23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանում ծանր են տարել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի հաղթանակնադրբեջանցի ըմբիշ Ռասուլ Չունաևի նկատմամբ։
Ադրբեջանական haqqin.az պորտալը գրում է, որ կիսաեզրափակիչ գոտեմարտում ադրբեջանցի ըմբիշի պարտության մատնվելը երեկ Ադրբեջանում օրվա թեմա է դարձել:
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի. մի մասը խստորեն քննադատել և նույնիսկ հայհոյել է Չունաևին, մյուս մասը` պաշտպանել և աջակցել:
Քննադատողներից մեկը նույնիսկ Չունաևին ադրբեջանական քաղաքացիությունից զրկելու առաջարկ է արել, նաև հնչեցվել են ըմբիշին անմիջապես ժամանումից հետո օդանավակայանում Լինչի դատաստանի ենթարկելու կոչեր:
Գառնիկ Իսագուլյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման տարիներին ազգային անվտանգության հարցերի խորհրդական էր, իսկ այժմ հանդիսանում է Հայաստանում ԼՂ ներկայացուցչության պաշտոնյա, հերթական ասուլիսն է տվել եւ անդրադարձել Սասնա ծռերի գործողությանը:
Օգոստոսի 2-ին Իսագուլյանը հայտարարել էր, թե Սասնա ծռերի տղաները հասկացան, որ ինչ որ մարդիկ փորձում են օգտագործել իրենց, եւ դրա համար վայր դրեցին զենքը: Թվում է, որ հաջորդ ասուլիսին Իսագուլյանն արդեն պետք է տար այդ մարդկանց անունները: Համենայն դեպս, հազիվ թե այլ ավելի կարեւոր բանի համար առաջանար ասուլիսի անհրաժեշտություն:
Բայց, Գառնիկ Իսագուլյանն անուններ չի հնչեցրել, փոխարենը նոր «ինտրիգ» է ավելացրել ստեղծված վիճակին, ասելով, որ Սասնա ծռերը պլանավորել էին վերցնել իշխանությունը, նրանց քայլը հանցագործություն էր, պլանը չի ստացվել, բայց ունեն պլան «Բ», որն էլ փորձելու են իրականացնել:Ի՞նչ պլան «Բ»-ի մասին է խոսքը: Գառնիկ Իսագուլյանը տեղյա՞կ է դրան: Եթե տեղյակ է, ապա տեղեկացրե՞լ է պետական համապատասխան կառույցներին: Իսկ ո՞րն է հանրությանը տեղեկացնելու իմաստը, եթե այդ պլան «Բ»-ն չի բարձրաձայնվելու հանգամանալից եւ մանրամասն: Եթե չի բարձրաձայնվում իրավապահներին չխանգարելու համար, որպեսզի պլան «Բ»-ի մեջ ներգրավվածներն այսպես ասած գլխի չընկնեն, ապա արդեն իսկ խոսելով այդ պլանի առկայության մասին, Իսագուլյանը փաստորեն «մատնում» է իրավապահներին:
Որովհետեւ, եթե Իսագուլյանը գիտե, որ Սասնա ծռերը ունեն նաեւ պլան «Բ», ուրեմն հաստատ իրավապահներն էլ կիմանան, եւ կիմանան նաեւ որոշ մանրամասներ:
Հետեւաբար, հայտարարելով այդպիսի պլանի առկայության մասին, Գառնիկ Իսագուլյանը փաստորեն «մատնում» է իրավապահներին, միաժամանակ նաեւ բավական խճճում իրավիճակը, հասարակական տրամադրությունները:
Չի բացառվում իհարկե, որ գործ ունենք հակառակ պատկերի հետ, եւ իրականում պլան «Բ»-ի մասին հայտարարությունը համաձայնեցված է իրավապահների հետ, եւ դրա նպատակը որոշակի շրջանակների «զոնդաժն» է: Այդ դեպքում իհարկե մանրամասներ չեն լինի, հավանաբար նաեւ պարզապես այդպիսի պլանի բացակայության պատճառով:Բոլոր դեպքերում, հանրային եւ պետական շահի տեսանկյունից խնդիրն այստեղ այն է, որ հասարակությունը հայտնվում է տեղեկատվական շահարկումների շրջապտույտում, երբ արվում են խորհրդավոր հայտարարություններ ու ակնարկներ ինչ որ մարդկանց ինչ որ պլանների մասին, ինչ որ կազմակերպիչների մասին, առանց որեւէ հանգամանալից պարզաբանման, առանց անունների, առանց նույնիսկ հիմնավոր փաստարկների:
Շարունակություն՝ Lragir.am
