյուղ, իր տան ընկուզենու ընկույզները հավաքում», — հիշում է Օնալը:
Ֆիլմը փառատոնի շրջանակում առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլի «Բեյօղլու» կինոսրահում և մեծ հաջողություն վայելել դիտողների ու պրոֆեսիոնալ ժյուրիի շրջանում:
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հարցում է իրականացրել քաղաքապետի թեկնածուների վարկանիշների վերաբերյալ, որին մասնակցել է թվով 1044 երևանցի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցման շրջանականերում մարդկանց 54,3 տոկոսը պատասխանել է, որ իրենք միանշանակ մասնակցելու են ընտրություններին, 24,2 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի, 9,4 տոկոսը՝ չի մասնակցելու, իսկ 6,7 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի:
Հարցվածների 61, 2 տոկոսը պատասխանել է, որ պատրաստվում է իր ձայնը տալ Տարոն Մարգարյանին, 11,5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ 3,9 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին: Հարցվածների 62,3 տոկոսը կարծում է՝ Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել Երևան քաղաքի հիմնախնդիրները, 12,1 տոկոսը կարծում է, որ դա կարող է անել Նիկոլ Փաշինյանը, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանը:
Միացյալ Նահանգներում գործող Կաթոլիկ լիգան, որը զբաղվում է կրոնական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, քննադատել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերով սեքսուալ զգեստ կրելու համար:
Ինչպես նշում է The Telegraph-ը, լիգայի տարածած հայտարարությունում նշվում է, որ 36-ամյա աստղն օգտագործել է Աստվածամոր պատկերը հանրության ուշադրությունը գրավելու համար:
«Մենք երբեք չենք տեսել որևէ ապացույց առ այն, որ Քիմ Քարդաշյանը երկրպագում է Սուրբ Մարիամ Աստվածածնին, ուստի՝ մեծ իրարանցում առաջացրած արարքն ընկալվում է միայն որպես Աստվածամոր կերպարի շահագործում»,-նշվում է հայտարարությունում:
Բացի այդ, լիգան քննադատել է Քարդաշյանին օրերս իր դեմքով, սակայն Աստվածամոր կերպարով նոր «կիմոձի» ներկայացնելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Քարդաշյանի երկրպագուներից շատերին վիրտուալ նորույթը դուր չէր եկել: Նրանք նշել էին, որ նման «կիմոձի» ներկայացնելն անհարգալից է:
Հեռուստաաստղը դեռևս չի արձագանքել քննադատությանը:
Քեննեդի ամերիկյան կենտրոնը անգլերեն լեզվի ուսուցիչ, ծագումով հայ Սուսաննա Մակ-Ֆիլոմիին ճանաչել է ԱՄՆ 2017թ. լավագույն 10 ուսուցիչներից մեկը:
«Սուսաննա Մակ-Ֆիլոմիին Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքից կշնորհվի ամերիկացի հեղինակավոր դրամատուրգ, պոետ և կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմի հեղինակավոր մրցանակը, ինչպես նաև դրամական փոխհատուցում 10 հազար դոլարի չափով»,- գրում է տեղի Alexandria News պարբերականը:
Ուսուցչին այդ հեղինակավոր ամերիկյան մրցանակին առաջադրել են անցած տարի նրա ուսանողները:
Սուսաննա Մակ-Ֆիլոմին ծնունդով Հայաստանից է: Նա երկար տարիներ դասավանդել է Երևանի մանկավարժական համալսարանում, եղել է երկրի պաշտոնատար անձանց թարգմանիչը:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո նա շարունակել է դասախոսական գործունեությունը Յուտա և Վիրջինիա նահանգների տարբեր ուսումնական հաստատաություններում, իսկ 2013թ. իր սեփական լեզուների դպրոցն է հիմնել Ալեքսանդրիայում:
Մոսկվայի արձանագրումը. «դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել հնարավոր է, եւ դրան կարող է հասնել միայն Ռուսաստանը» Կրեմլի կողմից քարոզչություն իրականացնող ամենահզոր` «Ռոսիա 1» հեռուստաընկերության հայամետ համարվող հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Վեստի FM»-ի իր հեղինակային ծրագրում որոշ մանրամասներ է պատմել այս ամսվա սկզբին Բաքու կատարած իր այցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից:
Սոլովյովի ամբողջական ելույթը խիստ ուշագրավ է, եւ այն անհրաժեշտ է դիտել ամբողջությամբ, քանի որ ոչ միայն ներկայացվում են նրա` Ալիեւի հետ զրույցից ստացած տպավորություններն ամենայն մանրամասնությամբ, այլեւ այն «մեսիջները», որոնք այսօր առանցքային են Մոսկվայի համար:
Պարզ է, որ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերության հանրահայտ մեկնաբանի ոչ այցն էր Բաքու պատահական, ոչ էլ դրան հետեւած քարոզչական ֆոնի ապահովումը:
Սոլովյովի` Բաքու կատարած այցից հետո շրջանառության մեջ դրված շեշտադրումներն ինքնին խոսուն են, լիովին տեղավորվում են Մոսկվայի այսօրվա ակնկալիքներին: Բայց ոչ միայն Մոսկվայի, այլեւ պաշտոնական Բաքվի ու անձամբ Ալիեւի սպասելիքներին:
Օրինակ` Բաքվում գիտակցում են, որ Ղարաբաղյան խնդիրը հնարավոր է լուծել միայն Մոսկվայի շնորհիվ՝ ասում է Սոլովյովը: Կամ` ավելի պերճախոս արձանագրում` Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք Ղարաբաղյան խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական ճանապարհով:
Ըստ Սոլովյովի` Ղարաբաղի կարգավիճակն Ալիեւի համար շատ սկզբունքային հարց է, նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, որ նա իր դիրքորոշումը կփոխի: Բայցեւ ասվում է, թե Ադրբեջանն այսօր «տարանջատում է Ղարաբաղի եւ Ղարաբաղի շուրջ շրջանների հարցերը», ու «դա կարող է շատ հետաքրքիր լինել Ռուսաստանի համար»։ Եվ որ ամենակարեւորն է՝ ռուսաստանցի մեկնաբանը Ալիեւի հետ զրույցի ընթացքում ընդգծել է՝ Ռուսաստանը ծանր գործընկեր է, բայց երբեք չի դավաճանի, ինչին ի պատասխան Ալիեւը խիստ ուշագրավ ճշգրտում է մտցնում. «Դա Պուտինը երբեք չի դավաճանի»:
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն ու խորությունը պատկերացնելու համար արժե դիտարկել նաեւ Սոլովյովի կողմից աշխարհաքաղաքական որոշ փակագծերը բացելը: Ալիեւը գովաբանում է Պուտինին ու դժգոհում ամերիկացիներից, իր երկրում արեւմտյան ֆինանսավորվող ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ իր քայլերն արդարացնում: ԱՄՆ-ից դժգոհելու հիմնավորումն է այստեղ հետաքրքրական. հենց Ադրբեջանը հզորանում է` «նրանք անմիջապես սկսում են խոսել կոռուպցիայի մասին», ըստ ռուս մեկնաբանի` ասել է Ալիեւը:
Սոլովյովն, այսպիսով, արձանագրում է` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը չնայած ունեն կարծր դիրքորոշումներ ԼՂ հարցում, սակայն միմյանց մասին խոսում են չափազանց հարգալից: Ընդ որում, Ալիեւի հետ հանդիպումից հետո եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում ռուս մեկնաբանը վստահեցնում է, որ եթե Հեյդար Ալիեւը իշխանության լիներ, Ղարաբաղյան պատերազմի դաժանությունները տեղի չէին ունենա, նա թույլ չէր տա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, քանի որ «Ղարաբաղում հարգում էին Հեյդար Ալիեւին»:
