23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ երկրի 81 նահանգապետերից 74-ը ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունեն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետ:
Այս մասին գրում է «Միլլիյեթ» թերթը:
«81 նահանգապետերից առնվազն 74-ը գյուլենական են (ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման անդամ- Խմբ.): Հարցի հետ կապված՝ տարբեր նահանգապետարանների աշխատակազմերից 5.000-ից ավելի աշխատակից է քննվել»,- ասել է նա։
Նա նաև ակնարկել է, որ 2 օր առաջ Թուրքիայի Էլյազըղ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մեջ իր դերն ունի Էլյազըղի նահանգապետը։
«Կազմակերպչի ինքնությունը պարզվել է՝ Թուրքիայի քաղաքացի է: Հետաքրքիր մանրամասներ են պարզվել, ահաբեկիչներն անցել են տարբեր գյուղերի միջով, որոշ վայրերում նրանց ֆիքսել են տեսախցիկները, այս ամենի հետ մեկտեղ՝ նրանց ոչ ոք չի կանգնեցրել: Մենք արդեն ձերբակալել ենք 2 ահաբեկչի»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական շարժման զինյալների վերջին գործողությունից հետո երկրի բոլոր նահանգապետերին շտապ կանչել էր Անկարա:
Օգոստոսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝
Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.20C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.40C
Քառօրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ «Սմերչ»-ն այդքան էլ էֆեկտիվ և ճշգրիտ զենք չէ, բայց ցանկացած դեպքում, որ Ադրբեջանը «Սմերչ» ունի, դա լավ չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Հայաստանն էլ կարծես թե դատելով հրապարակված որոշ տվյալներից պատրաստվում է այդ զինատեսակից գնել Ռուսաստանից»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=DSzzbHAVkZw
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 20 օր է, ինչ հացադուլի մեջ է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ուղերձով դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին, և բոլոր նրանց, ովքեր ավելի վաղ նրան կոչ էին արել դադարեցնել հացադուլը։
Ուղերձում ասվում է. «Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի կարծիքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ միտումնավոր քայլեր են ձեռնարկվում:
«Ամեն անգամ ասում են՝ շուտով կվիրահատենք: Վերջին անգամ ասել են, որ այս շաբաթվա վերջ պիտի վիրահատեին: Այդպես էլ չիրականացավ վիրահատությունը: Ասում են՝ մի տաս օրից, մինչև վերքը լավանա: Ամեն դեպքում Հովհաննես Հարությունյանի վիճակը լավ չէ այն առումով, որ նա նորմալ չի ցավազրկվում, ամեն օր չէ, որ վիրակապերը փոխվում են: Երեկ արդեն չորրորդ օրն էր, որ նոր վիրակապը փոխել էին: Բացի այդ, ոտքի մատներն արդեն երեք օր է՝ չի կարողանում շարժել»,- NewsBook-ի հետ զրույցում հայտնեց Հայարփի Սարգսյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր խոսել է Հովհաննես Հարությունյանին բուժող բժշկի հետ:
«Նախ սկզբից ասում էր, որ չի կարող պատահել, ամեն օր վիրակապը փոխում են, չի կարող պատահել՝ մատները շարժում է: Հետո արդեն երբ պնդեցի, որ այցելում եմ, որ ականտես եմ եղել, ասաց՝ դուք խանգարում եք մեզ, որ մենք իրեն բուժենք, մի ստից բանը դրոշակ եք սարքում, էլ չզանգեք: Ասացի՝ դուք բուժող բժիշկն եք, ես էլ պաշտպանն եմ, պիտի զանգահարեմ: Ամեն դեպքում, գիտեք խնդիրը որն է, որ վերջում ասում է, որ ոտքերի մատները չի շարժում, հետագայում կանցնի, վիրակապն էլ ամեն օր պարտադիր չի փոխել, ինչն, իհարկե, ինձ զարմացնում է»,- ասաց պաշտպանը:
Անդրադառնալով իր և Հովհաննես Հարությունյանի անունից ներկայացված պահանջին՝ Հայարփի Սարգսյանը նշեց, որ այն ուղարկվել է որպես ի գիտություն:
«Որևէ պատասխան դրանից չեմ ակնկալում: Պահանջի մեջ նշել եմ նաև, որ եթե վիրահատությունը տեղի ունենա «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, այլ ոչ թե քաղաքացիական, և եթե հետագայում բարդություններ առաջանան Հովհաննես Հարութությունյանի առողջաական վիճակի հետ կապված, ապա ողջ պատասխանատվությունը կրելու են նշված կառույցների ղեկավարները: Դա կդիտարկվի որպես դիտավորություն և խոշտանգում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Այն, ինչ կատարվում է այժմ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, պաշտպանը որակում է որպես խոշտանգում:
«Ես դա խոշտանգում եմ համարում, քանի որ եթե եթադրենք, որ 10 օրից պետք է վիրահատվի, ապա ինչո՞ւ է նա ամեն օր ցավերի մեջ, նորմալ չի ցավազրկվում, ինչո՞ւ է վիրակապը 4 օրը մեկ փոխվում, դա նորմալ չէ: Այսինքն՝ բուժհսկողություն չկա: Վերլուծելով այն, ինչ ես եմ տեսնում, և այն, ինչ իրենց կողմից ասվում է, հասկանում եմ, որ այստեղ ինչ-որ միտումնավոր քայլեր են արվում Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, որովհետև այս պահին իրենց պատասխանն ինձ չհամոզեց: Բացի այդ, նշում են, որ «Էրեբունի» ԲԿ-ից բժիշկներ կան այնտեղ: Մի օր Հովհաննես Հարությունյանն ասել է, որ իր վիրակապը փոխեն, բժիշկն էլ պատասխանել է, որ իր մոտ «բինտ» չկա: Որ բժիշկն իր մոտ բինտ չունի, ինչի՞ համար է այնտեղ: Իրենք պարզապես իրականությունը չեն ներկայացնում, ինչը հենց այդ միտումնավոր քայլերի հետևանքն է»,- ասաց Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Վերջին օրերին խաղաղ ցույցերը չեն դադարում, դրա հետ մեկտեղ չի դադարում նաև ոստիկանության և, առհասարակ, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը:
Քիչ է, որ երեկ հարձակվել էիք և դաժան ծեծի ենթարկել ակտիվիստի, հըլը մի բան էլ մարդկանց կալանավորել եք (կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն 180.1 հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը:Այն առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով), ուզում եք իրենց նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տուգանե՞ք:
Ինչա, Երանոսյան եղբայրներին պրեմիա տալու համար բյուջեում փող չկա, որոշել եք մեզանի՞ց էտ փողը ստանաք:
Լավ էլ տեղավորվել եք` համ մեզ տփում եք, համ մեզ տուգանում եք ու հըլը մի բան էլ բերդերում փակո՞ւմ եք: է՞ս ա Սերժ Սարգսյանի կողմից խոստացված արագացված բարեփոխումները:
Հիմա ի՞նչ, եթե վաղը-մյուս օրը սրտներդ «սամալյոտի միս» ուզի ու որոշեք սեփական ավիաընկերություն բացել, ի՞նչ եք անելու, Հյուսիսային պողոտայում երեխեքի հետ քայլող մամաների՞ն եք տուգանելու նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
Մենք նենց վիճակում ենք, որ մեծ ընտրություն չկա, կամ սրանք` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեզ շարունակում են ծաղրել և ահաբեկել, կամ մենք սրանց սաղին «բիրիքով» ուղարկում ենք չվաստակած թոշակի:
Մի քանի օր է՝ համացանցում բավականին հետաքրքիր քննարկումների տեղիք է տվել ոստիկանության օպերատոր Արամ Պողոսյանի աշխատանքից ազատվելու տեղեկությունը: Հաշվի առնելով Արամի՝ ոստիկանության համակարգից հեռանալու ժամանակահատվածը՝ մարդկանց մի մասը ցնծության մեջ է՝ կարծելով, թե Խորենացու եւ Սարի թաղի դեպքերն են իրենց ազդեցությունը գործել:
Արամ Պողոսյանն այսօր պատասխանեց մեր մի քանի հարցերին: Նա նշեց, որ ոստիկանության համակարգից դուրս է եկել անձնական խնդիրների պատճառով եւ շարունակում է հարգել իր գործընկերներին:
«Աշխատանքից դուրս եմ եկել ֆինանսական խնդիրների պատճառով: 114 հազար դրամ աշխատավարձս չէր բավարարում ընտանիքս պահելու համար: Հիմա մատուցող եմ աշխատում ռեստորաններից մեկում եւ չնայած սահմանված աշխատավարձ չկա, բայց կարծում եմ մի քանի անգամ բարձր կլինի»,- ասաց Արամ Պողոսյանը, ով 3-ամյա երեխա ունի:
Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախորդից այդքան տարբեր աշխատանք է ընտրել՝ Պողոսյանը պատասխանեց, որ ժամանակ չի ունեցել ընտրելու, համաձայնել է առաջին իսկ առաջարկին: «Ես ընտանիք եմ պահում եւ ցանկացած օր կարող է ճակատագրական լինել: Չնայած այստեղ էլ եմ ծառայում ժողովրդին»,- փորձեց նմանություն գտնել ոստիկանության նախկին աշխատակիցը:
Մեր ճշտող հարցին, թե իր որոշման վրա արդյո՞ք չի ազդել Խորենացիում եւ Սարի թաղում տեղի ունեցածը՝ Պողոսյանը պատասխանեց.