Քիչ առաջ Երեւանի Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Վերջինս պահանջում է իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նա Թումանյանի արձանի պատվանդանին պաստառներ է փակցրել, որոնց վրա գրել է «Հացադուլ» եւ «Ազատություն Դավիթ Սանասարյանին եւ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»: Տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկը մոտեցել է նրան եւ առաջարկել պատվանդանից պոկել պաստառները եւ պահել ձեռքում կամ այլ կերպ ցուցադրել դրանք:
Այս հոդվածով փորձ է արվում բացատրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հանկարծակի վերականգնման պատճառները, որը նաև ջերմորեն ընդունվեց Ադրբեջանի, ու որոշակիորեն Իրանի կողմից՝ մինչ Երևանում խոշոր առճակատում էր տեղի ունենում զինված ընդդիմադիր խմբի և ոստիկանության միջև:
Մոսկվան և Անկարան, մի կողմ թողնելով իրենց հակամարտությունը՝ նախորդ տարի սիրիական սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով, այժմ «հաշվարկով ամուսնություն» են կնքել՝ ելնելով իրենց փոխադարձ ազգային շահերից: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից ընդունված այս գործնական որոշումը նպատակ ունի առավելագույնի հասցնել իրենց տնտեսական օգուտները և համակարգել արտաքին քաղաքականությունները՝ հնարավորություն ընձեռելով ավելի լավ դիմակայել Արևմուտքի ճնշումները:
Ռուսաստանը տառապում է փլուզվող տնտեսությունից, հիմնականում նրա դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով՝ Ուկրաինայից Ղրիմի կցումից հետո: Մյուս կողմից, Թուրքիային, չնայած իր անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրոպայի խորհրդին, չի թույլատրվում միանալ Եվրամիությանը և նա մեղադրվում է Սիրիայում ԻԼԻՊ-ին աջակցելու համար: Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը վրդովված է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ խստորեն քննադատել են նրա կոշտ միջոցներն ընդդեմ քաղաքական հակառակորդների, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Էրդողանը նաև դժգոհ է, որ Միացյալ Նահանգները չարտահանձնեց Թուրքիային մահմեդական հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենին, որին նա մեղադրում էր ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Ռուսաստանն ու Թուրքիան, մերժելով «անհարկի արևմտյան միջամտությունը» իրենց ներքին եւ արտաքին գործերին, որոշեցին հիմք դնել մի նոր դաշինքի, որն իրենց դուրս կբերի Արևմուտքի մեկուսացումից: Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի նախագահ Պուտինը օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ալիևին և Իրանի նախագահ Ռոհանիին, իսկ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս չորս երկրները ստորագրեցին մի շարք կարևոր տնտեսական համաձայնագրեր և քննարկեցին տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեցող էական քաղաքական հարցեր, այդ թվում՝ Արցախյան հակամարտության հարցը: Հաջորդ օրը Պուտինը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ավելի վաղ կայացած իր հանդիպումների արդյունքները նրան ներկայացնելու համար:
Մինչ Ռուսաստանի մերձեցումը Հայաստանի ոխերիմ թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող է հանգեցնել ծանր ճնշումների նախագահ Սարգսյանի վրա՝ տարածքային զիջումների գնալու Արցախի հարցում, այն կարող է նաև նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հնարավորությունը Արցախի դեմ առանց Պուտինի համաձայնության: Չպետք է զարմանալ, որ այս նոր վերախմբավորումը Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև կարող է նաև վերակենդանացնել 2009 թ. ստորագրված Հայ-թուրքական մեռյալ արձանագրությունները, որի արդյունքում կբացվի նրանց միջև ընդհանուր սահմանը Արցախի հարցում Հայաստանի «հաշտարար քայլի» հետ միասին:
Այսօրվա խորամանկ թուրք ղեկավարները գնում են իրենց օսմանյան նախնիների հետքերով, որոնք տասնամյակներ շարունակ հմտորեն հրահրում էին եվրոպական խոշոր երկրներից մեկին մյուսների դեմ, իսկ հետո անցնում էին մյուս կողմը, երբ իրենց ձեռնտու էր: Անհավատալիորեն, Էրդողանը ջերմ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ՝ միաժամանակ մնալով որպես ՆԱՏՕ-ի անդամ և օգտվելով երկու կողմերից: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս անդամները չպետք է հանդուրժեն թուրքական այս խաբեբայությունը: Նրանք պետք է խստորեն նախազգուշացնեն Էրդողանին՝ ընտրել՝ կամ ՆԱՏՕ-ն կամ Ռուսաստանը… Եթե Թուրքիայի նախագահը շարունակի Ռուսաստանի կողմը բռնել, նա կարող է հայտնվել դատարկ տաշտակի առջև, երբ Կրեմլի հետ նրա դաշինքը փլուզվի…
Երբ մութ ամպեր էին կուտակվում Հայաստանի և Արցախի վրա, հայերը զբաղված էին ներքին վեճերի կարգավորմամբ: Հուլիսի 17-ին Երևանում ոստիկանության գնդի գրավումը 31 զինյալների կողմից, որոնց ղեկավարները Արցախյան պատերազմի վետերաններ էին, լուրջ մտահոգություն առաջացրեց հայերի մոտ երկրի ներսում և դրսում: «Սասնա ծռեր» անունը կրող խումբը պահանջում էր նախագահ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակում, միջանկյալ կառավարության ձևավորում և նոր ընտրություններ:
Երկշաբաթյա դիմակայությունից հետո, որի ընթացքում երեք ոստիկան սպանվեց, զինված մարդկանցից մի քանիսը վիրավորվեցին և տասնյակ ցուցարարներ վնասվածքներ ստացան կամ ձերբակալվեցին, այդ թվում՝ լրագրողներ, «Սասնա ծռեր» խմբի մնացած անդամները հանձնվեցին: Ամեն գիշեր հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր ցուցարարներ հանրահավաքներ էին անցկացնում՝ իրենց աջակցությունն արտահայտելով վետերանների խմբի պահանջներին:
Այս ողբերգական առճակատման իսկական արմատները խորն են և հասնում են մինչև Հայաստանի անկախության առաջին օրերը: Բնակչության լայն խավերի շրջանում մեծ զայրույթ և հիասթափություն է կուտակվել վերջին քառորդ դարի ընթացքում, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ լքեց երկիրը՝ իրենց ընտանիքների տարրական հոգսերը բավարարելու համար: Նրանք, ովքեր մնացին, բազում զրկանքներ կրեցին և տառապեցին կամայականություններից, այդ թվում՝ կոռուպցիայից, կեղծված ընտրություններից, անարդար դատական համակարգից, անտարբեր չինովնիկներից և մենաշնորհներ ունեցող օլիգարխներից…
Այս ամենի հետևանքով քաղաքացիների մեծ մասը կորցրեց իր հավատը կառավարության նկատմամբ: Չնայած զինված հարձակումը ոստիկանության գնդի վրա այլախոհության ընդունելի ձև չէ, սակայն երբ մարդիկ երկար ժամանակ գտնվում են անելանելի վիճակում և չեն տեսնում որևէ այլընտրանք իրենց դժգոհությունները լուծելու համար, ստիպված դիմում են ծայրահեղ միջոցների:
Մինչ նման ներքին պառակտումը կարող է վտանգել Հայաստանի և Արցախի ապահովությունը, ցուցարարները մնում են անդրդվելի՝ համարելով, որ ոչ հաշվետու ղեկավարներ ունենալն ավելի վտանգավոր է: Որքան էլ տարօրինակ է, բայց բոլոր նրանք, ովքեր դեմ են Արցախի շուրջ հնարավոր բուֆերային գոտու ստեղծմանը, օգնեցեին Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը՝ համոզելու Պուտինին, որ հայ ժողովուրդը կտրականապես դեմ է որևէ տարածքայի զիջման Արցախի հարցում:
Եթե իշխանությունները ցանկանում են կանխել հետագա ներքին խռովությունների կրկնությունը, ապա պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն ցույց տալու համար, որ իրենք իսկապես մտածում են հայ ժողովրդի բարեկեցության մասին: Այս նպատակով, նախագահ Սարգսյանը վերջերս խոստացել է կտրուկ փոփոխություններ իրականացնել, ներառյալ «ազգային միասնության կառավարության» ձևավորումը: Հասկանալի է, որ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատորեն են վերաբերվում դրան, քանի որ նախկինում համանման անկատար խոստումներ շատ են լսել:
2017 թվականին նախատեսվում է նոր խորհրդարանի ընտրություն, իսկ նոր նախագահը կընտրվի խորհրդարանի պատգամավորների կողմից 2018 թվականին: Եթե հաջորդ ընտրությունները արդար չլինեն և չներկայացնեն բնակչության տարբեր հատվածները, ապա կարող են ավելի լուրջ խռովություններ լինել: Ազատ ընտրություններ անցկացնելու բեռն ընկած է ոչ միայն պետական պաշտոնյաների, այլև ընտրողների ուսերին, որոնք վաճառում են իրենց քվեները…
Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը միակ միջոցն է ձեռք բերելու ժողովրդի վստահությունը՝ ոչ միայն երկրի արդար կառավարման, այլև արտաքին հարաբերությունները պատշաճ կերպով վարելու համար, ներառյալ Արցախի շուրջ բանակցությունները: Ներկայումս մեծ անվստահություն կա, որ փակ դռների հետևում վարվող բանակցությունները Մոսկվայում կամ այլուր բխում են հայ ժողովրդի շահերից:
Այս նոր պարտադրված անկայուն աշխարհառազմավարական մեկուսացումից դուրս գալու համար Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է ընդօրինակեն թուրքական վաղեմի մարտավարությունը՝ «բաժանիր և տիրիր»՝ Ռուսաստանին հանելով Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, դրանով իսկ կանխելով Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր համաձայնությունը Արցախյան հակամարտության հարցում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Միհրան Հարությունյանը սթրեսի մեջ է գցել ողջ Ադրբեջանը
Երեկ, Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ. քաշային կարգում կայացած մրցելույթները դեռ շատ երկար կքննարկվեն…Եզրափակչում ՄԵՐ՝Միհրան Հարությունյանին միտումնավոր պարտության մատնելը ևս մեկ անգամ ապացուցեց,որ “կաշառքը” բավական խորը բուն է դրել նաև Օլիմպիական խաղերում և այն ինչ ժամանակին ընդամենը ամենաուժեղների մրցաշար էր,հիմա տարրական քաղաքականություն է և ԲԻԶՆԵՍ… Սակայն ինձ ավելի հետաքրքրեց մեր արևելյան հարևանների՝ադրբեջանցիների արձագանքը նույն քաշային կագում կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանի կողմից ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4:1 հաշվով պարտության մատնելը…Ադրբեջանում դա համազգային սոգո պատճառ է դարձել…
Համացանցի ադրբեջանական տիրույթում Չունաևը ենթարկվել է ամենավերջին վիրավորանքների և անեծքների…Գործը հասել էր նրան,որ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը Չունաևի անունից մեկնաբանություն էր տարածել,որտեղ վերջինս ներողություն է խնդրում իր համերկրացիներից ԹՇՆԱՄՈՒՆ՝ՀԱՅԵՐԻՍ պարտվելու համար…Սակայն Չունաևին օստրակիզմի ենթարկելը այն աստիճանի է հասել,որ նրան պաշտպանելու համար գործի են անցել նախկին օլիմպիական չեմպիոններ Նամիկ Աբդուլաևը և Ֆարիդ Մանսուրովը,որոնք նույնիսկ նկարվել են ՀԱՅԻՆ պարտված ազերի մարզիկի հետ՝փորձելով վերջինիս պաշտպանել համերկրացիներից…
Միհրան Հարությունյանը մրցավարների կողմնապահության պատճառով չդարձավ օլիմպիական չեմպիոն,սակայն նա դարձավ ադրբեջանցիների սթրեսի մեջ գցող այն մարզիկը,որը ստիպեց Իլհամ Ալիևին և նրա մանկլավկիկներին մոռանալ Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ՈՍԿԵ մեդալը՝մի բան որից ազդրբեջանցիները չունեն մինչև հիմա և հուսով եմ չեն էլ ունենա…
