23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը հայտարարություն է տարածել, ըստ որի` չնայած ՀՀ զինդատախազության և ՀՀ պաշտպանության նախարարության խոստումներին՝ ընդունելու մամուլի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում, վերոնշյալ կառույցներն իրականում փորձում են անտեսել բանակում տիրող անօրինականությունները և ճնշումներ են գործադրում առկա խնդիրները հետևողաբար լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Վերջին շրջանում ավանդույթ է դարձել բանակում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերի լուսաբանման համար լրագրողներին ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը և նրանց կողմից հրապարակված նյութերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ տվյալներ պահանջելը: Փորձը ցույց է տալիս, որ լրագրողներին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հրավիրելը նպատակ է հետապնդում ոչ թե օգտագործել հրապարակված տեղեկությունները հանցագործությունը բացահայտելու համար, այլ` հոգեբանական ճնշում գործադրելով լրագրողներին հեռացնել հանրությանն այսօր ամենաշատը հուզող` բանակի թեմայից: Դեռևս հայտնի չէ մի դեպք, երբ լրագրողի հրապարակած տեղեկությունները քննչական ծառայությունն օգտագործել է ի նպաստ քննության: Ընդհակառակը, իրականությունն արտացոլող տվյալներ հրապարակած լրագրողները, ովքեր հրավիրվել են քննչական ծառայություն, տպավորություն են ստացել, որ փորձ է արվում գործեր «սարքել» հենց իրենց դեմ: Փոխարենը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվում և մեդալներ են ստանում հենց այն լրագրողները, ովքեր հեռու են բանակում իրական հանցավորության մթնոլորտը ներկայացնելուց: Նման գործելակերպը վկայում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բռնությունները կոծկելու արատավոր իր պրակտիկան:
Չնայած ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի բոլոր հավաստիացումներին, թե բանակում իրավիճակը վերահսկելի է և առկա է առաջընթաց նախորդ տարիների համեմատ, բանակում զինծառայողների նկատմամբ բռնություններն ու կյանքի իրավունքի խախտումները շարունակվում են, ինչպես նաև շարունակվում են խնդիրները բարձրաձայնող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները:
Լրագրողներ Ժաննա Ալեքսանյանին, Սյուզան Սիմոնյանին, Գոհար Վեզիրյանին, Արթուր Մինասյանին և այլ լրագրողների տարաբնույթ, հաճախ նաև՝ անհիմն պատրվակներով ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը գնահատում ենք որպես քրեական հանցագործությունները կոծկելու պետական քաղաքականության շարունակություն:
Բացի հարցաքննություններից ճնշումներն ու սպառնալիքները դրսևորվում են նաև այլ կերպ: ՀՀ ՊՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի հեռախոսազանգը epress.am-ի խմբագրություն և ՊՆ նախարարի մասին պատմող տեսանյութը կայքից հեռացնելու պահանջը ակնհայտ սպառնալիք է նյութը տեսագրող և հրապարակող լրագրողի ու լրատվամիջոցի հանդեպ:
Պահանջում ենք ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից և ՀՀ զինդատախազությունից`
Դադարեցնել ապօրինի ճնշումները, սպառնալիքները և ահաբեկումները ՀՀ բանակի խնդիրները լուսաբանող լրագրողների հանդեպ,
Բացահայտել մամուլի հրապարակումներում հաղորդված հանցագործությունները,
Պատասխանատվության ենթարկել մեղավորներին,
Պատասխանատվության ենթարկել լրագրողին կամ լրատվական միջոցին սպառնացող կամ ահաբեկող պաշտոնյաներին:
Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ստացել է կառավարության աջակցությունը, քանի որ մենք պարտավոր ենք կրթությունը դարձնել հասանելի և խթանել, որպեսզի ուսանողները կրթություն ստանալու գործում լինեն շահագրգիռ: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է բարձրագույն կրթություն չստանալու պատճառ հանդիսանա: Այսուհետ մեր ծրագրերն ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում իրականացվելու են կրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին: «Աղքատություն ծնող պատճառներից մեկը կրթության անհասանելիությունն է: Այստեղ է, որ պետությունը պետք է լինի անապահով ընտանիքների օգնականը, ստանձնի պարտավարություն՝ նրանց համար կրթությունը հասանելի դարձնելու համար»— նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ կրթաթոշակների տրամադրման այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:
Կրթաթոշակ ստանալու մրցույթին մասնակցել են հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանողներ, այդ թվում` 100-ն առաջին, 1700-ը երկրորդ կուրսերից: Կրթաթոշակ ստացած 750 ուսանողներից 90-ը հանրապետության մարզերում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից են, այդ թվում` Գավառի և Գորիսի պետական համալսարաններից, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերից, Երևանի, Վանաձորի, Կապանի այլ բուհերից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում մրցակցային դաշտի կարգավորումը և վերահսկողությունն ամենաարդիական խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին մենք էապես ուժեղացրել ենք տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ընդունել ենք օրենքներ, որոնցով ընդլայնել ենք այս մարմնի լիազորությունները: Այդ առումով Ձեր փորձը և գիտելիքները խիստ օգտակար են մեզ համար»:
Բրունո Լասերը նշել է, որ հաճելիորն զարմացած է կառավարության այն քայլերով, որոնք ուղղված են մրցակցային դաշտը հսկող մարմնի իրավասարությունների ամրապանդմանը և մրցակցային բարենպաստի մթնոլորտի ստեղծմանը: Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան իր գործընկերներին՝ մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումների, ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների, ինչպես նաև տնտեսական մրցակցության քաղաքականության զարգացման գործընթացում:
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի մրցակցային մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն օգտակար է լինելու ՀՀ ՏՄՄՊՊՀ-ի գործունեության համար:
Զրուցակիցները քննարկել են նաև տնտեսական մրցակցության քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ի գործակալությունը, «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ «Արմավիա» ավիաընկերությունն ամբողջությամբ փակել է «Ռոսավիացիային» ունեցած դեկտեմբեր ամսվա պարտքը` կապված աերոնավիգացիոն ծառայության հետ:
Ընդհանուր առմամաբ «Արմավիան» վճարել է 178 հազար դոլար:
Ներադկոյը նաև ասել է, որ «Արմավիան» մարելով պարտքը հնարավորություն է ստանում այսուհետ ևս իրականացնել թռիչքներ դեպի Ռուսաստան: Նա նաև նկատել է, որ հայկական ավիափոխադրող ընկերության ընթացիկ պարտքը ներկայում՝ կազմում է 354 հազար դոլար: Այս մասին հայտնում է Intetfax-ը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ից «Ռոսավիացիան» աերոնավիգացիոն ծառայության պարտքերի պատճառով ընկերությունը «Արմավիային» արգելել էր թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Իսկ «Արմավիան» ռուսական ավիագերատեսչությանը նամակ է հղել` խոստանալով վճարել դեկտեմբերյան պարտքը մինչև մայիսի 20-ը:
Դրանից հետո «Ռոսավիացիան» վերսկսել էր ընկերությանը ծառայությունների մատուցումը և թույլատրել էր մինչև մարտի 20-ը իրականացնել թռիչքներ դեպի Ռուսաստան:
«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ համամասնական ցուցակում 19 տեղում է: Իսկ ՍԻՄ-ը ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ: Այս որոշումը նոր չէ: Բաբուխանյանը կարծում է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը 50% ձայն կհավաքի մայիսի 6-ին կայանալի խորհրդարանական ընտրություններին։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա կանխատեսումներ կատարեց. «Խորհրդարանում կլինի հիմնականում ՀՀԿ-ն, և հույս ունեմ, որ 50% ձայն կհավաքի: Այս տեսակետը ես հիմնավորվում եմ նախ կուսակցության քաղաքական վեկտորով, երկրորդ` տեսնելով մրցակիցների սպեկտորը և երրորդ այն, ինչ եղավ Հրազդանի ընտրություններում: Այս երեք գործոնները հիմք են ինձ համար, որ հանրապետականը կստանա 50% ձայն»:
ՍԻՄ նախագահը համարում է, որ քաղաքական մյուս ուժերից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում կլինի երկրորդ տեղում։
Իսկ այ քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», ինչպես նաև Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը, Բաբուխանյանի կարծիքով դեռ պետք է աշխատանք տանեն և ապացուցեն ընտրողներին, որ արտահայտում են այս կամ այն շերտերի շահերը:
Բաբուխանյանը տեղեկացրեց նաև, որ ՍԻՄ կուսակցության երեք ներկայացուցիչ լինելու են ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի մեջ: Կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը և երիտասարդական թևի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը և ինքը:
«Այս որոշումը բնական որոշում է, որովհետև ՍԻՄ-ը իր ստեղծման պահից էլ համագործակցել է ՀՀԿ-ի հետ, այն աստիճանի որ ես ղեկավարել եմ նաև ՀՀԿ-ի պաշտոնաթերթը:Մեր կուսակցությունները շատ ակտիվ համագործակցել են միասին, մի շարք միջոցառումներ համընկել են»,- նշեց ՍԻՄ նախագահը:
Հովվական իր ծառայությունը լքելու և եկեղեցական ասպարեզից ինքնակամ հրաժարվելու համար Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Նահապետ քահանա Խաչատրյանը: Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Հովհաննես Խաչատրյան ավազանի անունով:
Ֆրանսիայում այսօրվանից պաշտոնապես մեկնարկում է նախագահական քարոզարշավը: Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 10 թեկնածու: Բացի Սարկոզիից ու Օլանդից, ընտրություններին կմասնակցեն Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը, կենտրոնամետ Ֆրանսու Բայրուն, չափավոր ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը, «Եվրոպա էկոլոգիա- Կանաչներ» կուսակցությունից թեկնածու Էվա ժոլին, տրոցկիստններ Նատալի Արտոն ու Ֆիլիպ Պուտուն, Նիկոլյա Դյուպոնտ-Էնյանն ու Ժակ Շեմինադը` «Համերաշխություն և պրոգրես» կուսակցության հիմնադիր:
Իսկ վերջին սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն` գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի` պաշտոնում վերընտրվելու հավանականությունը լրջորեն ավելացել է: LH2 ընկերության անցկացրած հարցման համաձայն` գործող նախագահի վարկանիշը հասել է երկու տարվա առավելագույն ցուցանիշին. նրա օգտին են արտահայտվել հարցվածների 40%-ը: Սա, տարեսկզբի համեմատ, 10%-ով ավելի է:
Մարտի 20-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել:Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյունը:Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաներում, ոստիկանության ծառայողները Արգավանդ գյուղի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Դեմիրճյանին, որի մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է:Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այսօր ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերից կարելի էր հասկանալ, որ իրոք ոչինչ չի փոխվում ՀՀԿ արևի տակ:
Նա մեկնաբանեց, թե` ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանին ՀՀԿ-ի ցուցակից դժգոհ ներկայացնելը մամուլի ձեռքի գործն է: Մինչդեռ ՀՀԿ-ն ցուցակը կազմելիս այնպես է հաշվարկվել, որ Կարախանյանը անցնի խորհրդարան.«Վազգեն Կարախանյանը, ես չեմ կարծում, որ բողոքել է, մամուլը չափազանցրել է: Ինքն իր արժանի տեղն ունի մեր կուսակցությունում, պատմության դասագրքերում, այսինքն այնպես չի, որ գնահատված չէ: Մեր հաշվարկնեով այնքան ձայն ենք ունենալու, որ Կարախանյանն էլ է գալու ԱԺ»:
Ցուցակում ընդգրկված «աղմկոտ» անունները, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), գեներալ Մանվելը, Զոհրաբյանի կարծիքով բացասական ազդեցություն չեն կարող ունենալ ՀՀԿ-ի դիմանակարի վրա: Ըստ Զոհրաբյանի մասնավորապես, Գագիկ Բեգլարյանը արդեն հասկացել է իր սխալը և պետք չէ նրան այլևս պատժել:
«Գագիկ Բեգլարյանի պատմությունը բոլորը գիտեն: Մարդուն կարելի է մի անգամ նախատել կամ պատժել, ամեն անգամ պետք չի պատժել: Գագիկ Բեգլարյանը մեր ընտրաթիմի մասնակիցն էր և սիրով ներկայացնում ենք իրեն, որովհետեւ ինքը անելիքներ շատ ունի»:
Իսկ Առաքել Մովսիսյանը և Մանվել Գրիգորյանը Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով հերոսներ են.
«Գիտեք,անձին պետք չի միակողմանի դիտել: Դուք ասում եք Առաքել Մովսիսյանը կամ գեներալ Մանվելը պատերազմի մասնակիցներ են, կարելի է ասել՝ հերոսներ են, նրանք մարտնչել են, պարտադիր չի էդ հերոսի կոչումը տան, որ նրանց հերոս կոչենք: Մենք ներկայացնում ենք նաև ռազմական գործիչներին:
Օրինակ, գեներալ Մանվելը գուցե ինչ—որ թերություններ.…բոլորս էլ ունենք: Բայց չէ՞ որ պատերազմը հաղթանակեցինք և իր լուման կա դրանում: Նա հայտնվել է մեր ցուցակում` որպես ԵԿՄ նախագահ: Միկրոսկոպի տակ խոշորացնել և դիտել միայն թերի մասերը, ես կարծում եմ` գոնե պետքէ հավասարաչափ փորձել: Իսկապես գեներալի նման տղաները հերոսներ են»:
Նա ողջունեց նաև ցուցակներում լրագրողների ընգրկվածությունը, ավելին, ասաց թե գտնում է, որ ներկայացվածներն անգամ քիչ են. «Ավելի շատ պետք է ընդգրկեինք, իրենք քաղաքական գործիչներին հավասար տիրապետում են քաղաքական արհեստին»:
Զոհրաբյանը համաձայնեց, որ այս անգամ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը տարբերվում է նախկին ընտրությունների ցուցակից: Կուսակցությունն այս անգամ առաջնորդվել է տարբեր շերտերից ներկայացուցիչներ ընտրելու սկզբունքով. «Ընդգրկել ենք բոլոր մասնագիտական ոլորտներից անձինք: Սա մեր դիմանկարն է»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.