23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ օդուժի ինքնաթիռով Հայաստան են վերադարձել ՀՀ զինված ուժերի՝ Աֆղանստանում մի քանի ամիս խաղաղապահ ծառայության շրջանակներում իրենց հատկացված տարածքների պաշտպանությունը հաջողությամբ իրականացրած զինծառայողները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հայտնում էՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական զորախումբն առաքելության ընթացքում դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստվածություն և կարգապահություն, պատվով կատարել է առաջադրված խնդիրներն ու արժանացել վերադաս հրամանատարության բարձր գնահատանքին։
Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում պաշտպանում է երկրի հյուսիսային հատվածում տեղակայված Քունդուզ և Մազարի-Շարիֆ օդանավակայաններն ու դրանց կից ռազմաբազաները, ինչպես նաև մասնակցում է տեղացի զինծառայողների մարզման ծրագրին Տալոկան քաղաքում (OMLTgroup)։
Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այնփոխարինել է ISAF առաքելությանը։
2015թ. մայիսի դրությամբ ՀՀ ԶՈւ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող` Լիբանանում, 35՝ Իրաքում: Առաքելություններին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում 2016 թ. հուլիսի 8-9-ին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հայտնել էր, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը (նախագահի խոսքում նշվում է «Հաստատակամ աջակցություն»):
Իտալիայում օգոստոսի 24-ի երկրաշարժի հետրևանքով զոհվածների թիվը հասել է 280-ի: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ միևնույն ժամանակ նշելով, որ փրկվածների թիվը վերջին տվյալներով 238-ն է:
Աղբյուր հաղորդմամբ՝ փրկրարաները շարունում են անհետ կորածների որոնողոկան աշխատանքները, սակայն նշվել է նաև, որ փլատակների տակից ողջ մադկանց հայտնաբերելու շանսեր գրեթե չեն մնացել:
Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ օգոստոսի 27-ը հայտարարվել է ազգային սգո օր:
Ավելի վաղ Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացրել էին, որ նախնական տեղեկություններով Իտալիայում երկրաշարժի հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:
Հիշեցնենք, որ 6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երևանի ժամանակով ժամը 05:36-ին):
րկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոﬔտր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերևույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Բոլոնիայում:
Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի և Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն,Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է շքանշանով՝ ՌԴ հետ բարեկամությունն ու գործակցությունն ամրապնդելու համար:
Պետք է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց ցածր է գնահատել Էդվարդ Նալբանդյանի ծառայությունը: Բանն այն է, որ հայ-ռուսական «բարեկամության» համար նրա արածը արժանի էր առնվազն ցմահ բիզնես-դասի ավիատոմսերով, որով Նալբանդյանը կճանապարհորդեր ամբողջ աշխարհում և կամրապնդեր հայ-ռուսական բարեկամությունը: Այլապես նա այդ բանն այժմ անում է Հայաստանի հարկատուների հաշվին: Նրանց հաշվին Նալբանդյանը ամբողջ աշխարհով պտտվում է և առաջ տանում Ռուսաստանի Դաշնության շահերը: Թող նա այդ բանն անի Ռուսաստանի հարկատուների հաշվին:
Բայց Պուտինը, հավանաբար, Նալբանդյանին արժանի չի համարել դրան, դրա համար էլ տվել է միայն շքանշան՝ առանց բիզնես-դասի ցմահ ավիաաբոնեմենտի: Թեև չի բացառվում, որ դա պայմանավորված է ոչ թե անարժանությամբ, այլ պարզապես անհրաժեշտության պակասով: Այսինքն՝ Պուտինը հավանաբար Նալբանդյանին շնորհել է հրաժեշտի շքանշանը և ճանապարհորդել՝ Ռուսաստանի շահերի համար, նրան երևի թե այլևս հարկ չի լինի մոտ ապագայում, ասենք՝ առնվազն Հայաստանի խորհրդարանի ընտրությունից հետո:
Բանն այն է, որ դրա անհրաժեշտությունը վերանում է: Նալբանդյանն արել է, ինչ կարող էր: Նա իր ամբողջ ներուժը ծառայեցրել է Հայաստանի միջազգային սուբյեկտության և ինքնիշխանության չեզոքացման և Հայաստանը ռուսական քաղաքականության կցորդի վերածելու համար: Այդ գործում նա իսկապես հասել է մեծ հաջողությունների՝ Հայաստանի արտգործնախարարությունն ըստ էության վերածելով ձևական կառույցի:
Դրա ցավալի և խոսուն արտահայտությունը մենք տեսանք ապրիլյան պատերազմի օրերին, երբ ամբողջ հասարակությունը փնտրում էր Հայաստանի արտգործնախարարին, փորձում էր հասկանալ, թե որտեղ է նա, ինչպես է պաշտպանում ագրեսիայի ենթարկված պետության շահերը, ում առաջ է հարցեր բարձրացնում և այլն: Սակայն Նալբանդյանը երևի այդ օրերին էլ զբաղված էր հայ-ռուսական հարաբերությունների գործում իր ավանդը բերելով, որովհետև ապրիլյան պատերազմը առնչվում էր Հայաստանի շահերին ու անվտանգությանը, իսկ Պուտինը դրա համար մեդալ չի տալիս:
Մյուս կողմից, սակայն, ապրիլյան պատերազմն ըստ երևույթին չար կատակ խաղաց Նալբանդյանի հետ, և չնայած նա ջանք ու եռանդ չէր խնայել Հայաստանը Ռուսաստանի կցորդ դարձնելու համար, սակայն պատերազմը պարզեց, որ խնդիրը այլ տեղ է, և ռուսական պլաններին ու Ադրբեջանի հետ գործարքներին խանգարում է հայկական բանակը: Ըստ այդմ, արտաքին քաղաքականության ոլորտում այլևս անելիք չկա: Թիրախը պաշտպանական ոլորտն է, որտեղ Մոսկվան սկսել է գործել այլ մեթոդներով: Իսկ Նալբանդյանն արդեն բացահայտված և վառված խաղաքարտ է, որ շքանշանից բացի՝ երևի կարող է ակնկալել մեկ էլ մի պատվավոր թոշակ Ռուսաստանից, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանության այլ թոշակառու ներկայացուցիչներ:
Հայտարարություն
Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի դիմումի կապակցությամբ.
Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը:
Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ:
Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝
- ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով,
- Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում,
- սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում:
Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է, որ հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն նշված անձնագիրը կարող է փոխանակվել
1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու,
2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու,
3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու,
4.վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում:
Տարածքային անձնագրային ծառայություններին իմ կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել:
Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով:
Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6 ամսյա վավերականության ժամկետ:
Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:
Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար:
Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը` ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը:
Երեկ՝ օգոստոսի 26-ին, ադրբեջանական որոշ լրատվակայքեր, հղում անելով Նախիջևանում ներքին աղբյուրներին, հայտնել էին, որ Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու են խոցել։ Այսօր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը Razm.info-ին հայտնեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «նման բան չկա»։
Ադրբեջանական լրատվակայքերը հայտնում են, որ հետախուզական ԱԹՍ-ն իբր խոցել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, կամ որևէ այլ պատասխանատու մարմին դեռևս որևէ բան չի հայտնել այդ մասին։
Նշենք նաև, որ ադրբեջանական լրատվակայքերը ԱԹՍ-ի խոցման որևէ ապացույց չեն տրամադրել։
Եվրոպայում զգալի հաջողություններ արձանագրած Մառլենկա ընկերությունը, որը հայտնի է իր հայկական ավանդական հրուշակեղենի արտադրությամբ, որոշել է նվաճել նաեւ ամերիկյան շուկան: Մառլենկա-ԱՄՆ ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Կոսեյանի խոսքով, Միացյալ Նահանգներում նրանք մեծ ծրագրեր ունեն.
«Այսօր մենք մեր արտադրանքը վաճառում ենք 7-8 նահանգներում, սակայն, նախատեսում ենք տարածել վաճառքներն ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում»:
2003 թվականին Չեխիայում հայ գործարար Գեւորգ Ավետիսյանի կողմից հիմնադրված ընկերության պատմությունը կրկին ապացույցն է, որ ազատ շուկայի եւ ժողովրդավար հասարակության պայմաններում հաջողության հասնելու հնարավորություն ունի խելացի եւ աշխատասեր յուրաքանչյուր մարդ, նույնիսկ եթե նա ներգաղթել է արտերկրից:
«Ցանկացած գործ ունի իր դժվարությունները, 13 տարիների ընթացքում ընկերությունը բարդ ճանապարհ է անցել», — պատմում է Մառլենկա-ԱՄՆ ընկերության մարկետինգի տնօրեն Վահագն Սահակյանը:
Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:
«Մեր արտադրանքը պատրաստվում է ավանդական հայկական մեղրով տորթերի բաղադրամասերից: Պարզվեց, որ միայն հայերը չէ, որ դրանք սիրում են», — պատմում է Վահագն Սահակյանը:
Միացյալ Նահանգներում հայկական ավանդական տորթերը այստեղի բնակիչներին դուր են եկել: Գնորդների թվում են ոչ միայն ավանդական խանութներն այլեւ՝ էթնիկ սնունդի մասնագիտացված ասիական եւ հնդկական խանութները: Հաշվի առնելով պահանջարկը, ընկերության ներկայացուցիչները չեն բացառում, որ ապագայում Միացյալ Նահանգներում բացվի նաեւ սրճարանների ցանց, որոնց այցելողները հնարավորություն կունենան վայելելու հայկական ավանդական հրուշակեղեն:
Օգոստոսի 27-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՄՀ և ՏԱՏ առաջատար մասնագետը:
Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթյների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրէբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կրեմլին առաջարկել է առաջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Սիրիայում դիրքերը զիջելու փոխարեն, ասել է, որ եթե ԱՄՆ-ն զիջի առաջնորդությունը, ապա դա իսկական առաջխաղացում կլինի (Lragir.am):
«Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնվի զիջել առաջնորդությունը Ռուսաստանին: Բայց եթե այդպես լինի, ապա դա իսկական առաջխաղացում կլինի», ասել է Զախարովան:
Հասկանալի է, թե Մոսկվայի համար ինչն է առաջխաղացումը Ղարաբաղում՝ տարածքների հանձնումն Ադրբեջանին, ռուսական ներդրումների համար կոմունիկացիաների բացումը եւ սեփական խաղաղապահների տեղակայումը:
Ընդհանրապես, կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ԱՄՆ-ն զիջեր առաջնորդությունը Ռուսաստանին, դատելով տարբեր տարածաշրջաններում Մոսկվայի քաղաքականությունից: Հայաստանի մասով դա ակներեւ է դարձել, հիմա պարզվում է քրդերի դեպքում, որոնց Ռուսաստանը հանձնեց Թուրքիայի ծվատմանը, ինչպես վերջին հարյուրամյակում Հայաստանին:
Զախարովան պատասխանել է իրեն բնորոշ անկեղծությամբ, եւ դրանում դրական մի բան կա՝ եթե Ռուսաստանը Ղարաբաղում «ընդունել է ԱՄՆ առաջնորդությունը», նշանակում է տեւական ժամանակ, գուցե տասնամյակ լայնածավալ պատերազմ չի լինելու: Եվ չի լինելու նաեւ «կարգավորում» ըստ «եռակողմ ձեւաչափի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.