23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամփոփվեց, մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները: Դրան տարբեր գնահատականներ տրվեցին ու կարելի է ասել ավարտին են մոտենում նաև հետընտրական հույզերն ու տարատեսակ «մուտիլովկաները»:
Նոր բան ասած չենք լինի. ընտրական ծանր`բարդ ու պատասխանատու առաջադրանքը դրված էր, ոչ միայն պետական գերատեսչությունների, վարչական լծակներ տիրապետողների, այլև մասնավորապես բոլոր ժամանակներում տքնաջան աշխատող կրիմինալի վրա: Մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ հատկապես կրիմինալին «տիրություն» անելու գործը դրված էր իրավապահ համակարգի վրա ու թելերը տանում էին դեպի բարձրաստիճանավորներ: Այստեղ է, որ մի մասը վերահսկողության տակ մի մասն էլ անվերահսկելի, թաղի տղերքը փորձեցին պետական ու սեփական խաղ խաղալ:
Միայն գլխավոր դատախազի մտերիմներից արդեն 3-ը պատգամավոր են, կենտրոնում՝ թիվ 10 ում անցավ նրա խնամին` Գարեգին Նուշիկյանը: Արագածոտնում մտերիմ ընկերը` Վրեժ Մարկոսյանը, իսկ Աջափնյակում եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը: Ոստիկանապետը իր «խաղն» ուներ: ԴԱՀԿ պետը՝ իր: Սակայն այս մասին մեկ այլ անգամ:
Մամուլը պնդում է, որ ոչ միայն հայ օրենքով գողեր են խառնված եղել ընտրություններում, այլև ռուսական կրիմինալի հայտնի դեմքերից Արտյոմ Կոնևսկին և նրա խմբի գործունեությունն էլ իր դերն է ունեցել ընտրություններում:
Էրեբունիում թեկնածու`ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին`Բենզին Ռուբոյին, ավելի կարճ.ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի`«Տամոժնի Գագոյի» դեմ մահափորձ կազմակերպելու գլխավոր հերոս Աֆոնի եղբորը չկարողացան օգնել: Չստացվեց անցկացնել, քանի որ «Բենզինի» դեպքում, իրավիճակը շատ լուրջ էր…Նախ նա այդ համայնքում որևէ հենարան չուներ, երկրորդ՝ «Բենզինին» մանդատ ապահովելու գործը թողնվել էր մանր — մունր թաղային «ապերոների», ու «սուտի խառոշիների» վրա, որոնք պայթեցրեցին մեծն իշխանավորների փչած փուչիկները: Ինչ արած, երբեմն պարտվում են նաև իշխանավորները, քանի որ ոչ ճիշտ «ստավկաների» դեպքում իրավիճակը անկառավարելի է դառնում`թելադրելով իր պայմաններն ու չգրված օրենքները:
Զարմանալի է, մեր պետական այրերի տրամաբանությունը. ի՞նչ են մտածում, երբ սոցիալական անարդարության այս պայմաններում պետական փողեր են դնում կրիմինալ տարերի ու նրանց սպասարկողների վրա, որոնց պայթյունի դեպքում պայթելու են նաև իրենք: Ո՞րն է իմաստը, երբ շարքային քաղաքացուն, որից ընտրությունից — ընտրություն ձայն են մուրում, սոված են պահում, բայց փոխարենը սնկի պես ջահել-ջուհուլ կրիմինալ են աճեցնում, ու փողով սնում -մեծացնում, որի դեմը հետո չեն էլ կարողանալու առնել:
Վանոն տարիներ առաջ գլխատեց կրիմինալը:Դրա գնահատականները տարբեն են: Այսօր էլ ավելի վատն է աճել. Կրիմինալի տեսքով մոլախոտ է աճում երկրում: Նախկինից տասն անգամ վատը, անսկզբունք ու ծախված: Քանի որ աշխատանքից հետ վարժված «շուստրի» ջահելները առաջընթացի ամենահեշտ ճանապարհն են տեսնում դրա մեջ:
Ցավ է, որ ժողովուրդ, որ դարեր շարունակ պայքարել, կռիվ է տվել, լավ Հայաստան ունենալու համար, այսօր էլ, պետք է պայքարի ոչ միայն մի կտոր հացի, այլև պետության աճեցրած քրեաօլիգարխիկ տարրերի դեմ:
Եւ վերջապես, մի օր հասկանալու ենք, որ «էսքան խուրդեն մեր երկրի համար չի», որ էս փոքր Հայաստանի համար, էսքան արհեստական կրիմինալ ծնելը, մեր վաղվա օրվա թշնամին է դառնալու, որ նրանց բազմացումը կործանարար ու վտանգավոր է լինելու մեր սերունդների համար… տա Աստված, ուշ չլինի:
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Ընտրություններն ավարտվեցին, բոլոր կուսակցություններն անցան ՀՀԿ-ի թրի տակով, ու ԲՀԿ-ն էլ կմտնի կոլիցիա, երբ դա պետք կլինի ՀՀԿ-ին, սակայն մարդկանց մի ստվար հատված դեռ չի կարողանում կողմնորոշվել` իրականում եղե՞լ է ԲՀԿ — ՀՀԿ հակամարտություն:
Քարոզարշավի ընթացքում նախագահի այցն Աբովյան, ինչ որ կերպ տալիս է դրա պատասխանը: Ծառուկյանի վերահսկողության տակ գտնվող տարածքում նախագահը դատարկ հրապարակում ելույթ կունենար, եթե օգնության չհասնեին հայրենի ոստիկանները: Նրա այցի օրը պետական հիմնարկներում աշխատող աբովյանցիներին պարտադրել են ներկա լինել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Սակայն, քանի որ նրանց թիվը շատ քիչ է, մայրաքաղաքից օգնական ուժեր են տարել. քաղաքացիական հագուստով շարքային ոստիկանները, Ծառուկյանի հայրենի քաղաքում ծափահարելու էին գնացել նախագահին:
«Մենակ մենք էինք, համարյա: Ահագին էինք: Շատ քիչ տեղաբանակներ էին հավաքվել: Ասում էին, որ աբովյանցիները վախենում էին երևալ փողոցներում:Նախագահը շատ բարկացած էր ու դժգոհ հեռացավ», — պատմեցին ոստիկանները:
Հետընտրական կրքերն աստիճանաբար հանդարտվում են: Այնքան են հանդարտվում, որ նույնիսկ աչքաթող արինք ՀԱԿ-ի` հաջորդ հանրահավաքը չգիտես երբ անելու հայտարարությունը: Այսինքն` սահուն ձևով չնկատեցինք էլ, որ առաջին անգամ ունեցանք ընտրություն առանց հետընտրական ցնցումների: Ու նաև սովորականի պես ենք ընկալում, որ մի հատիկ բացասական միջազգային գնահատական է հնչում:
Ի՞նչ է, պապական քաղաքակիրթ ընտրություննե՞ր անցկացրեցինք… լա՞վ է, որ պոզուպոչի տեղ չթղեցին: Լավ է, որ հետընտրական ցնցում չկա: Լավ է, որ կայուն մեծամասնություն է ձևավորվել, ինչի շնորհիվ հասարակ քաղքենին զերծ կմնա նաև խորհրդարանական ցնցումներից: Այդ ամենը լավ է` իշխանությունը կարող է չմտածել իշխանություն պահելու կամ վերարտադրելու մասին, այլ կենտրոնանալ կոնկրետ խնդիրների վրա: Ու էլ ոչինչ չի խանգարում նաև, որ իշխանությունից կոնկրետ գործ պահանջենք:
Բայց… այնուամենայնիվ, կան բաներ, որ մթագնում են լավատեսությունը: Ոչ, դա ընտրակաշառքով քվե ծախողները չեն` իրենց քարն, իրենց գլուխ , որ 5 տարին 5000 դրամ են գնահատում, դա էլ իրենց ազատ ընտրությունն է: Ոչ էլ առավելևս մատից ծծած ընտրացուցակների և թանաքի որակի խնդիրները… Ավելի կարևոր արժեք ոտատակ գնաց այս ընտրություններով: Որը գումարով կամ պատգամավորական մանդատների քանակով չես չափի: Ու որն ավելի ամոթալի խարան է, քան կարող էին լինել նույնիսկ ամբողջովին կեղծված ընտրությունները, զի խոշոր հաշվով «ժողովրդավարությունը» կեղծ արժեքների դասին է պատկանում:
Ամենաամոթալին այն է, որ ընտրության թոհուբոհում ահավոր վիրավորանքի դատապարտվեցին մեր լավագույն ազատամարտիկները: Կբերեմ ընդամենը երկու օրինակ` Մանվել Եղիազարյան և Սասուն Միքայելյան:
Սկսենք Մանվելից: Թիվ 11 ընտրատարածքում բոլորը վստահ էին, որ չկա ավելի արժանի թեկնածու, քան Արաբոյի Մանվելը: Բոլորը նրա անունն են տալիս, ու գործնականում չէին էլ կասկածում, որ նա է իրենց ապագա պատգամավորը… Բայց եկավ ընտրության օրը, և մինչ այդ ընտրատարածքում զրո հեղինակություն ունեցող Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշը) հանկարծ 20 հազար քվեի տեր դառավ: Մանվելի զինակիցները, տեսնելով, թե ինչ է կատարվել, ձայների հաշվարկի սկզբից լքեցին ընտրատեղամասերը: Ու սկսվեց խայտառակության երկրորդ արարը` վերջնահաշվարկում տակը մնաց 3000 քվեից էլ պակաս: Եթե դա իրական թիվ է, ապա թաղի բնակիչները պիտի ամոթից գետինը մտնեն, բայց ենթադրելի է, որ ուրիշ բան տեղի ունեցավ: Թերևս Հեղինե Բիշարյանը ու ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Արշակ Բանուչյանը որոշեցին առիթից օգտվել ու «անտեր մնացած» քվեների հաշվին ապահովել այն, որ վերջին ու նախավերջին տեղերում չլինեն, կանխավ իմանալով, որ լեգենդար հրամանատարը իր պատվից ցածր կհամարի բողոքարկումները: Ու չգիտակցեցին էլ, թե ինչ աստիճանի ամոթալի բան են անում… կեցցեն ընտրական թվաբանությունները, որոնցից թվերն աստվածացնող Պյութագորասը հաստատ գժանոցում կհայտնվեր:
Այսինքն` ԲՀԿ-ի փողը պարտության մատնեց լեգենդար ազատամարտիկին: Անշուշտ, երբ պատերազմի փողն հնչի, Մանվելը կշտապի ռազմի դաշտ, այլ ոչ թե Գրիշը, զի ազատամարտիկի տեսակը չգիտի, թե ինչ բան է ժողովրդից նեղանալը: Նույն բանը տեղի ունեցավ և Հրազդանում:
Այդտեղ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը ստացավ իր մշտական 13 հազար քվեն, բայց… ԲՀԿ թեկնածուն, որին Հրազդանում չէին ճանաչում, նույնիսկ ձեռք էին առնում, հանկարծ նույն մեթոդներով, ինչ Բելաջիոյի Գրիշը, կրկին 20 հազար քվե ստացավ… Ու եթե, ասենք, կարելի էր ենթադրել, որ Գրիշը բավարար գումար ուներ 20 հազար քվե գնելու համար, ապա Հրազդանի թեկնածուն հաստատ դա չուներ… Այսինքն` ԲՀԿ կենտրոնական շտաբն էր որոշել ցանկացած գնով ունենալ լրացուցիչ մանդատներ: Չէ՞ որ «սուրբ» նպատակ կար` փորձել ապահովել Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իշխանության: Իսկ միջոցները… յա՛խք:
Սակայն ինչ-ինչ վերին արդարություն կա: ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, մեծամասնություն ունեցավ, չհաջողվեց նրան մեկուսացնել ու պարտադրել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Նույն «մեկուսացման» գծով «բորդյուրին» մնաց և Լևոն Տեր-Պետրոսյանը` իր պլյուս 1500 ձայնով: Եվ լրիվ արդար կլինի, որ ԲՀԿ-ին կոալիցիա էլ չվերցնեն, ու այդ անգաղափար մեկ օլիգարխի կուսակցությունը լծակներ չստանա: Բայց… տեսնենք, օրը կգա, բարին էլ` հետը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սամվել Ալեքսանյանը հաջորդ երկուշաբթի ընտրություններում հաղթելու առիթով, իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում քեֆ է անելու: Նա մի քանի քեֆեր ունի անելու, քանի որ ԱԺ պատգամավոր դարձան առաջադրված գրեթե բոլոր ապարանցիները:
Սակայն հետաքրքիր է, որ քեֆ անելու ու հարյուրավոր մարդկանց հյուրասիրելու պատրաստ գործարարը հենց ընտրությունների շեմին առանց երկմտելու թույլ տվեց կրճատել Սևանի հացի գործարանի իր ենթակայությամբ գործող մասնաճյուղերի հացթուխների աշխատած 15 ական դրամը: Չնայած բոլորին նախապես զգուշացրել են, թե` «Ձեր ձայնը տալու եք «Հանրապետականին»», բայց Մայիսի 6-ից մի քանի օր առաջ մեկ պարկ ալյուրից հաց ստանալու դիմաց վճարվող 215 դրամը, դարձել է 200 դրամ: Եղել են նաև գնային այլ փոփոխություններ կախված հացի տեսականուց:
Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են:
Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտում մասնավորապես ասվում է, որ Միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման ուղղությամբ:
«Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցեցին ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ-ն, քվերակության նախորդած օրերին, ինչպես նաեւ ամբողջ քվերակության օրը, հետեւեց ընտրությունների ընթացքին եւ կազմակերպեց վերոհիշյալ ուժերի համագործակցությունը ընտրակեղծիքների կանխման եւ բացահայտման նպատակով, այսօր հանդես եկավ համապատասխան հայտարարություններով:
Համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ անկախ դիտորդների եւ լրագրողների դիտարկումները՝ Միասնական շտաբը արձանագրում է, որ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախատումներով: Դրա հետ մեկտեղ ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվերակության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ կասկածելի են նաեւ ընտրացուցակներն ու ընտրություններին մասնկցած ընտրողների պաշտոնապես հրապարակած թվերը:
Հիմնվելով երեք քաղաքական ուժերի, ընտրություններում տարբեր կարագավիճակով ներգրավված անդամների եւ ներկայացուցիչների դիտարկումների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների հրապարակումների վրա՝ Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:
Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»:
Մեր կայքը կրկին կոտրել են, այս անգամ կայքի բովանդակության մասին հազարավոր կեղծ բողոքներ հղելով: Եւ ի լրումն` ջնջել են մեր խորագրի վերջին` « Ընտրությունները բոցերի մեջ» հրապարակումը, ուր նաև հիշատակվել էր այն վարկածը, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակի հսկայական հրդեհը դիվերսիայի արդյունք էր:
Դրանով մեզ անհայտ պատվիրատուները հաստատեցին, որ այդ վարկածի շրջանառումը համարում են նույնիսկ ավելի անցանկալի, քան նախընտրական շրջանում իրականացված կեղտոտ կիբերհանցագործությունների կոնկրետ կազմակերպիչների և կատարողների անհատական տվյալների հրապարակումը:
«Հայկական վարկածը» լիազորված է հայտարարել` մենք առավել քան երբևէ հետևողական ենք լինելու մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կատարված քստմնելի դիտավորյալ հանցագործության բացահայտման հարցում (իսկ այլևս կատարվածի միտումնավոր բնույթը ոչ մի կասկած չի հարուցում): Իսկ հիմա կրկին զետեղում ենք կայքը կոտրելու դրդապատճառ հանդիսացած նյութը:
Ստեղնաշարս կոտրվեր, երբ մի շաբաթ առաջ գրում էի, որ չեն բացառվում բախումներ: Եղավ մի բան, որ կարող էր շատ վատ վերջանալ: Լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ պայթյուն, երբ միանգամից պայթեցին թեթև գազով լցված միանգամից հազարավոր փուչիկներ: Շուրջ 30 մետրանոց բոց ելավ երկինք, բուժօգնության կարիք ունեցան 154 մարդ, 28-ը վերակենդանացման բաժանմունքներում են, 7-ի վիճակը ստույգ պահանջում է ստացիոնար բուժում…
Այդ ամենը կարող էր շատ ավելի վատ վերջանալ, քանի որ խուճապի դեպքում հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդիկ կարող էին մեռնել փախչող բազմության ոտքերի տակ տրորվելով… Սակայն, բարեբախտաբար, խուճապ չեղավ: Ու խուճապ չունենալու համար, այն կանխելու համար պիտի շնորհակալ լինենք ոստիկաններին, մեկ էլ «Հայոց արծիվների» տղերքին, ում առաջնորդին մեր թույնիկ «ազատասերները» սիրում են համեմատել Հիտլերի հետ… Եւ գիշերով ոստիկանապետը ոտքի հանեց քննիչներին, որ պարզեն, թե ինչ էր եղել` անվտանգության կանոնների հանցավոր խախտո՞ւմ, դիտավորությո՞ւն, թե՞…
Ու մինչ քննիչներն աշխատում են և կողմնորոշվում, թե ինչն է նպատակահարմար ներկայացնել հանրությանը, ընթերցողին հիշեցնենք որոշ տարրական բաներ, որ հայտնի են ֆիզիկայի և քիմիայի դպրոցական դասընթացներից: Որպեսզի փուչիկը օդ բարձրանա, այն պետք է լցված լինի օդից թեթև գազով` հելիումով կամ ջրածնով: Հելիումն ավելի թանկ է, բայց վաղուց արդեն նույնիսկ փողոցում փուչիկ վաճառողներն օգտագործում են բացառապես հելիում, և ամբողջ աշխարհում է այդպես ընդունված: Քանզի այն անվտանգ իներտ գազ է, իսկ ջրածինը հեշտ բռնկվող պայթյունավտանգ գազ է, որն, ի դեպ, այրվելու ժամանակ անջատում է շատ ավելի ջերմություն, քան ցանկացած ուրիշ գազ (մոտ 3 անգամ ավել, քան բնական գազը):
Հետևաբար, կասկածից վեր է, որ հրապարակի փուչիկները լցված էին ջրածնով: Ու բավարար էր մեկ փուչիկի դիպչեր վառված ծխախոտ կամ կրակի այլ աղբյուր, որպեսզի բռնկվեին բոլոր փուչիկները: Ու ոստիկաններին մնում է պարզել` դա հանցավոր անփութությո՞ւն էր (ասենք, փուչիկ լցնողը, հաշվի առնելով, որ ջրածինն ավելի էժան է, մի քանի հարյուր դոլար է «տնտեսել»), թե՞ քստմնելի դիտավորություն, որը խուճապ առաջացնելու դեպքում կհանգեցներ այնքան զոհերի, որ «մարտի 1»-ը մանկական խաղ կթվար: Ու կողմնորոշվելու համար` ընդամենը որոշ դիտարկումներ: Հելիումն օգտագործվում է որոշ արտադրություններում և ինչ-ինչ գիտափորձերի ժամանակ, ինչպես նաև օդ բարձրացող փուչիկները և օդապարիկները լցնելու համար: Ջրածինն oգտագործվում է շատ քիչ արտադրություններում (մասնավորապես` ձեթից մարգարին արտադրելու համար), ու գործնականում Հայաստանում հելիում ճարելն ավելի հեշտ է, քան ջրածին…
Դե ուրեմն` եզրակացությունները թողնենք ընթերցողներին: Մանավանդ, որ պայթյունը տեղի ունեցավ կառավարող կուսակցության մեծ միջոցառմանը (քանի որ լռության օր է` չասենք, այն «պուպո՞ւշ» է, թե՞ քըխ): Ու նաև որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ (էլի լռության օրվա հանգամանքով անուն չտանք), անսքող հայտարարում էին ցնցումներ կազմակերպելու իրենց մտադրության մասին:
Ինչևէ, անկախ նրանից, դա չարամիտ քաղաքական սադրանք էր, թե հանցավոր անփութության հետևանք, առաջ են գալիս մի շարք հարցեր: Քաղաքացիների անվտանգության պաշտպանության: Ու նաև քաղաքացիների օրինապահության: Ոչ միայն օլիգարխների ու իշխանավորների, այլ նաև` շարքային քաղաքացիների: Օրինակ, ինչո՞ւ պետք է գտնվի որև անասուն, որը զանգվածային միջոցառման ժամանակ ծխախոտով փուչիկ է ծակում և հրճվում: Կամ ինչո՞ւ նույն ծխախոտը նետում ենք ուր պատահի, այդ թվում` չոր խոտի վրա: Ինչո՞ւ ենք աղբանոցի վերածում բնության գեղատեսիլ վայրերը, ինչո՞ւ ենք միզում շքամուտքերում: Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ… Չէ՞ որ մեզ չեն ստիպում կենդանու վարք ունենալ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ էլ օլիգարխներն են պարտադրում…
