23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս ՀՀ Վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատել է մի շարք ոլորտներում և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Կոտայքի մարզպատարանում, Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) և քաղաքապետարաններում կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ իր ընթացիկ հաշվետվությունները:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հարցը` թե ինչպես կմեկնաբանեք ՎՊ-ի ստուգումների հրապարակումները և արդյո՞ք համաձայն է նրանց հետ, լսելուց հետո արագ ասաց թե ինքը զբաղված է և կարող է պատասխանել 1,5 ժամից, սակայն այլևս չպատասխանեց հեռախոսազանգերին:
Նշենք, որ ըստ ՎՊ-ի ֆինանսական խախտումների ընդհանուր ծավալը կազմում է 50, 2 մլն, դրամ, Վերահսկիչ պալատը գտնում է որ դրանից 19.5 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերականգնման, իսկ ևս 18.1 մլն դրամը՝ կա՛մ պետբյուջե վերադարձման, կա՛մ աշխատանքով հատուցման:
Ստուգումների արդյունքներով պարզվել է, որ Կոտայքում հայտնաբերված խախտումներից ամենամեծ մասը վերաբերում են քաղաքաշինության բնագավառին՝ 22.5 մլն դրամ և ՍԾՏԳ–երին՝ 21.5 մլն դրամ:
Քաղաքաշինության մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում անորակ շինարարությանը՝ 18.1 մլն, իսկ ծավալային հավելագրումներին բաժին է ընկնում 4.4 մլն դրամ։
Առողջապահության և կրթության ոլորտներում հայտնաբերված խախտումները կազմել են համապատասխանաբար 3 և 2 մլն դրամ։
ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտնել է, որ ՀՀԿ խորհուրդը Մուշեղ Լալայանին ընտրել է կուսակցության փոխնախագահի պաշտոնում: Մարտի 18-ին կայացած խորհրդի նիստում որոշում է կայացվել ավելացնել ՀՀԿ փոխնախագահների թիվը և հասցնել 6-ի:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին կայացած ՀՀԿ 132 հոգանոց խորհուրդը կառավարության տան նիստերի դահլիճում ընտրել էր փոխնախագահներ և հանձնաժողովների նախագահներ: Մուշեղ Լալայանն այդ ժամանակ ընտրվել էր գաղափարական հանձնաժողովի նախագահ:
ԱԺ անակախ պատգամավոր,ապարանյան կլանի նախկին սուպեր հովանավորյալ, Լյովա Խաչատրյանը,ում իսկապես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեծ տեղ էր տալիս`ինչպես ասում են Խաչատրյանի անկրկնելի հումորների, ու անեկդոտ-մտքերի համար, ամիսներ առաջ հերթական հանճարեղ միտքն էր հնչեցրել. §ՕԵկ եմ մտնելու, քանի որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ծանրաբեռնված են¦:
Բայց ընդամենը մի քանի օր առաջ, պարզվեց, որ կոալիցիոն ուժերից ամենածանրաբեռնվածը` ՕԵԿ-ն ու ՀՀԿ-նն են , իսկ ահա ԲՀԿ-ն §սիրտը բաց¦ սպասում էր Լյովա Խաչատրյանին:
Կամ էլ ի±նչ կարող էր անել ԲՀԿ-ն, եթե Խաչատրյան Լյովային իրականում գուցեև գործուղել էին ԲՀԿ, որպես հումորով մարդու, որը կարող էր հարկ եղած դեպքում և հետաքրքիր պատմություններ պատմել…և, եթե պետք է կոճակ սեղմել:
Իսկ քեֆը տված դեպքում խորհրդարան չգալ և դեռ դրան էլ անեկդոտ դարձած բացատրություն տալ. Անցյալ տարի Խաչատրյանը լրագրողի հետ զրույցում` անդրադառնալով իր բացակայություններին անկեղծացել էր. §Ես օղի էի թորում, սեզոնն էր, չէի կարող թողնել, որ խմորումն անցներ¦:
Մարտի 17-ին էլ նույն փութաջանությամբ Լյովա Խաչատրյանը վազքով գնում էր ԲՀԿ-ական ընկերների հետևից, ասելով,որ ինքն ավելի ուժեղացած է, ու ավելի մարտական:
Չնայած շտապում էր, Խաչատրյանը չնեղացրեց լրագրողներին` մարզահամերգային համալիրի մուտքի մոտ պատասխանելով մի քանի հարցի.
