23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունվարի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի սրահում: Անհայտ անձը պայթուցիկ էր տեղադրել խանութի ապակու վրա և պայթեցրել այն, ինչի հետևանքով կոտրվել էին խանութի ապակիները, մի քանի մանեկեններ: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր, վիրավորներ չկահւն և հրդեհ տեղի չէր ունեցել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խանութի սեփականատիրոջ՝ Արսեն Արսենյանի կինը՝ տիկին Սուսաննան, հեռախոսով հայտնել էր. որ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ պայթեցրել են ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ իր ամուսնու խանութը:
Արդեն դեպքի վայրում տեսախցիկի առաջ տիկին Սուսաննան հրաժարվում էր դեպքի մասին մանրամասներ հայտնել, սակայն պնդում էր, որ պայթյունը կազմակերպվել է Ս. Ալեքսանյանի կողմից, քանի որ իրենք նախկինում ֆինանսական խնդիրներ են ունեցել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքւմ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի օրը Ա. Արսենյանը հրաժարվում էր նաև երևալ տեսախցիկի առջև: Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, թե ինչն է պատճառը, որ ազատամարտիկ ներկայացած Ա. Արսենյանն ու նրա կինը՝ տիկին Սուսաննան հրաժարվում են խոսել տեսախցիկի առաջ, Սուսաննան պատասխանել էր. «Սթրես ենք տարել, հետո, որ պետք լինի, մանրամասնորեն կներկայացնեմ»:
Այսօր՝ հունվարի 21-ին, SHAMSHYAN.com-ը պարզել է, որ մինչ 90-ական թվականներին շատ հայորդիներ, այդ թվում՝ կանայք, զոհաբերելով իրենց կյանքը, պաշտպանում էին հայոց սահմաններն առանց շահի, 1992 թվականի պատերազմական այդ վատ օրերին Ա. Արսենյանը Երևան քաղաքի Մաշտոցի դատարանի կողմից կողոպուտ կատարելու համար դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա պատիժը կրում է 4 տարի, սակայն 96 թվականին համաներմամբ ազատ է արձակվում: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն ժամանակ քրեական օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Մեր տեղեկություններով՝ թե Սովետաշենի բանտում, թե գաղութում նա իր բանտախուցը հաճախակի է փոխել, քանի որ խնդիրներ է ունեցել այլ բանտարկյալների հետ, ովքեր նրան կասկածել են ֆելդշերների միջոցով բանտի ղեկավարությանը տեղեկություններ փոխանցելու մեջ, ինչի համար էլ նրան կնքել են մականուններով՝ կոչելով «Շակալ», ով տեղեկություններ էր հայտնում բանտի մասին ինչ-որ մարդկանց, իսկ հետո կնքել են «Թաշկինակ», քանի որ հաճախակի էր տեղափոխվում բանտախից բանտախուց:
SHAMSHYAN.com-ը առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնի կեղծ ազատամարտիկ Ա. Արսենյանի կողմից կողոպուտի մասին տեղեկությունները:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է այսօր՝ հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և տեղի բժիշկների գործողությունների շնորհիվ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորն աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրում՝ որպես գանձապահ, իսկ մարմնական վնասվածքները ստացել է որովայնի, ոտքի, կրծքավանդակի մասում. Նրան հարվածել են 5-ից ավելի անգամ: Նշված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կենտրոնական քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնականի ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, թե ով է կասկածվում նշված հանցագործությունը կատարելու մեջ: Ձեռնարկվում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9–րդ հոդվածի համաձայն կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ։ Այդ հանգամանքի հետ կապված անձը դադարում է սոցիալական վճար կատարելը հետևյալ 2 դեպքերում` 1) եթե լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ 2) եթե անձը օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ: 31/07/2014թ. ընդունվել է ՀՀ կառավարության № 827-Ն որոշումը, որի համաձայն վարձու աշխատողը դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից: Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է «Արմավիր» ՔԿՀ-ում 2016 թվականի հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի հարազատների իրավունքների պաշտպանությունը, ովքեր Կազմակերպություն էին դիմել դեպքից հետո:
Վերջիններս հայտնել էին նաև, որ իրենք որևէ տեղեկություն չունեն Ա. Կարապետյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կատարվածը ինքնասպանություն էր որակել, սակայն մահացածի հարազատները ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում՝ վկայակոչելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դիահերձման ժամանակ հայտնաբերված վնասվածքները և բռնության հետքերը՝ մարմնի վրա:
Մահացած դատապարտյալի հարազատները ՀՔԱ Վանաձորի գրասենյակին օրերս հայտնեցին, որ քաղաքացիական հագուստով երկու անձինք, ովքեր չեն ներկայացել, այցելել են իրենց, ցավակցություն հայտնել կատարվածի վերաբերյալ, ապա փորձել պարզել, թե ինչ քայլերի են պատրաստվում դիմել իրենք: Իմանալով, որ հարազատները պատրաստվում են հետևողական լինել՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ նրանք սպառնական տոնով հարցրել են. «Մինչև վերջ տե՞ր ես ասածներիդ»:
Ա. Կարապետյանի պապիկը, ում հետ զրուցել են վերոնշյալ անձինք, սկզբում մտածել է, որ հերթական անգամ լրագրողներն են հետաքրքվում դեպքի մանրամասներով, միայն վերջում՝ սպառնական տոնով հարցերից հետո, հասկացել է, որ նրանք այլ նպատակով են այցելել իրենց:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 6-ին անչափահասի նկատմամբ սպանության փորձ կատարելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 21:20-ին, «Արաբկիր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայից «կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել 1999 թվականի ծնված Ղազանչյանը:
Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասին սպանելու դիտավորությամբ նրա մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածներին սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցվել Շախսուվարյան փողոցի շենքերից մեկի բակում՝ 2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։ Հարվածների հետևանքով պատանուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ՝ կրծքավանդակի երկկողմանի բազմաթիվ կտրած-ծակած վիրավորումների, երկկողմանի հեմոպնևմոթորաքսի, պերիկարդի և սրտի ձախ փորոքի թափանցող վիրավորումների, ձախ թոքի բազմաթիվ կույր և միջանցիկ վիրավորումների ձևով։
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունվարի 11-ին որոշում է կայացվել Ս.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ինչպես նշել էինք նախկին նյութերում ՎՏԲ բանկի 3% սեփականատերն է հանդիսանում Ադրբեջանի Հանրապետությունը:
Փաստացի Ադրբեջանը ՎՏԲ Բանկի միջոցով տնտեսական գործունեություն է ծավալում ՀՀ ում և բացի այն,որ թշնամի պետության հետախուզությունը այդ բանկի միջոցով հետախուզական տվյալներ է ստանում մեր երկրի մասին ,դեռ մի հատ էլ այդ գործողության արդյունքում շահույթ են ստանում:
Բայց խնդիրը միայն դրանում չէ:
Մեր քաղաքացիները,ովքեր որ հանդիսանում են ՎՏԲ բանկի հաճախորդներ /ավանդատու,վարկառու/ ակամայից ՎՏԲ բանկին վարկի տոկոսներ վճարելով ֆինանսական օգնություն են ցուցաբերում թշնամական պետությանը ՝Ադրբեջանին և ֆինանսավորում են վերջինիս կողմից ՀՀ-ի դեմ իրականացվող թշնամական գործողություններին:
Սույն հանգամանքը իր մեջ պարունակում է ՀՀ քր.օր-ի 299-րդ հոդվածի հանցակազմը՝
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քր.օր-ի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսում է՝
- Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սակայն օրենսդիրը նախատեսել է նաև այս հոդվածով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը:
ՀՀ Քր . Օր-ի 299-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսում է`
- Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 302-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Այս հոդվածի վերլուծությունից ակնհայտ է դառնում,որ ՀՀ այն քաղաքացիները,ովքեր որ անտեղյակ են եղել ,որ ՎՏԲ բանկի սեփականատեր է հանդիսանում նաև Ադրբեջանի հանրապետությունը և վարկերը սպասարկելով ֆինանսական օգնություն են տվել թշնամուն,կազատվեն քրեական պատասխանատվությունից ,եթե այդ մասին հաղորդում ներկայացնեն ՀՀ ԱԱԾ Ծառայություն կամ իշխանության այլ մարմնին,բնականաբար դադարեցնելով իրենց կողմից ՎՏԲ բանկի միջոցով Ադրբեջանի Հանրապետության հետագա ֆինանսավորումը:
Մեր տեղեկություններով արդեն իսկ մի խումբ քաղաքացիներ,ովքեր որ հանդիսանում են ՎՏԲ բանկի վարկառուներ, այս հանգամանքների մասին հաղորդում են տվել ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ:
- Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:
- 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
- Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
- Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
- 5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Այդ օրը, ժամը 21:20-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 25 շենքի 30 բնակարանի բնակիչ, 16-ամյա Խաչիկ Գևորգի Ղազանչյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև այսօր երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում, և բժիշկներն անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է, իսկ քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 21 շենքի 26 բնակարանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Տիգրանի Մուրադյանի նկատմամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունվարի 6-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Շահսուվարյան փողոցի թիվ 8/ա շենքի բակում Ս. Մուրադյանը դանակի 16-ից ավելի հարված է հասցրել Խ. Ղազանչյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ղազանչյանը սովորում է Երևանի Մանուել Քաջանու անվան թիվ 54 ավագ դպրոցի ավարտական դասարանում և շրջապատի, հարևանների և դպրոցի կողմից գնահատվում է դրական, «խաթրաշահ» երեխա: Իսկ Ս. Մուրադյանը իրեն աթեիստ է համարում և ինչ-որ սատանայական կերպարներով, հիմնականում՝ դիմակով, դուրս է գալիս փողոց : Նման տեսքով մի քանի լուսանկարներ էլ նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
