29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բայց Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։
Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված չփառավորեցին և շնորհակալ չեղան նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան, ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց։ Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան և անմահ Աստծու փառքը հատկացրին մահկանացու մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների նմանությունը ունեցող պատկերների։ Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ Աստծու վերաբերմամբ ճշմարտության փոխարեն նրանք նախընտրեցին ստությունը, արարածներին հարգանք ընծայեցին և նրա՛նց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է հավիտյան. ամեն։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:18-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից:
«Սաքունց, ես քեզ սպանելու եմ…… քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք: Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից՝ 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. Սպասիր ինձ Սաքունց»:
Օրեր առաջ ֆեյսբուքում իրավապաշտպանին սպառնացել է ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ավանեսյանը: Նա այս գրատումը թողել է Սաքունցի հրապարակման տակ:
Հիշեցնենք, Արթուր Սաքունցը գրել էր.
«Ես մի բան չեմ հասկանում, ուրեմն օրը ցերեկով առնվազն տասը մարդ եք սպանել, ապօրինաբար բանտարկել եք տարիներով, զրկել եք ունեցվածքից, տնից տեղից, հարյուր հազարավորները թողել գնացել են պետությունից, ընկել են չոլերը՝ փախչելով Ձեր անպատիժ անարդարություններից, դեռ համարձակվում եք Ձեր մանկլավիկների միջոցով Ձեր հակամարդկային քաղաքականության, իշխանության դեմ դուրս եկածների հասցեին էլ հաչա՞ք…
Լրիվ եք խելքներդ թռցրել, թե մտածում եք, եթե ժողովուրդը համբերատար դեռ տանում է, այդպես էլ մնալու է, Դուք էլ Ձեր համար շարունակելու եք թալանել ու լափե՞լ․․․ : Ձեր մանկլավիկ թղթակից, չգիտեմ ինչ սպասարկող բլոգեր է, խորհրդական է, փողով ստատուս գրող է, ինչ զահրումար է, հավաքեք, ու ասեք ձայնները կտրեն․․․
Թե՞ Ձեր համարձակությունը չի հերիքում, իրենց եք քսի տալիս հանրային դաշտ․․․․: Կոռեկտության սահմաններն անցածները կոռեկտության կոչ են անում, խելքի աշեցեք․․․․»:
Սաքունցին սպառնացող քաղաքացին ֆեյսբուքում գրացված է որպես «Զբաղվածության պետական գործակալություն» աշխատակից, եւ աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղիներում»:
Ես՝ Պողոսս, ծառան եմ Հիսուս Քրիստոսի, որը կանչեց ինձ՝ դառնալու իր առաքյալը և պաշտոն տվեց ինձ՝ քարոզելու Աստծու Ավետարանը։ Սուրբ գրքերում արձանագրված է, որ Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացավ տալ այս ավետիսը, որ վերաբերում է իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը, իբրև մարդ, ծնվեց Դավթի սերնդից, բայց հայտնվեց իբրև Աստծու Որդի, երբ իր Սուրբ Հոգու զորությամբ հարություն առավ մեռելներից։ Նրա միջոցով Աստված տվեց ինձ առաքյալ լինելու շնորհը, որպեսզի Քրիստոսի անվանը հավատալու և հնազանդվելու առաջնորդեմ բոլոր ազգերին, որոնց թվում դուք էլ կանչվեցիք՝ Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։
Ողջո՜ւյն բոլորիդ, որ բնակվում եք Հռոմում, ձեզ, որոնց Աստված սիրեց և կանչեց՝ լինելու իր սուրբ ժողովուրդը։ Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ պարգևեն շնորհ և խաղաղություն։
Նախ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։ Վկա է Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ քարոզելով իր Որդու Ավետարանը, թե ինչպես անդադար հիշում եմ ձեզ և միշտ իմ աղոթքների մեջ խնդրում, որ Աստծու կամքով ինձ հաջողվի գալ ձեզ մոտ, որովհետև շատ եմ ցանկանում տեսնել ձեզ, որպեսզի ձեզ փոխանցեմ որևէ հոգևոր պարգև՝ ձեզ ամրապնդելու համար. այսինքն՝ լինելով ձեր մեջ՝ քաջալերենք միմյանց այն հավատով, որ ունենք դուք և ես։ Բայց ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ, սակայն մինչև այժմ արգելքներ եղան, որովհետև ուզում եմ ձեր մեջ վաստակ ունենալ,
