29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մարդիկ միշտ կարծել են, որ 120/80 մմ ս.ս.-ը արյան նորմալ ճնշումն է, սակայն գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դա ամենևին էլ այդպես չէ:
Գիտնականների հավաստմամբ՝ սիստոլային ու դիաստոլային ճնշումների սահմանված նոր նորման կազմում է 140/90 մմ ս.ս.: Ընդ որում՝ սա շաքարային դիաբետով հիվանդներին չի վերաբերում, քանի որ նրանց համար նորմա է սահմանվել 130/80 մմ ս.ս. զարկերակային ճնշումը:
Ոչ վաղ անցյալում համարվում էր, որ արյան գերճնշմամբ տառապող մարդու զարկերակային ճնշումը 139/89 մմ ս.ս. է: Այն ժամանակ բժիշկները նշում էին, որ սրտամկանի կամ գլխուղեղի կաթվածից խուսափելու համար հիվանդը պետք է անմիջապես ճնշումն իջեցնող դեղամիջոց ընդունի: Ստացվում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է:
Նյութի աղբյուրը՝ kastory.ru
Հիսուս ասում է.
— Ուրեմն լսեցե՛ք, թե ի՛նչ է ուզում ասել սերմնացանի առակը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ ընկավ սերմը, նման է այն մարդուն, որը լսում է
Աստծու արքայության մասին քարոզությունը, բայց չի հասկանում. չարը գալիս և հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը Աստծու խոսքը հազիվ լսած՝ ուրախությամբ ընդունում է այն։ Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն՝ նա հավատում է մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծու խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը, որ անպտուղ է դառնում նրա մեջ։ Իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկի փոխարեն հարյուր, մեկ ուրիշը՝ վաթսուն և մեկ ուրիշը՝ երեսուն։
(Մատթեոսի ավետարան 13:16-23)
Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում։ «Մի՞թե ստեղծվածը կարող է իր ստեղծողին ասել՝ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»։ Կամ կավագործ բրուտը իրավունք չունի՞ նույն զանգվածից տարբեր անոթներ շինելու, մեկը՝ պատվական, մյուսը՝ հասարակ։ Արդ, Աստված ուզենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը՝ մեծ համբերատարությամբ հանդուրժեց իր բարկությանն արժանի մարդկանց, որոնք դատապարտված են կորստյան, որպեսզի, մյուս կողմից, իր մեծ փառքը հայտնի դարձնի նրանց, որոնք արժանի են իր ողորմությանը, և որոնց նա սկզբից պատրաստեց՝ իր փառքին մասնակից դարձնելու համար։ Այս վերջինները մենք ենք, որոնց Աստված կանչեց ոչ միայն հրեաներից, այլ նաև բոլոր ազգերի միջից, ինչպես որ ասում է Oսիա մարգարեի բերանով. «Այն ժողովրդին, որ իմ ժողովուրդը չէր, իմ ժողովուրդ եմ կոչելու, նրան, որ սիրելի չէր ինձ, սիրելի եմ կոչելու։ Եվ հենց այնտեղ, ուր նրանց ասացի՝ “Դուք իմ ժողովուրդը չեք”, — այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն»։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 9:20-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՏՈՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՀԱՅՐԵՐԻ՝ ՍԱՀԱԿԻ ԵՒ ՄԵՍՐՈՊԻ
Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց արքայությունը ձեզ տալ։ Վաճառեցե՛ք ձեր ունեցվածքները և փողը ողորմությա՛ն հատկացրեք։ Փորձեցե՛ք ձեռք բերել այնպիսի հարստություն, որ չի արժեզրկվում, այնպիսի մի գանձ, որ չի պակասում, և այն դիզեցե՛ք երկնքում, որտեղ ո՛չ գողը կարող է մոտենալ նրան, և ո՛չ էլ ցեցը կարող է փչացնել. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ է նաև ձեր սիրտը։
