29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևան քաղաքում hունիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, հունիսի 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 12-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-7-ին կհասնի +31+33 աստիճանի:
Հանրապետության տարածքում ևս hունիսի 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Այն ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցեցին, թե ինչպե՛ս կարողանան Հիսուսին իր խոսքերով ծուղակը գցել։ Նրանք Հիսուսի մոտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ Հերովդեսի կողմնակիցների հետ միասին։ Սրանք Հիսուսին ասացին.
— Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես և Աստծու կամքը ճշմարտությամբ ես ուսուցանում՝ առանց մտահոգվելու, թե ուրիշներն ի՛նչ կասեն, որովհետև աչառություն չես անում։ Ուրեմն ասա՛ մեզ, ի՞նչ ես կարծում, մեր Օրենքի համաձայն՝ կայսրին տուրք պե՞տք է տանք, թե՞ ոչ։
Հիսուսը հասկացավ նրանց չարամտությունը և ասաց.
— Կեղծավորնե՛ր, ինչո՞ւ եք փորձում ինձ։ Ցո՛ւյց տվեք ինձ տուրքի արծաթ դրամը։
Եվ նրանք բերեցին դրամը։ Ապա Հիսուսը հարցրեց.
— Սա ո՞ւմ պատկերն ու արձանագրությունն է։
Նրանք պատասխանեցին. — Կայսրի։
Այն ժամանակ Հիսուսն ասաց նրանց.
— Գնացե՛ք, ինչ որ կայսրին է պատկանում, կայսրի՛ն տվեք, և ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծո՛ւն տվեք։
Այս լսելով՝ զարմացան և թողեցին նրան ու գնացին։
Նույն օրը սադուկեցիներից ոմանք եկան Հիսուսի մոտ։ Սադուկեցիներն ասում էին, թե մեռելների հարություն չկա։ Նրանք Հիսուսին ասացին.
— Վարդապե՛տ, Մովսեսը մեզ հետևյալը սովորեցրեց. «Եթե մեկը մեռնի առանց զավակ ունենալու, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա այրիացած կնոջ հետ, որպեսզի իր եղբորը զավակ տա»։ Արդ, մի ժամանակ մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ և ապա մեռավ առանց զավակ ունենալու, ուստի կնոջն իր եղբորը թողեց։ Նույնը պատահեց երկրորդի, երրորդի, մինչև յոթերորդի հետ։ Բոլորից հետո կինն էլ մեռավ։ Արդ, մեռելների հարության ժամանակ կինը այդ յոթից ո՞ւմ է պատկանելու, քանի որ բոլորն էլ ամուսնացան նրա հետ։
Հիսուսը պատասխանեց.
— Մոլորվածներ եք, որովհետև չեք հասկանում ո՛չ Սուրբ գրքերը և ո՛չ էլ Աստծու զորությունը։ Երբ մեռելները հարություն առնեն, այլևս չեն ամուսնանա, այլ կլինեն երկնքի հրեշտակների նման։ Իսկ հարության մասին չե՞ք կարդացել, թե Աստված ինչ է ասել ձեզ. «Ե՛ս եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նշանակում է՝ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի։
Երբ ժողովուրդն այս լսեց, զարմացավ նրա ուսուցման վրա։
Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թե Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ եկան։ Նրանցից մեկը, Մովսիսական Օրենքի մի մասնագետ, Հիսուսին փորձելու համար հարցրեց.
— Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը։
Հիսուսը նրան ասաց.
— «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»։ Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը: Երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները։
(Մատթեոսի ավետարան 22:15-40)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հունիսի 2-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հունիսի 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 3-5-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 12-17 մ/վ արագությամբ, հունիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանի բանակի զինծառայողները «հատուկ միջոցով» ձեռք են բերել շփման գծի դիրքերից մեկում տեղադրված հայկական կողմի տեսադիտարկող սարքը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ տարածելով լուսանկարներ:
Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ սարքը կազմված է փուչիկից, փոքր պարաշյուտից, տեսախցիկից, որը տեղադրված է պենոպլաստե տուփի մեջ, տարբեր ալեհավաքներից ու լարերից:
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն առայժմ չի արձագանքել այս տեղեկատվությանը:
Հիսուսը, իբրև պատասխան, դարձյալ սկսեց առակներով խոսել ժողովրդի հետ և ասաց.