Կեցցե՛ս Միհրան,որ օլիմպիական արծաթե մեդալդ ՍԳՈ պատճառ է դարձել ադրբեջանցիների համար… Հայատյացությունը Ադրբեջանում այն աստիճանի է հասել,որ ակ և կարա կոյունլուները կարող են մոռանալ իրենց “հերոսների” սխրագործությունները,եթե վերջիններս մի ժամանակ անց պարտություն են կրում հայերից… Հետաքրքիր է….Տեսնես ինչու՞ այդպես չեն ատում Իլհամի հորը՝Հեյդարին,որի կառավարման տարիներին հայերը ազատագրեցին Արցախը շրջապատող անվտանգության գոտին և պարտադրեցին Հեյդարին զինադադար աղերսել…Ինչ կարելի է Ալիևներին,չի կարելի հասարակ ազերիներին…
Հ.Գ.Համապետական սուգն Ադրբեջանում թափ է առնում…
Գագիկ Լևոնի Համբարյանյ ֆեյսբուքյան էջ
Հունիսի 29-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 45-ամյա դատապարտյալ կարել է աչքերը: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի:
Դատապարտյալն այս քայլին է դիմել՝ դժգոհելով իր խցի պայմաններից, միևնույն ժամանակ պահանջել է ՀՀ վարչապետի հետ հանդիպում:
Ինչպես տեղեկացանք Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, դատապարտյալի խցային պայմանները բարելավվել են:
Ըստ մեր տեղեկությունների՝ 45-ամյա տղամարդն անազատության մեջ է հայտնվել սեփական դստերը պարբերաբար բռնաբարելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 18 տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 138-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատիժների համակցությամբ դատապարտվելով 10-ը տարի ժամկետով ազատազրկման:
Նշենք նաև, որ վերաքննիչ դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնվելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Աղբյուր` Փաստինֆո
Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին
«Ողջունում եմ ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը:
Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին:
Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն և լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին և դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ
1.1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով և պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը,
2. քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների և հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և, ի վերջո՝ մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար:
Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն.
1. ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ,
2. տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց և իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո:
«Վարդաշեն» ՔԿՀ
16 օգոստոսի, 2016
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։
«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է Հարությունյանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափում էր սերբ Դավոր Շտեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։
Մոտ ժամանակներս հայտնի դարձավ, որ կառավարությունը կրճատել է ծառայողական ավելի քան 798 ավտոմեքենա: Անկախ կրճատումներից, պետք է նկատել, որ մայրաքաղաքում գերշքեղ ավտոմեքենաների պակաս չի զգացվում:
Շատ զբոսաշրջիկներ նույնիսկ զարմանում են, որտեղից ՀՀ-ում այսփափ շքեղ մեքենաներ: Դե իհարկե, դրանք այն նույն պաշտոնյաներինն են, ովքեր վերջերս զրկվեցին պետության հաշվին մեքենա պահելու երջանիկ հնարավորությունից:
Ճոխ ու հազարավոր դոլարների հասնող ավտոմեքենաներից շատերի սեփականատերերը, իհարե, գործարարներն ու պաշտոնյաներն են։
OPenblog.am-ը ներկայացնում է նրանցից մի քանիսի շքեղ ավտոմեքենաները.
