23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «CNN-ը մի նախագիծ ունի, որի ընթացքում պարբերաբար ցուցադրվում են Աֆղանստանի, Պակիստանի և այլ ասիական երկրների մանկահասակ կանայք, որոնք դարձել են իրենց ամուսինների խոշտանգումների զոհը: Այդ աղջիկներից մեկի անասուն [ուրիշ բառ չունեմ] ամուսինը ոչ ավելի, ոչ պակաս` կտրել էր նրա քիթը: Հիմա խոշտանգման զոհի հետ աշխատում են հոգեբանները, նրան սպասում է բարդ վիրահատություն: Ժամանակ առ ժամանակ Հայաստանում էլ ենք լսում նման սադիզմի դրսևորումների մասին, բայց հաճախ ոճրագործի դերում հանդես են գալիս ոչ թե ամուսինները, այլ սկեսուրները: Հավանաբար, դա մեր ազգային յուրահատկությունն է. հենց կինն է կնոջ նկատմամբ դաժանություն դրսևորում` որդու կամային թույլ հատկությունների ֆոնի վրա: Նման մի դեպբ էր երեկ քննվում Արարատի և Վայոց Ձորի դատարանում: Ընդհանուր սկզբունքը, բնականաբար, նույնն է թե Հայաստանում, թե Աֆղանստանում` քո լավ օրերը պրծան, ընկել ես, պիտի քաշես, ծպտուն չհանես, թե չէ` խայտառակ կլինես և այլն: Այդ հոգեբանությունը հատուկ է արևելյան թերզարգացած հասարակություններին: Լավ է, որ այս դեպքում Մարիամն իր մեջ ուժ է գտել գործը դատարան հասցնելու: Իսկ քանի՜սն են լուռումունջ տանում բռնությունները:
Ինչի մասին է երազում ստրուկը: Նա երագում է ոչ թե ազատության, այլ ստրուկ ունենալու մասին: Նույն տրամաբանությամբ հարսը, որպես կանոն, մտածում է` «այ, մեծանա իմ տղան, ամուսնանա, տուն բերի մի աղջկա, ու ես իմ այսօրվա բոլոր նվաստացումների տեղը կհանեմ»: Դա նաև մեր հարմարվողականության դրսևորումներից մեկն է. տեսնելով անօրինականությունը, անարդարությունը` մենբ սովորաբար մտածում ենբ ոչ թե ընդվզելու, այլ խաղաղ ապրելու և այդ անարդարությունից օգտվելու մասին: Սեփական արժանապատվությունը պաշտպանելը շատ ավելի դժվար է, բան կուլ տալով վիրավորանքը` սկսել վիրավորել ուրիշին: Ճիշտ նույն ձևով` խաբվելուց հետո մարդիկ ձգտում են իրենց հերթին ուրիշին խաբել, կաշառք տալուց ցանկանում են կաշառք վերցնել և այլն: Անբարոյականությունն ու կամայականությունն այսպիսով մտնում են «շրջապտույտի» մեջ: Հենց այդ պատճառով էլ` երբ ասում են, թե նման սկեսուրներին կամ ամուսիններին պետք է վառել, կախել և այլն, ես կարծում եմ` դա սխալ է. նրանց պետք է դատել և մեկուսացնել հասարակությունից:
Կա, սակայն, մի տարբերություն մեր և Աֆղանստանի միջև` այնտեղ աղջիկներին ամուսնացնում են առանց հարցնելու` ուզում են, թե չեն ուզում: Հայաստանում աղջիկների մեծ մասը «կամավոր» է գնում ստրկության: Այստեղից էլ խորհուրդ, սիրելի աղջիկներ, եթե հանդիպում եբ տղայի հետ և մտադիր եք նրա հետ ամուսնանալ, մի շտապեք: Սկզբում խորապես ուսումնասիրեք ձեր ապագա սկեսրոջը: Եթե որևէ կասկածելի բան գտնեք, մի ամուսնացեք: Որբան էլ այդ տղային սիրեք»:
«Առավոտ».