Այսպիսով, հետեւություն Սոլովյովի` Բաքու կատարած այցի ու Ալիեւի հետ հանդիպումից. թեեւ Ղարաբաղյան պատերազմի վերքերը թարմ են, սակայն հնարավոր է դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել, եւ դրան կարող է հասնել միայն Ռուսաստանը, Պուտինը կարող է հաշտեցնել երկու ժողովուրդներին: Ամենաուշագրավ արձանագրումն, իհարկե, այն է, որ Սոլովյովը շեշտել է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք Արցախյան հակամարտության ռազմական լուծումը անհնարին է: Ու Մոսկվայի համար ամենակարեւոր եւ արժեքավոր շահը Ղարաբաղյան հնարավոր լուծումից հետեւյալն է. «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարեւոր է նաեւ, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կգտնվեն ԵԱՏՄ-ի միասնական տարածքում»,- ասում է Սոլովյովը:
Ամբողջությամբ կարդացեք՝aravot.am
Շատերն են մտածում, որ 1 դոլարի դիմաց դժվար թե հնարավոր լինի որևէ արժեքավոր կամ պիտանի բան գնել, սակայն որոշ երկրներում այդ գումարից կարելի է բավականին լուրջ իրեր ձեռք բերել: Այս մասին գրում է AdMe.ru-ն և օրինակներ բերում աշխարհի տարբեր անկյուններից:
1.Իտալիա
Իտալիայում 1 դոլարից փոքր ինչ ավելի վճարելով, այսինքն` 1 եվրոյի դիմաց կարելի է ամբողջ տուն առնել այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Լիգուրիան, Սիցիլիան, Աբրուցիոն: Իշխանությունները նման ցածր գին են սահմանում տների համար, որպեսզի կարգավորեն քիչ բնակեցված քաղաքների և գյուղերի խնդիրը:
2.Ֆրանսիա
Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկ դոլլարով կարելի է մեկ շիշ խմելու ջուր գնել խանութից, բայց ոչ սրճարանից:
3.Վիետնամ
Այս երկրում 1 դոլարով կարելի է գնել ծղոտե գլխարկ կամ կոբրայի թույնից պատրաստված բուժական քսուք գնել կամ 4 ժամ բոուլինգ խաղալ:
4. Բելգիա
Բրյուսելի ոչ կենտրոնական մասում կարելի է 1 դոլարով կես բաժին բելգիական վաֆլիներ գնել:
5.Կամբոջա
Այս երկրում մեկ դոլարով կարելի է 2 մաքրած մանգո գնել կամ խտացրած կաթով մրգային աղցան և 2 բաժին տապակած բանան:
6.Ճապոնիա
Տոկիոյի սուպերմարկետներում 1 դոլարով կարելի է մեկ տուփ արագ պատրաստվող լափշա ձեռք բերել։
7.Վենեսուելա
Մայրաքաղաք Կարակասում կամ ցանկացած այլ քաղաքում կարելի է մեկ դոլարի դիմաց բենզինով լիցքավորել մեքենայի բաքը կամ 4 տոմս ձեռք բերել հասարակական տրանսպորտից օգտվելու համար:
8.Հնդկաստան
Գոա հանրահայտ առողջարանային քաղաքում փողոցային առևտրականներից կարելի է ավանդական հնդկական ուտեստ գնել, որը բաղկացած է բրնձից, բանջարեղենից, կաթից, տարատեսակ սոուսներից ու համեմունքներից:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկություն է տարածել ապրիլի 27-ին սպասվող եռակողմ հանդիպման մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ արտգործնախարարների մասնակցությամբ: Ադրբեջանական գործակալությունը հղում է արել իր դիվանագիտական աղբյուրին: Տեղեկությունը դեռեւս պաշտոնապես հաստատված չէ, մասնավորապես Երեւանում: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օրերս մամուլի ասուլիսի ընթացքում հավանական էր համարել մոտ ապագայում այդպիսի հանդիպումը:
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների ձեւաչափով հանդիպման մասին խոսակցությունը սկսվել է դեռեւս հունվարից, երբ Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվա կատարած այցելությունից հետո հայտարարել էր, թե Ռուսաստանն ունի այդպիսի հանդիպում կազմակերպելու ցանկություն եւ ինքը համաձայն է դրան: Միաժամանակ, Մամեդյարովը նաեւ դժգոհել էր Մոսկվայում հանդիպման արդյունքից:
Երեւանի արձագանքը մերժողական էր, թեեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը բավարարվեց հայտարարությամբ, թե իրեն այդ հանդիպման մասին հայտնի չէ ոչինչ եւ Երեւանը գիտե միայն Մյունխենում ծրագրվող ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո հանդիպման մասին:
ՌԴ ատգործնախարարության խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան դեմ չէ կազմակերպել այդպիսի հանդիպում, բայց որեւէ մեկին չի կարող պարտադրել այդպիսի նախաձեռնություն:
Դրանից մի քանի շաբաթ անց Մյունխենում տեղի ունեցավ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ, իսկ դրանից մի քանի օր անց էլ Նալբանդյանը մեկնեց Մոսկվա: Շաբաթներ անց ադրբեջանական կողմը կրկին առաջ բերեց եռակողմ հանդիպման թեման, սակայն Երեւանը կրկին «դիվանագիտորեն» մերժեց այն: Մամեդյարովը մարտին եւս այցելեց Մոսկվա:
Այդ ընթացքում տեղի ունեցավ փետրվարի 25-ի վճռորոշ միջադեպը արցախ-ադրբեջանական սահմանին, որտեղ հայկական ուժերը կանխարգելիչ հուժկու հարված էին հասցրել գրոհի պատրաստվող եւ փորձ ձեռնարկած ադրբեջանական զինուժին: Ադրբեջանցիները չեզոք գոտում թողել էին հինգ դիակ: Միջադեպը հրադադարի խախտումների երկար շարքում առերեւույթ հերթականն էր, բայց իր քաղաքական նշանակությամբ մեծ հաշվով ուներ առանցքային բնույթ:
Հայկական զինուժը ոչ միայն կանխարգելիչ հարված էր հասցրել Բաքվին, այլ նաեւ այսպես ասած տեսանկարահանել այդ հարվածն ու իբրեւ իրեղեն ապացույց ներկայացրել միջազգային հանրությանը: Դրանից բացի, պարզվեց, որ հայկական զինուժը առաջնագիծը համալրել է դիտարկման ժամանակակից սարքավորումներով, որոնք խոշոր հաշվով անակնկալ էին Ադրբեջանի համար: Այդպիսով, Բաքուն արձանագրեց, որ Իսկանդերի ռազմավարական զսպման մեխանիզմից բացի, հայկական զինված ուժերը պատրաստ են մատուցել նաեւ մարտավարական անակնկալներ:
Արցախի առաջին պատերազմի հերոսներից Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը օրերս Lragir.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ Հայաստանին է տրամադրել գերժամանակակից սարքավորում, որը հնարավորություն է տալիս խորության վրա դիտարկել ու արձանագրել հակառակորդի շարժերը: Կոմանդոսը ասում էր, թե ադրբեջանցիները դժգոհ են, որ այդպիսի արդիական սարքավորումները տրամադրվել են միայն հայկական կողմին:
Այդպիսով, ապրիլի պատերազմից հետո ներկայացնելով ռազմավարական զսպման Իսկանդեր համակարգը, փետրվարի 25-ին հայկական կողմը գործնականում արեց նաեւ «մարտավարական զսպման» նոր համակարգերի «շնորհանդեսը», որի համար Ադրբեջանը բավական թանկ վճարեց:
Խնդիրն այս դեպքում այն է, որ ռազմավարական ու մարտավարական զսպման այդ մեխանիզմները ոչ միայն ռազմա-տեխնիկական ձեռքբերում են եւ ցուցադրություն, այլ նաեւ ռազմա-քաղաքական հավասարակշռության կամ հաշվեկշռի դրսեւորում:
Խոշոր հաշվով, դրանք Հայաստանի անվտանգության հարցում ակնհայտորեն ամերիկա-ռուսական որոշակի փոխզիջման դրսեւորում են: Որքա՞ն ժամանակի համար է այդ փոխզիջումը, կախված է իհարկե մի շարք հանգամանքներից, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքականությունից: Այդ փոխզիջման արձանագրումը հայկական զինուժի ապրիլի պատերազմի ռազմա-քաղաքական ձեռքբերումն է, որը ունի դիվանագիտական հարթության վրա պահվելու եւ ամրացվելու խնդիր:
Բաքուն Մոսկվայից ակնհայտորեն հայցում էր հակառակը՝ աստիճանաբար ձեռնամուխ լինել այդ ձեռքբերման ապամոնտաժմանը, իրավիճակը նախաապրիլյան ռազմա-քաղաքական հավասարակշռության բերելու համար, որն ակնհայտորեն խախտված էր Ադրբեջանի օգտին:
Սակայն, ապրիլից հետո Մոսկվան նույնպես հայտնվել է բավական բարդ եւ Հայաստանի հանդեպ քայլերի եւ մոտեցումների առումով բավական կաշկանդված վիճակում, Հայաստանի հանրության «մանրադիտակի» ներքո: Այդ պարագայում Մոսկվան ստիպված է մերժել ապրիլից հետո շրջված վիճակը վերստին «եռակողմ» ֆորմատ բերելու Բաքվի հայցերը, որտեղ Բաքուն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, իսկ Հայաստանը՝ ինչպես ձուկը ցամաքում:
Երեւանը հունվարից ի վեր պահում էր դիրքերը եւ մերժում եռակողմ հանդիպման մասին ակնարկները: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի գերակայությունը ընդունեց նաեւ Լավրովը:
Այժմ կրկին խոսվում է եռակողմ հանդիպման մասին, որի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական հաստատումը կամ հերքումը դեռեւս չկա: Ոչինչ միարժեք չէ, եւ հանդիպման փաստն ինքնին ծանրակշիռ հիմք չէ եզրակացնելու, որ Բաքուն հասել է նպատակին, իսկ հայկական կողմը՝ նահանջել:
Ի վերջո, շատ կարեւոր է, թե ինչ օրակարգ է լինելու եռակողմ հանդիպմանը: Հատկանշական է նաեւ իրավիճակը, որում վերստին խոսվում է այդ հանդիպման մասին: Եթե այն իրապես տեղի է ունենալու, ապա անցկացվում է փաստորեն ռուս-ամերիկյան նոր իրողությունների ֆոնին, որոնք սկսվեցին Սիրիայի հայտնի զարգացումներից եւ շարունակվեցին Թիլերսոնի Մոսկվա կատարած այցով: Վաշինգտոնը Մոսկվայի հետ խոսեց կոշտ հարվածի ցուցադրությամբ, ինչին Մոսկվայի արձագանքը ակնհայտորեն շփոթված էր:
Արցախի խնդիրը նոր իրավիճակում չի շոշափվել հրապարակայնորեն: Թե ինչ է եղել ոչ հապարակային մակարդակում, պարզ չէ: Սակայն հստակ է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանը, ներառյալ նախագահի ընտրության ամենաթեժ փուլում հայտնվող Ֆրանսիան աշխատում են միասին, եւ ներկայում ակնհայտ է, որ Հարավային Կովկասում իրավիճակի որեւէ ապակայունացում կամ փորձ չի բխում նրանց շահից: Ի դեպ, դրա բավական խոսուն վկայություն են Արցախի խնդրի վերաբերյալ այն հնչեղ հայտարարությունները, որ Ֆրանսիայի նախընտրական արշավում անում են գործնականում բոլոր հիմնական թեկնածուները եւ որոնք բոլորովին ոգեւորիչ չեն Ադրբեջանի համար:
Աշխատանքայի՞ն, թե բեկումնային դրվագ է եռակողմ նոր հանդիպումը, պարզ կլինի օրակարգի վերաբերյալ քիչ թե շատ հրապարակայնությունից հետո: Չի բացառվում, որ պարզապես Մոսկվայի վրա է դրված Արցախի խնդրում նոր իրավիճակում կայունությունը պահելու առաքելությունը, եւ ըստ այդմ եռակողմ հանդիպումը մի կողմից կշոյի Բաքվին, մյուս կողմից հուշելով, որ ապրիլից հետո առավելագույն արդյունք կարող է լինել հանդիպումը, բայց հանդիպումը արդյունք ունենալ չի կարող՝ առնվազն Բաքվի ակնկալիքի շրջանակում:
Հանդիպման մասին տեղեկատվության համատեքստում ուշագրավ է նաեւ այն հայտարարությունը, որ Իրանի պաշտպանության նախարարն էր օրերս արել՝ Ադրբեջանի նախարարին ընդունելով Թեհրանում եւ նրան փաստացի դիմելով նախազգուշացնող տոնով: Իրանի նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը արցախյան խնդրում կվարեն այնպիսի քաղաքականություն, որը չի բերի երրորդ ուժի միջամտության ու ճգնաժամի խորացման: Այլ կերպ ասած, Իրանն Ադրբեջանին զգուշացրել էր իր համար ստատուս-քվոյի փոփոխության, առավել եւս ռազմական ճանապարհով փորձի անընդունելիության մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.