Իսկ եթե պայթյունը ծրագրված հանցագործություն էր, ապա հարցեր են առաջանում` ուղղված իրավապահ և ազգային անվտանգության մարմիններին: Մի քիչ կոպիտ ձևակերպեմ այդ հարցերի ամփոփումը` դուք խո՞տ եք ուտում, պարոնայք…
Ու ընդհանրապես, եթե ուզում ենք երկիրը փոխել դեպի լավը, պիտի նախ ինքներս փոխվենք: Եթե մենք լինենք պարկեշտ ու օրինավոր, ապա պարկեշտ ու օրինավոր կլինեն և՜ մեր իշխանավորները, գործարարները, ոստիկանները, և այլն: Որ ոք այլ մոլորակից չի եկել, բոլորն էլ ելել են մեր ժողովրդի ծոցից:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ինչքան էլ, որ ազգի վայ հայրենասերներն ու իշխանության պոչից կպածները շարունակեն աջ ու
ձախ ելույթներ ունենալ ու հայտարարություններ անել, որ Հայաստանում ժողովրդավար ընտրություններ անցկացնելու ինստիտուտը գոնե հաստատման ճանապարհին է, միևնույն է դրանից անգամ «եփած հավի» ծիծաղը կգա, քանի որ բոլորին է տեսանելի, որ քաղաքական թիմերի գերխնդիրը նույնն է. ևս մեկ անգամ վերահաստատվել ու վերարտադրվել`անկախ նրանից, թե դա ինչ մեթոդներով ու տեխնոլոգիաներով կուղեկցվի:
Գրեթե բոլոր քաղաքական թիմերն էլ, նման են իրար. որին էլ հարցնես հաստատուն ու լուրջ դեմքով կասի, որ ինքը կատարյալ քաղաքական թիմ է, և որ, երբ իշխանությունը ստանձնի երկնքից անմիջապես մանանա է թափվելու…
Համարյա թե այսպիսի հեքիաթային մոտիվներով են առաջնորդվում և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՕԵԿ-ը, անգամ դաշնակներն ու ՀԱԿ-ը, որոնք թվում է, թե ոչ գաղափարային, ոչ էլ ծագումնաբանական ընդհանություններ ունեն, բայց…արի ու տես, որ եթե պետք է, նրանք մի հատվածում լավ էլ խաղում են, իսկ մյուս դեպքում, թվում է, թե՝ իրար խփում են, մեկ այլ դրվագում էլ թվում է, թե՝ անգամ իրար չգիտեն:
Ինչևէ, նախընտրական կամպանիայի առաջին իսկ օրերին, թվում էր թե նույն
ԲՀԿ-ն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը փորձում են քաղաքական պլատֆորմի վրա ընդդիմադիր զանգվածի հաշվին մի ընդհանուր ճակատ կազմել, ու ինչ-որ տեղ` հատկապես սոցիալական անարդարության ֆոնի վրա որոշակի առումով արադարացված խաղ խաղալ, սակայն նախընտրական քարոզարշավի վերջում, կարծես ստացվում է այնպես, որ ԲՀԿ-ն փոխում է իր կուրսը` հայտարարելով, թե՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ի հետ նորից կոալիցիա կազմի:
Այդ դեպքում ու՞ր մնացին, և ինչու ջրվեցին ԲՀԿ-ի պոպուլիստական ելույթներն ու ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ «Մկան ու կատվի» խաղը հիշեցնող քայլերը, որոնք թվում էր ինչ-որ մի ընդահանուր նպատակ էին հետապնդում` իբր ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, ու Հայաստանում ժողովրդավարությունը բարձր նշաձողի վրա դնելու համար:
Բայց այնպիսի խնամի, ինչպիսին «թագավոր ախպերն» ունի` ի դեմս բոլոր ժամանակներում պահանջարկ վայելող Հովիկ Արգամիչի, կարելի է ասել, որ կարիք էլ չկա խորանալու այն նուանսների մեջ, թե ինչպե՞ս և ինչո՞ւ Ծառուկյանը կարող էր հանկարծ իր «նավի» ուղղությունը փոխել:
Հասկանալի է, որ մի կողմից ԲՀԿ գործուղված Վարդան Օսկանյանի հայտնությունն ու իր քաղաքական չափերից մեծ բռնած գործերն են ճնշում Ծառուկյանին, մյուս կողմից ՀՀԿ-ն է «զահլա» տանում ԲՀԿ առաջնորդի յուրայինների վրա տղա բերելու հինավուրց ավանդույթով: Դե, իսկ մյուս կողմից էլ խնամի Արգամիչն է կաթեցնում.«Այ ախպեր, քեզ պետք է անցավ գլուխդ ցավի տակ դնես՝ ինձ տես քեզ պատկերացրու…»:
Իսկ ՀԱԿ մի բուռ դարձած առաջնորդ ծերունի ԼՏՊ-ն էլ մի օր մի բան է ասում, մյուս օրը մեկ այլ բան անում: Եւ այս պայմաններում թագավոր ախպորը այլ բան չի մնում, քան խաղաղ գոյակցություն պահպանել ՀՀԿ-ի, ՀՀԿ — ԲՀԿ միջնորդ Հովիկ Արգամիչի,և ի վերջո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, որին նույնպես ձեռք կտա Քոչարյան-Օսկանյան համատեղ ծրագրերի իրագործման դեպքում յուր գրկում ամուր պահել ու փայփայել Գագիկ Նիկոլայևիչին: Ի դեպ, դժվար չէ կռահել, որ սույն սցենարը լրիվ ձեռնատու տարբերակ կլինի հենց Ծառուկյանի համար, քանի որ մեծ խելք պետք չէ հասկանալու, թե ի՞նչ փաստի առաջ կկանգնի նույն ԲՀԿ առաջնորդը, եթե իրականություն դառնան քաղաքական դաշտի այն կասկածները, որ Ռոբերտ Սեդրակիչը Օսկանյանին ոչ ավել, ոչ պակաս տեսնում է ԲՀԿ-ի գահին բազմած…
Անի Սուլթանյան
Այս տարի լրացավ Հայոց Մեծ Եղեռնի 97 տարելիցը:
Հայող մեծ ողբերգության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ մեր կորստի ցավը մի կողմ թողնելով, պետք լուրջ քաղաքականություն մշակենք, որով կարողանաք հասնել այս անժխտելի փաստի միջազգային ճանաչմանը:
Հիշեցնենք, որ սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոսի Հանրապետություն, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:
Այսօր աշխարհում գոյություն ունի ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերական՝ Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention: Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի:
Այսօր, մենք մեր պատմությունը լուրջ գիտականորեն հիմնավորված հոդվածներով պետք ներկայացնենք միջազգային հանրությանը:
Սակայն այստեղ պետք է կանգ առնեք՝ հասկանալու համար, թե այդ ինպե՞ս ստացվեց, որ ցեղասպանության ընդունումը մեր պետության արտաքին քաղաքականության վեկտոր է դիտվում, բայց այդ թեմայով ոչ մի միջազգային կարգի հրապարակում չունենք:
Սա խոսում է գիտության հումանիտար ոլորտում տիրող բարձիթողի վիճակի, մասնավորապես այս թեմայի անտեսման, ինչպես նաև գիտությունն ազգային խնդիրներին չծառայեցնելու մասին: Ի վերջո պետք է աշխատենք բոլոր ուղղություններով և նպատակային օգտագործել մեր ունեցած ներուժը:
Արդյո՞ք կեղծ հայրենասիրություն չէ՝ սգալ ապրիլի 24- ը, պահանջել օտարներից հարգանք, սակայն լուրջ տպագրությունների համար գումար չհատկացնել:
Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը: Խնդրի կարևորությունը լավ գիտակցվել է ՊԳՖԱ-ի կողմից, ընդգրկվելով 30 առաջարկների ցանկում։
Իսկ ու՞ր էր այսքան ժամանակ պետությունը:
«Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500,000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ»- «Նուշիկյան ասոցիացիայի» անունից տարածվել է հայտարարություն:
Եթե նույնիսկ Նուշիկյանները այս քայլն անում են` ելնելով քաղաքական զարգացումների շրջանից և նախընտրական քրոզչությունից, պահն օգտագործելով որպես քաղաքական փիառ, (քանի որ իրապես մտահոգվելու դեպքում այն կարելի էր ավելի շուտ նախաձեռնել), այնուհանդերձ այս քայլը ողջունելի է, և կարող է սթափեցնել մեր մյուս գործարարներին ու քաղաքական գործիչներին և ի վերջո մեր պետությանը:
Շուշան Գալստյան
Եվ այսպես, մինչ ընտրության օրը մնաց մեկ շաբաթ: Ու ամեն ոք փորձում է ձև գտնել իր վարկանիշը բարձրացնելու և ուրիշներինը իջեցնելու համար: Որոշակի պարզություն մտցնում են մեկ շաբաթ ընդմիջումով արված Գելլափի հարցումները: Ճիշտ է, ոմանք ասում են, որ այդ Գելլափը իսկական Գելլափ չի, քանի որ հայերն են վազվզում անկետա լրացնելու, բայց դա նույնն է, ինչ ասես, որ Հայաստանում արտադրած կոկա-կոլան իսկական կոկա-կոլա չի: Բայց չէ՞ որ կոկա-կոլան անգամ Աֆրիկայում է կոկա-կոլա: Այսինքն` նույն զիբիլն է, որը մետաղներ է քայքայում (էլ ուր մնաց ստամոքսը), ու հավասարապես հրաշալիորեն պիտանի է ավտոմեքենայի «ռադիատոր» և զուգարանակոնք մաքրելուն ինչպես Ամերիկայում, այնպես էլ Աֆրիկայում ու նույնիսկ Հայաստանում:
Սակայն մի քիչ շեղվենք շունուԳելլափի թեմայից և անդրադառնանք թվագիտությանը: Արդեն հայտնի է, թե քվեաթերթիկում`որ կուսակցությունը, որ համարի տակ է: Գագիկ Ծառուկյանը կարող է շատ գոհ լինել` ԲՀԿ-ն քվեաթերթիկում 1 համարի տակ է, ինչը լրիվ համապատասխանում է ՀՀԿ-ին թիվ 1 մրցակից լինելու փաստին: «Ժառանգությունը» երկրորդն է, ու լրիվ համապատասխանում է «Ազատ դեմոկրատների» հետ զույգվելու իրողությանը: ՀԱԿ-ին հասել է թիվ 3-ը և, ինչպես ցույց կտանք ստորև, նրանց բավարարում է ոսկե միջինը: Դաշնակները կարող են ուրախանալ իրենց 4-րդ համարի պատճառով, զի ՀՀ խորհրդարանի 1918թ ընտրությունների քվեաթերթիկում նույնպես 4-րդն էին, բայց վայ իրենց, եթե հանկարծ 4 տոկոս հավաքեցին: Թիվ 5-ը բաժին է հասել ՀԴԿ-ին, և իրոք նրանք պետք է հնգապատկեն ջանքերը, որպեսզի մայիսի 6-ին խայտառակ չլինեն: Կոմունիստների թիվ 6-ը համապատասխան է նրանց` Ռուսաստանի «վեցնոց» լինելու կարգավիճակին, զի ռուսը ոչ փող է տալիս, ոչ էլ բարեխոսում ռազմավարական դաշնակցի իշխանության հետ` Կոմկուսին մի կերպ ականջներից քաշելով ԱԺ մտցնելու համար: Իշխող ՀՀԿ-ին բաժին է հասել հաջողության խորհրդանիշ 7-ը, որն, ի դեպ, նաև Սերժ Սարգսյանի սիրելի թիվն է: «Միավորված հայեր»-ին հասած թիվ 8-ը խորհրդանշում է կայունությունը, և թերևս նրանց նույնքան կայուն երաշխավորված է իրենց զրո ամբողջ տոկոսը… Դե, իսկ 9-րդ համարի տակ գտնվող ՕԵԿ-ը իրոք ամբողջ երկիրը ծածկել է դդմի մուրաբայի իններորդ ալիքով: Այսինքն` թեև համարակալումն այբբենական կարգով է, թվերը լավ էլ բռնում են քվե հայցող կուսակցությունների հետ…
Ընտրություններում ինչը կարելի է համարյա 100 տոկոս կանխորոշված համարել` դա մեծամասնական ընտրատարածքով ընտրվողներն են: Բավական է, որ տեղյակ մարդը թերթի թեկնածուների ցուցակները, ու կարող է ասել, թե ով որտեղ կընտրվի: Չծանրաբեռնելով ընթերցողին ընտրատարածքների մանրամասներին, ընդամենը կանխատեսենք, որ մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ունենալու է 29 մանդատ, ԲՀԿ-ն` 5, ՕԵԿ-ը` 1, ՀՅԴ-ն` 1, ՀԱԿ-ը` 2, ու 3 մանդատ էլ բաժին են հասնելու անկուսակցականներին: Սակայն համամասնական ընտրակարգով հետաքրքիր դինամիկա է առկա` ըստ նույն, ոմանց աչքի գրող Գելլափի:
Եվ այսպես, մեկ շաբաթվա տարբերությամբ արված «շունուԳելլափային» հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն 5 տոկոսով բարելավել է իր ցուցանիշը, ԲՀԿ-ն 2 տոկոսով հետ է ընկել, հետ են ընկել նաև ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, իսկ «Ժառանգությունը» մի փոքր առաջ է եկել և ստացել 4 տոկոսի ցուցանիշը: Դե, իսկ անվիճելի աուտսայդերների վրա ժամանակ էլ չենք ծախսի…
Եվ այպես, ըստ գելլափային թվերի, ՀՀԿ-ի բաժինը 39 տոկոսն է, ԲՀԿ-ինը` 26, ՀԱԿ-ինը`7 (նախկինում` 9), ՕԵԿ-ինը` 5 (նախկինում`6), ՀՅԴ-ինը մնացել է անփոփոխ 5 տոկոսը, իսկ «Ժառանգությունն» արդեն ձգում է 4 տոկոսի: Ու այդ բոլոր փոփոխությունները ունեն իրենց պատճառները:
Այսպես, ՀՀԿ-ի լրացուցիչ +5-ը միանշանակ բաժին է ընկնում ընտրարշավն անձամբ գլխավորող Սերժ Սարգսյանի գործոնին, քանզի ավելի ու ավելի շատ համայնքներ կարողանում են տեսնել «ժիվոյ պրեզիդենտ» ու նույնիսկ շոշափել նրան, գումարած դրան ՀՀԿ-ի առաջին դեմքն ու նրան ուղեկցող անձինք ոչ ոքի չեն անպատվում հանդիպումների ու հանրահավաքների ժամանակ: Ինչ վերաբերում է վարկանիշ կորցնողներին, ապա ԲՀԿ-ն ոչ թե շահեց Ծառուկյանի`իշխանական կուսակցության առաջնորդին վայել, և Օսկանյանի` ընդդիմադիր կեցվածքից, այլ կորցրեց: Մարդիկ, նույնիսկ ԲՀԿ-ի ներսում, սկսեցին ապակողմնորոշվել ու շփոթվել. ԲՀԿ-ն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր կուսակցություն է: Ամենաբացասական դերը խաղաց Օսկանյանի` Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի և Եմենի հեղափոխությունները որպես դրական օրինակ ներկայացնելը` հայերը մինչև կոկորդը կուշտ են հեղափոխական ցնցումներով, նոր «մարտի 1» հաստատ չեն ուզում, գումարած դրան, մարդիկ վախենում են սեփականության նոր վերաձևումից…
Ու հենց «հեղափոխական ալլերգիայով» է թերևս պայմանավորված ՀԱԿ-ի ցուցանիշի անկումը 2 տոկոսով, իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ի կորստին, ապա ԱԽՔ բառով ամեն ինչ ասված է, ու թերևս մուրաբայի նոր օվկիանոսն էլ չի փրկի: Բայց դեռ մի բան էլ ՕԵԿ-ի բախտը բերել է, որ բոլորը զբաղված են ՀՀԿ-ի դեմ կռվելով, ու ախքիկների մասին մոռացել են…