-Պատրա՛ստ եղեք, թող ձեր գոտիները ձեր մեջքին ամրացած և ձեր ճրագները վառված լինեն, նման եղեք այն ծառաներին, որոնք սպասում են, որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա և բախի դուռը, նրանք իսկույն բաց անեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց տերը երբ գա, արթուն կգտնի նրանց։ Ասում եմ ձեզ, որ ինքն իր մեջքին գոտի պիտի կապի, սեղան պիտի նստեցնի նրանց և ինքը սպասարկի նրանց։ Երանելի են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի նրանց, երբ տուն վերադառնա կեսգիշերին կամ ավելի ուշ։ Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը որ ժամին կգար, արթուն կմնար և թույլ չէր տա, որ գողը, պատը քանդելով, իր տունը մտներ։ Ուրեմն դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կարող է գալ ձեր չսպասված ժամին։
(Ղուկասի ավետարան 12:32-40)
Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար։ Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, մյուսին նույն Հոգին տալիս է հոգևոր գիտության հասնելու և ուսուցանելու կարողություն։ Նույն Հոգին մի երրորդի տալիս է հավատ, մեկ ուրիշին՝ բժշկելու զորություն, մեկ ուրիշին՝ հրաշագործության կարողություն, մեկ ուրիշին՝ մարգարեական պատգամախոսություն, ուրիշ մեկին՝ Հոգուց տրված պարգևները ճանաչելու կարողություն, ուրիշ մեկին՝ հափշտակության մեջ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, իսկ մեկ ուրիշին էլ՝ այդ լեզուներով խոսվածը մեկնաբանելու կարողություն։ Միևնույն Հոգին է, որ կատարում է այս բոլորը՝ յուրաքանչյուրին տալով մի պարգև, ինչպես ինքն է կամենում։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:4-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Փսորիազը խրոնիկ մաշկային հիվանդություն է, որի վերջնական բուժման հնարավորությունը բժշկագիտության զարգացման այսօրվա փուլը դեռ չի տալիս:
Դրա առաջացման պատճառները ամբողջությամբ պարզված չեն, սակայն հայտնի է, որ այն հատկապես արտահայտվում է հաճախակի նյարդային սթրեսներ տանող մարդկանց մոտ, հատկապես եթե առկա է գենետիկական նախատրամադրվածություն: Ճիշտ է հիվանդությունը ամբողջությամբ բուժել հնարավոր չէ, սակայն դա դեռ չի նշանակում, որ հնարավոր չէ մեղմել հիվանդության բացասական ազդեցությունը մարդու կյանքի որակի վրա ու ապահովել երկարատև ռեմիսիա:
Ինչպես հայտնի է, մեր մաշկը պարբերաբար փոխվում է. հին, մեռած շերտը դուրս է գալիս և ձևավորվում է նորը: Եթե ինչ-ինչ պատճառներով մաշկափոխության բնական ցիկլը խանգարվում է, և սկսում է եղջերացում: Որոշ խորացած դեպքերում այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:
Ախտանշանները սովորաբար սկսում են ի հայտ գալ գլխամաշկից: Հաճախ մարդիկ սկսում են այդ խնդիրը բուժել, ենթադրելով, թե գործ ունեն սեբորեայի հետ: Ավելի ուշ ի հայտ են գալիս մաշկի չորություն և թեփոտվածություն ականջների շրջանում, արմունկներին, ծնկներին ու մեջքին. այնուհետև այդ հատվածներում առաջանում են կարմիր բծեր, ու եղջրացումն է գերակշռող դառնում: Փսորիազը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, և վերոնշյալ ախտանիշները պոլիմորֆ են՝ կարող են մի քանի հիվանդության արտահայտումներ լինել:
Առաջին իսկ ախտանիշերի ի հայտ գալու դեպքում պետք է անմիջապես դիմել մաշկաբանի:
Փսորիազի բուժման արդյունավետ տարբերակ ունի մշակած “Արտեմիսիա” բնաբուժության կենտրոնը, որտեղից արդեն իսկ մեծաթիվ մարդիկ հեռացել գոհացուցիչ արդյունքներով: Կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանը գտնում է, որ փսորիազի դեպքում լավ արդյունքի հասնելու համար միայն տեղային քսուկներով բուժումը շատ քիչ է: “Արտեմիսիայում” խորհրդատվությունն անվճար է, իսկ երբ խնդիրն արդեն ախտորոշված է, բոլոր բուժումները սկսվում են օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Հիվանդն ընդունում է բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե կա նաև ճիճվակրություն, ապա այդ դեպքում պացիենտը նաև բուսական հիմքով հակաճիճվային բուժում է անցնում: Միայն երբ օրգանիզմը մաքրված է, սկսվում է տեղային բուժումը, որը ներառում է մի քանի պրոցեդուրաներ: Դրանց թվում են.
- Հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով լոգանքները, որոնք կատարվում են թե՛ ԲԿ-ում, թե՛ տանը:
- Ֆիտոթերմոթերապիա, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող դեղաբույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այն մաքրում են ծակոտիները, փափկեցնում է մաշկը և բարձրացնում է դեղամիջոցների նկատմամբ ընկալունակությունը:
- Բացառապես բնական բաղադրություն ունեցող քսուկների օգտագործումը, որոնք չեն պարունակում հորմոններ:
- Քանի որ փսորիազի գլխավոր խթանիչները նյարդային սթրեսսներն են, որպես լրացուցիչ միջոց օգտագործվում են հանգստացնող բուսական թուրմեր: Զերծ լինելով որևէ քիմիական բաղադրիչից՝ դրանք չեն հանդիսանում հակադեպրեսանտներ և կախվածություն չեն առաջացնում: Կոմպլեքս բուժումներում կիրառում ենք նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:
Այսպիսի համալիր մոտեցման դրական արդյունքը երևում է բուժումը սկսելուց մոտ 1-2 շաբաթ հետո, փսորիազը սկսում է նահանջել: Որպեսզի այն չվերադառնա, շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը: Այդ նպատակով տիկին Աբրահամյանը խորհուրդ է տալիս օգտագործել վիտամիններ և միներալներ՝ կալցիում, մագնեզիում, ցինկ, ինչպես նաև ադապտոգեն հատկություններով օժտված բույսեր՝ թուրմերի տեսքով:
“Արտեմիսիան” աշխատում է “մի՛ վնասիր” սկզբունքով: Դեղաբույսերն ունեն ավելի շատ ցուցումներ և ավելի քիչ հակացուցումներ, քան քիմիական բաղադրությամբ դեղամիջոցները, հիդրոկոլոնոթերապիայի հակացուցումները ևս սակավաթիվ են:
“Ցանկացած հիվանդության համար բնության մեջ կարելի է գտնել դրա բուժման միջոցը: Պետք չէ վախենալ փսորիազից՝ դրա խրոնիկ լինելու պատճառով: Պետք է հաշտվել սեփական օրգանիզմի հետ, մշակել հատուկ ապրելակերպ, հետևել բժշկի ցուցումներին և ապրել լիարժեք կյանքով: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա”,-նշում է “Արտեմիսիա” բնաբուժության կենտրոնի տնօրեն Բելլա Աբրահամյանը:
Նույն օրը Հիսուսը տնից դուրս եկավ և գնաց նստեց լճի եզերքին։ Նրա շուրջը մի այնպիսի մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց այնտեղ, իսկ ամբողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։ Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.
— Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
(Մատթեոսի ավետարան 13:1-9)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ժամանակս բավական չի լինի, որ պատմեմ մյուս մարգարեների մասին, որոնք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծու խոստումներին։ Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից։ Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները։
Կանայք հավատո՛վ տեսան իրենց մեռելների հարությունը։ Շատերը տանջանքի մեջ մեռան՝ մերժելով ազատությունը, որպեսզի հարություն առնեն լավագույն մի կյանքի համար։ Ուրիշները ենթարկվեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան։ Քարկոծվեցին, սղոցվեցին, փորձությունների մատնվեցին, սպանվեցին սրով, շրջեցին ոչխարի կամ այծի մորթիներով՝ զրկանք, հալածանք ու չարչարանք կրելով, թափառական կյանքով ապրելով անապատում կամ լեռների վրա, քարայրերում կամ խոռոչներում։ Արդարև, աշխարհը արժանի չէր այդ մարդկանց։
Սրանք ամենքը, իրենց հավատով վկայված լինելով հանդերձ, չստացան Աստծու խոստումը, որովհետև Աստված, մեզ համար մի ավելի լավ բան նախատեսած լինելով, չուզեց, որ նրանք առանց մեզ հասնեն խոստումի իրականացմանը։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:32-40)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Նյաակիմ Գաթվեչը խորը պիգմենտացիայի պատճառով ունի անբնական սև գույնի մաշկ, բայց դա նրան չի խանգարում զբաղվել մոդելային բիզնեսով: Նա ծնունդով Հարավային Սուդանից է: 24-ամյա մոդելը իր պես աղջիկներին խորհուրդ է տալիս կոտրել գեղեցկության վերաբերյալ կարծրատիպերը: Աղջիկն ապրում է ԱՄՆ-ում :
Հիսուս ասում է.
-Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ։ Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ի՛նչ է անում տերը, այլ ձեզ բարեկամ կոչեցի, որովհետև ինչ որ լսեցի իմ Հորից, հայտնեցի ձեզ։ Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք իմ անունով, Հայրս տա ձեզ։ Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց։
(Հովհաննեսի ավետարան 15:12-17)
Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:12-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Պողոս առաքյալի հրաժեշտի խոսքը Եփեսոսի երեցներին.
-Այժմ ահա Սուրբ Հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ։ Չգիտեմ, թե այնտեղ ի՛նչ կպատահի ինձ։ Գիտեմ միայն, որ ամեն մի քաղաքում Սուրբ Հոգին ազդարարում է ինձ՝ ասելով, որ ինձ սպասում են բանտարկություն ու նեղություն։ Բայց իմ հոգը չէ, ինձ համար կարևորն իմ կյանքը չէ, այլ այն, որ ուրախությամբ իր վախճանին հասցնեմ իմ գործը, այն պաշտոնը, որ ինձ տվեց Տեր Հիսուսը՝ ավետարանելու Աստծու շնորհը։
Հիմա գիտեմ, որ այսուհետև այլևս չեք տեսնելու ինձ։ Եկա ձեր բոլորի մոտ, շրջեցի ու քարոզեցի Աստծու արքայությունը և ահա հայտարարում եմ այսօր, որ իմ խիղճը հանգիստ է, որովհետև առանց քաշվելու հայտնեցի ձեզ Աստծու կամքը։ Ուշադի՛ր եղեք ձեր անձերին և ձեր ամբողջ հոտին, որի վրա Սուրբ Հոգին տեսուչ կարգեց ձեզ։ Հովվեցե՛ք Տիրոջ եկեղեցին, որ նա իր արյունո՛վ գնեց. որովհետև ես գիտեմ, որ իմ մեկնումից հետո ձեր մեջ կմտնեն հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։ Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որոնք սխալ բաներ կուսուցանեն՝ հավատացյալներին իրենց հետևից տանելու համար։ Հետևաբար, արթո՛ւն կացեք. հիշեցե՛ք, թե ինչպես երեք տարի անդադար, գիշեր-ցերեկ, յուրաքանչյուրիդ մեկ-մեկ արցունքով խրատեցի։ Եվ հիմա հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի Ավետարանին, որ կարող է հոգեպես աճեցնել և ժառանգակից դարձնել ձեզ իր բոլոր սրբերին։
(Գործք Առաքելոց 20:22-32)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Գիտենք անշուշտ, որ Օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին ստրուկ դարձած։ Ինչ որ անում եմ, չեմ հասկանում, թե ինչո՛ւ եմ անում, որովհետև իմ ուզածը չէ, որ անում եմ, այլ հակառակը, այն, ինչը ատում եմ։ Իսկ եթե իմ չուզածն է, որ անում եմ, դրանով արդեն վկայած եմ լինում, որ Օրենքը բարի է։ Մյուս կողմից՝ ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ որևէ բարի բան չկա։ Բարին կամենալը ինձնից է կախված, բայց չի հաջողվում այն կատարել։ Եվ այսպես, բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, այլ անում եմ չարը, որ չեմ կամենում անել։ Ուրեմն, եթե իմ չուզածն է, որ անում եմ, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը: Արդ, ես գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ուզում եմ բարին անել, տեսնում եմ, որ ընդունակ եմ միայն չարը անելու։ Ես իմ ներքին էությամբ հաճույքով եմ ընդունում Աստծու Օրենքը, բայց իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ մի ուրիշ օրենք, որ պայքարում է իմ մտքի ընդունած Օրենքի դեմ և ինձ գերի է դարձնում մեղքի օրենքին, որն իմ մարմնի անդամների մեջ է։ Ապա, ուրեմն, ես ինքս մտքով ծառայում եմ Աստծու Օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։ Եթե այդպես է, նշանակում է, թե նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:14-8:3)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.