Ինչպես հայտնում է“US Weekly’’-ն Ռեալիթի շոուների աստղը իր սիրելիի`Քանյա Ուեսթի ծննդյանը օրը, 750 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է նվիրել:
“Լամբորջինի LP 700-4”-ը Քանյան վարելու հնարավորություն դեռեւս չունի, բայց միայն այն պատճառով, որ այժմ ռեփեր Ջեյ Զիի հետ հյուրախաղերով Իռլանդիայում է գտնվում:
Քիմն իր նվերը լուսանկարների տեսքով է ուղարկել Քանյային, որը, սակայն, դեռեւս չի արձագանքել, բայց փոխարենը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ջերմ շնորհավորանքների համար:
Ինչպես գրում է «Ակօս»-ը, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը նամակ է գրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին:
Նամակում Չեթինը նշել է, որ Թուրքիային մեղավոր ճանաչած Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշման կատարման համար կառավարությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել:
Թուրքիայի կառավարությունն անցնող մեկ տարուց ավելի ժամանակահատվածում որոշումն ի կատար ածելուն ուղղված որևէ քայլ չի արել, մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելուն, նման իրավիճակների կրկնությունը կանխելուն ուղղված որևէ աշխատանք չի կատարել»,- գրել է նա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած հայտարարության համաձայն, Թուրքիան մեղավոր ճանաչվեց հայ լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության իրավունքի պաշտպանության մեջ թերանալու մեղադրանքով:
Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակից ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է նաև 4-ամյա երեխայի ոսկյա ականջօղերը, իսկ հունիսի 8-ին, 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակում, նույն պատրվակով՝ ևս մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասե ականջօղերով:
Կատարվում է քննություն:
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ կա երկու կալանավորված անձ:
Խոսքը ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում տեղի ունեցած դեպքի մասին է, որի առնչությամբ ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են որ հունիսի 8-ին կալանավորվել են ավագ լեյտենանտ Ռազմիկ Թխանյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375 հոդվածի առաջին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
Կալանավորվել է նաև ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), 365 հոդվածի առաջին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375 հոդվածի առաջին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 8.20-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը:
ՊԲ լրատվության բաժնից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Նախնական վարկածներ չեն հրապարակվում նախաքննության շահերից ելնելով:
Թերթը գրում է, որ մայիսի 13-ին Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Ազատ Սարգսյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
«Համաձայն Ժողովուրդ տեղեկությունների՝ երեկ Ազատի համադասարանցիները հարցաքննության են հրավիրվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Բանն այն է, որ ինքնասպանությունից մի քանի օր առաջ նա իր համադասարանցիների հետ Արզնիում խնջույքի է մասնակցել»:
«Ժողովուրդ».
ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ նորընտիր պատգամավոր և «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱԱԾ հրավիրվելու վերաբերյալ:
« Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ:
Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրօրի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ լսվեց ամբաստանյալ Մելինե Մարգարյանի գործը, որ մեղադրվում է Տաշիր առևտրի կենտրոնի մի խումբ ոսկեվաճառների «քցելու» մեջ: Նրանցից միայն 11 –ն է բողոքել իրավապահներին:
Այս գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում, և 2012 թվականի մարտի 24-ին և վճռվել. ամբաստանյալ Մելինե Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրօրի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան քսանհինգ միլիոն ՀՀ դրամ գումար:
Այս պատմության հետ կապված զրուցեցինք տուժողներից մեկի հետ, որը չցանկացավ նշել իր անունը, սակայն հանգամանալից պատմեց, թե ինչպես է իրեն խաբել Մելինե Մարգարյանը, և ոչ միայն իրեն: Նա նշեց, որ Տաշիր առևտրի կենտրոնի աշխատակիցների զգալի մասը նրա խարդարությունների զոհն է դարձել, չնայած ոստիկանություն են դիմել 11-ը: «Ալրաղացից եկավ ընկավ ոսկու շուկա և սկսեց բոլորին խաբել այնպիսի վարպետությամբ, որ չէիր կասկածի: Կողքիս նստողն էր, վստահեցի, վերցրեց ամբողջ ոսկեղենը` վերավաճառելու նպատակով, նույնիսկ պարտավորագիր գրեց: Հետո էլ ընկերուհուն` Նունե Ղազարյանին (մականունը`Կայծ) ուղարկեց ինձ մոտ: Սա էլ եկավ, թե իբր իրեն նարկոմանները բռնել են և 14000$ գումար է պետք: Ես էլ խղճացի, տվեցի ինձ մոտ մնացած ոսկեղենը, գնաց: «Լեզվի բաքսյորը», հարուստ ձևանալով, այնպես ճարպկորեն էր խոսում, որ հավատացել են բոլորը, նույնիսկ հագուստներ է վերցրել ու էլի առանց գումարի: Իսկ ինչ վերաբերում էր Իրինա Բաբաջանյանին, նա բյուրեղանման անձնավորություն էր, որը ցանկանում էր մտերմանալ Մելինեի հետ իր գումարները հետ ստանալու համար: Նրան Մելինեն էր ստիպում գնալ այս կամ այն աշխատողի մոտ և համոզել, որ վստահի Մելինեին և գումար տա»:
Զրույցից պարզեցինք, որ Մելինեն մի շարք նպատակներ ուներ, այդ թվում` առանձնատներ գնել որդիների համար, մեքենա ` ամուսնու համար և այլն:
Մեկ ուրիշ տուժող պատմեց, որ ինքը նույնպես ծանոթացել է Մելինեի հետ առևտրի կենտրոնում. «Ինձանից 8500$ համարժեք ոսկեղեն է վերցրել վերավաճառելու նպատակով և իրեն շահույթ մնացած գումարով պետք է ամուսնուն մեքենա գներ: Հետո հասկացա, որ ես էլ մնացածի պես խաբվել եմ: Համոզում էր ինձ` նենց չանես կողքինդ իմանա, մտածված էր անում և թաքուն, որ հետո գնա կողքինիս էլ խաբի»:
Իսկ նախաքննությամբ ու դատաքննությամբ պարզվել է, որ իրեն վերագրվող ինը դրվագներից հինգով միանձնյա, իսկ չորս դրվագներով` հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ, 2009թ. հունիսից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Մ. Խորենացի թիվ 33 հասցեում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, շարունակաբար, վերավաճառելու և նույն ժամանակահատվածում գումարները վերադարձնելու, ինչպես նաև կարճ ժամանակով գրավադնելու և վերադարձնելու պատրվակներով վերցրել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն վերավաճառելու պատրվակով վերցրած ոսկեղենը, ինչպես նաև գրավատներում գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարները չեն վերադարձրել, որպես վստահության երաշխիք` 100-ական ԱՄՆ դոլար գումարներ են վերադարձրել և բերելով տարբեր պատճառաբանություններ` հուսադրել են, իբրև թե կվերադարձնեն գումարներն ու ոսկեղենը, սակայն խաբեությամբ հափշտակել են դրանք։
Այսպիսով, Մարգարյանը Բաբաջանյանին օգտագործել է, միասին հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 59.050.634 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և կանխիկ գումար:
Իրինա Բաբաջանյանի կողմից քաղաքացիական հայց է ներկայացվել ամբաստանյալի դեմ, պահանջելով Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամ գումար` որպես պատճառված վնասի հատուցում։
Տուժողներից մեկ ուրիշը՝ Կարինե Զաքարյանը ևս քաղաքացիական հայց է ներկայացրել, վերջինս պահանջել է Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.800.000 ՀՀ դրամ գումար: Ամբաստանյալ Մ. Մարգարյանը քաղաքացիական հայցերի դեմ առարկել է` նշելով, որ Իրինա Բաբաջանյանից երբևէ ոսկեղեն չի վերցրել և նրա նկատմամբ խարդախության չի կատարել, իսկ Կարինե Զաքարյանին պարբերաբար գումարներ է վճարել:
Դատարանը որոշել է Բաբաջանյանի քաղաքացիական հայցը մերժել` անհիմն լինելու պատճառով, իսկ տուժող Կարինե Զաքարյանի քաղհայցը` թողնել առանց քննության։
Մելինե Մարգարյանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան. ըստ նրա` իր հանդեպ արդարացի որոշում չի կայացվել: Նրան հանրային պաշտպանի հիմունքներով հատկացված Վարդան Գրիգորյանը, անցած նիստին դեռևս հանգամանալից չէր ծանոթացել Մելինե Մարգարյանի գործին: Այդ իսկ պատճառով նիստը հետաձգվել էր:
Վերաքննիչ բողոք էր բերել նաև Իրինա Բաբաջանյանը. վերջինս պահանջում է ամբաստանյալ Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։
Վերադառնանք դատական նիստին.
