23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների ծնողներն այսօր, հրաժարվելով պետական միջամտությունից, աջակցությունից, սկսեցին գերեզմանների բետոնալցման աշխատանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում: Զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ այլեւս չեն սպասելու իշխանությունների խոստումներին, որովհետեւ ավելի քան 4 ամիս շարունակ սպասել են:
Զինվորների ծնողներին հորդորում էր այդ քայլին չգնալ Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը: Սակայն նրան էլ ծնողները նույնը բացատրեցին, որ դժգոհ են մրցույթը շահած շինկազմակերպության գործելաոճից:
Հոգնել են նույնաբովանդակ խոստումներից, եւ որ իրենց որոշումն այլեւս փոփոխման ենթակա չէ:
Զինկոմիսար Գագիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծնողները թեեւ սկզբնական շրջանում համաձայնվել են, սակայն հետագայում տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են: Ոչ թե անհատական գերեզմանոց է կառուցվելու, այլ պանթեոն, իսկ դա չի ենթադրում պարզ ընթացակարգ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Հալեպում օդային հարվածներից հետո ողջ մնացած, շտապօգնության մեքենայում նստած, ապշահար հայացքով և արյունոտված տղայի լուսանկարը ցույց է տալիս սիրիական քաղաքացիական պատերազմի և քաղաքի հսկողության համար պայքարի ողջ սարսափը, գրում է The Guardian-ը:
Երեխան 5-ամյա Օմրան Դաաքնեշն է, ով վիրավորվել է չորեքշաբթի օրն ապստամբների հսկողության տակ գտնվող Քաթերջի թաղամասի վրա օդային հարվածների ժամանակ:
Տեսանյութը նկարահանել և տարածել է Հալեպի մեդիա կենտրոնը: Ակտիվիստական խումբը հաստատել է, թե երբ և որտեղ են արվել կադրերը: Խումբը տեսանյութը YouTube-ում հրապարակել է չորեքշաբթի օրը Օմրանի վիրավորվելուց կարճ ժամանակ անց:
անրապետության տարածքում` Օգոստոսի 18-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝ Օգոստոսի 18-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը վստահեցրեց, որ հուլիսի 17-ից հետո իրավիճակը Հայաստանում ամբողջությամբ փոխվել է:
«Մի բան հստակ է` այն մոտեցումը, որն ուներ վարչախումբը, թե իրենց դեմ խաղ չկա, վերացված է, ռեժիմն ինքնավստահություն չունի, ինքնավստահություն ունի ժողովուրդը: Վարչախմբի զինանոցը խարխլված է, այսօր այս վարչախումբը շարունակում է հենվել միայն մեկ ինստիտուի վրա, այն է` ոստիկանական պատժիչ ուժերը: Այստեղ նույնպես ցնցումներ կան, հարյուրավոր ոստիկաններ դիմումներ են գրում, որ համակարգից դուրս գան, քանի որ չեն ուզում վնաս տալ իրենց ժողովրդին»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամի պնդմամբ` մյուս համակարգերում զինաթափում է կատարվում: Ըստ Ենիգոմշյանի` սփյուռքահայությունը նույնպես սատարում է իշխանությունների դեմ պայքարողներին. «Նման պայմաններում ռեժիմին մնում է մեկ տարբերակ` Հյուսիսային Կորեա, սակայն Հայաստանն այդ երկրի պես չէ»:
Ըստ պարոն Ենիգոմշյանի` մինչև 2017-ի ընտրություններն արդեն ռեժիմը հեռացած պիտի լինի, հակառակ դեպքում ինքը չի կարող հավաստիացնել, որ քաղաքացիները կրկին նման ըմբոստություն չեն բարձրացնի: Այս առիթով նա տեղեկացրեց, որ Հիմնադիր խորհրդարանը (ՀԽ) «Սասնա ծռեր»-ի որոշումից տեղյակ չէր, սակայն, դեմ լինելով զինված ըմբոստությանը, այնուամենայնիվ կարծում են, որ այլ ելք չկար: Հարցին` հնարավո՞ր է հուլիսի 17-ի նման նոր ըմբոստություն բարձրանա, պարոն Ենիգոմշյանը պատասխանեց. «Այնպես եք հարցնում, որ կարծես ես կամ մենք պետք է նախաձեռնենք: Այս մոտեցումը նոր չէ թևածում Հայաստանում, որ բացի բռնի ուժի կիրառումից, ՀՀ-ում այլ հնարավորություն չի մնացել: Այսօր ունենք ժողովրդային շարժում` «Սասնա ծռերի» լեգիտիմ բռնի ուժի կիրառմամբ: Հույս ու հավատ ունեմ, որ այդ ժողովրդային շարժմամբ հասնելու ենք հաջողության: Իսկ նշածս միտքը դեռ շարունակում է թևածել. «Սասնա ծռերի» որոշումը ՀԽ որոշում չի եղել, նրանց մի մասը կամ ուղղակի անդամ էր ՀԽ-ի, կամ շարժման ակտիվիստ ու համակիր, ոմանք էլ չէին, բայց ՀԽ որոշումը չի եղել, դա եղել է այդ անձանց որոշումը: ՀԽ-ն ունի իր հստակ քաղաքական ռազմավարությունը: ՀԽ-ն նման կազմակերպական աշխատանքներ տանելու հավակնություններ չունի: Ես կողջունեմ մեր ժողովրդի պայքարը և դրա պսակ հաղթանակը: Ցանկացած բռնի ուժի կիրառում մեղադրելի ու դատապարտելի է, բայց երբ բոլոր ճանապարհները ամբողջ տասնամյակներ փակվում են, ժողովրդին ոչ մի այլ ճանապարհ չի մնում, այդ դեպքում ոչ միայն բարոյական, այլև միջազգային իրավունքով իրավական է համարվում՝ քաղաքացիներին դիմել ապստամբության: Եթե ՀՀ-ում շարունակվի այս վիճակը, մեծ հույս ունեմ, որ քաղաքացիական շարժումը քաղաքացիական անհնազանդությամբ, որը բիրտ ուժ և զենքի կիրառում չի ենթադրում, հաջողելու է հասնել հիմնական քաղաքական նպատակների իրականացմանը:»: Ըստ նրա` տեսականորեն չի բացառվում, որ նման անհնազանդություն կրկին լինի, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ռեժիմը սպասվածից ավելի երկար կյանք ունենա: Ալեք Ենիգոմշյանը եզրափակեց. «Նման դեպքում քաղաքացիներն` ինչ կանեն, ոչ իմ որոշելիքն է, ոչ էլ ես իմանում եմ, թե քաղաքացիները ինչ են որոշում»: Դառնալով վաղը` ժամը 19.30-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին` պարոն Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ կլինեն հստակ ելույթներ քաղաքական բովանդակության: Հնարավորություն կտրվի մարդկանց արդեն ավելի փոքր խմբերով հանդես գալու և ինքնակազմակերպվելու: Լինելու է ժողովրդական մոբիլիզացիայի գործընթաց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։
Ներկայումս ընթանում է ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցների հավաքման և ստուգման գործընթացը: Դրա շրջանակներում, մասնավորապես, նախաքննական մարմնի կողմից նշանակվել են 87 փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, տոկսիկոքիմիական, դատաքիմիական, դատաապրանքագիտական, դատաքրեագիտական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատանյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական և դատագենետիկական:
Նկատի ունենալով սույն քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը և հաշվի առնելով իրավական ընթացակարգերում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործման կարևորությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է դատավարության այն մասնակիցներին, ում իրավաչափ շահերին առնչվում են նշանակված փորձաքննությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մասնակցել դրանց կատարմանը, ներառյալ՝ ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, բացարկ հայտնել փորձագետին, միջնորդել, որ փորձագետ նշանակվի իրենց մատնանշած անձանց թվից, փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր և այլն:
Նշանակված փորձաքննությունների արդյունքների և դրանց կապակցությամբ ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների մասին կհայտնվի լրացուցիչ:
Անհայտ պատճառներով օլիմպիականները ստեղծել են իրենց մեդալները «համտեսելու» սովորույթը: Այս հին ավանդույթը մտածելու տեղիք է տալիս՝ ինչու են իրականում նրանք կծում մեդալները: Այս մասին գրում է Marketinum.ru-ն:
Ինչպես պարզվում է, ոսկե մեդալը կծելը մաքուր ոսկին ստուգելու միջոց է: Եթե մեդալը մաքուր ոսկուց է, ապա կծելուց հետո դրա վրա հետքեր են մնում: Իրենց ատամների հետքերը տեսնելով՝ մեդալակիրները միանգամից համոզվում են, որ մեդալը մաքուր ոսկուց է:
Մի դեպք է եղել, երբ օլիմպիական Դևիդ Մոելերն առանց ատամի է մնացել մեդալը կծելու պատճառով: Առաջին անգամ մեդալը կծել են 1896 թվականին, և մինչ օրս մարզիկները հետևում են ավանդույթին: Լուսանկարիչները սիրում են ֆիքսել այդ պահը և տեսնել, թե ինչպես են օլիմպիականները կծում մեդալը:
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց , որ փոփոխված օրենքով 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկն այլևս գործատուները չեն վարի: Անցումային դրույթներում աշխատանքային օրենսգրքի դրույթ է սահմանվել, համաձայն որի՝ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները փոխանցվելու են լիազոր մարմնին, որն էլ դրանցում առկա տեղեկատվությունը ներառելու է տեղեկատվական շտեմարան, ինչից հետո գրքույկները կվերադարձվեն աշխատողներին:
Նախարարն ասաց, որ այդ խնդիրները կանոնակարգելու նպատակով ներկայացվող նախագծով սահմանվում են ընթացակարգերը, և 2017 թ. հունվարի 1-ից հետո, երբ կդադարի աշխատանքային գրքույկների վարումը, երկու տարվա ընթացքում այս աշխատանքները կիրականացվեն. «Դրա արդյունքում մենք կունենանք տեղեկատվական շտեմարան, ամբողջ աշխատանքային ստաժների վերաբերյալ տեղեկատվություն, որն էականորեն կբարելավի նաև կենսաթոշակային համակարգի կառավարելիությունը, կառավարման համակարգի առավելությունն ու կունենա հակակոռուպցիոն նշանակություն»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե աշխատանքից ազատվելու դեպքում ո՞վ է լրացնելու շտեմարանը՝ գործատո՞ւն,թե՞ նախկին աշխատողը, որին ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ շտեմարանը հասանելի կլինի նաև քաղաքացուն, ով կարող է լրացնել իր մասին տեղեկությունը, կապահովվի հետադարձ կապ քաղաքացու հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12.05.2014-ին ilur.am-ի ուշագրավ մի փաստ.
