23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նա կասկածվում է խաղերի առնվազն 800 տոմսերի վերավաճառքը կազմակերպվելու մեջ:
Ռիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերին զուգահեռ բրազիլական ոստիկանությունը սկսել է ակտիվորեն հետաքննել մրցաշարի տոմսերի անօրինական վերավաճառքի մասին տեղեկությունները:
Այս հետաքննության շրջանակում երեկ Ռիոյի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում ձերբակալվել է միջազգային օլիմպիական շարժման ամենաազդեցիկ գործիչներից մեկը` Եվրոպական օլիմպիական կոմիտեի և Իռլանդիայի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիքեն:
BBC-ի տեղեկություններով, ձերբակալության պահին Հիքեն փախուստի փորձ է կատարել, երբ այն հաջողությամբ չի պսակվել, իռլանդացի մարզական չինովնիկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են Ռիոյի հիվանդանոցներից մեկը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի ամենաազդեցիկ անդամներից մեկը համարվող Հիքեն կասկածվում է խաղերի առնվազն 800 տոմսերի վերավաճառքը կազմակերպվելու մեջ:
Ընդհանուր առմամբ, բրազիլական ոստիկանությունը վերջին օրերին տոմսերի անօրինական վաճառքի տասնյակ դեպքեր է բացահայտել` շուրջ 40 մարդու ձերբակալելով:
Բրազիլական լրատվամիջոցների տեղեկություններով, Պատրիկ Հիքեի դեմ մեղադրանքներն առաջ են քաշվել THG Sports ընկերության ղեկավար Քևին Ջեյմս Մելոնի գործի հետաքննության շրջանակներում:
Մելոնն ու նրա բրազիլացի թարգմանիչը ձերբակալվել էին Օլիմպիական խաղերի բացման օրը: Բրազիլացի իրավապահների պնդմամբ, նրանք խաղերին մուտքի յուրաքանչյուր տոմսը վերավաճառում էին 7 հազար 800 դոլարով:
Բրազիլական աղբյուրները չեն բացառում, որ այդ տոմսերը նրանց է փոխանցել հենց Պատրի Հիքեն:
Նշեմ ի դեպ, որ ձերբակալված իռլանդացի մարզական չինովնիկն անցած տարի Բաքվում կայացած Եվրոպական խաղերի գլխավոր կազմակերպիչներից ու պատասխանատուներից մեկն էր: Այդ խաղերը ևս ուղեկցվում էին կոռուպցիոն սկանդալներով։
«Թուրան» գործակալությունը հիշեցնում է, որ դրանց նախապատրաստման փուլում արդեն խոսում էին ընդհուպ մինչև մի քանի միլիարդ դոլարի հափշտակման մասին: Այս ամենը, սակայն, չխանգարեց, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները Պատրիկ Հիքեին արժանացնեն երկրի բարձրագույն պարգևին` Փառքի շքանշանին:
«Ադրբեջանի ապագան պայծառ է, իսկ Բաքուն լիովին պատրաստ է Օլիմպիական խաղեր հյուրընկալելուն», — անցած տարվա ամռանը Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարում էր Պատրիկ Հիքեն:
Ադրբեջանում շարունակվում են ջղաձգումները հայ ըմբիշների հաջողությունների շուրջ…Պաշտոնական Բաքուն դեռ ուշքի չի եկել Միհրան Հարությունյանի կողմից ազերի ըմբիշ Ռասուլ Չունաևին պարտության մատնելուց,իսկ այսօր էլ ալիևյան ԶԼՄ-ները սևեռված են ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ Արթուր Ալեքսանյանի վրա…Ալիևի գրչակներին դուր չի եկել այն,որ պարգևատրության ժամանակ Ալեքսանյանը դուրս է եկել մարզաշապիկով,որի վրա պատկերված է եղել ապրիլյան կարճատև պատերազմի ՀԵՐՈՍ՝կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի նկարը…Մեր արևելյան հարևանները դա դիտել են որպես սադրանք…Նույնիսկ փորձեր էին կատարում բողոքել ՄՕԿ-ին…Մեկօրյա դեգերումներևից