23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Բազմահազարանոց և միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած և այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի:
Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց և մինչև վերջ: Ու որևէ մեկը չմտածի, թե իր որևէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից:
ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված յուրաքանչյուր գործչի ամեն ասածն ու արածը, ասածի ու արածի համապատասխանությունը պետք է քննվի և գնահատականները պետք է լինեն համարժեք:
Հ.Գ. Ասել եմ, ու էլի կասեմ՝ քաղաքականությունը հասկացողների և ոչ թե չհասկացողների զբաղմունք է: Նաև՝ մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Նաև՝ վերահաստատում եմ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արած բոլոր հայտարարություններս»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` արձագանքելով ժառանգական Արմեն Մարտիրոսյանի այսօրվա հայտարարությանը:
Հիշեցնենք` լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ Փաշինյանի գնահատականներն անթույլատրելի էին: «Ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ կալանավորվածի հետ կապված հարցադրումներ հնչեցնել, որքան էլ հիմնավոր լինեն, բայց այս պարագայում ինքը, ցավոք, իմ մասին խոսքեր ասաց, որոնք ոստիկանության ներկայացուցիչներ էին ցուցմունքներում գրել և դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- նշել էր Ա. Մարտիրոսյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը վիրավորված էր Փաշինյանի վարքագծից, և ընդգծում էր, որ «քաղաքական գործչին սազական չէ» անազատության մեջ գտնվող գործընկերոջը վերագրել մտքեր, որոնք իրենը չեն:
«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին այսօր «Դատապարտյալների հիվանդանոց»-ում վիրահատել են: Այս պահին վիրահատությունն ավարտվել է: NewsBook-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Կատարվել է մաշկային պլաստիկա: Վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժների կողմից: Պավլիկ Մանուկյանի վիճակը լավ է, ոչ մի բարդություն չկա»,- հայտնեցին ՔԿՀ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին՝ նրա պաշտպանի միջնորդությունը: Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
«Այսօր մտել եմ Հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակ, տեսնեմ պատին փակցված է Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը:
Ասում եմ՝ դուք որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ անկախ եք չէ՞: Ասում է՝ այո:
Ասում եմ՝ բա ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը: Ասում է՝ որպես պետական սիմվոլ:
Ասում եմ՝ պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք:
Ուշադիր նայեցի՝ քննիչի սենյակում ոչ ՀՀ դրոշ կար, ոչ զինանշան:
Հ.Գ. ՀՀ օրենքը Հատուկ քննչական ծառայության մասին, հոդված 17. «Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին»:
Ուշադրություն դարձրեք. ՀՔԾ-ն այն մարմինն է, որ պետք է քննի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Եթե որեւէ մեկը ուզում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում տալ, փաստորեն պետք է հարցաքննվի այն սենյակներում, որտեղ փակցված է պոտենցիալ մեղադրյալի նկարը»:
Հեղինակավոր Elle-ն Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ընդգրկել է Ռիո 2016-ի ամենաբրուտալ տղամարդկանց 5-յակում:
«Այս տղամարդիկ հաստատ կարող են պաշտպանել իրենց կողակցին, նրանք առնական են ու խարիզմատիկ, նրանց չես համեմատի քաղցր-մաղցր ֆուտբոլիստների հետ: Ոչ միայն ֆիզիկական, այլև կամքի մեծ ուժով աչքի ընկնող այս տղամարդիկ Ռիո 2016-ի ամենաբրուտալ և սեքսուալ տղամարդիկ են»,-գրում է Elle-ը:
Elle-ի 5-յակում ներառված են նաև մարզիկներ Գերմանիայից, Ռուսաստանից, Ամերիկայից :
Wnews.am-ը ներկայացնում է , թե ինչ է գրել Elle ամսագիրը հայ մարզիկի մասին.
