29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ սոցցանցերում տեղեկություն տարածվեց, թե ոստիկանները բռնություն են գործել քաղաքացու վրա, այն է՝ «տշել են» փողոցում առևտուր անող տատիկի ծիրանները: Սկզբում սոցցանցերի օգտատերերի կարծիքները թեական էին, հետո սկսեցին դառնալ հաստատական, ապա այդ «հասատատականությանը» միացան նաև լրատվամիջոցները: Եվ բոլորն այնքան միանշանակ ու բարկացած, ասես անձամբ ներկա են եղել այդ «իրադարձությանը»: Ու ոչ ոք չի ուզում «հիշել», որ տեսագրությո՜ւն կա, որը զլացել են նայել «արդար զայրույթով բռնվածները», տեսագրություն, որը հերքում է «հաստատական» պնդումները. ձեր «նկարածը» թեկուզ մոտավոր հիշեցնող ոչի՛նչ չի եղել:
Դիմում եմ սոցցանցերի «մտահոգ» օգտատերերին՝ կարծիք հայտնելուց առաջ նայե՜ք տեսագրությունը:
Հասկանում եմ՝ շոգ է ու ծուլություն, բայց ջանք արեք նայելու, ընդամենը մեկ րոպե է, և եթե այնտեղ բռնության նշույլ իսկ կա, ես պատրաստ եմ ներողություն խնդրել:
Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցրե՛ք այս ահագնացող փսիխոզը: Վերջ տվեք մութ սենյակում սև կատու փնտրելուն, մանավանդ, որ հաստատ գիտեք՝ ոչ մի կատու էլ չկա: Հավատացե՛ք, այդպիսի փնտրտուքը հղի է ծանր հոգեբանական հետևանքներով: Եթե ձեր առողջությունը ձեզ չի հետաքրքրում, պահպանեք գոնե երեխաների համար:
Արմեն Ջիգարխանյանը նորից դիմել է դատարան՝ նախկին կնոջ հետ ընդհանուր բնակարանի վաճառքից գոյացած գումարի գանձման համար և այս անգամ շահել է դատը. դատարանը Ջիգարխանյանի նախկին կնոջից 72 հազար դոլար է գանձել՝ գրում է sundaynews-ը:
2015թ. նախկին ամուսինները վերջնականապես բաժանվել էին և պաշտոնապես հաստատել այդ փաստը, թեպետ մինչ այդ Արմեն Ջիգարխանյանը և նրա նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, երկար տարիներ միասին չէին ապրում: Ջիգարխանյանը բնակարան էր գնել Տատյանայի համար ԱՄՆ-ում, որտեղ սկսել էր բնակվել Տատյանան՝ հազվադեպ այցելելով ամուսնուն: Ավելի ուշ Տատյանան տեղեկացել էր, որ Ջիգարխանյանը սիրավեպ է սկսել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, վաճառել էր ԱՄՆ-ի իրենց համատեղ բնակարանը և վերադարձել Ռուաստան:
Ի՞նչ պետք է իմանա կինը՝ հղիության առաջին օրերից մինչև հետծննդյան շրջան, “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականին պատմում է “Սլավմեդ” ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը:
-Ինչպե՞ս է սկսվում հղի կին-Սլավմեդ համագործակցությունը:
-Կանանց կոնսուլտացիայում հղին հաշվառվում է հղիության 7-12-րդ շաբաթում՝ պտղի սրտի բաբախը արձանագրելուց հետո: Այդ պահից սկսած նա գտնվում է գինեկոլոգի հսկողության տակ: Խորհուրդ տրվում է խմել ֆոլաթթու՝ վիտամին B9՝ պտղի նորմալ զարգացման համար: Եթե կա արգանդի լարվածություն, նշանակվում են համապատասխան միջոցներ՝ լարվածությունը հանելու համար: Այնուհետև կատարվում են ստանդարտ անալիզները՝ արյան, մեզի և քսուկի: Եթե որևէ խնդիր չի հայտնաբերվում, սկզբնական շրջանի համար այդքանն է: Եթե հայտնաբերվում է՝ նշանակվում են լրացուցիչ ստուգումներ և համապատասխան բուժում: Ցանկացած բարդության, ցանկացած պաթոլոգիայով հղի կարող է սպասարկվել մեզ մոտ՝ հղիության առաջին օրերից սկսած մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջանում: Արտասեռական՝ հղիության հետ կապ չունեցող պաթոլոգիաներով հղիներին ևս վարում ենք, համագործակցելով համապատասխան մասնագետների հետ:
-Հղիության առաջին եռամսյակը հատկապես բարդ է և անսովոր: Ի՞նչ գանգատներով են առավել հաճախ դիմում կանայք:
— Հիմնական գանգատներն են սրտխառնոցը, որը բնորոշ է հղիությանը, փսխումները, որոնց որոշակի հաճախականությունը՝ օրեկան մինչև 6 անգամ, նույնպես նորմա է համարվում: Իհարկե, դա անհարմարություն է, և դրանից խուսափելու համար ևս տրվում են ցուցումներ: Դեպքեր կան, երբ դրա պատճառով հոսպիտալացնում ենք, և կինը համապատասխան բուժում է ստանում: Հղիության առաջին եռամսյակում կարող են նկատվել ուշաթափություններ՝ կապված ճնշման անկման հետ: Մեծ մասամբ դա լուրջ խնդրի ազդանշան չէ:
Անհանգստանալու պատճառ կարող են համարվել ցավը որովայնի ստորին շրջանում և արյունային արտադրությունը սեռական ուղիներից: Այդ դեպքում նշանակվում է ընդգրկուն հետազոտություն ու հատուկ հսկողություն:
-Ինչպե՞ս է կնոջ հոգեվիճակն անդրադառնում նրա հղիության վրա:
-Առհասարակ ռիսկային գործոններ կան բոլոր հղիների մոտ: Ընթացքը տարբեր ձևերով է ընթանում՝ կախված դիմադրողականությունից և նյարդային համակարգի վիճակից: Որքան մարդն ավելի դյուրագրգիռ է բնույթով, այնքան ավելի ծանր է տանում: Նույն սրտխառնոցներն ու ուշաթափությունները երկու տարբեր կանանց մոտ կարող են տարբեր արձագանք առաջացնել: Սովորաբար որոշ ժամանակ հղիանալու հետ խնդիրներ ունեցած կանայք ավելի շատ են անհանգստանում և ավելի լարված են լինում, ավելի հաճախ են զանգում ու այցելում բժշկին:
-Ի՞նչ պետք է անի և ինչի՞ց պետք է խուսափի կինը հղիության ընթացքում:
— Հղիի համար ամենակարևորը հոգեկան հանգստությունն է և վստահությունը բժշկի նկատմամբ: Ես նաև խորհուրդ եմ տալիս շատ ուշադրություն չդարձնել ինտերնետում եղած ինֆորմացիային, ցանկացած հարցով առաջին հերթին դիմել բժշկին: Կինը պետք է նորմալ ռեժիմով ապրի, սնվի, աշխատի, հիշի, որ հղիությունը նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսս է և անհանգստանալ պետք չէ:
Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է հղիության ընթացքում: Իհարկե, եթե մինչև հղիանալը կինը զբաղվել է պրոֆեսսիոնալ սպորտով, այդ ընթացքում պետք է դադարեցնել: Բայց մարմնամարզությունն ու թեթև վարժանքները, աէրոբիկան, ֆիտնեսը շատ օգտակար են:
-Բարեհաջող հասանք ծննդաբերության պահին: Ո՞ր դեպքերում է ցուցված կեսարյան հատում:
-Պատահում է պտղի ոչ նորմալ դիրք՝ կոնքային առաջադրություն կամ միջաձիգ դրություն: Միջաձիք դրության դեպքում միանշանակ կատարվում է կեսարյան հատում: Կոնքային առաջադրության դեպքում հնարավոր է թե՛ բնական, թե՛ կեսարյան հատումով ծննդաբերություն, բայց վերջին տարիներին դա նույնպես սկսել է կեսարյան հատման ցուցում համարվել՝ պտղի տրավմաներից խուսափելու համար, մանավանդ առաջնածինների մոտ:
Ցուցում է ընկերքի սխալ տեղակայությունը, երբ այն փակում է ներքին օղը: Կարող է ցուցում լինի արտասեռական խնդիրների, օրինակ՝ տեսողության խնդրի հետ կապված (այստեղ որոշվում է ակնաբույժի ցուցումով): Լինում է, որ շտապ կեսարյան հատման ցուցում է առաջանում հենց բնական ծննդաբերության ժամանակ. Այդպիսի դեպքեր են՝ պտղի սրտի զարկերի անկումը, կլինիկական նեղ կոնքը, երբ կոնկրետ դիրքով պտղի գլուխը չի կարող դուրս գալ: Պարանոցի չբացվելը, բացման կանգը նույնպես ցուցում է կեսարյան հատման:
Եթե կնոջը կատարվել է արտամարմնային բեղմնավորում, դա արդեն ցուցում է կեսարյան հատման: Բայց ունեցել ենք այդպիսի հղի, որը բնական ճանապարհով է ծննդաբերել, այն էլ՝ զույգ պտուղ:
-Խոսենք մայրերի դպրոցի մասին:
-Կնոջը նախապատրաստել հղիության ընթացքում իրեն սպասվող երևույթներին և մայր դառնալուն՝ շատ կարևոր է, հատկապես եթե առաջին երեխային է սպասում:
Հղիության յուրաքանչյուր էտապ ունի իր հարցերը, որոնց պետք է պատասխանել: Հղիության հենց սկզբից խոսել ծննդալուծման հարցերից՝ սխալ է:
Հենց այդ պատճառով մենք ունենք մշակած հատուկ ծրագիր, թե հղիության որ փուլում ինչ հացերի շուրջ է պետք խոսել հղիների հետ: Հղիության առաջին շաբաթներին շատ կարևոր է խոսել, ինչ ֆիզիոլոգիական պրոցես է հղիությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունենում տարբեր օրգան համակարգերում, ինչ պետք է անել և ինչից պետք է խուսափել առաջին եռամսյակում: Բացատրում ենք, որ ճնշման անկումը, հաճախասրտությունը, թթվածնի պակասի զգացողությունը, քաշի ավելացումը նորմալ երևույթներ են:
Հաջորդ պարապմունքին, արդեն ավելի մեծ ժամկետում, պտղի խաղի մասին ենք տեղեկացնում: Երբ պետք է զգա, օրվա ընթացքում ինչպես պետք է գրանցի խաղը, օրը քանի անգամ պետք է զգա: Շատ հաճախ հղիները գալիս են, մանավանդ ուշ ժամերի, վախեցած, որ խաղը չեն զգում, կամ հակառակը՝ գերակտիվ է խաղը: Մեկին թվում է, թե ինքը անընդհատ պետք է զգա խաղը, մյուսը կարծում է, թե մի քանի օր չզգալը նորմալ է:
Վերջում արդեն նախապատրաստում ենք ծննդաբերության: Դա շատ կարևոր է, որովհետև ինչպես կինը նախապատրաստված է լինում ծննդաբերության ընթացքին, այդպես էլ հիմնականում ընթանում է ծննդաբերությունը: Այստեղ հոգեբանական ճիշտ նախապատրաստվածությունը շատ կարևոր է:
Ունենում ենք պաշտոնական 4-5 պարապմունք, բայց ամեն այցը բժշկին նույնպես փոքրիկ պարապմունքի պես է անցնում: Այսինքն՝ յուրաքանչյուր գինեկոլոգ ցուցաբերում է հոգեբանական աջակցություն, անգամ տեղյակ է լինում ընտանեկան խնդիրներից, եթե այդպիսիք կան, և փորձում է օգնել:
-Ինչպե՞ս է ապահովվում պացիենտների համարավետությունը:
— Սլավմեդն այսօր մեր հանրապետության լավագույն կլինիկաներից է, հագեցած ամբողջ անհրաժեշտ ապպարատուրայով և համապատասխան մասնագետներով: Ունենք հոգեբան, որը զբաղվում է կոնկրետ հղիների հետ, ցուցաբերելով յուրովի մոտեցում:
Շատ կարևոր է ոչ միայն բժշկի, այլև միջին բուժանձնակազմի վերաբերմունքը պացիենտի նկատմամբ: Որովհետև բժիշկը կարող է հիվանդին այցելե օրվա մեջ 3-4 անգամ, մինչդեռ բուժքույրը նրա կողքին է գրեթե անընդհատ: Եվ նրա ժպտերես, բարեհամբույր վերաբերմունքը շատ կարևոր է հիվանդի համար:
Կան դեպքեր, երբ կանայք մեզ մոտ մնում են ամիսներով, օրինակ՝ եթե վաղածին բալիկներ են, կամ ինչ-որ խնդիրներ ունեն: Այս պատճառով ստեղծված են բոլոր պայմանները, որ հարմարավետության առումով պացիենտն իրեն գրեթե նույնքան լավ զգա, որքան իրենց տանը: Հեռուստացույց, ինտերնետ, սեփական հիգիենայով ու խնամքով զբաղվելու բոլոր հարմարարությունները, ինչպես նաև բալիկի հետ համատեղ կեցությունն ու խնամակալների առկայության հնարավորությունը:
Մահճակալները մեզ մոտ ֆունկցիոնալ են, այսինքն՝ տեղափոխությունը կատարվում է առանց որևէ դիսկոմֆորտի, և եթե կա որևէ հարկադրական դիրք, նույնպես ապահովվում է ուղղակի մահճակալը ղեկավարելով:
Դուրս գրելուց առաջ անպայման ծննդկանին անում ենք սոնոգրաֆիա, վստահ լինելու համար, որ ոչ մի հետծննդյան բարդություն չկա: Մեզ համար կարևոր է իմանալ, որ մեր պացիենտները “Սլավմեդ”-ից դուրս են գալիս հնարավոր ամենալավ առողջական վիճակում:
Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ. մի՛ վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը, որովհետև Աստված ասում է. «Երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկության օրը հասավ, օգնեցի քեզ»։
Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը։
Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր դեպքերում էլ դուք ձեզ ցույց տվեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ մեծ համբերությամբ հանձն առնելով նեղությունը, վիշտը, չարչարանքը, ծեծը, բանտը, խռովարարների վայրագությունները, հոգնությունը, անքնությունը, անոթությունը։
Այս բոլորը տարեք մաքո՛ւր սրտով, գիտակցորեն, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտությունը քարոզելով, Աստծու զորությամբ և արդարությամբ զինված՝ չարի դեմ հարձակվելու և ձեզ պաշտպանելու համար։ Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից և ո՛չ մեղադրանքից։
Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ. մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից։ Թող չուզենան մեզ ճանաչել. մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ։ Թող համարեն մեզ մեռած. բայց մենք ահա կենդանի ենք։ Թող համարեն մեզ պատժապարտ. մենք գիտենք, որ ազատված ենք մահվան դատապարտությունից։ Թող կարծեն, թե տխուր է մեր կյանքը. մենք միշտ ուրախ ենք։ Աղքատ թող համարեն մեզ. մենք շատերի կյանքն ենք ճոխացնում։ Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:1-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ուշադրություն` ԱԻՆ-ը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել Արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Հանցագո՛րծ», «Ինչո՞ւ ես փախչում քո ժողովրդից, հանցագո՛րծ», «Մարդասպա՛ն», «Երեխեքիդ քթից դուրս գա», «Վիժվա՛ծք». այս վանկարկումներն էին ուղեկցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ժամանեց՝ մասնակցելու կառավարության նիստին:
«Սա չի՞ ձեր վիժվածք հանցագործ նախագահը, որ իր ժողովրդին էլ չի ուզում տեսնի»,- ասաց հավաքվածներից մեկը:
«Եթե վախենալու բան չունես, ինչի՞ց ես վախենում, այ վիժվածք: Ուրախանում են, ամառային զորակոչը սկսված է, իրենց հանցագործության աղբյուրների, գումարների, եկամուտների աղբյուրը բացվել ա: Քանի զինվոր տենց կսպանեն, որ գումարները լափեն՝ երեխաների արյան հաշվին»,- ասաց հավաքված կանանցից մեկը:
Նրա խոսքով՝ իր բորբոքվելու պատճառն այն չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանման կապակցությամբ կառավարության մոտ ճանապարհը փակել էին. «Ոչ, դրա համար չէր. ես գիտեի, որ ավելորդ քաշքշուկ պիտի ստեղծվեր: Բայց որ էդ հանցագործին տեսնում եմ, ուղղակի չեմ կարողանում անտարբեր անցնել: Ես պիտի ասեմ, որ ինքը հանցագործ է, և մեր երեխաների արյունը իրա վզին ա, իրա ձեռքերին ա: Եվ մի օր իր քթից պետք ա դուրս գա. ինքը չի մարսելու»:
Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ֊ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։
Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։ Ընդդիմադրի՝ փսլնքոտը։ Սոցիալիստի՝ Աշոտը։ Կոմունիստի՝ պահանջատերը։ Խմբագրի՝ քյարթուն։ Պուտանկի՝ մատղաշը։ Խաշի՝ թափանցիկը։ Իկեբանայի՝ ժինգալով հացը։ Վարկի՝ կորածը։ Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած։ Եւ այլն։
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։ Նաեւ՝ ծովերից ծով։
Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաեւ (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում։ Եւ պատկերացրեք, առանց այդ «ազգային առանձնահատկությունների» անհրաժեշտության գիտակցության ապրում են անդարդ՝ իրենց մեծ ու փոքր տափա՜կ, կանաչ հարթավայրերում եւ դեգրադացվում՝ Ցեղասպանության ու Պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով։
Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի Հայրենիք։ Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ։ Բայց որովհետեւ բոլոր ժողովուրդներն են ուզում (բնականաբար, մեկը մյուսի հաշվին) եւ բոլորն են ուզում, ամենքը ստիպված յոլա է գնում եղածով, կինը՝ աստծո տված ամուսնու ներուժով, ամուսինը՝ իր կնոջ նաղդով։ Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե մերի նման ազգային֊համազգային֊մղձավանջային։ Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը։ Համենայնդեպս, ուստեն ի նշան բողոքի ընդդեմ պատմական, մարդակազմական անարդարության, պատին զարկելով չի ջարդում իր չաքուջը, ինչ է թե՝ ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է։
Ի դեպ, եթե բանը անարդարության հասավ, կարելի է նեղանալ սեփական հորից վերջին հաշվով։ Բայց չէ։ Խռովելը խռովել է, պետք է խռովել մասշտաբայնորեն։ Աշխարհացունց ընդվզումով։ Մինչեւ ինքնամզում։ Մինչեւ ինքնամսխում։ Մինչեւ քոքը։ Մահ կամ ազատություն։ Հառա՜ջ ի մահ։ Ով հետ՝ քամակը փետ։ Եւ այլն։
Լոռեցիք անհիմն շատն ու մեծը ուզողի, ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն, թե՝ շատը գոմշի թրիքն է, իսկ մեծը՝ էշի։ Հասկացանք։ Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, ի՞նչ տարբերություն դա մե՞ծ է, թե՞ փոքր։ Հա՞ստ է, թե՞ բարակ։ Պատմակա՞ն է, թե՞ ներկա։ Փոսո՞ւմ է, թե՞… Բայց սա մահկանացու հայաստանցու միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գողուբոզի, որի համար մեծը նշանակում է կուշտ ու անպատասխանատու։ Մի տեղ ապրում ես, մյուս տեղը գողանում ես, երրորդ տեղը թռցրածը թաքցնում ես, չորրորդ տեղը շնանում ես— Էլ չեմ ասում բնածին ապուշության մասին։
Բայց պարզվում է, որ մենք՝ Հայաստանի պարզամիտ, անաղուհաց ժողովուրդս, հանդես ենք բերում պատմական կուրություն։ Չենք հասկանում, որ նրանք այդ մեզ համար են անում։ Մեզ համար են պահանջում մեծ Հայաստան։ Իրենց հազար տարի պետք չի՛։ Այդ՝ մեզ ու ազգի համար են իրենց ճղում։ Իրենց ո՛չ նախնիներն են ապրել այս հողում, ո՛չ իրենք են ապրում, ո՛չ էլ իրենց սերունդներն են ապրելու։ Այդ մեծ հայրենիքը, պարզվում է, նրանք ուզում են մեզ ու մեր երեխաների համար։ Իսկ մենք երկու ոտքներս դրել մի ոտնամանում ու գոռում ենք. «Չէ՜, մենք պուճուր Հայրենիք ենք ուզում»։
Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամենայն կով, փորի թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին։ Բայց ի տարբերություն մայրական֊անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխով պայթած (դաս չհանդիսացած) կովի, մենք չենք ուզում ազգովի դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «հրե՛ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու։ Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով։ Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ։ Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու։
Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Դուք, իբրև Օրենքին քաջածանոթ մարդիկ, չգիտե՞ք, եղբայրնե՛ր, որ Օրենքը մարդուն տիրում է այնքան ժամանակ, քանի դեռ նա ապրում է։ Այսպես, օրինակ, ամուսնացած կինը Օրենքով կապված է իր ամուսնուն, քանի դեռ ամուսինը ողջ է, իսկ երբ ամուսինը մեռնի, նա արձակված կլինի ամուսնական կապից։ Այլ խոսքով՝ իր ամուսնու կենդանության ժամանակ, եթե նա ամուսնանա ուրիշ մարդու հետ, շնացող կհամարվի, մինչդեռ երբ ամուսինը մեռնի, այլևս ազատ է այդ Օրենքի կապից և շնացող չի համարվի, եթե ուրիշ մարդու հետ ամուսնանա։ Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով մեռաք Օրենքի համար, որպեսզի պատկանեք ուրիշին, նրան, որ հարություն է առել մեռելներից, որպեսզի արդար վաստակով ներկայանաք Աստծուն, քանզի այնքան ժամանակ, քանի դեռ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղքերի ցանկությունները Օրենքի միջոցով ներգործում էին մեր մարմնի անդամների մեջ. իբրև հետևանք՝ մահ պատճառելով։ Բայց հիմա, Քրիստոսի հետ մեռած լինելով, այլևս զերծ ենք Օրենքի կապից, որի գերին էինք մի ժամանակ, այնպես որ այժմ ծառայում ենք Աստծուն Սուրբ Հոգու բերած նորոգությամբ և ոչ թե գրավոր Օրենքի թելադրած հին ձևով։
Արդ, ի՞նչ ասենք. Օրենքը մե՞ղք է։ Բնա՛վ։ Բայց ես չէի իմանա, թե ի՛նչ է մեղքը, եթե Օրենքը չհայտներ դա։ Օրինակ՝ չէի իմանա, թե ի՛նչ է ցանկությունը, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ Մեղքը, առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով ամեն տեսակ ցանկություն առաջացրեց իմ մեջ, եթե Օրենքը չլիներ, մեղքը մեռած կմնար։ Կար ժամանակ, որ ես էլ կենդանի էի, երբ Օրենքը չկար, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը կյանք առավ, իսկ ես մեղքով մեռա։ Այսպես, ուրեմն, այն պատվիրանը, որ ինձ կյանք պետք է տար, մահվան պատճառ եղավ ինձ համար, որովհետև մեղքը, պարզապես առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով խաբեց ինձ և դրանով էլ սպանեց։ Հետևաբար, Օրենքն ինքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար է ու բարի։ Ուրեմն բարի պատվիրա՞նը մահ պատճառեց ինձ։ Բնա՛վ, մեղքն էր, որ բարի պատվիրանի միջոցով մահ պատճառեց ինձ, որպեսզի նախ՝ մեղքի ինչ լինելը հայտնվի, և ապա՝ պատվիրանի միջոցով հայտնվի մեղքի առավել ծանր լինելը։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:1-13)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Եվրոպայում պատրաստվում են տարվա ամենաաղմկոտ իրադարձություններից մեկին:
Համաեվրոպական «ԵվրոՄիլիոն» վիճակախաղն արտառոց խաղարկություն է անցկացնելու, որի արդյունքում ինչ-որ մեկին բաժին կհասնի 100 մլն եվրո իննանիշ գումարը։
Գերխաղարկությանը մասնակցել կարող է յուրաքանչյուրը՝ շնորհիվ հեղինակավոր վիճակախաղային ծառայության։
«ԵվրոՄիլիոնի» գերխաղարկությունը յուրահատուկ իրադարձություն է, որն անցկացվում է տարեկան մեկ անգամ՝ իննանիշ ջեքփոթի երաշխավորված շահումով։
Գերխաղարկության մասին նորությունը կարող է հայտարարվել ցանկացած ժամանակ և հաճախ նվիրված է լինում որևէ նշանակալի իրադարձության։ Գերխաղարկության մեկնարկային ջեքփոթը սահմանված է 100 մլն. եվրո։
Նշենք, որ անցյալ տարի «ԵվրոՄիլիոնի» նմանօրինակ խաղարկության արդյունքում 168 մլն. եվրո ջեքփոթը հասավ Կոսովոյից մի փախստականի, որը վիճակախաղի տոմսը գնել էր Բելգիայում։
Ինչպես օրինական եղանակով առցանց մասնակցել «ԵվրոՄիլիոնի» գերխաղարկությանը
Հայաստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են պայքարել գերխաղարկության ջեքփոթի համար, կարող են անել դա երկու եղանակով`
1. Հատել սահմանն ու անձամբ ձեռքբերել տոմսը.
