23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխարհահռչակ ռեփերThe Game-ըինսթագրամի իր էջումշնորհավորել է ըմբիշներԱրթուր Ալեքսանյանին ուՄիհրան Հարությունյանինօլիմպիական մեդալներ նվաճելու կապակցությամբ:
«Իմ կյանքի վերջին 10 տարիներին ես բնակվում եմ մի քաղաքում` Գլենդեյլում, որտեղ շատ-շատ են հայերը, ու շատ լավ հայ ընկերներ ունեմ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարիների մեջ առաջին ոսկե մեդալը բերելու կապացկությամբ: Շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին իր գործադրած ջանքերի ու արծաթե մեդալու նվաճելու կապակցությամբ: Չնայած, որ նրա հանդեպ անարդար վարվեցին ու չթողեցին ոսկե մեդալ նվաճել: Շնորհավորում եմ երկուսիդ էլ: Դուք, տղաներ, ու ձեր հայրենիքն արժանի է դրան»,- գրել է The Game-ը:
«Եկեղեցին սատարում է իշխանությանը, ես ուրիշ մեկնաբանություն չունեմ այս հարցում»
Ինչպես արդեն մեր հրապարակումներից մեկում էինք անդրադարձել («Հոլանդիայում ցույցի մասնակից քահանայի լիազորությունները Մայր Աթոռը դադարեցրե՞լ է», 12 օգոստոսի, 2016), հոլանդահայերը ահազանգում են, որ Ամստերդամում իրենց խոսքի ազատությունը սահմանափակվում է: Ցուցարարների հավաստմամբ` Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը տեղի հայերին խստիվ արգելել է ցույցեր կազմակերպել` ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների, իսկ խաղաղ ցույցին մասնակցող տեր Արմեն քահանա Մելքոնյանին Գարեգին Բ-ի կարգադրությամբ ազատել են Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի քահանայի պաշտոնից:
-Այժմ ես անպաշտոն եմ, բայց կարգալույծ չեմ, թեեւ, որ կարողանային, դա էլ կանեին: Ես Կիլիկիո միաբան եմ, ինձ զրկել են Արեւմտյան Եվրոպայի պատրիարքության մեջ ունեցած իմ պաշտոնից: Գրավոր նամակով են ինձ տեղեկացրել այդ մասին, բայց պատճառ չկար նշված: Նրանք վրդովվել էին իմ ելույթից, որը ունեցել էի հունիսի 29-ի ցույցի ժամանակ` դեսպանատան շենքի դիմաց,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է տեր Արմեն քահանա Մելքոնյանը եւ փոխանցեց այն ամենը, ինչը ասել է ինքնաբուխ, խաղաղ ցույցի ժամանակ,-ես իմ խոսքում ասել եմ, որ հավաքվել ենք այստեղ` «Սասնա ծռեր» խմբի հերոս տղաներին զորակցություն հայտնելու, որոնք իրենց արյունով պահպանել են մեր սահմանները, իսկ այսօր մեծ ցավ ենք ապրում, որ այդ հերոս տղաները ենթարկվում են բռնության: Նրանք իրենց այդ քայլով հաստատում են, որ հայ ժողովուրդը ծնկի չի գալու, ապրելու է ազատ եւ անկախ Հայաստանում,-պատմում է քահանան:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանի ելույթը դիտելուց հետո պարզ է դառնում, որ նա այնտեղ գնացել է միայն խաղաղություն քարոզելու նպատակով: Սակայն ՀԱԵ-ն պատժամիջոցներ է կիրառել քահանայի նկատմամբ:
-Այդ գրությունը ինձ եկել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մակագրությամբ, բայց նրան Գարեգին Բ-ն է ցուցումներ տվել,-նշում է Մաաստրիխտ քաղաքի նախկին հոգեւոր հովիվը:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը կարծում է, որ եկեղեցին նման իրավիճակներում պետք է կանգնի ժողովրդի, այլ ոչ թե իշխանության կողքին: Իր դեմ ուղղված այս քայլը համարում է խոսքի ազատության սահմանափակում:
-Այս քայլը իմ մտքի ազատության դեմ է: Մեզնից յուրաքանչյուրը ազատ է` իր միտքն արտահայտելու համար: Ես 20 տարի ապրել եմ Եվրոպայում, իսկ այդ տարիների ընթացքում իմ հոժարությամբ, առանց շահի ծառայել եմ իմ ժողովրդին: Ես կանգնել եմ իմ ժողովրդի կողքին եւ իր իրավունքները պաշտպանել: Եկեղեցին սատարում է իշխանությանը, ես ուրիշ մեկնաբանություն չունեմ այս հարցում,-եզրափակում է նա:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը «Ասպարեզ»-ին փոխանցեց, որ գալու է եւ պայքարելու է արդեն Հայաստանում, քանի որ օտարությունից հոգնել է: Սակայն թերահավատորեն է մոտենում այն մտքին, որ Հայաստանում կթողնեն հովվությամբ զբաղվել:
«Ասպարեզը» քահանայի պաշտոնազրկման հետ կապված փորձեց պարզաբանումներ ստանալ Մայր Աթոռի մամլո դիվանից, սակայն Սբ.Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ տեր Մելիքյանը փոխանցեց, որ Մայր Աթոռը նման տեղեկատվության չի տիրապետում, թե քահանային պաշտոնաթող են արել` առաջարկեց պարզաբանումներ ստանալ ՀԱԵ Ֆրանսիայի թեմից: «Ասպարեզը» տեղեկատվության հարցում է ուղարկել հիշյալ հասցեով: Մանրամասները` հաջորդիվ:
1984 թ. Միջազգային Օլիմպիական Կոմիտեն հիմնել է Սպորտի արբիտրաժային դատարանը (ՍԱԴ), որը զբաղվում է սպորտային վեճերի լուծմամբ: ՍԱԴ-ի ադ հոկ (ad hoc) տրիբունալը տարբերակում է օրենքի կիրառման կանոններ և խաղի կանոններ: Օրենքի կիրառման կանոնները ենթակա են բողոքարկման (օրինակ՝ մարզիկի որակազրկումը):
Խաղի կանոնները (օրինակ, 11 մետրանոցի առկայությունը ֆուտբոլում), որպես կանոն, ենթական չեն բողոքարկման, քանի որ դրանով կխախտվեն մրցումների արդյունքների կայունությունը, և մրցումներում հաղթանակը կպայմանավորվի ոորոշակիորեն ոչ թե խաղի կանոններին համապատասխան առավելությամբ, այլ ավելի ճարպիկ իրավաբան ունենալով:
Միայն բացառիկ դեպքերում բողոքարկման ենթակա են մրցավարների այն որոշումները, որոնք ընդունվել են կամայականորեն՝ կոպտորեն խախտելով արդար խաղի կանոնների սկզբունքը: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի ժամանակ 42 կմ մրցավազքի ընթացքում, երբ վերջնակետին 5 կմ էր մնում հանդիսատեսներից մեկը հարձակվում է Բրազիլիայի ներկայացուցիչ Դե Լիմայի վրա, ով այդ պահին բոլորից առաջ էր: Միջամտությունից հետո Բրազիլացուն հաջողվում է շարունակել վազքը և գրավում է երրորդ տեղը:
Դե Լիման բողոք է ներկայացնում ՍԱԴ և ստանում ոսկե մեդալ, թեև հնարավոր էր, որ մնացած 5 կմ վազքուղում այնուամենայնիվ չկարողանար պահել առավելությունը: Մեր մարզիկի նկատմամբ, առերևույթ (prima facie) կամայականորեն, կոպտորեն խախտվել է արդար խաղի կանոնների սկզբունքը՝ հաշվի առնելով
1.Սպորտային մեկնաբանների բուռն արձագանքը,
2.Նախորդ մրցելույթների ժամանակ մարզիկի նկատմամբ կիրառված նվազագույնը վիճելի համանման որոշումները,
3. Մարզչական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմնակալ հայտարարությունները, եթե դրանց վերաբերյալ կան ապացույցներ, եթե ոչ, ապա մամուլում տարածված համապատասխան տեղեկատվությունը, ինչը վերահաստատում է անձնական հաշվեհարդարի կասկածները:
Հ.Գ. Կարծում եմ ՀԱՕԿ-ը պարտավոր է ապահովել համապատասխան իրավական աջակցություն մեր մարզիկին ՍԱԴ դիմելու համար, իսկ Change.org-ում սկսված ստորագրահավաքը ոչինչ չի կարող տալ, անգամ եթե հավաքվի 1 միլիարդ ստորագրություն:
Վահե Դանիելյան, Ֆեյսբուք:
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնալ գայլի, մայրը՝ տիկին Ռիման, որում ասված է.