— Պրն Խաչատրյան, ինչպե±ս եղավ, որ որոշեցիք անցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը:
— Բայց ի±նչ կա որ, շատ նորմալ բան եմ արել, դուք ինչու± եք դրա մեջ ինչ-որ բաներ ման գալիս:
— Դե դուք ասել էիք, որ կարող է ՕԵԿ անցնեք, իսկ ինչու±չգնացիք ՕԵԿ…
— Ես գնացի այնտեղ, որտեղ որ ուզում էի գնալ: Խորհրդարանում ես իրենց աշխատանքները տեսա, իրենց ծրագրերը, դա է խնդիրը: Առաջինը ինձ հրապուրեց իրենց ազատ լինելը իրենց որոշումներում:
— Իսկ ինչպե±ս եղավ, որ որոշեցիք Ձեր թեկնածությունը թիվ 14-ի փոխարեն, առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում, թե երկու թիվ էս կողմ երկու թիվ էն կողմ այդքան էլ էական չէ: Հետն էլ ոնց որ թե Վերսանդիկ Հակոբյանի մանդատին «վայիս» եղաք:
— Հասկանում եք, ես կողմնակիցներ ունեմ բոլոր տեղերում: Ես Երևանում եմ ծնվել, դպրոց եմ գնացել, կարուձևի ու ակորդեոնի խմբակ եմ գնացել, ինստիտուտ եմ ավարտել, այսօր իմ շրջապատը, իմ ընկերները, նրանք բոլորը կան: ի±նչ է նշանակում, եթե մենք ընտրատարածքները մեծացնենք, դարձնենք կիսով չափ,ո±նց է լինելու:Ես հիմա Ապարանի տարածքում եմ:
— Ամեն ինչ խառնեցիք իրար, բայց ոչինչ, խնդրում եմ պատասխանեք ըստ Ձեզ որքանո±վ են ճիշտ այն խոսակցությունները, որ Ապարանում խնդիրներ ունեք, և այդ պատճառով էլ չեք առաջադրվել:
— Ոչ, ոչ, ես 9 տարի ապրեցի գյուղում իմ պապերի օջախում, վերադարձա, և այնտեղի բոլոր խնդիրները գիտեմ:
-Եւ ի±նչ, լուծում տվել ե±ք:
-Ես այսօր ոտքով 5 կիլոմետր քայլել եմ, ու շատ հոգնած եմ:
-Դե, եթե արդեն մշտական բնակություն հաստատեք քաղաքում, էլ ոտքով շատ չեք քայլի, ու շատ չեք հոգնի:
— Այո, պետք է մնամ քաղաքում, ես քաղաքում գրանցված եմ, և հիմա էլ մնում եմ իմ տանը: Ես այստեղ մշտական կապրեմ, և հասու կլինեմ ոչ միայն ընտրողներին այլ նաև լրագրողներին:
-Այս պահին ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները Շենգավիթ համայնքում:
— Ցանկացած առաջադրվող իր հնարավորությունները գնահատում է բոլորից բարձր, դա սովորական նորմա է, հակառակ դեպքում մարդ կամ չպետք է առաջադրվի, կամ էլ հաշվարկ անի:
-Իսկ Ձեր հաշվարկով շենգավիթցիները ձեզ ճանաչում են, թե նոր-նոր եք ներկայանալու ընտրողներին:Եւ եթե ԲՀԿ-ն որոշեր Ձեզ մեկ այլ ընտրատարածքում առաջադրել, դուք էլի կհամաձայնեի±ք:
— Ես 3-րդ մասից եմ, «Մանուշակի» շենքից: Անկեղծ ասած, երբ տեսնում ես, որ աշխատանքները գնահատվում են, դժվար չէ նման որոշում ընդունել, բայց առաջարկն այս դեպքում զուգադիպեց, քանի որ ես այդտեղի բնակիչ եմ, այդտեղ ծնված, մեծացած:
Անի Սուլթանյան
Այսօր, մարտի 19-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող:
ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը, տեղեկացնում է, որ ժամը 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը: Կատարվում է հետաքննություն:
Միջադեպը տեղի է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում: 35-ամյա մայորն Արարատի քաղաքացի էր: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր 5 րոպե անց մահացել է: Այս մասին հայտնում է aravot.am -ը
Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն կուսակցությունների պաշտոնական ցուցակում ամենայն հավանականությամբ որոշակի փոփոխություններ կլինեն:
Երկու կուսակցությունների ղեկավարությունն այսօր երեկոյան քննարկում է նախաձեռնել, որի ընթացքում, հավանաբար էական փոփոխության կենթարկվի ցուցակի հասարակական սեկտորի ներկայացուցչական կազմի հերթականությունը:
Կան տեղեկություններ, որ կուսակցությունների կողմից միասնական ցուցակը վերանայելու առիթ է դարձել հասարակության դժգոհությունը:
Նախնական տվյալներով, կարող է փոփոխվել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության 250 հոգանոց ցուցակը, որն ըստ Շարմազանովի, մարտի 21-ին կներկայացվի ԿԸՀ:
Թալինի թիվ 15 ընտրատարածքից մեծամասնականով Ազգային ժողովի գործող պատգամավոր, «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական գալիք խոհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը:
ՀՀԿ-ն որոշում է կայացրել այս ընտրատարածքում սատարել Թալինի ներկայիս քաղաքապետ Մնացական Մնացականյանին:
Խաչիկ Մանուկյանն ասում է, որ այդ որոշման համար ՀՀԿ-ից վիրավորված չէ և կշարունակի մնալ կուսակցության անդամ:
Ավելին`երեկ Թալինի տարածաշրջանի թիվ 15 ընտրատարածքի բազմաթիվ բնակիչներ եկել էին Երևան և «Մաքս գրուպ» ընկերության մոտ սիրելի պատգամավորից պահանջում էին կրկին առաջադրել թեկնածությունը:
Թե ով էր կազմակերպել այդ ցույցը և ինչ նպատակ ուներ այն, այլ խոսակցության թեմա է: Մանուկյանն էլ պատշաճորեն հանդիպեց իր ընտրատարածքի բնակչությանը և շնորհակալություն հայտնեց իրեն զորակցելու համար:
Գրեթե նույն իրավիճակում է գտնվում Մանուկյանի մտերիմ ու անբաժան ընկերը`Հարություն Փամբուկյանը, որի անունը մինչ այժմ չկա համամասնական ցուցակում, իսկ մեծամասնականով արդեն հայտնի է, որ նա չի առաջադրվելու: Ասենք, որ հարցումներին նա պատասխանել է շատ կարճ`«էլ չի ձգում»: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում որոշում կայացնողը կուսակցությունն է:
Ավելին` երկու ընկերները միասին են դուրս մղվում քաղաքական դաշտից, իսկ նրանց շուրջը կատարվող իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում.
Շատերը գիտեն, որ Հարություն Փամբուկյանը ԱԺ այն պատգամավորներից է, որ չնայած իր «կայուն» բացակայություններին ԱԺ նիստերից, չէր կորցնում պատգամավորի իր տեղը:
Փամբուկյանը, որ հիմնականում աշխատում էր հեռու մնալ հանրային ուշադրությունից, ժամանակին քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի շտաբի ղեկավարը դարձավ: Փամբուկյանին է պատկանում «Օրանժ» ֆիտնես ակումբը և մի շարք բիզնեսներ արտերկրում: Սակայն նա ակտիվորեն մեջտեղ եկավ 2002թ., երբ միջնորդ հանդիսացավ ու գլուխ բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի գործարքը: Հենց նրա թեթև ձեռքով ՀԷՑ-ը ծիծաղելի գնով վաճառվեց Midland Resources Holding Ltd. ընկերությանը: ՀԷՑ-ը գնահատվել էր 40 մլն դոլար, բայց հայտարարվեց, թե մասնավորեցնողը փոխհատուցելու է ԷՑ-երի նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, և Midland Resources-ը վճարեց 12 մլն դոլար՝ 110-ական ՄՎտ հզորությամբ 115 հատ ենթակայանների դիմաց:
Հետագայում պարզվեց, որ Midland Resources-ն օֆշորային ընկերություն է և ընդամենը 1 տարի էր, ինչ գրանցված էր բրիտանական Ջերսի կղզում: Ընդ որում, դրա հիմնադիրն էր ՌԱՕ ԵԷՍ ընկերության վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտը: Իսկ շուրջ 3 տարի անց ԷՑ-ը վերավաճառվեց ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությանը՝ ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ին՝ 80 մլն դոլարով: Թե ինչպես գլուխ բերվեց այս մութ գործարքը, որի արդյունքում միլիոներ փոշիացվեց, այլ հարց է:
Այսինքն այն ինչ կարելի էր 80 մլն-ով իրացնել, վաճառվեց 12 մլն-ով: Փաստորեն, գործարքի մասնակիցները ստացան 68 մլն դոլար: Իսկ Midland Resources-ը ՀԷՑ-ում որևէ ներդրում չէր կատարել: Սակայն Հարություն Փամբուկյանը կարծես մարսեց այս պատմությունը: Այս գործարքին չէր կարող տեղյակ չլինել, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ի դեպ անցած տարվանից ՀԷՑ-ում ՊԵԿ -ը համատարած ստուգումներ սկսվեց: Ինչն, ըստ որոշ տեղեկությունների, մեկնարկեց ռուսական կողմի դժգոհությունների արդյունքում: Խոսքը մոտ 100 մլն դոլարի մասին է:
ՊԵԿ-ի 2011-ին իրականացրած ստուգումների արդյունքում տարվա վերջին քրեական գործ հարուցվեց ՀԷՑ ընկերության դեմ: Սակայն սա էլ այլ խոսակցության թեմա է:
Այսօր կարծես նոր ու հետաքրքիր զարգացումներ են նկատվում. Փամբուկյանը բոլորովին վերջերս գնեց «Ջոս» համալիրը: Չնայած հայտարարված գործարքին նա միակ բաժնետերը չէ, այնտեղ իր բաժնեմասն ունի Նավասարդ սրբազանի սանիկը` Մհեր Ավետիսյանը, որի անվան շուրջ եղած աղմկոտ բացահայտումները այդպես էլ մնացին անորոշ: Հիշեցնենք, որ գնման գործարքից առաջ լուրեր էին շրջանառվում, թե «Ջոսի» իրական սեփականատերը կամ մեծ բաժնետերը ՀՀ վարչապետն է, որն իր մտերիմ ընկերոջ, Նավասարդ Կճոյանի սանիկի միջոցով աշխատացնում է ժամանցի կենտրոնը:
Չի բացառվում, որ Փամբուկյանին ուղղակի առաջարկել են գնել բաժնեմասը: Դրանից ոչ շատ առաջ խոսակցություններ էին պտտվում, որ Փամբուկյանը արտերկիր է տեղափոխում իր բիզնեսը:
Այս ֆոնի վրա այժմ երկու ընկերներ զրկվում են ԱԺ մտնելու հնարավորությունից ու հայտնվում խաղից դուրս վիճակում: Արդյո՞ք դա փոխկապակցված է, և արդյոք այստեղ դեր ունի Ռոբերտ Քոչարյանի գործոնը:
Ի դեպ Հանրապետական կուսակցության այս երկու առանցքային դեմքերը իրենց այսօրվա դիրքին են հասել, այսպես կոչված նախկինների շնորհիվ, ինչքան էլ այսօր արմատական ընդիմությունը պնդի, թե ավազակապետությունում ենք ապրում, այս պետությունը իրենք են կերտել: Իրենք սեփականաշնորհեցին երկիրն ու կոպեկներով վաճառեցին միմյանց, իրենք թալանեցին գործարաններն ու այսօր էլ նրանց որոշ մասը դարձյալ այդ թալանվածի հաշվին է ապրում: Այստեղ խնդիրն այն է, որ այսօր ջրի երեսին են մնացել միայն ամենաճաարպիկները որոնք արագ հանրապետականանցան ու բարգավաճեցին: Իսկ մյուսները մնացին ինչպես իրենք են պնդում` անկոպեկ կամ թուլափայի հույսին:
Ժամանակին Հարություն Փամբուկյանն ու նրա անբաժան ընկերը «Մաքս գրուպի» Խաչիկ Մանուկյանը Ղևոնդ անունով ոստիկանության համակարգի նախկին մի աշխատողի և Տավուշի մարզպետի եղբոր` Աշոտ Ղուլարյանի հետ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբոր` Կարենի օգնությամբ սեփականաշնորհեցին մի գործարան, որը կարճ ժամանակ անց վերածեցին ավերակի:
Գործարանը մաս -մաս, կամաց- կամաց թալանվեց ու վաճառվեց: Ընկերները սկսեցին այդ գումարներով նոր գործեր սկսել: Նրանցից միայն Ղևոնդն էր, որ հավատարիմ մնաց գործարանին փորձելով այն պահպանել, կամ գուցե միայն նա էր, որ չկարողացավ այլ` ավելի խոշոր ինչ որ բան ձեռք գցել. Խաչիկ Մանուկյանը կոպեկներով մեծ քանակի հողեր ձեռք բերեց, նրան բաժին հասավ նաև սայլարկայի և թռչնաֆաբրիկաների բիզնեսը, իսկ Փամբուկյանը իր ձեռքը վերցրեց բենզինի բիզնեսը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը սասաց որ կուսակցության համամասնական ցուցակը որոշել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր մի քանի խորհրդականների հետ: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, ցուցակի դասակարգումը անակնկալ է եղել ոչ միայն իր, այլ նաև վարչության բոլոր անդամների համար:
«Մինչև ցուցակի վերջնական տեսքի բերումը և հրապարակումը, երբ առաջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց ցուցակը, ասաց, որ այն կարող է գլխի վայր շուռ գալ: Ես չեմ կարող ընդունել նման անսկզբունքայնությունը: Ցանկացած տեղ պետք է հիմնավորվի ու բացատրվի, քանի որ դա կադրային քաղաքականություն է»,-ասաց նա:
Խոսելով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքի մասին, Կարինե Հակոբյանը նշեց, որ նման դաշինքը չի կարող ծառայել իր նպատակին. «Ընդհանրապես, դաշինքների կողմնակից եմ, որովհետև մեր քաղաքական դաշտը դրա պահանջն ունի: Այն չափից ավելի բազմագույն է, և հասարակությունը դժվարանում է կողմնորոշվել: Բայց, ցավոք սրտի, սա իմ պատկերացրած դաշինքը չէ»,-ասաց նա և ավելացրեց, որ ինքը գիտեր Ժառանգության» անդամներին և «Ազատ դեմոկրատների» անդամներին և հենց այդպիսին էր պատկերացնում այդ ցուցակը:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am կայքը, Հայաստանի պաշտպանույթան նախարարի արդեն նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է ինքը` Դավիթ Կարապետյանը:
Կայքի տեղեկություններով, Դավիթ Կարապետյանը ընդգրկվելու է նաև ՕԵԿ-ի համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում:
Իսկ այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկատվությունն այն մասին, որ իր անունը լինելու է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում, Դավիթ Կարապետյանը ոչ հաստատել, և ոչ էլ հերքել է այդ լուրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՆԱԹՕ -ի ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչին յայտարարութիւնը այն մասին, որ ՆԱԹՕ-ն մտադիր չէ Արցախի բանակցային գործընթացին միջնորդի դեր վերցնելու, կը վկայէ անոր համաձայնութիւնը` ԵԱՀԿ-ի ձեւաչափի պահպանման: ՆԱԹՕ-ի ներկայացուցիչին յայտարարութիւնը այլ բաժիններ եւս ունի սակայն: Ըստ անոր, բանակցային գործընթացը դժուարութիւններու կը հանդիպի: Այդ դժուարութիւնները բացատրուած են սպառազինութեամբ եւ ռազմական հռետորաբանութեան օգտագործումով:
Պարզ է, որ բանակցութիւնները արգելակող երկու խնդիրներուն պատասխանատուութիւնը կ՛իյնայ Պաքուի ուսերուն: Այստեղ հակափաստարկելու որեւէ փորձ դժուար թէ համոզիչ եզրեր գտնէ: Որքան ալ հասկնալի ըլլայ, Պաքուն մատնացոյց չընելը, ՆԱԹՕ-ի պաշտօնատարը առանց այդ վերագրումին բանակցային գործընթացի արգելակումին պատճառը կը նկատէ Ազրպէյճանը:
ՆԱԹՕ- Հայաստան համագործակցութեան այսօրուան մակարդակը ի հարկէ կարելի չէ գնահատել բացառապէս հիմնուելով մամլոյ հրապարակումներուն վրայ: ՆԱԹՕ-ն ռազմական կազմակերպութիւն է եւ համապատասխան ոլորտի յարաբերութիւններն ու համագործակցութեան տարողութիւնները թափանցիկ չեն:
Հայաստանի զինուած ուժերու ՆԱԹՕ-ի վարժողական ծրագիրներուն ներգրաւուածութիւնը կամ խաղաղապահ զօրամիաւորումներուն հայաստանեան մասնակցութիւնը (Քոսովօ, Իրաք, Աֆղանիստան) առերեւոյթ բնականոն համագործակցութեան պաշտօնական մասին կը վկայեն: Այսուհանդերձ պէտք չէ մոռնալ, որ Հայաստանը շրջափակած Թուրքիան ՆԱԹՕ-ի կարեւոր անդամ պետութիւն է, որ չյայտարարուած աշխատանք կը տանի այդ համագործակցութիւնը խոչընդոտելու:
րձանագրել պէտք է նաեւ, որ ՆԱԹՕ-ի վարժողական պուտափեշթեան ծրագիրներուն ներգրաւուած Ազրպէյճանը ինչպիսի՛ պահուածք ունեցաւ հայ սպային նկատմամբ, ինչ որ անհրաժեշտ դատապարտման եւ համապատասխան միջոցառումներուն չարժանացաւ ՆԱԹՕ-ի կողմէ:
Քաղաքական մեկնաբանութեամբ ՆԱԹՕ-ի համար այնքան ալ դրական ընկալելի չէ Հայաստան-Ռուսիա ռազմավարական յատուկ եւ արտակարգ կարգավիճակով գոյութիւն ունեցող գործընկերութիւնը, ինչ որ կ՛ընկալուի իբրեւ ՆԱԹՕ-ի հետ համագործակցութեան սահմանափակում: Միւս կողմէ, ՆԱԹՕ-ն միշտ կը յայտարարէ, որ համագործակցութեան խորացման չափը կախեալ է հայկական կողմի ցանկութենէն. Աւելի՛ն. ՆԱԹՕ-ն շատ իրատեսական կը գնահատէ այս հարցին մէջ Հայաստանի կեցուածքը ի տարբերութիւն Վրաստանի, որ ամէն օր կը յայտարարէ իր անդամութեան ցանկութեան մասին: Վրացական այս յայտարարութիւններուն ՆԱԹՕ-ն կը պատասխանէ, թէ Վրաստանը պատրաստ չէ այդ անդամակցութեան:
ՆԱԹՕ-ի մէկ անդամին կողմէ շրջափակուած Հայաստանը կը փորձէ այս պայմաններուն մէջ փոխլրացուցիչ կամ հաւասարակշռուած արտաքին քաղաքականութիւն կիրարկել եւ այդ շրջանակներուն մէջ բնականոն յարաբերութիւն մշակել ՆԱԹՕ-ի հետ:
ՆԱԹՕ-ի ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչին յայտարարութիւնը այն մասին, որ ՆԱԹՕ-ն մտադիր չէ Արցախի բանակցային գործընթացին միջնորդի դեր վերցնելու, կը վկայէ անոր համաձայնութիւնը` ԵԱՀԿ-ի ձեւաչափի պահպանման: Այդ ձեւաչափի պահպանման ի նպաստ հանդէս գալով հանդերձ, ՆԱԹՕ-ի կեցուածքները գնահատելու ընթացքին անպայման պէտք է նկատի ունենալ արեւմտեան ուժերուն կողմէ Իրանի մեկուսացման ընդհանուր քաղաքականութեան ուղղութիւնները եւ ըստ այնմ դիտարկել կովկասեան տարածաշրջանի եւ հայութեան վերաբերող ՆԱԹՕ-ի հետ կապուած անվտանգութեան խնդիրները:
Կովկասեան շրջանին մէջ ապա- ՆԱԹՕ միջավայրը հիմնականին մէջ Հայաստանն է: Ազրպէյճանը հակաիրանեան իր ուղղութեամբ, քարիւղի քաղաքականութեամբ եւ յատկապէս ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիոյ պետութեան ճամբով յայտնուած է այդ ճամբարին մէջ, մինչ Թիֆլիսը ի՛նք բացայայտ նկրտումներու մէջ է լիիրաւ ընդգրկուելու համար ՆԱԹՕ-ի կազմակերպութեան մէջ:
Այս հանգամանքներով ալ կը բացատրուին ՆԱԹՕ-ի կազմին մէջ ներառուելու համար Վրաստանի անպատրաստ ըլլալուն կամ ՆԱԹՕ-ի հետ համագործակցութիւնը խորացնելու հաւանականութիւնը հայկական կողմի հայեցողութեան ձգելու եւ կամ ԵԱՀԿ-ի ձեւաչափի պահպանման կեցուածքով հանդէս գալով առանց Պաքուն մատնացոյց ընելու` բանակցային գործընթացը արգելակելու պատասխանատուութիւնը Ազրպէյճանի ուսերուն բարդելու յայտարարութիւնները:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.