Կարելի է անձամբ հասնել Եվրոպա՝ պաշտոնական ռիթեյլերից EuroMillions վիճակախաղի տոմս ձեռք բերելու՝ պայմանով, որ արդյունքում տոմսը դուրս չի բերվի Եվրոպայի տարածքից։
2. Գրանցվել theLotter կայքում և առցանց մասնակցել վիճակախաղին.
Եվրոպայի վիճակախաղերին Հայաստանից մասնակցելը նույնքան հեշտ է, եթե դուք անձամբ լինեիք այնտեղ։ Դրա համար պետք է ընդամենը առցանց գնել «ԵվրոՄիլիոնի» վիճակախաղի տոմսերը, ընտրել է հինգ հիմնական թվերը (1-50) և երկու «լաքի սթար» թվեր (1-12)։
«ԵվրոՄիլիոնին» մասնակցել հնարավոր է նաև պարբերական ձևով, ինչը բազմակի բարձրացնում է ջեքփոթը և երկրորդական շահումները հաղթելու հնարավորությունը։
«ԵվրոՄիլիոնի» գերխաղարկության տոմսերը ձեռք են բերվում վիճակախաղի ծառայության տեղական գրասենյակի ներկայացուցիչների կողմից, Ավստրիայի տարածքում, որտեղ, ըստ օրենսդրության, դրանք չեն հարկվում։
Օտարերկրացիները պարբերաբար հաղթում են համաշխարհային վիճակախաղերում
Համաշխարհային վիճակախաղերի հաղթողների մեջ կան նաև օտար երկրների քաղաքացիներ։ Այսպես՝ Մերձմոսկվայից Ս.-ն theLotter կայքով առցանց մասնակցել է եվրոպական վիճակախաղին և շահել 824 հազ. եվրո գումար։
theLotter.com-ն աշխարհում վիճակախաղի տոմսերի առաքման առաջին ծառայությունն է, որը թույլ է տալիս մարդկանց պատվիրել վիճակախաղի պաշտոնական տոմսեր ամբողջ աշխարհից՝ շահումից տոկոս չգանձելով։
2002թ. իր հիմնադրումից հետո այդ ծառայությունն օգնել է մարդկանց շահել 70 մլն դոլար։ 2015թ. Իրաքից մի խաղացող շահել է 6,4 մլն. դոլար «Օրեգոն Մեգաբաքս» վիճակախաղով։ 2016թ. Էլ-Սալվադորից մի թոշակառու 1 մլն. դոլար է շահել, իսկ Կանադայից մի խաղացող շահել է երկրորդ պարգևը՝ 1.35 մլն. դոլարի չափով՝ Powerball-ԱՄՆ վիճակախաղով։
Առցանց վիճակախաղի խոշոր հաղթողների ամբողջ ցանկը հասանելի է theLotter կայքի «Մեր հաղթողները» բաժնում։
Հիսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին.
-Արժանավոր մեկին է, որ բարիք պիտի անես. նա սիրում է մեր ազգը և ինքն է, որ ժողովարան կառուցեց մեզ համար։
Հիսուսը գնաց նրանց հետ։ Երբ մոտեցել էր տանը, հարյուրապետն իր բարեկամներին ուղարկեց, որ նրան ասեն.
-Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի գալու քեզ մոտ։ Հրահանգի՛ր միայն, և իմ ծառան կառողջանա, որովհետև ես ինքս էլ, որպես իշխանության ենթակա մարդ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և գնում է, մեկ ուրիշին, թե՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թե՝ արա՛ այս բանը, և կատարում է։
Հիսուսը երբ այս լսեց, հիացավ նրա վրա և դառնալով իրեն հետևող բազմությանը՝ ասաց.
-Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։
Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված։
(Ղուկասի ավետարան 7:1-10)
Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.