«Եվս մեկ ոսկյա մեդալակիր մեր ցանկում՝ Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը: 24-ամյա մարզիկի համար սա առաջին Օլիմպիադան չէ: Նրա դեբյուտը կայացավ Լոնդոնի օլիմպիական խաղերում, որտեղ Արթուրը բրոնզե մեդալակիր էր: Այս բրուտալ մարզիկը 21-րդ դարում Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է» :
Ի պատասխան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արայիկ Խանդոյանի փաստաբանի` այսօր լրատվամիջոցներում հրապարակած տեղեկատվության, համաձայն որի` արդեն 3-րդ օրն է`ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի հաստատում կալանավոր Արայիկ Խանդոյանի լիազորագիրը, որի միջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Ա. Խանդոյանի թեկնածության առաջադրումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է հետևյալը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը Արայիկ Խանդոյանի`իրեն «լիազորագրի 4 բնօրինակ» տրամադրելու մասին դիմումը ստացել է օգոստոսի 17-ին:
Հայտնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատում է կալանավորված անձի կողմից ներկայացված լիազորագիրը:
Լիազորագրի բոլոր 4 օրինակները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացվել են միայն այսօր`օգոստոսի 19-ին` ժամը 13.20-ի սահմաններում, և հաստատվել են ժամը 13.35-ին:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովին` Ռիոյի օլիմպիական խաղերում ադրբեջանական թիմի անդամների խայտառակ պարտությունների համար:
Այս մասին հայտնում է ադրբեջանական իշխանամետ haqqin.az լրատվական կայքը՝ նշելով, որ նման առաջարկությամբ հանդես է եկել, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին:
Ռիոյում ադրբեջանական մարզիկների, որոնց գերակշիռ մասը արտասահմանյան երկրներից հրավիրված օտարազգիներ են, իրար հետեւից կրած անհաջողություններից վրդովված Նաղին այդ ամենի մեջ մեղադրել է նախարար Ռահիմովին:
Վերջինիս զայրույթը հասել է գագաթնակետին, երբ Ադրբեջանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռասուլ Չունաեւը (66 կգ) կիսաեզրափակիչում խայտառակ պարտություն է կրել հայ մարզիկ Միհրան Հարությունյանից:
«Եթե մի քանի օր առաջ կողմ էի այն բանին, որպեսզի Ազադ Ռահիմովը հեռացվի զբաղեցրած պաշտոնից եւ պատասխանատվության ենթարկվի, ապա Չունաեւի պարտությունից հետո պետք է քերթել նրա մաշկը», -Facebook-ի իր էջում գրել է Նաղին:
Կայքը գրել է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում նաեւ կոչեր են հնչել հայ ըմբիշին պարտվելու համար Լինչի դատաստանի ենթարկել ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաեւին:
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մեծ մասը խստորեն քննադատել են Չունաեւին, վիրավորանքներ հնչեցրել նրա հասցեին: Նրանք անգամ առաջարկել են ստորագրություններ հավաքել Ադրբեջանի քաղաքացիությունից նրան զրկելու համար, կոչեր են հնչել երկիր վերադառնալու ժամանակ օդանավակայնում նրան լինչի ենթարկելու մասին:
Ադրբեջանի ղեկավարության հրահանգով հայատյաց դարձած` դեգրադացված հասարակությունը իր ներկայացուցչի նկատմամբ հայի յուրաքանչյուր հաղթանակ, անկախ բնագավառից, ցավագին է ընդունում եւ «մահապատժի» ենթարկում օր առաջ «հերոսացրած» իր քաղաքացուն:
Ռուսական «Զվեզդա» ալիքն անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավմանը։ «Ռուսաստանի բարեկամներին գունավոր հեղափոխություններով դարձնում են թշնամի»,- նշել է ալիքը, փորձագետներին հղում անելով՝ հայտարարել, թե Հայաստանում վտանգավոր տեխնոլոգիա է մշակված, որը կարող է վերացնել ցանկացած փոքր երկիր։
Հաղորդումը ստորեւ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել այն մասին, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: «Արդեն երրորդ օրն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը և ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին»,- հայտնել է նա:
Փաստորեն, իշխանությունը չի թողնում, որ Արայիկ Խանդոյանն իր թեկնածությունն առաջադրի՝ լավ իմանալով, որ եթե նա իր թեկնածությունը դնի այդ ընտրատարածքում, բոլորն են նրան ըտրելու, և Հանրապետականի թիկնածուն պեչենու ծառից կախված կմնա:
Սերժ Սարգսյանն այսօր էլ թույլ չի տա, որ Միայնակ Գայլն առաջադրվի, քանի որ գիտի՝ ժողովուրդն ինչքան է զզվում այս իշխանությունից և նրա առաջադրված թեկնածուներից, և եթե մեկ մարդ, ում աջակցություն ունի մի ամբողջ ազգ, ում «ահաբեկչական» քայլերը ողջունում ու աջակցում է, նրա թեկնածությունը ոչ միայն կընդունվի Ծաղկահովիտում, այլ նաև մեծամասնությունը եթե ոչ բոլորը նրան կընտրի, դե թեկուզ բանտում իր գործունեությունը ծավալի:
Սա, իսկապես, Հանրապետականների համար խայտառակ պարտություն կլինի՝ քանի որ Արայիկ Խանդոյանին իրենք ահաբեկիչ են անվանում, նրան բանտ են նստեցնում, իսկ ժողովուրդը նրան ընտրելով՝ ևս մեկ անգամ կապացուցի, որ Արայիկն ազգի հերոս է, և նրա քայլերն արդարացված է:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանքից գրավով ազատ արձակվելուց հետո իր առաջին ասուլիսն անցկացրեց։ Ըստ նրա՝ իր դեմ մեղադրանքն անհիմն էր ու լրագրողները պարզ տեսել են, թե ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչը քարը ձեռքին ինչ օպերատիվ ծառայություն էր այնտեղ իրականացնում, քաղաքացիական հագուստով ինչ մարդիկ էին ոստիկանների հետեւում գործում. «Այդ ամեն ինչը տեսել եք եւ կադրերում ապացուցվել է ոչ միայն իմ, այլեւ մյուս քաղբանտարկյալների անմեղությունը»:
Արմեն Մարտիրոսյանը նախ իր խոսքը սկսեց շնորհակալությամբ. «Շնորհակալ եմ բոլոր այն անձանց՝ պատգամավորներին, հասարակական դաշտի ներկայացուցչներին, որոնք իմ ազատության եւ մյուս քաղբանտարկյալների ազատության համար են պայքարում»: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Լյովա Խաչատրյանին՝ իր մարդկային ամենաբարձր հատկանիշների համար, որը պատգամավորների հետ ստորագրահավաք է կազմակերպել: Նա նաեւ հայտնեց, որ ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, լինելով ՀՀ-ից դուրս, իր էլեկտրոնային ստորագրությունն է ուղարկել: Նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, որոնք չեն հասցրել 1 ժամվա ընթացքում ստորագրել ձեւաթուղթը:
Այնուհետև Արմեն Մարտիրոսյանը խոսեց իր համար անընդունելի պահվածք դրսեւորած պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը 1in.