29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հիդրոմետ ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, այս սառը եղանակից չտխրեք, հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»։
Վաղը՝ 17.06.2017-ին, «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի կունենա շնորհալի երգիչ Մհերի՝ Mger Armenia հարսանյաց տոնախմբությունը։
Նշենք, որ հարսնացուն շոու- բիզնեսում հայտնի չէ, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ պատրաստվում է երգչուհի դառնալ: Նա ուսանում է այն քոլեջում, որտեղ դասավանդում է Մհերը:
« Հայկական Վարկածի» խմբագրակազմը շնորհավորում է սիրված երգչին ու հրաշալի մարդուն, մաղթում մեծ սեր և երջանկություն:
Հիսուսն այս պատվերները իր տասներկու աշակերտներին տալուց հետո մեկնեց այնտեղից՝ քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Երբ Հովհաննեսը բանտում լսեց Քրիստոսի կատարած գործերի մասին, իր աշակերտներից ոմանց ուղարկեց Հիսուսի մոտ՝ հարցնելու նրան.
— Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ մեկ ուրիշին սպասենք։
Հիսուսը պատասխանեց.
— Գնացե՛ք և Հովհաննեսին պատմեցե՛ք, ինչ որ լսում եք ու տեսնում. ահա կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և Ավետարանը քարոզվում է աղքատներին։ Երանի՜ նրան, ով իմ պատճառով իր հավատը չի կորցնում։
Երբ Հովհաննեսի աշակերտները մեկնեցին, Հիսուսն սկսեց Հովհաննեսի մասին խոսել ժողովրդին՝ ասելով.
— Ի՞նչ տեսնելու գնացիք անապատ. հողմից շարժվող եղե՞գ։ Հապա ի՞նչ տեսնելու գնացիք. փառավոր զգեստներ հագած մա՞րդ։ Բայց նրանք, որ փառավոր զգեստներ են հագնում, թագավորական պալատներում են։ Հապա ի՞նչ տեսնելու գնացիք. մի մարգարե՞։ Այո՛, վստահ եղեք, առավե՛լ մեկին, քան մի մարգարեի, որովհետև Հովհաննեսի մասին է, որ Տերն ասում է մարգարեության մեջ. «Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի քեզ համար»։
Վստա՛հ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել. սակայն երկնքի արքայության մեջ ամենից փոքրը Հովհաննեսից ավելի մեծ է։ Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այսօր մարդիկ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն։ Մովսեսի Օրենքը և բոլոր մարգարեները երկնքի արքայության մասին մարգարեացան մինչև Հովհաննեսի ժամանակը։ Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու էր։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
(Մատթեոսի ավետարան 11:1-15)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 2-4 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-20-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ և կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ծաղիկը տուն բերելով եւ ջրի մեջ դնելով նրա խնամքը համարել ավարտված` սխալ կլինի: Այն, ինչպես եևսենյակային բույսերը, ամենօրյա խնամքի կարիք ունի: Պետք է սկսել ծաղկամանի ճիշտ ընտրությունից: Վարդն ու մեխակը պետք է դնել հախճապակյա լայն ծաղկամանի մեջ, որ ցողունները իրար չխանգարեն: Երիցուկն ու գերբերան պետք է դնել սպիտակ ճենապակյա երկար ծաղկամանի մեջ և ուշադրություն դարձնել ջրի պարունակությանը:
Ֆլորիստ-դիզայներ Նարինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս գերբերաները, կալաները, կակաչները, որոնք ունեն նուրբ պոչեր, դնել քիչ` մոտ 5 սանտիմետր բարձրությամբ ջրով լցված ծաղկամանի մեջ եւ պոչերն ուղիղ կտրել. շատ ջրի դեպքում պոչերը կնեխեն:
Ավանդական տարբերակով կանայք ծաղկի տեսքը թարմ պահելու համար ջրի մեջ ավելացնում են շաքարավազ, ասպիրին, ածուխ, սպիրտ: Նարինե Հովհաննիսյանը նշում է. — «Մարդկանց նման ծաղիկներն էլ են սիրում թարմ ջուր խմել, հետեւաբար` հարկ չկա ջրի մեջ հավելանյութեր լցնել»:
Մինչ ծաղկամանում տեղավորելը պետք է ծաղկի ցողունի այն հատվածը, որը լինելու է ծաղկամանի մեջ, ազատել ավելորդ տերեւներից: Ամռանը ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակային: Ծաղիկների պոչերը կտրել 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի միջից թթվածինն արագ կլանեն:
Ծաղկամանի ջուրը պետք է ամեն առավոտ փոխել, լվանալ ծաղկամանն ու ծաղկի ցողունները, նշում է Նարինե Հովհաննիսյանը ու հավելում. — «Վարդերի փշերը պետք չէ հեռացնել, որովհետեւ փշերով պատված մակերեւույթով վարդն ավելի երկար է մնում, իսկ փշերը հեռացնելիս մակերեսի վրա բաց տեղ է մնում, եւ վարդը շուտ է թոշնում»:
https://www.youtube.com/watch?time_continue=5&v=Cy4yne_NlZI
Հիսուսը, մի քիչ առաջ գնալով, տեսավ Մատթեոս անունով մի մաքսավորի, որ նստել էր մաքսատանը՝ մաքս գանձելու։ Հիսուսն ասաց նրան.
— Հետևի՛ր ինձ։
Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին։ Եվ մինչ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, բազմաթիվ մաքսավորներ և մեղավորներ էլ եկան ու նստեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիներն այս բանը տեսան, ասացին Հիսուսի աշակերտներին.