Գյումրին, կարծես, ձգտում է ապացուցել Հայաստանի քրեական մայրաքաղաքի մասին խոսակցությունների իսկությունը: Այս անգամ քրեական հանցագործի դերում է հայտնվել մի մարդ, որն ի պաշտոնե պե՛տք է պայքարեր հանցագործների դեմ:
iLur.am-ի հավաստի տեղեկություններով, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:
Մեր աղբյուրը, որը անվտանգության նկատառումնեով գերադասեց անանուն մնալ, փոխանցեց. որ մայիսի 7-ի երեկոյան` Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ, իր ավտոմեքենայով, պարապմունքից վերադառնալիս է եղել, երբ հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան ձայնային ազդանշանով նրան կանգ առնելու նշան է արել:
Լսելով ազդանշանը` Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում և «աջ է քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջեւի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որը, ըստ աղբյուրի ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը, հանել է մոտն եղած ատրճանակը ու դրա կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է եւ, պահելով Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասել է. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:
Ըմբիշն իր մի քանի մերձավորների հետ ավելի ուշ գնացել է Գյումրու ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու: Սակայն, ըստ մեր աղբյուրի, Նադարյանը խուսափել է հանդիպումից: Ավելին, ոստիկանության բաժանմունքն ընդհանրապես փակել են ներսից: Հաջորդ օրը բարեխոսության «առաքելությամբ» Ալեքսանյաններին սկսել են այցելել զանազան, այդ թվում՝ քրեական հեղինակություն համարվող մարդիկ ու իրավապահներ՝ միջնորդելով հարցին ընթացք չտալ:
Սակայն, իր նկատմամբ նման ապօրինությունից վրդովված, Արթուր Ալեքսանյանը մտադիր չէ գործը հենց այսպես թողնել: Մեր հավաստի տեղեկություններով, քննարկվում է կա՛մ Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու տարբերակը, եթե լկտի ոստիկանը արժանի պատիժ չստանա, կա՛մ հացադուլ հայտարարելը գյումրեցի մարզիկների հետ միասին, որոնք նույնպես վճռական են տրամադրված: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Մայիսի 7-ի միջադեպի մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, իսկ ըստ Գյումրիում շրջող խոսակցությունների` ոստիկանապետ Նադարյանն իր այս «քաջագործությունն» ուզում է բարդել որեւէ շարքային ոստիկանի ուսերին: Ավելի ուշ, iLur.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը կտրականապես հերքեց լուրի իսկությունը: «Նման բան չի եղել», — հակիրճ ասաց նա՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություններից:
«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ սպորտը, ո՛չ Օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում՝ այս ամենը աղբ է», — Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալը ստանալուց հետո հայտարարել է մեր Միհրան Հարությունյանը: Մարզիկի համար գերագույն նպատակներից մեկը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է, եւ անգամ արծաթե մեդալի դեպքում անսահման է լինում ուրախությունը: Բայց Միհրանի խոսքերը, արցունքները՝ պարգեւատրման արարողության ժամանակ թերեւս վեր են զուտ սպորտային արդյունքներից եւ արտահայտում են մեկ մարդու անձնական դրաման:
Էջմիածնում ծնված Միհրանը 4 տարեկան հասակում՝ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: Հետագայում Միհրանը սկսում է մարզվել ըմբշամարտով՝ հայ մարզիչ Ռուբեն Թաթուլյանի գլխավորությամբ: Պատանեկան տարիքից սկսած Միհրանը Ռուսաստանում առաջատար էր իր քաշային կարգում: Մասնակցում էր պատանեկան, ապա երիտասարդական մրցաշարերի, հաղթում եւ արդեն համարվում էր Ռուսաստանի ապագա հույսերից մեկը:
2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախաշեմին, սակայն, Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին սկսում է ամեն կերպ խոչընդոտել 23-ամյա Միհրանի հաջողություններին. պատճառի մասին գիտեին բոլորը:
Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Ռուսաստան մրցամարտի ժամանակ Միհրանը պարտվում է հայ ըմբիշին, եւ Մամիաշվիլին մեղադրանքներ է հնչեցնում Միհրանի հասցեին, համարելով, որ պարտությունը դիտավորյալ էր: Իր քաշում Ռուսաստանում ուժեղագույնը համարվող, արտակարգ տեխնիկա ունեցող, բազմազան հնարքների տիրապետող Հարությունյանը զրկվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից:
Ռուսական ըմբշամարտում ընդհանրապես բոլոր որոշումները ընդունում է Մամիաշվիլին, եւ այն պարտադիր է բոլորի համար: Քիչ թե շատ հակադարձնողները, առավել եւս անհատականությունները իսկույն դառնում են ամենաիսկական մաֆիայի վերածված ըմբշամարտի ֆեդերացիայի եւ այդ կառույցի ամենակարող նախագահի «թշնամի» եւ ուղղակիորեն զրկվում անգամ մարզվելու տարրական պայմաններից: Հենց նման վիճակում է հայտնվում Միհրանը:
«Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ սա Մամիաշվիլու խոսքերն են՝ ուղղված Միհրանին, որից հետո Հարությունյանի դեմ փակվում են բոլոր մարզադահլիճների դռները: Անգամ Միհրանի մարզչին՝ Ռուբեն Թաթուլյանին են արգելում մարզումներ անցկացնել: Այդ ժամանակ ստացվում է հրավերք Հայաստանից, ինչին անմիջապես համաձայնվում է Միհրանը:
«Ըմբշամարտը իմ կյանքն է: Բայց այդ ժամանակ ինձ կարծես զրկել էին ապրելուց: Ինձնից երես էին թեքել բոլորը, բացի հարազատներիցս եւ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից: Այնպիսի տպավորություն էր, կարծես մահացել էի: Ես հավատում եմ Աստծուն, եւ նա միշտ օգնել է: Իմ գործը աղոթելը, աշխատելը եւ նպատակիս հասնելն էր: Եվ ես հարություն առա: Կյանքը կանգ չի առնում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Հպարտ էի, որ հանդես եմ գալու Հայաստանի կազմում»,- պատմել է Միհրանը:
Համաձայն կանոնների՝ երկրից երկիր տեղափոխվելու դեպքում պարտադիր 2 տարվա որակազրկումից հետո, Միհրան Հարությունյանը 2014 թվականից հետո սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Միհրանը հավատացած էր, որ այս դեպքում իր մեջքին մի ամբողջ երկիր է կանգնած եւ Մամիաշվիլու «ձեռքերը» այլեւս չեն հասնի իրեն: Անցյալ տարի Բաքվում կայացած Եվրոպական 1-ին մարզական խաղերի եզրափակիչում մրցավարների ակնհայտ կողմնակալության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից. այն ժամանակ դա ընկալվեց որպես պատահականություն: Ամիսներ անց Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Միհրանից մրցավարները կրկին խլեցին հաղթանակը: Նախօրեին էլ նույնը, շատ ավելի դաժան ձեւով, կրկնվեց «Ռիո 2016»-ի եզրափակիչում: Ընդ որում, գորգի մրցավարը Լաս Վեգասում եւ Ռիոյում նույն մարդն էր: Ակնհայտ է, որ սրանք արդեն պատահականություններ չեն:
«Չես հաղթելու» խոստումը Մամիաշվիլին կատարում է, եւ նրա դեմ անզոր է անգամ մի ամբողջ երկրի՝ Հայաստանի մարզական ղեկավարությունը: «Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլեւ մեր վերեւները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի։ Որդիս այլեւս չի ցանկանում լսել սպորտի մասին։ Հանգիստ թողեք մեզ»,- երեկ «1in.am»-ի լրագրողին պատասխանել է Միհրանի մայրը: Պարգեւատրման հարթակի վրա Միհրանի արցունքները ցավի, անզորության արտահայտություն էին: «Ընդհանրապես պարտությունն ինձ համար մահ է», — մի առիթով ասել է Միհրան Հարությունյանը: «Ուղղակի անմարդկային էր այն, ինչ արեցին այս տղայի հետ: 3-րդ անգամ անընդմեջ: Մարդակերպերը, որոնք կազմակերպեցին այս հաշվեհարդարը, պետք է պատասխան տան Աստծու առաջ: Մարդկանց տարիների աշխատանքը, քրտինքով ու արյունով վաստակածը ինչ-որ տականքներ ձեռքի մեկ շարժումով զրոյի են հավասարեցնում: Միհրան, սպորտում չկան ազգություններ, չկան կրոնական տարաձայնություններ: Կան միայն հաղթողներ եւ պարտվողներ: Դու ես այսօր հաղթողը: Դու իսկական չեմպիոն ես», — «Ռիո 2016»-ի եզրափակիչից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Դաղստանի ըմբշամարտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Արիպ Իբրահիմովը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.