Նիստի ընթացքում Մելինե Մարգարյանի պաշտպան Վարդան Գրիգորյանը բացարկ հայտնեց մեղադրող Ա. Հակոբյանին և ներկայացրեց բացարկի հիմքերը:
Ըստ նրա` բացարկի հիմք կարող է լինել, այն որ տուժողներից մեկը՝ Գոհար Մկրտչյանը, դատախազ Սամվել Հարությունյանի կնոջ մայրն է, իսկ տուժող Լիլիթ Ավետիսյանը բարեկամական կապեր ունի դատախազ Խաչիկյանի հետ: Ինչն էլ գործը տարել է այնպես, որ պատիժը խիստ լինի Մարգարյանի նկատմամբ: Իսկ մեղադրող Հակոբյանը, ըստ պաշտպան Գրիգորյանի, հանդիսանում է Սամվել Հարությունյանի ընկերը, իսկ Խաչիկյանը` Հակոբյանի վերադաս դատախազը, ուստի հնարավոր է, որ Հակոբյանի նշանակումը որոշ դիտավորություն է հետապնդում:
Բացարկի առնչությամբ մեղադրող Հակոբյանն ասաց, որ ինքն ու Ս. Հարությունյանը պարզապես գործընկերներ են, իսկ ինչ վերաբերում է վերադաս դատախազին, ապա Հակոբյանը ասաց, որ իր վերադաս դատախազը ոչ թե Խաչիկյանն է, այլ Բադալյանը: Եվ պաշտպանի ներկայացրած փաստերը կապ չունեն գործի հետ:
Դատարանը մերժեց բացարկը` անհիմն համարելով այն, իսկ Վ.Գրիգորյանի բացարկի հիմքերը` զուտ ենթադրություններ, որոնք չունեն հիմնավոր փաստեր:
Այնուհետև լսվեց պաշտպանական ճառը, որը կարդաց ամբաստանյալ Մարգարյանը: Սակայն ճառն այնքան երկար ու սրտառուչ էր, որ հնարավոր չեղավ մեկ նիստում ավարտել և դատական նիստը հետաձգվեց:
ՀՀ Աժ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում պատասխանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին եւ ներկայացրել խնդրի առնչությամբ իր կարծիքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է ԱԱԾ-ն հետաքրքրվում Օսկանյանով, բայց կարծում է, որ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008-ի Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննող քննչական խումբը:
«Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»,- ասել է Փաշինյանը»,- գրոմ է «Հայկական ժամանակը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Այս նշանակալի օրվա կապակցությամբ, հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ ռուս ժողովրդին՝ խաղաղություն, բարգավաճում և հետագա առաջընթաց:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ինձ ուղղված շնորհավորանքի համար:
Լիովին կիսում եմ Ձեր կարծիքը՝ մեր պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: Ուրախ եմ, որ մենք ունենք ընդհանուր տեսակետ մեր երկու երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիներ փնտրելու անհարժեշտության վերաբերյալ: Հավատացած եմ, որ ակտիվ փոխգործակցությունը այն բնագավառներում, որոնք նպաստում են մեր երկրների նորարական ներուժի բարձրացմանը, նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանը և հնարավորություն կընձեռի նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.