Տեղեկությունները, թե իբրև Խ. Ղազանչյանը Ս. Մուրադյանից պահանջել է գումար և ստիպել է, որպեսզի նա վճարի գումարը, չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը կարծում են, որ այդ ամենը փորձում է սուտ տեղեկությունների տեսքով տարածել Ս. Մուրադյանի շրջապատից:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է լուսանկարներ Ս. Մուրադյանից, որոնք նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
©
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունվարի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ծեծի է ենթարկվել, իսկ հետո աջ ոտքի և թիկունքի մասից կրծքավանդակի ձախ կողմում դանակի հարվածներ է ստացել նույն գյուղի բնակիչ և գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ, 50-ամյա Տիգրան Ալիշանի Ասլանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների` զինղեկին ծեծել, իսկ հետո դանակահարել է նույն գյուղի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտաված և անցյալ տարի դեկտեմբերի սկզբում գաղութից ազատ արձակված Ուջան գյուղի բնակիչ, «Ուջանիկ» մականվամբ, 28-ամյա Սամվել Սասունի Սուքիասյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ուջանիկը դեկտեմբերի 16-ին ժամը 19: 00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արծվի թևեր կոչվող հուշարձանի հարևանությամբ գտնվող դաշտում կերուխումի է մասնակցել , որի ժամանակ դանակահարել է Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչներ, հարազատ եղբայրներ, 27-ամյա Մանվել Խաչատրյանին` հարավածելով մեջքի գոտկային շրջանին, 31-ամյա Աշոտ Խաչատրյանին` հարվածելով պարանոցի ձախ բազուկի շրջանին, ինչպես նաև նրանց հորեղբոր տղային, 25-ամյա Գևորգ Խաչատրյանին` նստատեղի շրջանում: Դանակահարված երիտասարդները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ հունվարի 14-ին 4 երիտասարդներ Երևանի «Աֆրոդիտե» դիսկո-ակումբից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին` 2-ը Արմենիա բժշկական կենտրոն, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության կենտրոնականի բաժինը պարզել է, որ 4 երիտասարդներին դանակահարել է Ուջանիկը, որից հետո անհատ տաքսու վարորդ, Երևանի Արամ Խաչատրյան 25 շենքի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Սարգիսի Գրիգորյանի մեքենայով պատվիրել է, որպեսզի իրեն տեղափոխի Ուջան, որտեղ էլ դանակահարել է տաքսիստին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Աշտարակի ոստիկանները կատարել են հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ և պարզել են, որ բոլոր դանակահարություներում կասկածվում է Ուջանիկը, սակայն չգիտես ում միջամտության արդյունքում, արդեն ղասաբ դարձած Ուջանիկը ազատ շրջում է հանրապետությունում և չի բացառվում, որ հիվանդանոցներ ընդունվեն հերթական դանակահարվածները: SHAMSHYAN.com-ը տեղեկություններ է ստացել, որ Ուջանիկին հովանավորում է Հայաստանի քննչական կոմիտեի ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա, ով ամեն անգամ, երբ ոստիկանությունը փորձում է Ուջանիկի նկատմամբ խափանման միջոցի հարց լուծել` քննչականի պաշտոնյան «խաղեր է տալիս»:
Ամբողջությամբ՝ shamshyan.com
Հայաստանում օրենքով կարգելվի հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը: Ինչպես հաղորդում է “Արմենպրես”-ը, ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել “Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքում լրացումներ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը:
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ “Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն” հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին: Նման անհամամասնության ձևավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում և հասարակությունում տղայի դերի և նշանակության մասին ձևավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ: Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա):
Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճա տման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:
Ըստ ներկայացուցչական ազգային հետազոտության տվյալների, ՀՀ-ում 2010 թվականին գրանցված հղիությունների 29% ավարտվել են հղիության արհեստական ընդհատումներով, որոնցից մոտ 4,2% եղել են պայմանավորված երեխայի սեռով: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը օրենքով ամրագրելու, ինչպես նաև այլ օրենսդրական լրացուցիչ կարգավորումների և մեխանիզմների սահմանմամբ և դրանց կիրառմամբ կանխարգելել հղիության չհիմնավորված արհեստական ընդհատումները, ինչի արդյունքում նախատեսվում է բարելավել ոլորտում գրանցված ցուցանիշները:
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.