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ըստ իր կողմից ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, ունի չորս ավտոմեքենա. Մերսեդես Բենց -500, ՎԱԶ- 21 124, Մերսեդես Բենց -600, Ռենջ Ռովեր սպորտ 4.2:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, նրան է պատկանում «Hummer» մակնիշի ավտոմեքենան։
Այս շքեղ «Rolls-Royce» սպիտակ ավտոմեքենան եւս Սամվել Ալեքսանյանինն է։
Nissan մակնիշի այս շքեղ ավտոմեքենան էլ պատկանում է Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին:
Գագիկ Ծառուկյանը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 7 ավտոմեքենա (BMW X -5, Տոյոտա Պրադո V-6, Ջիպ Վրանգլեր P 6-4.0, Ռոլլս-Ոոյս B 12-6.7, Նիսան Պատրուլ, Ռոլլս-Ռոյս կուպե ֆանտոմ, Ռենջ Ռովեր սպորտ 4.4):
Ըստ որոշ տեղեկությունների, նրան է պատկանում նաեւ զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երթևեկում է Toyota Land Cruiser մակնիշի ծառայողական ավտոմեքենայով, որի գնման համար պետական բյուջեից հատկացվել է 33 մլն դրամ։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շրջում է «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայով։
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն ունի 2 ավտոմեքենա Ռենջ Ռովեր-սպորտ եւ Բենթլի:
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ոչ միայն մեքենաներ, այլ նաեւ ինքնաթիռներ ունի։ Նա հայտարարագրել է 2` Զենեյր CH-701STOL մակնիշի ինքնաթիռ, 3 ավտոմեքենա` Լեքսուս LS600HL, Ռենջ Ռովեր Super Gharego, Տոյոտա Պրադո:
«Rolls royce» մակնիշի 013օօ11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին։
ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը պաշտոնապես երկու ավտոմեքենա է հայտարարագրել.ԳԱԶ 3102 և Հոնդայի «Ազարա», սակայն բացի այս մեքենաներից նրան է պատկանում«Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշներով ավտոմեքենան։
«Audi Q7» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։
ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը հայտարարագրել է միայն 1 ՀԱՄՄԵՐ-H2 մակնիշի մեքենա, սակայն ըստ տեղեկությունների, «Մերսեդես » մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենան եւս նրան է պատկանում։
BMW X5 մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանին։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, կես մլն դոլար արժողությամբ Lamborghini aventador ավտոմեքենան պատկանում է պատգամավոր Մելիք Մանուկյանին։
2014 թվականին հայ ըմբիշ Վարշամ Բորանյանը Աշխարհի առաջնության ժամանակ պայքարում էր բրոնզե մեդալի համար, նրա մրցակիցը ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաևն էր:
Վարշամը մարտերից մեկի ժամանակ կտրել էր ոտքի մկանը, նրա համար շատ դժվար էր այդ մենամարտին մասնակցելը, նա հնարավորություն ուներ հրաժարվեր մարտից, բայց չհրաժարվեց ու բարձրացավ ռինգ: Ռասուլից 43 վարկյան պահանջվեց Վարշամին հաղթելու համար: Հաղթանակից հետո ադրբեջանցի մարզիկը զինվորական քայլով անցավ ռինգով ու պատիվ տվեց: Այնուհետև հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր՝ եթե քո մրցակիցը հայ է, ապա նրա հանդեպ միայն չարություն ու ատելություն ես զգում:
2016 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ , Վարշամ Բորանյանի ընկերը՝ Միհրան Հարությունյանը , 4-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաևին, զինվորական քայլով անցավ ռինգով ու պատիվ տվեց… հարցազրույց դեռ չի տվել:
Գրել է Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.