— Երկնքի արքայությունը նման է հետևյալին. -Մի թագավոր իր որդու համար հարսանիք արեց։ Նա ուղարկեց իր ծառաներին, որ հրավիրվածներին հարսանիքի կանչեն, բայց նրանք մերժեցին գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ էլ ուղարկեց՝ պատվիրելով նրանց. «Ասացե՛ք հրավիրվածներին. ճաշկերույթը պատրաստ է, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ կազմ ու պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։ Բայց հրավիրվածները կարևորություն չտվեցին. մեկն իր ագարակը գնաց, մյուսը՝ իր առևտրին, իսկ ուրիշներն էլ ծառաներին բռնեցին և ծեծելով սպանեցին։ Թագավորը երբ լսեց այս, բարկացավ և ուղարկեց իր զինվորներին, որոնք ոճրագործներին սպանեցին և նրանց քաղաքն էլ այրեցին։ Ապա թագավորն ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները
արժանի չէին։ Հիմա գնացե՛ք հրապարակ և ում որ գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»։
Դուրս գալով ճանապարհների վրա՝ ծառաները հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին, և հարսանիքի սրահը լցվեց հրավիրվածներով։ Երբ թագավորը ներս մտավ՝ նայելու հրավիրվածներին, տեսավ մի մարդու, որ հարսանիքին պատշաճ հագուստ չէր հագել, և նրան ասաց. «Բարեկա՛մ, ինչպե՞ս այստեղ մտար առանց հարսանիքի հագուստ ունենալու»։ Մարդը պապանձվեց։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս նետեք դրան խավարի մեջ, թող այնտեղ լաց լինի ու կրճտի ատամները». որովհետև կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ։
(Մատթեոսի ավետարան 22:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հայաստանում առաջիկա ամիսները, մասնավորապես, հուլիսն ու օգոստոսը բավական շոգ են լինելու, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացմամբ՝ այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման փուլն է, իսկ այդ պրոցեսը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա, ինչն էլ ապահովում է Հայաստանի տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում:
«Քանի որ այս տարի ջերմային ցիլկոնի ակտիվացման փուլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակաում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն», — տեղեկացրեց Սուրենյանը:
Ինչ վերաբերում է հունիս ամսվան, ապա Սուրենյանի խոսքով, Հայաստանում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում. Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի +7 +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին կհասնի +33 +36 աստիճանի:
Շիրակում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2+5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28:
Նվազագույն ջերմաստիճանը Լոռու մարզում կանխատեսվում է +3+6, ցերեկային ժամերին՝ +25 +30: Տավուշում նույնը, իսկ Սյունիքում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33+37 աստիճանի:
— Այս առակն էլ լսեցե՛ք։ Կալվածատեր մի մարդ կար, որ մի այգի տնկեց, չորս կողմից ցանկապատեց այն, հնձանի համար փոս փորեց և աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների, իսկ ինքը մեկնեց ուրիշ երկիր։ Երբ այգեկութի ժամանակը հասավ, իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինն առնելու։
Մշակները, նրա ծառաներին բռնելով, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին էլ քարկոծեցին։ Այգու տերը դարձյալ ծառաներ ուղարկեց՝ թվով ավելի, քան նախկինները, բայց սրանց էլ նույն բանն արեցին։ Վերջում իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Թերևս իմ որդուց քաշվեն»։ Բայց մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, որպեսզի տիրանանք նրա ժառանգությանը»։ Եվ բռնելով նրան՝ այգուց դուրս հանեցին ու սպանեցին։
Ապա Հիսուսը հարցրեց.
— Արդ, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին։
Նրանք պատասխանեցին.
— Այդ չար մշակներին անկասկած կսպանի և այգին վարձու կտա ուրիշ մշակների, որոնք նրա բերքի բաժինը նրան կտան իր ժամանակին։
Հիսուսը նրանց ասաց.
— Սուրբ գրքերում երբևէ չե՞ք կարդացել.
«Այն քարը, որ շինարարները մերժեցին գործածել, նա՛ անկյունաքար եղավ. Տերը կատարեց այս, և մեր աչքին սքանչելի է»։
Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ժողովրդին, որ պտղաբեր կդարձնի այն։ Ով որ այդ քարին բախվի, պիտի խորտակվի, և ում վրա որ այն ընկնի, պիտի ճզմի նրան։
Երբ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչները և փարիսեցիները լսեցին այս առակները, հասկացան, որ իրենց համար ասաց։ Նրանք ուզում էին ձերբակալել Հիսուսին, բայց վախեցան ժողովրդից, որն իբրև մարգարեի էր ընդունում նրան։
(Մատթեոսի ավետարան 21:33-46)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Մայիսի 29-ին առանձին շրջաններում, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պլաստիկ վիրահատությունները մեծ տարածում են ստացել, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Իրական կյանքում, ինչպես ֆոտոշոփում՝ այսօր կարելի է ուղղել կամ ձևափոխել մարմնի գրեթե ցանկացած մաս: Միակ խնդիրը ճիշտ վիրաբույժ ընտրելն է՝ այնպիսի մարդ, որը չի շփոթի քո դեմքը հարյուրավոր այլ պացիենտների դեմքերի հետ:
Վիրաբույժ Արամ Սահակյանը արդեն 7 տարի է՝ ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Բացի այդ՝ վիրաբուժական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում:
Պացիենտները բարձր են գնահատում երիտասարդ բժշկի պրոֆեսսիոնալիզմն ու բարեհամբույր վերաբերմունքը: Հենց այս վերջին հատկությունն է, որ թույլ է տալիս բժիշկ Սահակյանին հիանալի հարաբերություններ պահպանել իր ամենապահանջկոտ պացիենտների՝ երեխաների հետ: Վիրաբուժական միջամտության կարիք ունեցող փոքրիկները վարակում են բժշկին իրենց լավատեսությամբ, որն իր հերթին իր եռանդն ու վստահությունն է փոխանցում անհանգիստ ծնողներին:
Հորից՝ հայտնի պլաստիկ և միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանից ժառանգած գեները Արամ Սահակյանը համադրում է իր ստացած բարձրակարգ կրթության և ինքնազարգացման չդադարող գործընթացի հետ: Ընդունելով բոլոր տարիքի պացիենտների՝ նա արդեն հասկացել է. կնոջ համար գեղեցկությունն է հարմարավետ կյանքի առաջին նախապայմանը, ծնողի համար՝ իր երեխայի առողջությունը: Հենց այս երկու կարևոր հարցերն են վիրաբույժ Արամ Սահակյանի հոգածության առարկան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.