23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թաթա Սիմոնյանի և «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ աշխատանքը։
Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշեց, որ այն լիրիկական ստեղծագործություն է, որն ավելի շատ հոգեվիճակ է ներկայացնում: «Երգի բառերն ու մեղեդին Թաթան է գրել: Շատ զգացմունքային ստեղծագործություն է, որը պետք է լսել և զգալ: Համոզված եմ, որ այս երգը յուրաքանչյուր հայի սրտում կգտնի իր տեղը: Այս երգի մեջ հայ մարդու երազներն ու մտորումներն են, մեր պատմությունն է, ինչու չէ, նաև մեր համազգային իղձերը»:
Թուրքական gazeteduvar.com.tr կայքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, հրապարակել է «1915թ.-ին Ավրորայի հետ ի՞նչ եղավ» վերնագրով հոդված, որտեղ պատմվում է Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կյանքի մասին, որը դարձել է Ցեղասպանությանը դիմակայած հայուհու տոկունության ու մարդասիրության խորհրդանիշ:
Լրագրող Սոներ Սերթին հոդվածը գրելու համար ոգեշնչել է Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչության կողմից վերջերս հրատարակված «Ավրորա» գիրքը:
Ավրորա Մարտիկանյանը ծնվել է 1902թ.-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ հայ վաճառականի ընտանիքում: Կոտորածի ժամանակ ծնողներին ու քրոջը կորցրած 14-ամյա Արշալույսը՝ Հայոց ցեղասպանության ամենահայտնի ականատեսներից մեկը, ավելի ուշ դարձավ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» գրքի հեղինակն ու նկարահանվեց գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում:
Արշալույս Մարտիկանյանը մահացել է 1994թ.-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:
«Ավրորան դեռևս 14-15 տարեկան էր, երբ այս անծայրածիր հողերում մեն-մենակ մնաց: Բազմիցս բռնաբարվեց, անթիվ-անհամար անգամ ծեծի ենթարկվեց, 85 քուրուշի (թուրքական մանրադրամ-tert.am) դիմաց վաճառվեց ստրկության, փախավ, սոված մնաց, լեռներով ու ժայռերով թափառեց, սակայն ժամանակի հետ, ցուցաբերելով անկոտրում դիմադրություն, կառչեց կյանքից», — գրում է թուրք սյունակագիրը:
Սերթը նշում է, որ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին պատմելու պատգամն Ավրորային տվել է Անդրանիկ Օզանյանը, որն Ավրորայի` Ամերիկա մայրցամաք տեղափոխվելուց առաջ խնդրել է նրան պատմել մարդկանց իր հայրենիքի ավերված, արյունաքամ ու մասնատված լինելու մասին:
Թուրք լրագրողը նաև հատուկ անդրադարձել է միջազգային մամուլի և հատկապես Morning Telegraph հեղինակավոր պարբերականի` «Հոգիների աճուրդ» ֆիլմի մասին անդրադարձին, որը 1919թ.-ի իր համարներից մեկում գրել էր. «Մարդկանց վերապրած սարսափելի կտտանքները մարդու ենթագիտակցության մեջ ավելի վառ դրոշմող մեկ այլ ֆիլմ մինչ օրս չի նկարահանվել»:
1908 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ զինված ապստամբություն և Օսմանյան կայսրությունը ձևականորեն հռչակվում է սահմանադրական միապետություն, իսկ իրականում իշխանությունն անցնում է Երիտթուրքերի ձեռքը, հայ քաղաքական ուժերը և հանրությունը միամտաբար ցնծություն ապրեցին, կարծելով, որ սուլթանական իշխանության վերացման հետ Օսմանյան կայսրության մեջ հայ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին:
Չփորփրենք պատմության արտաքնոցները և չմեղադրենք Հայ Հեղափոխական Դաշնակցությանը և այն 12 հայ պատգամավորներին, ովքեր 1908 թվականին դարձան Մեջլիսի անդամներ:
1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց հայ ժողովրդի բնաջնջումն իր պատմական հայրենիքում, ինչը պարբերաբար շարունակվեց մինչև անցյալ դարի 30-ական թվականները:
1921 թվականին ստեղծված քեմալական Թուրքիան ոչնչով չէր տարբերվում Երիտթուրքերի կառավարությունից և շարունակում էր նրանց կիսատ գործը, փորձելով իսպառ վերացնել հայության հետքն անգամ շինություններում ու վավերագրերում:
Հիմա, 109 տարի հետո, Էրդողանը նոր սահմանադրությամբ վերականգնում է սուլթանությունը և փորձում է վերացնել 96 տարի ստի, կեղծիքի, բարբարոսության մեջ թաղված ու ազգերի բանտի վերածված Քեմալական Թուրքիան:
Վստահ ենք , որ այս նեոսուլթանությունն էլ է լինելու բարբարոսություն, բայց գոնե հույս կա, որ մեղայական կլինի 1915 համար:
2017 ապրիլի 24. Եվ անիծյալ լինես , և կեցցես Թայյիպ Էրդողան:
Անիծյալ լինես, որ նախագահում ես և արդեն սուլթանական գահին ես ուզում բազմել մի պետության մեջ, որը կառուցվել է միլիոնավոր հայերի արյան, քրտինքի և ունեցվածքի հաշվին: Անիծյալ լինես, որ ղեկավարում ես մի պետություն , որը պարզապես բոլշևիկյան Ռուսաստանից նվեր է ստացել շուրջ 70 հազար քառ. կմ. տարածք, հայազրկել այն և այժմ անկուշտ վիշապի նման ուզում է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հանրապետությունը կրկին հայազրկել և թուրքացնել:
Կեցցես, որ 100 տարվա ընթացքում առաջին թուրք ղեկավարն էիր, ով երկու անգամ, գոնե՝ հրապարակավ, ապրիլի 24-ին ցավակցական հեռագիր է հղել , թեկուզ՝ Պոլսո պատրիարքարանին:
Մինչ Էրդողանը չի եղել ոչ մի թուրքական պետության ղեկավար , ով ցավակցել է հայերին 1915 թվականի համար: Թեկուզ ասել է՛՛օսմանայն հայերի վիշտ՛՛, բայց նաև ասել է, որ ուզում է շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր իրենց ներդրում են ունեցել երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկայում:
Չի եղել նման դեպք 100 տարվա ընթացքում: Չի եղել մեկը, ով ետ է վերադարձրել հայ համայնքի հիմնադրամների ունեցվածքը , թեկուզ՝ մասամբ, թեկուզ՝ Եվրոպայի աչքին թոզ փչելու համար :
ՄԵՐ ՀԱՅՐԵՆՔԸ ԳԱՅԼԻ ԵՐԱԽՈՒՄ Է, ԳԱՅԼԻ ՈՌՆՈՑԻ ԴԱԴԱՐԻՆ ԵՆՔ ՍՊԱՍԵԼՈՒ
Հայությունը սպասում է, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպն ապրիլի 24-ին կարտասանի ՛՛ցեղասպանություն՛՛ բառը: Թեկուզ Թրամփը 1000 անգամ արտասանի այդ բառը, մեզ ինչ, ի՞նչ օգուտ, եթե Թուրքիան անհաղորդ է:
Մեզ համար գերադասելի է, որ մեկ անգամ ՛՛ցեղասպանություն՛՛ բառն արտասանի արդեն սուլթան Էրդողանը: Թեկուզ՝ չարտասանի, միայն ՝ ցավակցի, բայց նաև ասի, թե ինչպես շտկենք անցյալը և ինչ ունի անելու Թուրքիա պետությունը, որ քավի իր մեղքերը սեփական ժողովրդի անունից ցեղասպանություն ապրածների ժառանգների հանդեպ: Նրանք ոչ միայն բյուր հարազատների են կորցրել, այլ նաև հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ , կենսատարածք և հայրենիք:
Մեր ինչին է պետք Թրամպի ճառը , մեզ համար Էրդողանի մեկ խոսքն էլ որոշիչ է:
ՄԵՐ ՀԱՅՐԵՆՔԸ ԳԱՅԼԻ ԵՐԱԽՈՒՄ Է, ԳԱՅԼԻ ՈՌՆՈՑԻ ԴԱԴԱՐԻՆ ԵՆՔ ՍՊԱՍԵԼՈՒ, ԿԱՄ ԳԱՅԼՆ Է ԼՌԵԼՈՒ, ԿԱՄ ԷԼ ՄԻ ՄԻ ԳԱՅԼ ԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ: ՈՌՆԱԼ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՈՐ ՄԵՐ ՈՌՆՈՑՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ ԵՎ ԳՈՐՇ ԳԱՅԼՆ ԸՆԴՄԻՇՏ ԼՌԻ:
Աղբյուրը՝armweeklynews.am
Ադրբեջանում մի շարք մալուխային օպերատորներ դադարեցրել են ռուսական ТНТ ու ТНТ-4 հեռուստաալիքների հեռարձակումը։ Մեծ լսարան ունեցող ռուսական ժամանցային այդ հեռուստաալիքների հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո, իսկ մինչ այդ դրանց կփոխարինեն թուրքական հեռուստաալիքները:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտոնական բացատրության համաձայն՝ հեռարձակումը դադարեցվում է Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների պատճառով:
ТНТ-ն և ТНТ-4-ը պատկանում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգին, որի գլխավոր տնօրենը Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր հայազգի Արթուր Ջանիբեկյանն է:
Ռուսական կողմը առայժմ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այդ քայլին: Հեռուստաընկերությունների կայքէջերում չի նշվում, թե Հայոց ցեղասպանության մասին ինչ նյութեր են նախատեսում եթեր հեռարձակել:
Հիշեցնենք՝ 2015 թվականի ապրիլի 24-ին ТНТ հեռուստաալիքը և Comedy Club-ի պրոդյուսերական կազմը չեղյալ էին հայտարարել ժամանցային հաղորդումները: Ինչպես տեղեկացրել էր Comedy Club-ի պրոդյուսերներից Գարիկ Մարտիրոսյանը, իրենց ողջ թիմը այդ օրը նախընտրել էր Հայաստանում լինել՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու նպատակով: Ժամանցային հաղորդման փոխարեն այդ օրը եթեր հեռարձակվեց ТНТ հեռուստաընկերության կողմից պատրաստված հատուկ հոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: 5․5-րոպեանոց տեսահոլովակում Comedy Club-ի և ТНТ հեռուստաալիքի հայտնի դեմքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանության դաժան իրադարձությունները: Հոլովակում հանդես են գալիս Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Պավել Վոլյան և ռուսական շոու բիզնեսի այլ հայտնի դեմքեր:
Գյումրու շտապօգնության կայանի աշխատակիցներից այսօր ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» վաճառատան դիմաց հայտնաբերվել է ռուսաստանցի զինծառայողի դի՝ մարմնական վնասվածքներով: Ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ու քննչական խմբի անդամները պարզել են, որ մահացածը հանդիսանում է ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1996 թվականին ծնված Դմիտրի Յալպաևը՝ պարանոցի շրջանում կտրող–ծակող գործիքից ստացած վնասվածքներով:
Կան նախնական տեղեկություններ, որ խանութի տարածքում Յալպաևի ու ՀՀ մի քաղաքացու միջև վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է դժբախտ դեպքով: Դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այս վարկածը չհերքեցին՝ նշելով, թե կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար: Հայ իրավապահներից բացի դեպքի վայրում էին նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունից ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ կա կասկածյալ, վերջինս ձերբակալվել է ու նախնական տեղեկություններով ՀՀ քաղաքացի է:
Ներկայումս ընթանում են օպերատիվ հետախուզական աշխատանքներ: «Նշվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, այս պահին, վստահեցնում եմ, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Այս պահին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական ակտիվ գործողություններ: Կա կասկածյալ, բերման ենթարկված անձ, ում հետ կատարվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»,- նշեց ՇՄ դատախազը:
Եղբայրնե՛ր իմ, ի՞նչ օգուտ այն մարդուն, որ ասում է, թե հավատ ունի, երբ հավատն արտահայտող գործեր չունի։ Մի՞թե այդպիսի հավատը կարող է փրկել նրան։ Ենթադրենք, որ կիսամերկ և օրվա հացի կարոտ մի եղբայր կամ քույր դիմեց ձեզ։ Եթե ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք, Աստված ձեզ հետ լինի, տաքացե՛ք և կշտացե՛ք», և նրանց մարմնի համար անհրաժեշտ զգեստը կամ ուտելիքը չտա, ի՞նչ օգուտ ունի։ Նույնպես էլ հավատն առանձին, առանց գործերի, մեռած է։ Թերևս մեկն առարկի՝ ասելով. «Մարդ կա, որ հավատ ունի, մարդ էլ կա, որ գործեր ունի»։ Այդպիսի մեկին ես կպատասխանեմ. «Եթե կարող ես, ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի։ Իսկ ես իմ գործերո՛վ կարող եմ քեզ ցույց տալ իմ հավատը»։ Դու հավատում ես, որ մե՛կ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում։ Բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում։ Ուրեմն հասկացի՛ր, անմի՛տ մարդ, որ առանց գործերի հավատն անօգուտ է։
(Հակոբոս առաքյալի նամակը 2:14-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 31-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2017թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.
Թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:
Թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով:
Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 22-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենալու «Հուշաքարտեզ» միջոցառումը, որին մասնակցելու են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ Հայաստանից և սփյուռքից: Միջոցառումը կսկսվի ժամը 15:00-ին: Մուտքն ազատ է։
Ապրիլի 22-ին՝ 19:00-ին, Հաղթանակի զբոսայգու Արենի լճի տարածքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառության:
Ապրիլի 23-ին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա արդեն ավանդական դարձած Ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Երթը կմերկնարկի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին:
Նովոսիբիրսկի դատարանը պարտավորեցրել է քաղաքային ծննդատանը՝ փոխհատուցել 29-ամյա աղջկա կուսաթաղանթը չկանխամտածված կերպով պատռելու համար։ Ստուգվելուց առաջ աղջիկը գինեկոլոգին զգուշացրել էր, որ դեռ կույս է, սակայն բժկուհին այդ պահին անձնական պատճառներով հուզված է եղել, և նրա ձեռքը դողացել է։
Այժմ, դատարանի որոշմամբ, կլինիկան պարտավոր է մոտ 800 դոլար վճարել աղջկան՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ բժիշկ-գինեկոլոգը ինքնակամ ազատվել է աշխատանքից։
Ապրիլի 23-ին` ժամը 19.30 Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ջահերով երթը կազմակերպել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները և Հայաստանիերիտասարդական հիմնադրամը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.