-Ձեր Վարդապետն ինչու՞ է մաքսավորների և մեղավորների հետ ուտում։
Հիսուսը երբ այս լսեց, նրանց ասաց.
-Առողջները չեն, որ բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Գնացե՛ք և սովորեցե՛ք, թե ինչ է նշանակում Աստծու այս խոսքը. «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ». քանզի ես չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին։
(Մատթեոսի ավետարան 9:9-13)
Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, Աստծու առջև արդարանում են առանց խտրության։ Արդարև, թեպետև բոլոր մարդիկ մեղանչեցին և զրկված են մնում Աստծու փառքից, սակայն Աստված արդարացնում է նրանց ձրիաբար իր պարգևած շնորհով, Քրիստոս Հիսուսի փրկագործության միջոցով, որովհետև Աստված նախասահմանեց, որ Քրիստոսն իր թափած արյունով քավության միջոց դառնա նրանց համար, ովքեր հավատում են իրեն։ Անցյալում Աստված իր արդարությունը ցույց էր տալիս՝ անհիշաչար գտնվելով մարդկանց գործած մեղքերի հանդեպ, իսկ ներկայումս նա իր նույն արդարությունը հայտնում է՝ թողություն շնորհելով մեղքերին, ցույց տալով, որ ինքն արդար է և արդարացնում է ամեն մեկին, ով հավատում է Քրիստոսին։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 3:22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Համացանցի վրացի օգտատերերի քննադատության թիրախում է հայտնել Թբիլիսի ու վրացական այլ քաղաքներ շրջագայություն առաջարկող հայաստանյան տուրօպերատորներից մեկի պաստառը, որտեղ Վրաստանի քարտեզը ներկայացվել է աղճատված:
Քարտեզում բացակայում են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հատվածները, բացի այդ սխալ է ներկայացված նաև Հայաստանին սահմանակից վրացապատկան հողերի եզրագծերը:
Վրացի օգտատերերից ոմանք այս պաստառը, կարծես, չափից դուրս լուրջ են ընդունել՝ նրանցից մի քանիսը ծայրահեղական գրառումներ են կատարել, թե ինր հայերը աչք են դրել վրացական հողերի վրա ու իրենց երազանքն իրականացնում են Վրաստանի քարտեզը աղավաղելով:
Սակայն կան նաև սթափ դատողություններ անողներ, ոմանք, օրինակ, սա համարում եմ սովորական անփութության ու անգրագիտության արդյունք՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքի վրա, որ Հայաստանն էլ պաստառում ներկայացված է առանց Արցախի:
Ասեկոսեներ կան նաև, որ պաստառի հեղինակ ընկերությունը հայկական չէ. մանրամասներն այս առթիվ կներկայացնենք ավելի ուշ:
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ։ Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»։
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ. «Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ։ Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը,- ասում է ամենակալ Տերը»։
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար։ Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ինչպես հաղորդում է Metro-ն, Միացյալ Թագավորության 91-ամյա Եղիսաբեթ 2-րդ թագուհու կերակրացանկը փոխվում է շաբաթը երկու անգամ, որի համար պատասխանատուն նրա ավագ խոհարարն է: Սովորաբար թագուհին նախաճաշում է փաթիլներով և յոգուրտով և թխկու օշարակով: Երբեմն թագուհին իրեն թույլ է տալիս օրն սկսել մարմելադով տոստով: Ուտելիքի հետ Նորին գերազանցությանը մատուցում են կաթով թեյ` առանց շաքարի: Երբեմն թագուհին նախաճաշում է ձվածեղով կամ ապխտած սաղմոնով` տրյուֆելի նրբաշերտով: Ի դեպ, նրբին դելիկատեսները հայտնվում են թագուհու սեղանին, եթե միայն դրանք նրան նվիրել են:
Եղիսաբեթ 2-րդը նախատեսում է միայնակ ճաշել: Նրա նախկին խոհարարի խոսքով` թագուհին երբեք չի ուտում օսլա պարունակող մթերքներ, այսինքն` մակարոն, կարտոֆիլ, բրինձ:
Նորին գերազանցության կերակրացանկում հավկիթը հիմնական սննդամթերքն է: Թագուհին ջանում է խուսափել հացից մաքուր վիճակով և պաշտում է վարունգով ու ապխտած սաղմոնով աղցանը: Որպես աղանդեր` Եղիսաբեթ 2-րդը սովորաբար ուտում է բիսկվիթի կարկանդակ կամ կարագով ու ջեմով մի քանի փոքրիկ բուտերբրոդ, որը նրան հիշեցնում է իր մանկությունը: Ընթրիքին Եղիսաբեթ 2-րդ սովորաբար պատվիրում է տավարի, սաղմոնի, փասիանի կամ եղնիկի սուկի: Քնելուց առաջ թագուհին իրեն թույլ է տալիս մի փոքր ոգելից խմիչք խմել: Դա կարող է լինել շամպայն կամ ջին: Երբեմն ճաշից առաջ Նորին գերազանցությունը խմում է նաև կարմիր ֆրանսիական գինի սառույցով:
Երգիչ Ձախ Հարութը նոր տեսահոլովակ է ներկայացրել: Այն նկարահանվել է «Թե աչերս քեզ որոնեն» երգի հիման վրա: Երգիչը նոր գործիքավորմամբ է ներկայացրել արդեն հայտնի երգը: Նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Երեւանում մայիսի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նրա մենահամերգից հետո:
Տեսահոլովակը Ձախ Հարութը հրապարակել է հունիսի 12-ին, հունիսի 18-ի կայանալիք իր լոսանջելեսյան համերգին ընդառաջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.