«Պետական ցանկացած կառույց շատ հարգում եմ: Լինի դա ցուցարար, լինի ոստիկան՝ ես հասկանում ու հարգում եմ, դա իմ էությունն է: Ես աշխատանքից դուրս եմ եկել անձնական խնդիրների պատճառով»:
Խոսելով Սարի թաղում կիրառված բռնության մասին՝ «02»-ի նախկին օպերատորն ընդգծեց. «Ծառայողներ կային, որոնք իրենց լիազորություններն անցել են: Ես ինչքանով տեղյակ եմ, դիտարկվում է այդ ամենը, ծառայողական քննություն է նշանակվում, պատժվում են…Ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, չեմ կարող գնահատել»: Նա, սակայն, վստահեցրեց, որ այն ոստիկանները, որոնք ուժ են կիրառում, վատ վերաբերվում ցուցարարների նկատմամբ՝ չեն հարգվում նույնիսկ իրենց կոլեգաների կողմից:
«Ծեծուջարդի հրաման չի լինում, ուղղակի մարդիկ կան, որ առիթից օգտվում են, նման քայլեր են անում, բայց սկսած սերժանտից մինչեւ վերադաս այդ քայլը չեն հարգում»,- վստահերցեց Արամ Պողոսյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են ծեծում, նախկին օպերատորը պատասխանեց. «Դե կարող է այդ պահին հոգեկանը խանգարվի, չեմ կարող բացատրել, մտնել հոգեկանի մեջ, բայց եթե ես տեսնեի՝ կկանխեի»:
Հոգեկանի մասին Արամ Պողոսյանի խոսքը շարունակելով հիշեցրինք հայտնի տեսանյութի մասին եւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դեղահաբեր են օգտագործում ոստիկանները՝ ակցիաները ցրելուց, բռնություն կիրառելուց առաջ:
«Այդ տեսաերիզը ես էլ եմ տեսել, որ հրապարակվել է, բայց եթե իմ տեսանկյունից նայեմ, նման բան չի կարող լինել: Տրամաբանության մեջ չի տեղավորվում. ոստիկանը պայքարում է թմրանյութեր օգտագործողների դեմ, ինքն օգտագործո՞ւմ է»,- իր տեսած կադրերը անհավանական համարելով՝ օպերատորն ընդգծելով, որ ոստիկաններն առանց այդ էլ հատուկ պատրաստություն են անցնում եւ սովոր են նման վիճակներում աշխատել:
«Հնրավո՞ր է վերադառնաք ոստիկանություն՝ աշխատանքի»,- վերջում փորձեցինք ճշտել Արամ Պողոսյանից. «Այո, երբ ֆինանսական խնդիրները լուծվեն»,- եղավ նրա պատասխանը:
Ինչպես ավելի վաղ հրապարակել էրԳԱԼԱ-ն, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների ծնողները նախօրեին, հրաժարվելով պետական միջամտությունից, աջակցությունից, սկսեցին գերեզմանների բետոնալցման աշխատանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում:
Զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ այլեւս չեն սպասելու իշխանությունների խոստումներին, որովհետեւ ավելի քան 4 ամիս շարունակ սպասել են:
Իրենք սեփական գրպանից վճարելով իրականացրեցին բետոնալցման աշխատանքներ՝ չնայած, որ տեղում Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ծնողներին փորձում էր հետ պահել այդ մտքից՝ համոզելով, որ ՀՀ ՊՆ-ն արդեն սկսել է այդ գործընթացի իրականացումը եւ որ արդեն փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի գերեզմանի բետոնալցումն իրականացրել են, մյուսներինն այսօր-վաղը կիրականացնեն:
ԳԱԼԱ-ն խնդրի մասին նախ փորձեց զրուցել շինարարություն իրականացնող կազմակերպության ղեկավարի հետ, սակայն այդպես էլ մեր բոլոր ջանքերն իզուր անցան:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է ընտրվել տվյալ կազմակերպությունը, մրցույթ անցկացվել է, թե ոչ, ՀՀ ՊՆ-ն որքան գումար է հատկացրել հիշյալ կազմակերպությանը եղբայրական գերեզման կառուցելու համար:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ ՊՆ-ն իր խոստումը պահել է եւ իր պարտավորությունները կատարել է զոհվածների ընտանիքների առաջ: Ըստ Հովհաննիսյանի՝ զոհվածների հարազատներն իրավունք ունեն ինքնուրույն իրականացնել իրենց զավակների գերեզմանների շինարարությունը եւ ոչ ոք նրանց չի կարող արգելել:
Մեր ճշտող այն հարցին, թե ստացվում է՝ ՀՀ ՊՆ-ն չունի՞ այլեւս որեւէ պարտավորություն ապրիլյան զոհերի գերեզմանները կառուցելու գործում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Պաշտպանության նախարարությունը տարածքը պետք է սահմանազատեր, իր խոստումը կատարել է: Գերեզմանները սարքելու համար իրենք՝ զոհերի հարազատները, 4.1 մլն-ից ավելի գումար են ստացել ամեն մեկի համար: Ինքնուրույն պիտի սարքեն:
ՀՀ-ում գոյություն ունի հետեւյալ օրենքը, եթե զոհված զինծառայողը Եռաբլուրում չի թաղվում, ապա ընտանիքը ստանում է 4.1 մլն դրամ: Դա պարտադիր գումար է, եւ չի կարող պատահել, որ մի անձ չստանա, դա տրվում է բոլորին: Չնայած այդ գումարին՝ առանց որեւէ օրենսդրական պարտավորության ՊՆ-ն նաեւ պարտավորություն էր վերցրել մասնակցել եւ կազմակերպել գերեզմանների սահմանազատման աշխատանքը, որն արդեն իրականացրել ենք: Ինչքան գիտեմ, վստահ չեմ, պիտի ճշտեմ, Գյումրիի քաղաքապետարանն էր խոստանում օգնել, որ միասնական գերեզմանոց լինի: Ես այդքանը գիտեմ, մնացածին տեղյակ չեմ»,- ասաց ՊՆ խոսնակը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ շինկազմակերպություն է, ո՞ր կառույցի կողմից է ընտրվել, ո՞վ է վճարել ի վերջո շինկազմակերպությանը, որը սկսել էր բետոնալցման աշխատանքները, Արծրուն Հովհաննիսյանը կրկնեց նույնը.
«Սահմանազատման մասին է հավանաբար խոսքը, տարածքի բարեկարգման մասին է, չեմ կարող ասել՝ տենդերով է ինչով է, բայց դա ոչ թե օրենքով, այլ նախարարի ցանկությամբ էր, որ սահմանազատման աշխատանքները եւս իր վրա վերցնի ՊՆ-ն: Իսկ մնացածն, ընդհանուր առմամբ, մենք վճարել ենք արդեն զոհվածների հարազատներին»։
Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին։ Բայց փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ ինքն է փորձության ենթարկում մարդկանց։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից։ Ապա ցանկությունը հղանալով ծնունդ է տալիս մեղքին, իսկ մեղքը, երբ հասնում է իր լրումին, դառնում է մահվան պատճառ։
Հետևաբար, դուք ձեզ մի՛ խաբեք, իմ սիրելի՛ եղբայրներ։ Ընդհակառակը, միայն բարի ցանկություններն ու կատարյալ պարգևներն են գալիս երկնքից, Հայր Աստծուց, որ արարիչն է լույսի, և որի կամքն անփոփոխ է, անդառնալի ու անստվեր։ Աստված կամեցավ վերստին ծնել մեզ, որպեսզի հայտնվի իր ճշմարիտ նպատակը, որովհետև նա ուզում է, որ մենք լինենք իր նոր ստեղծագործության առաջին պտուղները։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:12-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ուշադրություն
Օգոստոսի 20-23-ը հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.70C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.80C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.00C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.