ինչպես ունեմ ուրիշ ազգերի մեջ. որովհետև ինչպես պարտական զգացի ինձ թե՛ հույնի և թե՛ ոչ հույնի, թե՛ իմաստունի և թե՛ անմիտի հանդեպ, այնպես էլ
պարտական եմ զգում հոժարությամբ ավետարանելու նաև ձեզ, որ Հռոմում եք։
Այս ասում եմ, որովհետև ամոթ չեմ համարում Ավետարանը։ Ընդհակառակը, այն Աստծու զորությունն է, որ փրկում է ամեն հավատացողի, նախ՝ հրեայի, ապա՝ նաև ոչ հրեայի, որովհետև Ավետարանը հայտնում է, թե Աստված մարդկանց ինչպես է արդար համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. «Արդարն իր հավատով է փրկվելու»։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:1-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում` հունիսի 6-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-7-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 6-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +27+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+26,
Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+34,
Արմավիրում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+34,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+27,
Արցախում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +24+29:
Հիսուս ասում է.
— Եվ երբ Մարդու Որդին իր փառքով գա բոլոր հրեշտակների հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր թագավորական գահի վրա։ Բոլոր ազգերը կհավաքվեն նրա գահի դիմաց, և նա մարդկանց պիտի բաժանի իրարից, ինչպես որ հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարները պիտի կանգնեցնի իր աջ կողմը, իսկ այծերը՝ ձախ կողմը։ Հետո թագավորը պիտի ասի իր աջ կողմը կանգնածներին. «Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև ես քաղցած էի, և ինձ կերակրեցիք, ծարավ էի, և ինձ ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ ընդունեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք ինձ»։
Այն ժամանակ արդարները կհարցնեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտարական և ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ և այցի եկանք քեզ»։ Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք»։
Ապա նա իր ձախ կողմը կանգնածներին պիտի ասի. «Անիծյալնե՛ր, հեռացե՛ք ինձնից, գնացե՛ք հավիտենական կրակը, որ պատրաստված է Սատանայի և նրա հրեշտակների համար. որովհետև ես քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ ջուր չտվիք, օտարական էի, և ինձ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ, սակայն այցի չեկաք ինձ»։
Այն ժամանակ նրանք պիտի հարցնեն. «Տե՛ր, ե՞րբ քեզ տեսանք քաղցած, ծարավ, օտարական, մերկ, հիվանդ կամ բանտի մեջ ու չօգնեցինք քեզ»։ Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին չօգնեցիք, ի՛նձ օգնած չեղաք»։
Եվ այսպես, նրանք պիտի գնան դեպի հավիտենական պատիժ, իսկ արդարները՝ հավիտենական կյանք։
(Մատթեոսի ավետարան 25:31-46)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այսօր` հունիսի 3-ին, լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու նրա հայուհի ընտրյալը` Տաթև Մանուկյանը, ամուսնանում են: Այս մասին հայտնել է հարսնացուն`ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով հարսանեկան զգեստով լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ես ՀԱՅՈՒՀԻ եմ… Ու Եվրոպայում ոտք դնելու առաջին իսկ օրվանից գիտակցել եմ՝ շատերը հենց իմ պրիզմայով են ճանաչելու հայկականությունն ու Հայաստանը… Ու այսօր անձնական երջանկությանս հետ մեկտեղ ես ստանձնում եմ պարտավորություն ու պատասխանատվություն՝ Հայաստանն ու հայուհու կերպարը ամուսնուս գործունեության հետ կապված միջազգայնորեն ներկայացնելու…
Ladies and gentlemen, Տաթև Մանուկյան-Էնգել»:
Հիշեցնենք, որ զույգի սիրային կապի մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան DennikN հրատարակչության հետ Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին պատմելիս նշել է, որ լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է, իսկ նրանց հարսանիքը լինելու է Արցախում:
Զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:
Հավելենք, որ Տաթևը ծնունդով Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել և սովորել Դալարնայի համալսարանում:
Հիսուս ասում է.
— Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ։ Դուք ինքներդ չեք մտնում և մտնել ուզողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից հափշտակում եք այրիների տներն իրենց ձեռքից, իսկ մյուս կողմից կեղծավորությամբ երկարացնում եք ձեր աղոթքը. դրա համար ձեր
դատապարտությունը ավելի խիստ պիտի լինի։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից շրջում եք ծով ու ցամաք՝ մեկին նորահավատ դարձնելու համար, իսկ երբ դա ձեզ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի դժոխքի արժանի եք դարձնում։
Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ։ Դուք ասում եք. «Ով որ երդվի տաճարի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի տաճարում եղած ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Կամ ասում եք. «Ով որ երդվի զոհասեղանի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի զոհասեղանի վրա դրված ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։ Հետևաբար, ով որ երդվում է զոհասեղանի վրա, երդված կլինի թե՛ զոհասեղանի և թե՛ այնտեղ եղածների վրա։ Ով որ երդվում է տաճարի վրա, երդված կլինի թե՛ տաճարի և թե՛ Աստծու վրա, որ բնակվում է այնտեղ։ Նույնպես, ով որ երդվում է երկնքի վրա, երդված կլինի թե՛ Աստծու գահի վրա և թե՛ Աստծու վրա, որ նստում է այնտեղ։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսում եք Օրենքի կարևոր պարտավորությունը՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը։ Հարկավոր էր սրա՛նք գործադրել՝ առանց, սակայն, մյուսներն անտեսելու։ Կո՛ւյր առաջնորդներ, մի կողմից մժղուկն եք քամում, բայց մյուս կողմից կուլ եք տալիս ուղտը։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ պնակի և բաժակի դրսի կողմն եք մաքրում, մինչդեռ լավ գիտեք, թե դրանց ներսում եղող
ուտելիքն ու խմելիքը ինչպիսի՜ հափշտակությամբ և աղտեղությամբ եք ձեռք բերել։ Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսի՛ կողմը. այդպիսով դրսի կողմն էլ մաքուր կլինի։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ նման եք կրով սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ։ Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մարգարեների շիրիմներն եք շինում և արդարների գերեզմանները զարդարում ու ասում. «Եթե մենք մեր հայրերի ժամանակ ապրած լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի»։ Դրանով, ահա, դուք արդեն իսկ վկայում եք, թե որդիներն եք նրանց, որոնք կոտորեցին մարգարեներին։ Գնացեք ամբողջացրե՛ք ձեր հայրերի կիսատ թողած գործը։ Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի կարողանաք փախչել դժոխքի դատապարտությունից։ Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների և Օրենքի ուսուցիչների. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք, ոմանց՝ խաչը հանեք, ուրիշների էլ ձեր ժողովարաններում պիտի գանահարեք և հալածեք քաղաքից քաղաք։ Այսպիսով՝ դուք բոլոր արդարների սպանության մասնակից եղած պիտի լինեք՝ սկսած անմեղ Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև։ Հաստա՛տ իմացեք, դուք այս բոլոր ոճիրների պատիժը պիտի կրեք։
— Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված մարդկանց. քանի՜ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք։ Ահա «Ավերակ պիտի լինի ձեր տունը»։ Բայց ասում եմ նաև ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
(Մատթեոսի ավետարան 23:13-39)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հայկական ժողովրդական այս երգը՝ «Գարուն, գարուն է», հետաքրքիր ճակատագիր ունեցավ:70-ականներին այն սիրեցին ադրբեջանցիները եւ յուրացրեցին:՞Հիմա էլ պնդում են, թե իրենք են առաջինն այն ստեղծել, իսկ 2012-ին այն սիրեցին սիրիական ընդդիմության առաջնորդները եւ հանրահավաքներին այն սկսեցին մշտապես երգել: Հետո սկսվեց սիրիական արյունալի քաղաքացիական պատերազմը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.