«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թ. սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նույն համայնքի բնակիչ՝ Արայիկ Խանդոյանը, որպես թեկնածու ցանկանում է առաջադրվել, սակայն Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդին՝ խախտելով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը: Այսօր ըստ օրենքի առաջադրվելու վերջին օրն է, եթե քրակատարողական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելաոճը՝ այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և հասնելու է ընդհուպ մինչև»:
‹‹Թող ինքը բերի թղթեր, որ ձեռնադրված քահանա է, եւ, եթե ուզում է ծառայի Հոլանդիայում, մենք դա կանենք, ինքը խնդիր չունի››
Ինչպես եւ արդեն հրապարակել էինք, ‹‹Ասպարեզը›› հոլանդահայերից տեղեկություններ էր ստացել, որ Արմեն քահանա Մելքոնյանը մասնակցել է ‹‹Սասնա ծռերի›› պաշտպանության համար կայացած ցույցերին եւ ազատվել Մասթրիխտ քաղաքի քահանայի պաշտոնից:
‹‹Ասպարեզի›› հետ զրույցում սա հաստատեց նաեւ Տ. Արմեն քահան Մելքոնյանը` ասելով, որ Ֆրանսիայի Հայոց թեմից իրեն գրություն են ուղարկել՝ ազատելով պաշտոնից:
‹‹Ասպարեզը›› այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, նա հարցումը ստանալուն պես անմիջապես զանգեց եւ նշեց.
-Արմեն քահանան կարգապահական հարցեր ունի: Նա Անթիլիասից (Լիբանան) է եկել եւ ապրում է Բելգիայում: Ինքն իր ազատ կամքով գնում է Բելգիա, Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա: Նա անում է այնպիսի բաներ, որոնք ես, որպես առաջնորդ, չեմ կարող անել: Արմեն քահանան կարգապահական լուրջ հարցեր ունի, եւ ես` որպես առաջնորդ, կարող եմ նրան կարգալույծ անել,-ասաց Ֆրանսիայի թեմի առաջնորդը:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն ասում է, որ Արմեն քահանա Մելքոնյանը չունի համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ ինքը ձեռնադրված քահանա է:
-Ես իրենից խնդրել եւ պահանջել եմ փաստաթղթեր, թե ինքը ձեռնադրվա՞ծ է Անթիլիասում, թե՞ ոչ, բայց մինչ այս որեւէ փաստաթուղթ չեմ ստացել: Ամեն մեկին, ով գա, ասի` ես քահանա եմ, չեմ կարող պաշտոն տալ, կարգ ու կանոն կա: Եթե ինքը ձեռնադրված քահանա է, թող բերի համապատասխան նամակը, որ իսկապես ձեռնադրված է: Ես` որպես քրիստոնյա, նրան ասացի, որ չի կարող լինել պաշտոնապես քահանա, մինչեւ այդ թղթերը չներկայացնի: Ես զարմացած եմ, թե ինչու՞ դուք Հայաստանից հետ հետաքրքրված եք Հոլանդիայի մի գյուղի քահանայով,-ասում է թեմի առաջնորդը:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ, չնայած փաստատթղթերի բացակայությանը, Վեհափառի պաշտոնական ներկայացուցիչը Արմեն քահանա Մելքոնյանին որոշ լիազորություններ է տվել պատարագ մատուցելու համար:
-Անթիլիասից վռնդված է, փախած է: Եկել Բելգիայում ճաշարան է բացել: Հետո ուզել է քահանա լինել: Վեհափառի պատվիրակը իրեն թույլ է տվել, որ Բելգիայում պատարագ անի: Բելգիայի սրբազանի հետ խնդիր է ունեցել, գնացել է Գերմանիա: Այնտեղ խնդիրներ ունենալուց հետո եկել է Հոլանդիա: Ինքը պաշտոնից զրկված չէ: Անցյալ կիրակի պատարագ է մատուցել: Մենք չենք կարող իրեն թեմի մեջ գրանցել` որպես հոգեւորական, մինչեւ պաշտոնական թղթերը չներկայացնի: Սրա մեջ պետք չէ մտցնել քաղաքականություն, Սերժ Սարգսյան եւ այլն: Միակ խնդիրը սա է: Խնդրում եմ, սա Ձեր թերթի մեջ հայտնեք եւ ասեք, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդը անձամբ զանգեց եւ ասաց: Թող ինքը բերի թղթեր, որ ձեռնադրված քահանա է եւ, եթե ուզում է ծառայի Հոլանդիայում, մենք դա կանենք, ինքը խնդիր չունի,-վստահեցնում է թեմի առաջնորդը:
Արմեն քահանա Մելքոնյանն ինձ հետ զրույցում պնդել էր, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդից պաշտոնական գրությամբ իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է: Եպիսկոպոսը քահանայի այս խոսքերը հերքեց.