հետո Արթուր Ալեքսանյանին որոշեց “պատասխանել” Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը…”Չնայած այն հանգամանքին,որ մենք պատերազմի մեջ ենք գտնվում,մենք երբեք չենք փորձել քաղաքականացնել սպորտը…Հայ մարզիկի երեկվա արարքը՝Հայաստանի փորձն է օգտագործել հաղթանակ տարած մարզիկին սեփական նպատակների համար և խառնել քաղաքականությունը և սպորտը…Դրանով հայերը կրկին ցույց տվեցին իրենց նեղ մտածելակերպը…” Այսպիսի հիմար հայտարաությամբ է հանդես եկել Ազադ Ռահիմովի գերատեսչությունը…
Քաղաքականությունը և սպորտը իրար չխառնելու մասին են բարբաջում ազերիները,որոնց ըմբիշ Ռասուլ Չունաևը անցյալ տարի Բաքվում հայ մարզիկի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո զինվորական քայլերդով և “честь” տալով էր ողջունում իր երկրպագուներին…Իսկ լրագրողների հարցին ի պատասխան բացատրել էր,որ ինքը զինվոր է…Սպորտում ևս նա զինվորի գործն է անում…Սակայն Ազադ Ռահիմովը այդ ժամանակ բացարձակ իր ենթակայի արարքների մեջ քաղաքականություն չտեսավ…Ի դեպ,երեկ,երբ նույն Չունաևը պարտություն կրեց Միհրան Հարությունյանից,ազերի շատ օգտատերեր ոչ միայն վիրավորանքներ և անեծքներ էին գրում իրենց մարզիկ-ասկյարիհասցեին,այլև հորդորում էին Իլհամ Ալիևին զրկել վերջինիս Ադրբեջանի քաղաքացիությունից,իսկ շատերն էլ գտնում էին,որ Ռասուլ Չունաևին պետք է Լինչի դատաստանի ենթարկել բաքվի կենտրոնում…Սակայն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը կրկին լռում է…Իր կացնասեր-մարդասպան երկրպագուներին չի հորդորում չխառնել սպորտը և քաղաքականությունը…Տեսնե՞ս եթե նույն Չունաևը պարտվեր ինչ-որ ուզբեկի կամ թուրքի,նույն ազերի երկրպագուները կրկին էին Լինչի դատաստանի կոչերով հանդես գալու…
Մեր չեմպիոնների՝Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի հաջողությունները հանգիստ չեն տալիս Ադրբեջանին…
Շատ լավ կլինի,եթե մեր սպորտի և երիտասարդության նախարարությունը նույն Չունաևի մեկ տարի առաջվա վարքագիծը օրինակ բերելով պատասխաներ Բաքվի իրենց կոլեգաներին…Իսկ վերջում էլ ավելացնեմ,որ Արթուր Ալեքսանյանը և Հայաստանը թքած ունեն Ադրբեջանի և նրա սպորտի և երիտասարդության նախարարության կարծիքի վրա…
Հ.Գ.Բայց զարմանալի է,որ Ադրբեջանում հիմա նոր են “հասկացել”,որ սպորտը և քաղաքականությունը սերտաճած են…Ու կասեի,որ շատ վաղուց…
Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերի» տղաներին միակ հաց հասնողը չի եղել:Փաստաբան Արայիկ Պապիկյանը պարզաբանում է. «Ես չեմ կարող ավելին ասել, սակայն իմ ունեցած տեղեկություններով՝ եղել են էլի մարդիկ, որ սնունդ են փոխանցել, թաղամասի բնակիչներ»:
Սնունդը «Սարի թաղի» բնակիչները փոխանցել են անվտանգության հայտնի պատնեշները հաղթահարելով: Սասնա երեք ծռի պաշտպան Արայիկ Պապիկյանը քրեական ոչինչ չի տեսնում սոված մարդկանց հաց հասցնելու այդ մղումների մեջ. «Իսկ օրինակ՝ Արթուրի դեպքում մենք գիտենք, որ նա ընդհանրապես գտնվում է անազատության մեջ, հաց տանելու համար»:
Փաստաբանն արդեն տեղյակ է նաեւ, որ ի թիվս այլ մեղադրանքների, «Սասնա ծռերի» վրա բարդվում է նաեւ ՊՊԾ գնդի բանկոմատից ավելի քան 14 միլիոն դրամի անհայտացման փաստը: Բոլորն են տեսել, որ տղաները հանձնվում են դատարկ ձեռքերով. «Եթե նրանք կարողացել են դա անել, ապա ինչպե՞ս են նրանց խուզարկության ենթարկում իրավապահ մարմինները»:
Հայտնի է, որ տարածքից սեփական պայուսակով հեռացել է միայն Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը: Այդ պայուսակում Արայիկի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերն էին եւ ակնոցը. «Ամբողջը, ինչ եղել է նրա մոտ առգրավվել է, ճիշտ է ակնոցները վերադարձրել են»:
Փաստաբանը, համենայնդեպս, իր երեք պաշտպանյալների օգտին կարող է ասել, որ գողը քննիչներից չէր պահանջի քրեական գործի փաստաթղթերից հանել իրենց վերագրվող մեղադրյալ բառը.«Ցանկացած փաստաթուղթ, որը նրանց ներկայացվում է «մեղադրյալ» իրավաբանական կատեգորիա էս հասկացության տակ, նրանք հրաժարվում են, նույնիսկ չեն ծանոթանում փաստաթղթին: Նրանք պատրաստ են ստորագրել այն փաստաթուղթը, որի տակ իրենց անվան դիմաց գրված կլինի ազատ անկախ Հայաստանի քաղաքացի):
Փաստաբանը ենթադրում է, որ 14 միլիոն դրամի հափշտակության մեղադրանքով քննիչներն ուզում են արժեզրկել «Սասնա ծռերի» արարքի նպատակները, որոնցից են ազատագրված տարածքների պահպանումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Հայտարարությունից էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գումար հափշտակել, մեքենաներ հրկիզել, մեքենաներ վնասել, այլ գույք փչացնել, այս ամենը էս հայտարարությամբ հող են պատրաստում, որ հետագայում աստիճանաբար էս հետեւողական քաղաքական քայլերով ստեղծեն իրավաբանական հենք, որպեսզի տղաների վրա բարդեն»:
Ի դեպ, այս պահի դրությամբ տղաներին որեւէ մեղադրանք չի առաջադրվել երեք ոստիկանի զոհվելու փաստով: Քննությունն, իհարկե, ընթանում է: Բայց բացառված չէ, որ զոհերի մահվան հանգամանքներն այդպես էլ չբացահայտվեն։
«Շատ հաճախ է եղել մեր երկրում, որ ունեցել ենք զոհեր, սակայն որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չի պարզվել կատարող անձը։ Մարտի 1-ը: Զոհերը կան, սակայն մեղավոր անձինք այդպես էլ չեն բացահայտվել»,-ասում է փաստաբանը:
ՀՀԿ խորհրդի անդամ, «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Open World 2016» ծրագրին ԱՄՆ դեսպանատան կողմից իր մասնակցության չեղարկմանը` հայտարարելով, որ «ցինիզմի, կոռեկտության և բարեկրթության պակասի դրսևորում» է փաստը, որ հրավիրող կողմի ծրագրերում ինչ-որ բան է փոխվում, և հրավիրվածն այդ մասին իմանում է թերթերից: «Հայաստանում ԱՄՆ դեսպանատան չինովնիկները կամ մանր քաղաքական աճպարարությամբ են զբաղված կամ էլ` զինված խմբի ու նրանց ֆեյսբուքյան քֆուրչիների բանդայի թիկունքն են ամուր պահում»,-գրել է Միհրան Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ բժիշկներին պատանդառել էին, Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Սատկացնելու ժամանակը…»՝ նկատի ունենալով զինված խմբին, ինչը բուռն արձագանքների արժանացավ մամուլում ու սոցցանցերում:
Ներկայացնում ենք նրա հետ Tert.am-ի զրույցը:
– Ֆեյսբուքյան էջում Ձեր նոր գրառումից ստացվում է, որ Դուք խոսքի ազատության սահմանափակում եք համարում ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը Ձեր «Սատկացնելու ժամանակը» գրառման առթիվ և քննադատում եք ԱՄՆ դեսպանատանը:
– ԱՄՆ դեսպանատունն է ինձ առաջարկել մասնակցել, ես համաձայնություն եմ հայտնել: Դրանից հետո մենք հանդիպել ենք, զրուցել ենք, հետո ես թերթում բացում կարդում եմ, որ թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ֆեյսբուքյան իմ գրառման պատճառով ԱՄՆ-ն որոշել է, որ ինձ պետք է ծրագրից հանի: Ես զանգում եմ դեսպանատուն, ինձ պատասխանում են, որ ծրագրի մասին տեղեկատվություն կլինի սեպտեմբեր ամսին: Մեկ օր անց զանգում են և ասում, որ իմ այցն ԱՄՆ չեղարկվել է` «ծրագրի էության հետ ֆեյսբուքում տեղ գտած իմ կարծիքների անհամատեղելիության» պատճառով: Խնդիրն այն է, որ ԱՄՆ դեսպանատունը փաստորեն թերթային «սլիվներով» է աշխատում. իրենք հրավիրում են, իրենք չեղարկում են և դրա մասին տեղյակ են պահում թերթերով, որ ֆեյսբուքում զինյալ խմբի քֆուրչիների բանակը դրանով ուրախանա, ոգևորվի, ինչ այլանդակ բառապաշարով նախադասություն ասես ֆեյսբուքում գրի: Փաստորեն, դա է դեսպանատան աշխատանքի ոճը:
–Ասել է թե՝ հիմա էլ կարծում եք, որ ճի՞շտ եք արտահայտվել ու «Սասնա ծռերին» պետք էր «սատկացնել» և դեսպանատունը խոսքի ազատության սահմանափակում է կիրառել Ձեր հանդեպ:
— Դա խոսքի ազատության ոչ թե սահմանափակում է, դա խոսքի ազատության ահաբեկում է: Դրան գումարած՝ դա զինված գործողություններին Միացյալ Նահանգների դեսպանատան փաստացի աջակցություն է, որովհետև ֆեյսբուքյան իմ էջն իմ անձնական տիրույթն է, որտեղ գրում են այն, ինչ ցանկանում են և միայն ընկերների համար ձևաչափով: Եվ ընդհանրապես, ճիշտ կլիներ ԱՄՆ դեսպանատունը կողմնորոշվեր. կո՞ղմ է զինված իշխանափոխության փորձին և ոստիկանների սպանությանը, թե՞ դեմ է:
— Սակայն ֆեյսբուքյան Ձեր գրառումը մամուլում էլ հայտնվեց ու հրապարակայնացվեց:
— Դա նույն է, որ ես սրճարանում նստեմ ինչ-ոչ մեկի հետ խոսեմ, մեկը կողքից ձայնագրի, տանի հրապարակի, նույն բանն է: Ես այն կարծիքին եմ, որ երբ զինված խումբը գրավում է պետական-ոստիկանական օբյեկտ, սպանում է 3 ոստիկան, պատանդ է վերցնում բժիշկների ու աջուձախ անկանոն կրակ է բացում, իրենց հենց այդ պահին պետք է վնասազերծել: Ես դա պնդում եմ մինչև հիմա: Ու եթե ինչ-որ մեկը գտնում է դա ատելության քարոզ է, ապա ատելության քարոզը նա է, որ փողոցներում կոչ են անում, որ էդ երկրի ոստիկաններին պետք է սպանել հատ-հատ: Իսկ որ էդ զենքով հարց լուծողներին դու քո ընկերների համար ընդամենը բառակապակցություն ես գրում, և որոշ անպարկեշտ լրատվամիջոցներ դա վերցնում են ու նշում, որ ՀՀԿ խորհրդի անդամը առաջարկում է սատկացնել, և դա հիմք ընդունել ու հրավիրող մարդուն ասել՝ մենք քեզ այլևս չենք հրավիրում ու դա ոչ թե իրեն զանգել, տեղեկացնել, այլ թերթերում «սլիվ» տալ, դա ես որակում եմ որպես ԱՄՆ դեսպանատան կողմից զինյալ խմբի թիկունքին կանգնել ու նրանց ֆեյսբուքյան քֆուրչիների բանակի պաշտպանություն: Եթե ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է սրանով բերան փակել, իսկ սա ճնշման ձև է, իրենք չարաչար սխալվում են:
— Իսկ չե՞ք կարծում, որ եթե ԱՄՆ դեսպանատունն անտեսեր Ձեր գրառումը, դա կարող էր դիտվել որպես իշխանության ներկայացուցիչի կողմից «սատկացնելու» կոչեր անելուն աջակցություն:
— Ես պետական պաշտոնյա չեմ, ոչ էլ որոշում ընդունող եմ: Ես իշխող կուսակցության անդամ եմ և զբաղվում եմ լրատվական-վերլուծական աշխատանքով: Դրանք տարբեր բաներ են: Ստացվում է, որ ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցում իմ էջն է պրպտում, իսկ միգուցե նաև գաղտնալսվո՞ւմ ենք ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: Իսկ դեսպանատունը Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան ստատուսներին հետևո՞ւմ է ընդհանրապես, որ շատ հանարավոր է՝ կարող է նախագահ դառնալ, իսկ դեսպանատունը հետևում է Հիլարի Քլրինթոնին, որը նույնպես կարող է նախագահ դառնալ, երբ որ մարդ էին սպանում Լիբիայում, ուրախացած ծափ էր տալիս, դա ատելության քարո՞զ է, թե՞ ոչ, փողոցում Լինչի դատաստան էին անում, Քլինթոնն իր հիացմունքն էր հայտնում, դա ատելության քարո՞զ է, թե՞ ոչ: Ես անկեղծորեն ուրախ եմ, որ արյան հոսքը դադարեց և չեմ կարծում, որ հանձնված զինյալներին պետք է սպանել, հիմա պետք է այդ մարդկանց օրենքի սահմանված կարգով դատել՝ ամեն մեկին իր արածի համապատասխան: Ես շատ ցավում եմ ընդհանրապես, որ այդ իրադարձությունները մեր երկրում տեղի ունեցան ու այդ մարդկանց էլ ես համարում եմ խաբված մարդիկ, բայց տվյալ պահի համար, երբ որ բժիշկներ են պատանդառվում ու արդեն ոստիկանական զոհեր կան, երբ որ միլիոնանոց քաղաքի կենտրոնում մի քանի օր շարունակ կրակ են բացում, բա ի՞նչ ասենք: Միգուցե և գրառման ձևակերպումը կոպիտ էր, բայց կներեք, իմ անձնական տիրույթում իմ ընկերների հետ ես տարատեսակ մտքեր քննարկելու իրավունք ունեմ, այդ թվում նաև` կոպիտ ձևակերպումներով: Իսկ եթե օգտագործեի վնասազերծել բառը, նույն վայնասունը չէր բարձրանալո՞ւ: Այսինքն՝ խոհանուցո՞ւմ էլ շշուկով խոսենք, ընկերական շրջապատո՞ւմ էլ շշուկով խոսենք, որ հանկարծ ԱՄՆ դեսպանատունը չջղայնանա՞: Կարծում եմ՝ բարեկրթության ու կոռեկտության նորմերը պահպանել է պետք, «սլիվ անել» ու անհատի հաշվին ինքնահաստատվելը օտարերկրյա դիվանագիտական և ոչ մի ներկայացուցչության համար պատվաբեր բան չէ, չնայած ո՞վ գիտի, միգուցե աշխարհը փոխվել է:
Ռիոյի Օլիմպիական խաղերում երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ:
Վիվառո ընկերությունը, ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած մեր մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները՝ թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում:
Վիվառոն արդար խաղի կողմնակից է:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևանի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.60C (2005 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90C
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վաչագան Ակինյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Հայտարարվել է հետախուզում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ:
Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում 2016թ.օգոստոսի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել Իջևան քաղաքի 1987թ.ծնված բնակիչը:
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել են Վ.Ակինյանի հագուստները:
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ 29-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում: Որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Դաղստանցի մարզական մեկնաբան Արիպ Իբրահիմովը Միհրան Հարությունյանի պարտությունը մրցավարական անարդարություն հետևանք է որակել:
ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ Իբրահիմովն ասել է.