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանի խոսքերը յուրովի մեկնաբանել էր. «Այն, ինչ խոսել է Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է ինձ համար: Ես երբեք թույլ չեմ տա ինձ որեւէ կալանավորվածի հետ կապված հարցադրումներ ներկայացրել, որքան էլ հիմնավոր դրանք լինեն: Ինքը հղում է անում եւ ասում խոսքեր, որոնք, ըստ էության, ոստիկանության ներկայացուցիչներն են իրենց ցուցմունքում գրել եւ չի համապատասխանում իրականությանը: «Սասնա ծռերի» գրաված գունդ այցելելու եւ իբր թե այնտեղ մարդկանց տանելու իմ ցանկության մասին՝ նմանատիպ ցանկություն երբեւիցե չի եղել: Երբ ես ասում եմ, որ ժողովուրդը պետք է միանա «Սասնա ծռերին», կարող են իրենք հասկանալ, որ պետք է սուպեր սոսնձով ժողովուրդը գնա եւ կպնի ծռերին: Որքան էլ ընդունենք կամ չընդունենք ՊՊԾ գնդի գրավումը, ակնհայտ է, որ իրենց պահանջները քաղաքական են»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կա ամբողջական ձայնագրությունը իր խոսքերի. «Ես խորը մտահոգություն եմ հայտնում, որ հանկարծ ժողովուրդն այդ ուղղությամբ չգնա, ես հստակ նշում եմ, որ դեմ եմ, որ ժողովուրդը գնա ՊՊԾ գնդի ուղղությամբ: Քաղաքական գործչին սազական չի, որ անազատության մեջ գտնվող իր գործընկերոջն իրեն չպատկանող խոսքեր վերագրի»:
Ւնչ վերաբերում է զենքի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, որ կրիմինալի ձեռքը չհայտնվի, բա ո՞ւմ ձեռքին պետք է լիներ զենքը՝ Արմեն Մարտիրոսյանը որպես պատասխան ներկայացրեց իր տարբերակները. «Զենքը գտնվում է այն ոստիկանների վերահսկողության ներքո, որոնք անցնում են ժողովրդի կողմը: Գրեթե 20 հազար ոստիկանության պարագայում ընդամենը մի քանի ոստիկան են, որ մնացել են իշխանություններին պաշտպան: Զենքը կարող է վերահսկել Երեւանում գտնվող զինվորական ստորաբաժանումներից որեւէ մեկը: Զենքը կարող էր վերահսկել ԱԱԾ-ի որեւէ ստորաբաժանում: Զենքը կարող էր վերահսկել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից մեկը, արտակարգ պայմաններում իրենք եւս ուժային կառույց են համարվում: Զենքը կարող էր վերահսկվել ժողովրդական միլիցայի կողմից»: Նա ասաց այն, ինչ նկատի է ունեցել եւ հորդորեց, որ իր խոսքերը որեւէ մեկն իր հայեցողությամբ չմեկնաբանի. «Ես դեռեւս սրբերի դասում չեմ, այն, ինչ իմ մտքում կա, ես կարող եմ շատ հանգիստ մեկնաբանել: Իմ փոխարեն թող որեւէ մեկը չմեկնաբանի»:
Վերջին օրերին մի հետաքրքրական միտում եմ նկատում այն մարդկանց հռետորաբանության մեջ, ովքեր փորձում են մեր քաղաքացիներին համոզել, որ մեր գործող վարչակազմերը ոչ մի հող էլ չեն պատրաստվում հանձնել:
Ասում են, թե հող հանձնող բյուրոկրատիան հսկայական գումարներ չէր ծախսի Սոթք-Քարվաճառ ճանապարհը կառուցելու և, իբր թե, հանձնման ենթակա տարածքներում մի շարք այլ խոշոր շինարարական ծրագրեր իրականացնելու համար:
Բանն այն է, որ պետական գանձարանի կողոպուտը կենսակերպ դարձրած հայրենի բյուրոկրատիայի համար բոլոր տարածքների հանձնումը, ուր մինչ այդ պետական սնդուկից ֆինանսավորվող շինարարական ծրագրեր են իրականացվել, կարող է շատ շահավետ լինել, որովհետև, եթե տարածքն իսկապես հանձնվի, ոչ մեկը դրանից հետո չի կարողանա ստուգել, թե բաց թողնված գումարների որ մասն է ըստ նախագծի պահանջների օգտագործվել, իսկ որ մասը՝ կողոպտվել:
Այս տեսանկյունից տարածքի հանձնումը նաև կողոպտված գումարների իրական չափերը քողարկելու անխոցելի տարբերակ կլինի:
Ասածս այն չէ, որ այդ գումարներն անպայմանորեն արդեն իսկ գողացված են, կամ անխուսափելիորեն գողացվելու են, այլ այն, որ քաղաքական հարցերը քաղքենական կենցաղավարությանը բնորոշ մտածողության լեզվով չի կարելի պարզաբանել՝ մեկը մյուսին չի սազում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.