23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյան, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջեց 4 տարի ազատազրկում` առաջարկելով պատժի սկիզբ համարել 2011թվականի մարտի 24-ը:
Մեղադրողը նաև իր ճառի մեջ անդրադարձավ գործով անցնող մյուս ամբաստանյալներին` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանին և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանին: Նրանց համար մեղադրողը պահանջեց 2 տարի պայմանական դատավճիռ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Հովհաննես Թամամյանը, Վահան Խանզադյանը, և Արմեն Պողոսյանը ընդունել են իրենց հասցեագրված մեղադրանքներն ու պահանջել դատարանից անցկացնել արագացված դատաքննություն, ինչը և բավարարվել էր:
Հաջորդ նիստին Թամամյանի Պաշտպան Վաղինակ Գևորգյանը կներկայացնի իր պաշտպանական ճառը: Դատավոր Արշակ Վարդանյանը նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 23- ը:
Թամամյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ կոչ արեց դահլիճում գտնվողներին զինվել համբերությամբ:Թե ինչ պիտի ասի նա և արդյոք կհամաձայնվի դեմ գնալ ու բացահայտուներ անել կերևա հաջորդ նիստին, երբ խոսքը կտրվի իրեն: Իսկ այսօր պաշտպան Գևորգյանն ասաց, թե` ինքն զգում է, որ որոշված է արդեն Թամամյանին դատել:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրօրի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով որպես ամբաստանյալներ անցնում են, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Վերջիններիս առաջադրվել է պաշտոնական լիազորություններիչարաշահում հոդվածը։
Իրանում ավտոբուսի վթարի երեք զոհերն էլ հայեր են, Իրանի քաղաքացիներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` վկայակոչելով Իրանում Հայաստանի դեսպանատանը:
Հիշեցնենք, որ Իրանական Hayeli.net կայքի փոխանցմամբ Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսում` Մառանդ քաղաքի մոտ: կան Կան զոհեր և վիրավորներ: Զոհվածերի ինքնությունը դեռ պարզված չէ:
Նախնական տեղեկություններով, զոհերի թիվը 3 — 4 հոգի է, վիրավորներինը՝ 10:
Ըստ ճշտված անվանացուցակի Երևան եկող «Դիդար սէյրէ գիթի» ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղևորների մեծամասնությունն իրանցիներ են: Կան նաև մոտ 10 հայեր:
Վթարն, ըստ նախնական վարկածի տեղի է ունեցել ավտոբուսի անիվի պայթյունի հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է Ռոյթերսը Իրաքում պայթյունները չեն դադարում, առավոտյան որոտացած պայթյուններին, հաջորդել են ևս 14-ը:
Պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, ևս 188-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթյունները գրանցվել են Մահմուդիյա և Քիրքուկ քաղաքներում, Անբար նահանգում, և այլ բնակավայրերում:
Հատկանշական է, որ հաջրդ շաբաթ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի կունենա Արաբական Լիգայի երկրների գագաթնաժողովը:
Մարտի 20-ին, ժամը 01:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:
Ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում նռնակ են նետել, որից հետո բռնկված հրդեհից տուժել են Իրանի քաղաքացիներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր` մարտի 20-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող դիսկո-ակումբում ուզում են ռումբ պայթեցնել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է գցել նշված ակումբի 2-րդ հարկի սրահը:
ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով, հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ` 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 32-ամյա Ալիռեզա Մինային և 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը:
25-ամյա Նատիսե Քոնզադին, 32-ամյա Զահրո Ասադը, 24-ամյա Նազդե Նեմալը, 31-ամյա Գարիուսի Մարիամը, 10-ամյա Հուսեին և 4-ամյա Ֆաթիմա Թայլիները և Հայաստանի քաղաքացի, 34-ամյա Վահե Միրաքյանը ծխահարվել են և տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)` տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկական կենտրոններ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
մարտի 20-ին, ժամը 01:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Այրվել է 250 քմ ընդանուր մակերեսով տարածք:
«Հայկական ժամանակ». «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ղեկավարները երեկ կեսգիշերին բուռն քննարկումների մեջ էին: Բանն այն է, որ այս ուժերի համատեղ համամասնական ցուցակը, որ հրապարակվել է կիրակի օրը, դժգոհությունների տեղիք է տվել:
Թերթի տեղեկություններով, երկու ուժերի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու, թե ինչպես կարելի է բարեփոխել ցուցակը, որպեսզի կուսակցության շարքերում բորբոքված կրքերը հանդարտվեն: «Ժառանգության» մի պատգամավոր, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցուցակը էական փոփոխությունների դժվար թե ենթարկվի, որովհետև այդ փոփոխություններն էլ կարող են հարուցել նրանց դժգոհությունը, ովքեր գոհ են հրապարակված ցուցակի պատկերից:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել Խաչատուր Սուքիսյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը: «Այդ որոշումը, մեր տեղեկություններով, կայացվել է այն բանից հետո, երբ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը (ՕՎԻՐ) ուրբաթ օրը նամակ էր հղել թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյսւնը բաց նամակ էր հղել` պահանջելով գրանցել իրեն որպես թեկնածու, ինչին ի պատասխան թիվ 10 ԸԸՀ-ի նախագահը հայտարարել էր, թե Խաչատուր Սուքիասյանի հարցին կանդրադառնան մարտի 22-ից հետո, այսինքն, թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի ավարտից հետո»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ մինչ բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց համամասնական ցուցակների կազմմամբ, «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է մեծ շուքով նշել իր 15-ամյակը: «Եվ որոշել է խորհրդանշական թվով` 15 հազար ՕԵԿ-ականներ հրավիրել միջոցառմանը, որը կայանալու է Մարզահամերգային համալիրում, եւ որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Իսկ նախօրեին կայացած քաղխորհրդի նիստում ՕԵԿ-ն ավելացրել է փոխնախագահների թիվը` 2-ից 4-ի: Հեղինե Բիշարյանին եւ Մհեր Շահգելդյանին ավելացել են նաեւ Արմեն Երիցյանն եւ Հովհաննես Մարգարյանը: Ի դեպ, ՕԵԿ ցուցակը կազմված է լինելու հետեւյալ հաջորդականությամբ. Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Արմեն Երիցյան, Սերգո Կարապետյան եւ Խաչիկ Հարությունյան»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Առավոտ». Թերթը գրում է, որ արդեն տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում պայքարելու են ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը եւ ոչ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը, ում էլ սատարում է իշխող կուսակցությունը: «Այս ընտրատարածքում ոչ պաշտոնապես մեկնարկած ընտրապայքարը հետաքրքիր փուլ է մտնում եւ արտառոց դրսեւորումներ ունենում: Սեյրան Սարոյանի ենթակաները շտաբում եղած մի խոսակցության ժամանակ շեֆին տեղեկացրել են, որ տեղացի ընտրողները դեռ հիշում են եւ տպավորված են Հակոբ Հակոբյանի` ժամանակին բաժանած օգնություններով, որոնցից մեկն էլ հանգուցյալների ընտանիքներին տրամադրված ֆինանսական աջակցությունն էր: Ասում են` պաշտոնաթող գեներալը երկար մտածելուց հետո իր ենթականերին պատվիրել է. «Այ տղա, գնացեք մի մեռել գտեք, մենք էլ փող-մող տանք: Թե չէ` զահլես տարաք»,- գրում է «Առավոտ»-ը:
Մինչ համամասնական ընտրացուցակները «խմորումների» մեջ են, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները շարունակում են ընդունել մեծամասնական ընտրակարգով թեկնածուների դիմուները: Մարտի 18-ին և 19-ին իրենց թեկնածությունն են առաջադրել 13 թեկնածուներ:
Այսպես` թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Թիվ 12-ում փաստաթղթերն է ներկայացրել Լևոն Տեր Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը: Ի դեպ այս ընտրատարածքում առաջադրվել է նաև ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որի թեկնածությունը սատարում է ԲՀԿ- ն: Այստեղ առաջադրվելու մտադրություն են հայտնել նաև Ժառանգությունից Անահիտ Բախշյանը: ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել:
Թիվ 23 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Տիգրան Պետրոսյանն ու Սմբատ Սիմոնյանը:
Թիվ 25 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսը առաջադրել է Սասուն Միքայելյանին:
Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում առաջադրվել է հանրապետական Կարինե Պողոսյանը, թիվ 22-ում ինքնաառաջադրվել է հանրապետական Վահագն Հակոբյանը:
Թիվ 26-ում առաջադրվել է ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանը:
Թիվ 29-ում առաջադրվել է անկուսակցական, ձեռներեց Արմեն Մարտիրոսյանը: Թիվ 30-ում` Գառնիկ Սահակյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Բուռնաշը առաջադրվել է Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում:
ՀՀԿ-ական Արման Սահակյանը` թիվ 34-ում:
Թիվ 35 ընտրատարածքում էլ փաստաթղթերն է ներկայացրել ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը:
Իսկ որ ամենահետաքրքիրն է` Թիվ 28-ում Գագիկ Ծառուկյանին, որպես մրցակից բաժին է ընկել անկուսակցական Արմեն Ավդալյանը:
Երկար ժամանակ չէր գրվում: Երկար ժամանակ է, մտածում եմ. ինչի՞ գրեմ, ո՞ւմ համար, որ ի՞նչ դառնա, բա հետո՞, ի՞նչ կարող է փոխել իմ գրածը կամ ասածը մի երկրում, ուր առաջնայնությունները խախտված են, ուր գաղափարի փոխարեն ընտրացուցակներ ենք քննարկում, իսկ եկեղեցին անտարբեր ու պասիվ դիրք է ընդունել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ …
Գիտական հետազություններ ու գերակա ուղղություններ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին ապրելու համար, ու էլ ավելի լավ կապրեցնեն Հայաստանը` ըստ Գիտության Զարգացման Հիմանդրամի.
Աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն, նանոտեխնոլոգիաներ և կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա, լազերային ֆիզիկա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինֆորմատիկա, էներգետիկա, ուղեղի նեյրոէնդոկրին իմունային համակարգի կենսաքիմիա, շրջակա միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնների գնահատում ու կանխում,Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանում, պղնձի և ոսկու կորզման նպատակով բակտերիական տարալվացման պրոցեսների բնութագրում և փորձարկում, հիդրոպոնիկական աճեցման կենսատեխնոլոգիաների մշակում, Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում եւ այլն:
Եթե երկիրը սնանկ է, նա չի կարող բուժել իր հիվանդներին, իսկ գիտության զարգացման համար ներդրված գումարները հազարապատիկ կվերադառնան հասարակություն:
Հայ Առաքելական Եկեղեցին պետականության բացակայության ու սովետիզմի պայմաններում կատարել է ազգապահպան դեր, հնում փոխարինել է պետական կրթական համակարգի ինստիտուտին, կրթել է ազգն ու պահել մշակույթը: Հայ Առաքելական Եկեղեցու կոչումը նաեւ քաղաքակրթական գործունեությունն է, մասնավորապես՝ գիտությունը: Քրիստոնեական ուսմունքն ու գիտությունը ձեռք -ձեռքի համընթաց քայլող դաշնակիցներ են եղել դարեր ի վեր, եւ փոխադարձաբար լրացրել են միմյանց: Դա հատկապես վառ կերպով դրսեւորվել է երրորդ-չորրորդ դարերից սկսած՝ շնորհիվ եկեղեցական նշանավոր գիտնական հայրերի, ովքեր, յուրացնելով իրենց ժամանակաշրջանի բնագիտությունն ու փիլիսոփայական մեթոդները, դրանք օգտագործեցին աստվածապաշտությունն ու քրիստոնեական աշխարհայացքը առավել հարստացնելու եւ մատչելի դարձնելու համար: Իրոք որ, եկեղեցին եղել է գիտության ռահվիրան: Հայոց եկեղեցին մշտապես հոգացել և հովանավորել է գիտություն ու մշակույթը: Միանգամայն օրինաչափ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսները ընտրվել են ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր գիտական ներուժով առաջնակարգ տեղ էր զբաղեցնում հայագիտության զարգացման բնագավառում: Հարյուրամյակների ընթացքում Մայր Աթոռում հավաքվել էր տպագիր եւ ձեռագիր գրքերի եզակի մի հավաքածու, որը Հայաստանի խորհրդայնացման տարիներին ազգայնացվեց: Եկեղեցին ամբողջովին զրկվեց նաեւ գիտական կենտրոններ ունենալու հնարավորությունից: Սակայն կարեւորելով գիտության դերը ժողովրդի կյանքում հայոց իմաստուն հայրապետներն ամեն կերպ աշխատեցին իրենց օժանդակությունը բերել Հայաստանում գիտակրթական գործի զարգացմանը:
Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի մենք ունենանք գիտություն, որ չմեռնի մեր ներուժը, որ երիտասարդ գիտնականները չգնան դուրս ու չմնան, այլ մնան երկրում ու գիտություն արարեն, քանի որ հիմարին էլ պարզ է, որ` ընդերքն անսպառ չի, աշխարհագրական դիրքը առեւտրի համար հեչ հարմար չի, տուրիզմը «հայի հագով» չի, որովհետեւ չափի զգացում չունենք… Գործարաններ չկան, արժեքավոր ոչինչ չենք արտադրում բացի նեղ շուկայում սպառվող ամենօրյա կենցաղային կարիքներ ապահովող ապրանքներից, դրանց մեծ մասն էլ կաթի փոշուց կամ կոնցենտրատից ենք ստանում, կամ ներկրածի պիտակները փոխում:
Ո՞նց ենք ապրելու, ինչո՞վ 20 տարի հետո: Եկեղեցական այրերը մտածո՞ւմ են այդ մասին: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն ահազանգում գիտության տխուր վիճակի մասին, ի՞նչ է արել վերջին տարիներին Սուրբ Աթոռ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի գիտություն լինի Հայաստանում:
Տեսնենք.
2000 թ. հունիսի 26-ին հիմվեց «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական Կենտրոնը, որը կոչված էր նպաստելու Հայաստանում աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությանն ու հրատարակությանը, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությանն ու վավերագրերի բազայի ստեղծմանը, հայ միջնադարյանկանոնական գրականության հետազոտության զարգացմանը: Կենտրոնը պետք է նպաստեր նաեւ եկեղեցագիտության եւ հասարակական գիտությունների ասպարեզում Մայր Աթոռի ուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդների առաջընթացին:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարում խոստացել էր հովանավորել Հայաստանում եւ Մայր Աթոռում հայագիտական հետազոտությունները, խրախուսել հասարակագիտության բնագավառում արժեքներ ստեղծած գիտնականներին, այդ նպատակով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատանը ստեղծվեց «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնն ու եւ գիտական գրադարանը, որտեղ զուտ գրադարանային աշխատանքից, պետք է ունենար նաեւ գիտական ուղղվածություն:
Կենտրոնի այս կառույցն իհարկե, որոշ չափով իր նպաստն է բերում Մայր Աթոռում գիտական հետազոտությունների եւ գիտաժողովների կազմակերպմանը: Մասնավորապես, քայլեր է ձեռնարկում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակություն սկսելու համար: Համագործակցության կապեր է մշակում Մաշտոցի անվան Մատենադարանի, ԵՀ-ի պատմության եւ աստվածաբանության ֆակուլտետների եւ ՀՀ ազգային գրադարանի հետ:
«Գարեգին Ա» կենտրոնը փորձում է իր աշխատանքները համաձայնեցնել նաեւ ՀՀ ԳԱԱ հումանիտար ինստիտուտների եւ գրադարանի հետ:
Բայց միայն հասարակագիտության ու հայագիտության բնագավառները չեն, որ եղել են մեր եկեղեցու հովանավորչության ներքո, բնական ու ճշգրիտ գիտությունները, բժշկագիտությունը, թարգմանչաց գործը ոչ պակաս են կարեւորվել Հայ Եկեղեցու կողմից:
Եւ ցավալի է, որ երկրի առաջին դեմքերը, որոնք ասում են, որ երկրի զարգացման գրավականը գիտությունն է, հաճախում են այդ նույն եկեղեցիները, մոմ են վառում, ու ոչ մի եկեղեցական չի խոսում այդ մասին, չի ասում նրանց հոգեւոր հոր դիրքից` «Ամոթ է, որդյակս, մի՛ ամայացրու երկիրդ, մի՛ ստիր»…
Ոչ մի եկեղեցական չի արտահայտել ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլ նույնիսկ իր սեփական դիրքորոշումը գիտության ներկայիս հոգեւարքի մասին:
Այդ եկեղեցում կնքվում են միայնության մեջ ընտրված նախագահներ` եկեղեցական խաչը կախած, «հոգեւոր այրերը» բենթլիներով մեծամտորեն ու հպարտ պտտվում են քաղաքով, բոլորը ձեւեր են թափում իրար դիմաց, մեր առաջ ջանք էլ չեն գործադրում որեւէ արդարացում, կամ պարզաբանում տալու:
Ասում ենք` երկիրը ռեսուրս չունի, ընդերքը թալանում են, մեզ թունավորում հանրային գերակա շահը շահարկելով: Ասում են` «Աստված պահապան»: Էլի որ Աստված պահապան, այ իմ հարգարժան հոգեւոր այրեր, որ չգիտեմ ինչպես հաջողվել է ձեզ մասնակիցը դարձնել այսօրվա գորշ ու անդեմ «հայքրիստոնյա» ու «ցեղասպանություն» շահարկող սեւազգեստ միջակներ բուծելուն, դուք, դուք ինչի՞ համար եք, ո՞վ պետք է վատ թագավորին տեղը դնի, եթե ոչ տեր հայրը, ո՞վ պետք է լավուվատ հասկացնի իր իսկ ապրելակերպով, ոչ թե հակասի իր իսկ պատարագներին:
Հայ Առաքելական Եկեղեցին արժեզրկվել է իր սպասավորների երեսից: Ես կնքվել եմ այդ եկեղեցում, հասուն ու գիտակից տարիքում: Ես ուզում եմ իմ եկեղեցին լինի ժողովրդի կողմից ու խոսա նրա շահերից: Իսկ նրա շահը հաստատ գիտություն զարգացնելն է, ոչ թե հանքեր փորելը:
Եկեղեցին ոչ մի այլ ֆունկցիա չի կատարում այսօր, այն մասն է իշխանական ճնշող մեխանիզմի, եկեղեցին այսօր ինձ համար դադարել է լինել Աստծո տաճար, որովհետեւ այնտեղ ստում են ու անտարբեր են: Եկեղեցին ճնշում է մարդու ազատությունները, այնինչ գիտությունը ազատագրում է: Եկեղեցին անտարբեր է իր թեմի հանդեպ, նրան մեկ է` քաղցկեղն առաջացող էկո-աղտոտվածությունից, որի հարցերը նույնպես գիտությամբ են լուծվում, բուժումն էլ գիտությամբ է, ու հիմա ամենը միայն գիտությամբ է:
Ապաշխարեք, ապաշխարանքի թեմայի առաջնայնությունն էլ պետք է գիտականորեն հիմնավորել երբեմն…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.