«Նույնիսկ չեմ կարողանում բառերով արտահայտել, թե ինչպես վարվեցին այդ տղայի հետ, անմարդկային է, և սա արդեն 3-րդ անգամ(Եվրոպայի խաղեր, ԱԱ): Աստված կպատժի այդ մրցավարական անօրինությունը թույլ տված մարդկանց: Մարդիկ տասնյակ տարիներով պատրաստվում են ոսկուն, իսկ ինչ որ տականք, ով իրեն օլիմպիական կարգի մրցավար է կոչում, ձեռքի թեթև շարժումով խաչ է քաշում բոլոր տարիների արյուն-քրտինքի վրա»:
Դաղստանցի մեկնաբանը շարունակել է.
«Միհրան, սպորտում ազգություններ և կրոններ չկան, կա հաղթող և պարտվող: Այսօր դու ես իրական չեմպիոնը»:
Որպես հետգրություն նա հավելել է, որ Հարությունյանի մրցակից Ստեֆանեկի դեմ ոչինչ չունի.
«Այդ տղան նույնպես մեդալի էր արժանի, նա մեղավոր չէ մցավարական անարդարության համար»:
Vesti.am
Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ քիչ առաջ Գարիկ Գալստյանը տեղեկացրեց, որ անցյալ գիշեր ժամը 4.00-ի կողմը, անծանոթ տղաներ եկել կանգնել են իր պատուհանի տակ և հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Գարիկ Գալստյանին դուրս են կանչել խոսելու:
Նրանք Գարիկին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում Սասնա Ծռերին: Գարիկը պատասխանել է, որ նրանք հերոսներ են: Այդ պահին անծանոթները սկսել են նրան ծեծի ենթարկել, և փորձել են դանակահարել: Սակայն, Գարիկը ձեռքով խոչնդոտել է և դրանից վնասվել է նրա ձեռքը: Գարիկը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը:
Փաստորեն, բռնությունները «Սասնա Ծռերի» համակիրների հանդեպ շարունակվում են թաղային խուժանի ձեռքով: Լրատվականներին և իրավապաշտպաններին խնդրում ենք անհապաղ զբաղվել այս գործով, քանի որ այն կարող է շարունակական բնույթ կրել «Սասնա Ծռերի» համակիրների նկատմամբ»:
Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցն է: Էսօր եմ նկարել, երկու տարի առաջ էլ էր նույնը, երբ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նախարարը եկավ նայեց-նայեց, գնաց, չորս տարի առաջ էլ էր նույն վիճակը, ութ տարի առաջ էլ, եւ այդպես շարունակ: Էլի կգան, կնայեն-կնայեն ու ռադ կլինեն` «բյուջեում փող չկա», «հետո», «շուտով» կասեն ու պահանջատերերին կասեն` սուս մնացեք` պատերազմ է կողքուբոլորը, փող չկա, յա…: Այս դպրոցն է մեծամեծ մարզիկներ տվել, այստեղ են մարզվել ու մարզվում Արթուրը եւ իր ընկերները, ամեն մեկը մի զուլում է, ուղղակի շատ տեղ չի եղել շատ մարզիկներ ուղարկելու, լուրջ եմ ասում…:
Դպրոցը համայնքային է, ու նորոգման կամ նորը կառուցելու համար էլի փող չկա, հազիվ ծայրը ծայրին է հասցվում կասեն: Ծանր մարզումների դահլիճը հատակ չունի, տախտակները վաղուց չկան, գետին է բետոնից, մարզումների ժամանակ փոշի է կանգնում, զուգարան, ցնցուղարանին նայեք, պատերի սնկերին ու բորբոսին նայեք…:
Զարհուրելի բան է. այսօրինակ շնորհքներով ու էներգիայով մարդիկ ու այսպես ընչաքաղց ու փչացած իշխանություն ….
Պրիվետ սոված Խեռժիկ, արի էքսկուրսիա անեմ Գյումրու բոլոր չեմպիոնների ու փոխչեմպիոնների մարզադպրոցներով, արի ծանոթացնեմ մարզիչների հետ, որոնց կերազեին իրենց թիմերում ունենալ աշխարհի ամենաառաջավոր սպորտով երկրները: Արամ պապն է լուսանկարում` մարզիչների մարզիչը, Գյումրու պատվավոր քաղաքացի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.