-Ես իրեն ոչ մի գրություն չեմ ուղարկել: Թող այդ թուղթը ցույց տա, ես իրենից ներողություն կխնդրեմ: Երկու տարի եղավ` Ֆրանսիա եմ, իրեն ասել եմ՝ սիրելիս, ինձ փաստեր բեր, որ դու ձեռնադրված ես եւ որտեղ ես ծառայում: Մինչ այս ոչ մի ժխտական քայլ իր դեմ չենք արել: Ինքը ոչ մի տեղ հոգեւոր հովիվ չէ,-նշեց Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Եպիսկոպոսից հետաքրքրվեցի, թե ի՞նչ է մտածում, երբ հայ առաքելական եկեղեցու սպասավորը մասնակցում է ցույցերի կամ քաղաքացիական ակցիաների:
-Ցույցերին մասնակցելու համար նրան ոչ ոք ոչինչ չի ասել: Եթե ես ցույցի գնալու համար պիտի պատժեի իմ քահանային, ես էլ չեմ գնա: Նախորդ անգամ գնացի, կանգնեցի իմ ժողովրդի կողքին, միասին աղոթեցինք,-հավելեց նա:
Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք։ Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, եթե ձեր հավատը փորձությանը դիմանա։ Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական ու կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի։
Եթե ձեզնից մեկն զգում է, թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս է առատորեն և սիրահոժար կերպով, և Աստված կտա նրան։ Բայց թող խնդրի հավատո՛վ, առանց երկմտելու, որովհետև երկմիտ մարդը նման է ծովի ալիքներին, որոնք շարժվում ու տարուբերվում են հողմերից։ Այդպիսի մարդը թող չակնկալի, որ Տերը կտա իր խնդրածը, որովհետև երկմիտ մարդն անհաստատ է իր արած բոլոր քայլերում։
Աղքատ եղբայրը թող ուրախ լինի, երբ Աստված բարձրացնում է նրան։ Հարուստ եղողն էլ թող ուրախ լինի, երբ Աստված խոնարհեցնում է նրան, որովհետև հարստությունը նման է վաղանցուկ վայրի ծաղկի։ Ինչպես որ ծագող արևն իր այրող տաքությամբ չորացնում է խոտը, և նրա ծաղիկը թափվում է, ու նրա գեղեցկությունն էլ կորչում է, այնպես էլ մեծահարուստը պիտի թառամի իր գործերի հետ։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:2-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հունահռոմեական ոճի ռուս ըմբիշ, 2013 թ.-ի Աշխարհի գավաթակիր, 2015 թ.-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն Ստեփան Մարիանյանը հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին անվանել է լավագույններից լավագույնը:
«Եղբայր, այսօր դու լավագույններից լավագույնն էիր, դու չեմպիոն ես», — գրել է Մարանյանը «Վկոնտակտե»-ի իր էջում:
Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ մրցափուլում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները համաձայն չեն այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։–0–
Համացանցում արդեն հայտնվել է Հարությունյանին աջակցող քվեարկություն:
Մարիանյանը Ռուսաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերին, սակայն վերջին պահին նրանց հետ են կանչել օդանավակայանից և նրա փոխարեն ուղարկել Իբրահիմ Լաբազանովին:
Մարիանյանն ի սկզբանե հայտագրվել է մինչև 59 կգ քաշային կարգում, քանի որ Լաբազանովը չէր համապատասխանում ՄՕԿ-ի` WADA աշխատակիցների կողմից վերցված դոպինգ-նմուշների քանակի չափանիշներին:
Սակայն Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին հայտարարել է, որ վերջին հավաքների ժամանակ Հակադոպինգային ծառայությունը թեսթեր է արել և պարզել է, որ Լաբազանովի մոտ ամեն ինչ կարգին է:
Wnews.am-ը պարզել է, թե որքան արժե հայ և արտասահմանյան հայտնիներին՝ որևէ ապրանքանիշի գովազդում նկարահանելը:
Շարլիզ Թերոնը Dior-ից 11 տարի շարունակ ստանում էր $55 մլն՝ J’adore Dior օծանելիքը գովազդելու համար:
Բեյոնսեի և Pepsi ընկերության պայմանագիրն արժե $50 մլն: Երգչուհին Pepsi ընկերության դեմքն էր շուրջ 10 տարի:
Ջորջ Քլունին գովազդում էր Nespresso սուրճը $50 մլն-ով: Ի դեպ՝ նա ստացված գումարի մեծ մասը ծախսում էր բարեգործության վրա:
«Kim Kardashian: Hollywood» հեռախոսային խաղի համար Քիմ Քարդաշյանըստացավ նախ $40 մլն, ապա ևս $33 մլն ՝ շահույթից:
Իսկ Հայաստանում գնային քաղաքականությունն այլ է: Մեր երկրում գովազդներ նկարահանող մի քանի ընկերությունների հետ համագործակցող castin maneger Գայանե Ասլանյանը կայքի հետ զրույցում նշել.