Դե, իսկ «Ժառանգությանը» մեկ լրացուցիչ տոկոս բաժին հասավ, քանզի այդ կուսակցությունը համեմատաբար զուսպ է վարում քարոզարշավը: Գումարած դրան` իսկական նվեր էր այն, որ բացահայտվեց օսկանյանական «կիբերպատերազմական» մեքենայի` Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի դեմ ապատեղեկատվության տարածումը, որ Լոնդոնում իբր անձամբ գաղտնի հանդիպել են թուրքերի հետ: Ճիշտ է, ոչ ոք «չֆայմեց» հիշել, որ Լոնդոնի հետ կապ պահողները ոչ թե Րաֆֆին ու Քոքոբելյանն են, այլ Ստեփան Սաֆարյանը, բայց դա թող մնա «Ժառանգության» հակառակորդների խղճին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական խղճին ծանրացավ այն, որ վերին աստիճանի հեշտ ապաշնորհ վարվեց երկնքից ընկած «նվերի»` կեղտոտ տեխնոլոգիայի արգասիք ապատեղեկատվության լրիվ բացահայտման հետ, որը արել էին քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող մի քանի բլոգերներ: Ուրիշը դրա հաշվին արդեն «5 տոկոսանոց տղա» դառնալու հարցը կլուծեր, բայց ոչ Րաֆֆին, մանավանդ որ հակառակ կողմը նունպես «Ամերիկայեն» սնվող է…
Սակայն փորձենք ամփոփել: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ԱԺ չմտնելու ռիսկի սահմանագծին են, իսկ «Ժառանգությունը» ԱԺ մտնելու շանս է կարծես ստացել: ՀՀԿ-ն դժգոհելու բան չունի, ԲՀԿ-ն մտածելու ու վերանայելու տեղեր ունի: Ու այս պայմաններում կարծես թե հասունանում է սև PR-ի անխուսափելի նոր ուժգին ալիքը:
Փորձեմ հիմնավորել: Ինչքան շատ լինեն ԱԺ «մազի վրա» չանցած ուժերը, այնքան կավելանան երկու առաջատարների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, «բոնուսային» մանդատները. ՀՀԿ-ին`ավելի շատ, ԲՀԿ-ին` ավելի քիչ: Հետևաբար, ՀՀԿ-ն առաջնահերթ «սկացնելու» է ՀԱԿ-ին ու դաշնակներին, ԲՀԿ-ն` ՕԵԿ-ին, իսկ երկուսը միաժամանակ` «Ժառանգությանը»: Բացի այդ, անխուսափելիորեն փորձ կարվի մասսայական հարված հասցնել ՀՀԿ-ի վարկանիշին, և ըստ «Առավոտ» թերթի տեղեկատվության, կառավարության դեմ մամուլում հակաքարոզչություն իրականացնելու վրա որոշ` իշխանությունից ոչ հեռու շրջանակները (իմա` Ռոբերտ Քոչարյանի մտերիմները) մտադիր են ծախսել 300 հազար դոլար:
Սակայն կարևորը քարոզչական կրակոցները չեն: Որոշակի ստորջրյա խութեր պարունակում են «միասնական շտաբի» անդամ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի որոշակի քայլերը: Այսպես, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իրենց պատգամավորներով եկան Գագիկ Հարությունյանի դուռը` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները: Պարզ է, որ դա իրավական հետևանք ունենալ չի կարող` անգամ եթե ՍԴ-ն հրատապ բավարարի դիմումը, ԱԺ-ն չի հասցնի հավաքվել և օրենք փոխել: Այսինքն` այդ ամենը լոկ «շուխուռ անելու» միջոց է, ու ոչ ավելին: Հաջորդը` ԲՀԿ-ն հայտնեց, որ բոլոր ընտրատեղամասեր տեսախցիկներ է բերելու: Դա ընտրությունների թափանցիկությունն ապահովող միջոց կլիներ, եթե դրանք բոլորը միացվեին ինտերնետային հատուկ ցանցին, ու յուրաքանչյուր ոք կարողանար օնլայն դիտել, թե ինչ է կատարվում ցանկացած տեղամասում (ինչպես դա եղավ ռուսական ընտրություններին): Սակայն այդպիսի ցանց չկա, իսկ 35-40 հազար ժամ տեսագրություն ուսումնասիրելը սիզիփոսյան աշխատանք է: Բայց պարզ է նաև, որ որ Ծառուկյանը (կամ Քոչարյանը) այդպիսի ծախս հենց այնպես չեն անի…
Ուրեմն ի՞նչը նկարահանելու համար են այդ գրեթե 2000 տեսախցիկները… Եթե ուշադրություն դարձնենք, որ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մի շարք ներկայացուցիչներ արդեն հրապարակավ հայտարարություններ են արել, որ ընտրությունների օրը «սամասուդ» են անելու «ընտրակեղծարարներին», ապա ակամա մտածում ես, որ տեսախցիկները ընտրատեղամասերում բախումները նկարելու և այդ տեսանյութերը հեռուստաեթեր լցնելու համար են, որպեսզի մայիսի 7-ին անհանգստացած ու գրգռված ժողովուրդը լցվի փողոց…
ՇունուԳելլափի բաժին դառնաք բոլորդ, ինչ ուզում եք` արեք, սակայն դրան չհասցնեք:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.