«Իմ գործունեության ընթացքում գովազային ամենաթանկ համագործակցությունը եղել է 5000 դոլար, որը ստացել է մի շատ հայտնի դերասան: Նվազագույնը, եթե օրինակ քիչ թե շատ հայտնի մոդել է և այլն, սկսում է 30.000 դրամից»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Թուրքիայում` Վան քաղաքում (մինչև 1915թ․՝ հայկական), հարսանիքի հյուրերը սարսափահար այսուայն կողմ վազում և փորձում անվտանգ տեղ գտնել՝ մոտակայքում ականապատ մեքենայի պայթյունից հետո։
Տեսանյութում մասնավորապես երևում է, թե ինչպես են խնջույքի հյուրերն իրար ձեռք բռնած ուրախ պարում, երբ հանկարծ դրսում պայթյուն է հնչում: Այնուհետև խուճապ է սկսվում, և մեծահասակները սկսում են երեխաներին սրահից դուրս հանել:
Հիշեցնենք, որ Վան քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Պաշտոնյաների հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 73 մարդ՝ 53 քաղաքացի և 20 ոստիկան:
Իշխանությունները չորեքշաբթի օրվա հարձակման համար մեղադրել են Քրդական աշխատավորական կուսակցությանը, որը մեքենաների պայթեցման արշավ է սկսել, որոնց թիրախում են ոստիկանական բաժանմունքները: Ժամեր անց մեկ այլ մեքենա է պայթել Էլազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ, որի հետևանքով սպանվել է առնվազն երեք ոստիկան և վիրավորվել է 146 մարդ:
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՑՈՂ «ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ» ԿՈՉՎՈՂ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ» ՄԵՋ ԸՆԴՄԻՋՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ…
Սասնա Ծռերի ապստամբական գործողությունը «ներկայացման բեմադրիչներին» ստիպեց տարածքների հանձնման գործընթացը ժամանակավորապես դանդաղեցնել, սակայն նրանք՝ այդ ընդմիջումը բացի փողպայմանավորված պատերազմի դրվագներով համեմելուց, չեն խորշում նաև այդ ընթացքում ձեռնարկելու հոգեբանական սարսափազդու գրոհներ և ահաբեկումներ:
Պուտինից սկսած, որի վերջերս հնչեցրած Ադրբեջանի ոսկու և վալյուտային անհամար գանձերի հրճվալից թվարկումը ակնարկում էր դրանով գնվելիք զենքի կիրառման շատ հստակ թիրախ, վերջացրած ռուսական փորձագետների ՝ հայության ռազմա-քաղաքական պարտությունը ճպճպացնելով նկարագրող անհաշիվ հոդվածները բոլորն էլ մի նպատակ են հետապնդում՝ բարոյա-հոգեբանորեն զինաթափել հայությանը և ընդունելի դարձնել նրա համար «առաջին ձագը գցելը» կամ որ նույնն է համոզել մեզ, որ Ադրբեջանի հետ գալիք պատերազմում Հայաստանի կրելիք կանխորոշված պարտությանը ունի մեկ այլընտրանք, դա ազատագրված տարածքների հանձնումն է …
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.