23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը»,- այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Panorama.am կայքի` հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հարցին:
«Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև ասել է, որ կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կամ այդ երկրի Զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, և այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ:
«Մենք չունենք զինված ուժ կիրառելու որևէ դրդապատճառ, քանի որ համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին բանակցայինն է, և կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից: Իսկ լուծման ճանապարհով առաջ շարժվելու համար, ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության: Ադրբեջանական կողմը շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հատկապես ցավալի է համարել, որ սադրիչ գործողությունները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ պետքարտուղարը:
«Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողնելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն և զգոնություն` միևնույն ժամանակ կանխել և պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածների արյունը»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:
ԼՂ ՊԲ մամլո ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ:
Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել է նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը:
Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:
Հարկ է նշել, որ միայն հունիս ամսվա ընթացքում սա ադրբեջանական բանակի կողմից հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանահատվածներում իրականացված 4-րդ հետախուզադիվերսիոն գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որպաշտոնական Բաքուն ոչ միայն հակված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հաղորդել կառուցողական բնույթ և նպաստել միջազգային կառույցների կողմից գործադրվող ջանքերի արդյունավետության բարձրացմանը, այլև ամեն ինչ անում է`տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխելու համար: Ադրբեջանիղեկավարությունը և մասնավորապես նրա զինված ուժերի հրամանատարությունը, կարծես,այդպես էլ չեն գիտակցում, որ իրենց ընտրած նախահարձակ մարտավարությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև շարունակելու դեպքում կարող է բերել Ադրբեջանի համարանկանխատեսելի հետևանքներ:
Դե ինչ, իշխանական դաշտի հիմնական ինտրիգը պրծավ` Տիգրան Սարգսյանը կրկին նշանակվեց վարչապետ: Նախարարներն էլ գրեթե չեն փոխվելու, բացառությամբ ԲՀԿ-ականների, և կարճատև կլինի սուրճի մրուրով գուշակություններ անելու զվարճանքը, թե՝ ովքեր են նշանակվելու: Դա էլ կտևի այնքան, մինչև Տիգրան Սարգսյանը ներկայացնի կառավարության կազմն ու ծրագիրը: Դե, տրամաբանությունն էլ բավականին հասարակ է`մինչև նախագահական ընտրություններ մնացել է մի քանի ամիս, իսկ վարչապետ փոխելը միշտ էլ ռիսկերի հետ է կապված: Առավելևս այդ ռիսկերն ավելորդ են այն պարագայում, որ Տիգրան Սարգսյանը վաղուց ընդունել է «եվրասիական կրոնը»:
Մարգարե պետք չէ լինել` կանխատեսելու, որ կառավարության ծրագիրն էլ շատ հարթ է անցնելու: Գրեթե չեն լինելու բարդ հարցեր տվողներ և դեմ քվեարկողներ, ԲՀԿ-ն դժվար թե նաև փորձի բոյկոտ կազմակերպելու միջոցով քվորումի բացակայության վիճակ ստեղծել… Փորձն արդեն իսկ առկա է` ԱԺ խոսնակի և փոխխոսնակների ընտրության ժամանակ ընդամենը մի քանի խղճուկ «դեմ» քվեներ կային: Ու ոչ մի` դեմ խոսացող:
Ավանդական ընդդիմության հայ — հայը գնացել, վայ-վայն է մնացել: ՀՅԴ խմբակցությունում 5 հոգուց 3-ը կրակոտ ելույթների հավես հաստատ չունեն: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կրկնում են «Արդարություն» դաշինքի «կիսաբոյկոտների» ուղին, որը փողոցի ցածր ակտիվության պայմաններում տանում է դեպի լրիվ դեգրադացիա և հեղինակազրկում: Ու եթե ՀԱԿ-ը որոշել է քիչ-միչ տեր կանգնել նաև Երևանի ավագանու իր փայ մանդատներին ու գոնե նվազագույն ակտիվության իմիտացիա անել, ապա «Ժառանգությունում» տիրում է վիճակ, որը դժվար է կոչել այլ կերպ քան մառազմատիկ: Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծն էլ հիշեցնում է սադոմազոխիզմի սեանս` համագումարում ձևավորել վարչություն, որը գրեթե ամբողջապես կազմված է իր կողմից համամասնական ցուցակի «վատ» տեղեր դուրս մղած կադրերից, և այդ վարչության դատին թողնել` ինքը մանդատ վերցնո՞ւմ է, թե՞ ոչ: Ու նաև` ծիծաղելի խաղը, թե ով ինքնաբացարկ տա կամ չտա: Չնայած, մի գուցե մորաքույր Քլինթոնը գա և Րաֆֆու կուսակցությանը հանի՞ ճգնաժամային վիճակից…
Եվ այսպես, «դասական» ընդդիմադիրները կարծես էլ պիտանի չեն ընդդիմության ֆունկցիան մարդավարի կատարելու: Իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի հարմարվում ընդդիմադիր կարգավիճակին: Այդ կուսակցության ներկայացուցիչները, նույնիսկ ժամանակին բլբուլ կտրած Վարդան Օսկանյանը, փախչում են «ընդդիմություն» բառից իսկ, գերադասելով անհասկանալի և դատարկ «այլընտրանք» բառը: Իսկ նորընտիր ԱԺ-ի առաջին իսկ քվեարկությունները առավել քան պերճախոս են: Ստացվում է պարադոքս` 4 հանձնաժողովների նախագահների քվոտաները հասել են ԲՀԿ-ին, քանի որ օրենքով դրանք նախատեսված են ընդդիմության համար, սակայն ԲՀԿ-ն ինքն իրեն չի ուզում ընդդիմություն համարել:
Դե պարզ է, ինչ է կատարվել: Գագիկ Ծառուկյանը չէր էլ ուզում այլ ճանապարհ, բացի կոալիցիա կազմելուց, ու դրան էլ նախապատրաստել էր իր նախարարներին, պատգամավորներին, օլիգարխներին ու ընդհանրապես կուսակցական զանգվածին: Թերևս հենց Ռոբերտ Քոչարյանն էր պնդել, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնի, և Ծառուկյանն էլ չուզելով արել էր այդ հայտարարությունը, կրակը գցելով ինչպես իրեն, այնպես էլ մյուսներին: Ու հորինվածք է այն լրատվությունը, իբր նա Սերժ Սարգսյանին գրեթե վերջնագրեր էր ներկայացրել վարչապետի ու նախարարների քանակի մասին:
Եվ ահա ԲՀԿ-ն արթնացավ ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում, որ շատ-շատերին վատ երազ է թվում: Դե արի պատգամավորներին ստիպիր, որ ընդդիմադիր ձևով քվեարկեն: Ո՞նց ստիպես, եթե մեծ մասը անցյալի «պոչեր», հետևաբար նաև` բազում վախեր ունի… Բայց արի ու տես, Քոչարյանը ստիպում է, որ ընդդիմադիր վարքագիծ դրսևորեն, ինքը մնալով ստվերում, չի ուզում բացեիբաց առաջնորդել կուսակցությունը և ստանձնել ընդդիմադիր առաջնորդի դերը: Նրան պետք է խաղ`ճնշում բանեցնել ՀՀԿ-ի վրա և սահուն վերադառնալ իշխանական համակարգ: ԲՀԿ-ականներն էլ չեն վառվում ցանկությամբ`լինել գործիք ստվերային խաղում, և փորձում են դիմադրել դրան… Դե ինչ, Ռոբերտ Քոչարյանը նախագահական լծակներ ունեցած ժամանակ մարտահրավեր էր նետում հանրությանը` «Ո՞վ է այն տղամարդը», իսկ հիմա չի ուզում դառնալ «այն տղամարդը», որը քաջություն կունենա անձամբ, բացահայտ կերպով ԲՀԿ-ից ձևավորել նոր, արդեն կառուցողական ընդդիմություն, քանզի արմատական ընդդիմադիրների ժամանակներն անցել են:
Եվ քանի որ նա վարում է ստվերային խաղ, ապա, բնականաբար, ՀՀԿ-ից ստանում է ստվերային ցավոտ պատասխաններ: «Փակ շուկայի» սկանդալը, որպես շարունակություն ունեցավ Հանրային խորհրդի նիստը: Նիստում էլ նշվեց, որ 25 հազար պատմական հուշարձաններից 6 հազարը սեփականաշնորհված են, և դրանցից 5800-ի դեպքում սեփականատիրոջ հետ չկա պահպանման պայմանագիր… Այսինքն`վկայվեց մի ահավոր հանցագործության մասին, որը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բա որ իրավապահ մարմիննե՞րը զբաղվեն այդ փաստերով` պատկերացնել կարելի է, թե ինչքան մեղադրյալներ ի հայտ կգան հենց Քոչարյանի մերձավոր շրջապատից: Քանի-քանի օլիգարխի գլխին կկախվի բանտախցի վտանգը… Ու այդ ամենը` ընդամենը մեկ ոլորտում:
Կամ ուրիշ օրինակ. Ոչ ոք չբողոքեց, որ Հմայակ Հովհաննիսյանին «ճշտով» զրկեցին մանդատից: Դե պարզ է, այդ վարկաբեկված, օգտագործված և դեն նետած կերպարին ոչ ոք չի սիրում… Բայց չէ՞ որ Աղվան Գառնիկիչը հանկարծ կարող է հիշել, որ նրա հայտարարությունն` իր կամքին հակառակ իրեն կրիմինալ մեթոդներով մանդատից զրկելու վերաբերյալ, իրականում հաղորդում է ծանր պետական հանցագործության մասին: Ու դրանից հետո կամ ստիպողները պիտի գնան բանտ, կամ Հմայակը` որպես սուտ մատնություն արած:
Ու այդպիսի դրվագներ դեռ շատ կլինեն: Բայց կարևոր մեկ այլ բան էլ կա: «Հին» ընդդիմությունը փաստացի կործանված է, իսկ նորը չի ձևավորվում: Մնում է հիշել Գալուստ Սահակյանի` ժամանակին կատակով արած առաջարկության մասին, որ պետք է ստեղծել ընդդիմության նախարարություն: Բայց վախենամ` դա էլ չօգնի: Չէ՞ որ ԱԺ հանձնաժողովների ընդդիմության համար օրենքով հատկացված քվոտաները զբաղեցրած ԲՀԿ-ն հիմա օրենքով ընդդիմություն է, բայց փաստացի հրաժարվում է ընդդիմություն լինել…
Ուրախ ենք ապրում:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեկնարկեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, ու ինչպես և կանխատեսում էինք Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրեց գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը:
Սարգսյանի թեկնածությունը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում առաջարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ գործադիր մարմինը, ապա ՀՀԿ խորհուրդը միաձայն կողմ են քվեարկել:
Կառավարություն ձևավորելու հարցում ՀՀԿ կարծես չի շտապում: Այն կքննարկվի գործադիր մարմնի հետագա նիստերում:
ՀՀ Անփոխարինելի վարչապետը նորամուծություններ է խոստացել, ափսոսանք հայտնելով, որ ԲՀԿ –ն իրեն զրկեց դրանց մասնակցությունից:
ՀՀԿ –ն այսօր այսքանով ավարտեց իր նիստը` հնարավորություն տալով վարչապետին աշխատել նոր կառավարություն ձևավորելու վրա:
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։
Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:
Երևանի կենդանաբանական այգում կկազմակեպվի համահայկական մանկական նկարչական օր, որին կարող են մասնակցել այգի այցելող բոլոր երեխաները: Թեև օրենքով մինչև 18 տարեկաններն համարվում երեխաներ, վաղը մինչև 16 տարեկան երեխաներիհամար կենդանաբանական այգի մուտքը կլինի անվճար: Մոսկովյան պուրակում կկազմակերպվի համերգ և ցուցահանդես-վաճառք: Կցուցադրվեն արյան հիվանդություններով երեխաների ձեռքի աշխատանքները Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ինքը ևս անմասն չէ տոնակատարություններից. տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում:
Ամփոփելով բուռն շաբաթը, պետք է արձանագրեմ, որ թեև անորոշ և ոչ միանշանակ պահեր շատ կան, բայց ամեն ինչի ուղեգիծը հիմնականում դրական է: Զուտ օբյեկտիվ պատճառներով: Թվարկեմ. «կոալիցիա» արհեստական հասկացությունը վերացավ, ԱԽՔ-ի կուսակցությունը փաստացի ինքնալուծարվեց, վերջ գտավ Օսկանյանի մոգոնած ախմախությունը, որը կոչվում էր «կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն», և այլն:
Իսկ հիմա`հերթով: Խոշոր հաշվով կոալիցիոն կառավարություններ կազմելու ավանդույթը ձևավորվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք` որպես քաղաքական ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու գործիք: Դրան նպաստում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի հավակնությունը`լինել «վերկուսակցական» ու խաղալ բոլոր խոշոր կուսակցությունների լարերի վրա: 2008-ի նախագահական ընտրություններին թեև հստակորեն որպես ՀՀԿ առաջնորդ հանդես եկող Սերժ Սարգսյանն էր հիմնական դերակատարը, այնուամենայնիվ կոալիցիայի կարիք եղավ` գունավոր հեղափոխության վտանգը չեզոքացնելու համար: Սակայն Սերժ Սարգսյանով սկսվեց անհասցե «վերկուսակցական» սխեմաներից հրաժարվելու և կոնկրետ կուսակցական պատասխանատվության դարաշրջանը:
Դեռևս 2008-ի կոալիցիայում արդեն երևում էր միտում`կոալիցիայի առնվազն թերի կողմերի պատասխանատվությունը դնել ՀՀԿ-ի վրա (դե հաջողություններին բոլորը «շուստրիաբար» ձգտում էին իրար հերթ չտալով տեր կանգնել): Բայց պատասխանատվությունից հրաժարվելը օբյեկտիվորեն տվեց կոալիցիայի քայքայման գործընթացի մեկնարկը: Առաջինը պոկվեցին դաշնակները`ձգտելով սահմանազատվել «ֆուտբոլային դիվանագիտության» հետ կապված ռիսկերից ու շահել հայրենասիրական դիվիդենտներ: Սակայն արդյունքում դիվիդենտները հասան ռիսկերը ստանձնած ՀՀԿ-ին, իսկ ՀՅԴ-ին այլ բան չմնաց բացի արմատականանալուց, ինչը և հասցրեց նրանց մինչև «Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ» կոչվող արկածախնդրությանը մասնակցելը…
ՀՀԿ-ին չհակադրվելու, բայց միաժամանակ դրական ամեն ինչն իրեն վերագրելու «շուստրիությունը» որդեգրած ՕԵԿ-ն էլ «քաշվավ»`կորցնելով իր վարկանիշի ողջ պաշարը, դառնալով «կույր աղիք»: Արդյունքը` կուսակցությունը գործնականում լուծարված է: Այժմ ԱԺ-ում կա ՕԵԿ խմբակցություն, բայց հետագա ընտրություններին մենք այլևս չենք տեսնելու ՕԵԿ անունով կուսակցություն: Այսպիսով մեռավ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված այդ քաղաքական բիզնես-նախագիծը: Մեկ այլ քաղաքական բիզնես-նախագիծ` Գուրգեն Արսենյանի` Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ ստեղծված ՄԱԿ-ը, տարրալուծվեց նույն Քոչարյանի նախագիծ ԲՀԿ-ում:
ԲՀԿ-ն էլ ունի իր յուրահատկությունները: Ռոբերտ Քոչարյանը դա ստեղծեց, որպեսզի իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո ունենա իր ծանրակշիռ հենարանը խորհրդարանում: Սակայն Քոչարյանի «վերկուսակցական» մոտեցումների պատճառով ստեղծվեց քաղաքական նոնսենս` կուսակցություն, որը չունի գաղափարախոսություն, ու որը բազմամարդ դարձավ զուտ Գագիկ Ծառուկյանի կերակրատաշտից օգտվողների անգաղափար ու անսկզբունք բանակով:
Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը ձգտում էր հնարավորինս ուժեղացնել իր այդ անձնական հենարանը: Ստացվեց` Օսկանյանի ու Հմայակի պես ամերիկամետ պատեհապաշտ կադրերի ներմուծումով և օգտվելով Լևոն Տեր-Պետրոսյանի` «ընտրությունները հարամելու» ձգտումից Հմայակի օֆիսում ստեղծվեց «միասնական շտաբ» կոչեցյալը: Եվ դա դառավ հսկայական փոշեկուլ, որ ընդդիմադիր քվեները սրբեց-տարավ ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից, ու արդյունքում երկուսն էլ հազիվ-հազ մտան խորհրդարան: Բայց քանի որ չստացվեց ՀՀԿ-ին մեկուսացնելու ծրագիրը, ընդդիմության հաշվին իր քվեները կրկնապատկած ԲՀԿ-ն հայտնվեց ոչ միանշանակ վիճակում:
Բնականաբար, «կոալիցիոն իներցիայով» Ռոբերտ Քոչարյանը փորձեց լուծել սեփական գործադիր լծակներն էապես ավելացնելու և անգամ սեփական վարչապետ ունենալու հարցը: Սակայն ՀՀԿ-ն ի վերջո մերժեց, բայց սակարկությունները տևեցին այնքան, որ ԲՀԿ-ի համար այլևս ուշ էր փողոցի միջոցով ճնշումներ կազմակերպելը: Ու եղավ այն, ինչ եղավ` Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունը և կոալիցիայի փաստացի թաղումը: Արանքում զոհ գնացին Հմայակ Հովհաննիսյանի պես պատեհապաշտ «շուստրի» ու բոլորին հերթով «քցող» կերպարները, հերթը նաև կհասնի քոչարյանական քարոզչամեքենային` անմաքուր պատվերներ սպասարկող «կորիֆեյներին», և նրանց էլ մինչև վերջ օգտագործելուց հետո Քոչարյանը դեն կնետի…
Եվ այսպես, ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Իրավիճակը ունիկալ է նրանով, որ մի կողմից, այդ նոր հզոր ընդդիմադիր միավորը զուրկ է գաղափարախոսությունից, մյուս կողմից` այն մարմնավորում է Հայաստանի օլիգարխիայի մեծ մասը: Խոսքը ոչ միայն ԲՀԿ օլիգարխ -պատգամավորների ու արդեն հրաժարական տված օլիգարխացած նախարարների մասին է, այլև Ռոբերտ Քոչարյանի ամբողջ կլանի:
Իրոք, պարադոքսալ իրավիճակ է`օլիգարխիան ընդդիմության մեջ: Հետևաբար, օբյեկտիվորեն իշխանության ամբողջ բեռը ստանձնած ՀՀԿ-ին այլ բան չի մնում, քան ուզած-չուզած ձգտել օլիգարխիան ջարդելուն: Ու առնետավազքը առանձնապես բան չի փոխելու, քանզի Ռոբերտ Քոչարյանի անձի գործոնն ինքնին դանդաղեցնելու է այդ առնետավազքը: Այսինքն`հայոց նորագույն պատմությունում առաջին անգամ ստեղծվել է իրավիճակ, որ իշխանությանը ձեռնտու է ջարդել օլիգարխիային և լիկվիդացնել օլիգարխիկ համակարգը որպես այդպիսին: Անշուշտ, ՀՀԿ-ական օլիգարխներ էլ կան, բայց նրանք էլ անխուսափելի ընկնելու են նույն ալիքի տակ:
Ուշագրավ է, որ օլիգարխացած են և ընդդիմության մյուս միավորները: Այսպես, ՀՅԴ-ի միակ մեծամասնական պատգամավորը օլիգարխ է: Իսկ համամասնական մասով հարկադրեցին ինքնաբացարկի դիմում գրել թեև ոչ փայլուն, բայց ազնիվ Արտուշ Շահբազյանին, և առաջին հնգյակի միակ կին թեկնածուին, որպեսզի համամասնականով մուտք գործի ևս մեկ օլիգարխ: ՀԱԿ-ի պարագայում էլ արդեն մեկ օլիգարխ փաստացի կա` ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, ու եթե Ստեփան Դեմիրճյանին, Լևոն Զուրաբյանին կամ Հրանտ Բագրատյանին ստիպեն ինքնաբացարկի դիմում գրել, ապա ԱԺ կգա ևս մեկ օլիգարխ` «Գռզոների» կլանի ներկայացուցիչ Սարիբեկը: Ընդդիմադիր դաշտում միակ չօլիգարխացված ուժը «Ժառանգությունն» է, սակայն այնտեղ ներքին կռիվների պատճառով այնպիսի դեգրադացիա է տիրում, որ չեն բացառվում նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի և Զարուհի Փոստանջյանի ինքնաբացարկները:
Եվ այսպես, առջևում օլիգարխիայի ջարդն է: Եվ հարց է ծագում, թե այդ պայմաններում ինչպիսին կլինի ակամա ընդդիմություն դարձած ԲՀԿ-ի հետագա ընթացքը: Ուրվագծվում է երկու տարբերակ` կամ նախագահական ընտրություններից առաջ վերադարձ կոալիցիա (կա՛մ Սերժ Սարգսյանին, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու պայմաններով` կախված առաջիկա 6 ամսին «քյալլա տալու» արդյունքից), կամ ընդդիմություն մնալը:
Ընդդիմություն մնալու պարագայում էլ կարևորվում է`ի՞նչ գաղափարախոսությամբ և ինչ առաջնորդով: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել ընդդիմադիր ուժի առաջնորդ: Ուրեմն`ԲՀԿ-ն կունենա առաջնորդ կամ ի դեմս Վարդան Օսկանյանի, և կստանանք ամերիկամետ ծայրահեղ լիբերալ ուժ, կամ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի` (ըստ իս, ճիշտը հենց Քոչարյանի կողմից ԲՀԿ-ն բացահայտ առաջնորդելն է): Իհարկե, կստացվի ճակատագրի հեգնանք, որ «վերկուսակցական» Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն է ղեկավարում, բայց այդ դեպքում կուսակցությունը գոնե պետականամետ դիմագիծ կունենա ու չի դառնա ԱՄՆ-ի խաղալիք, վերածվելով «Ժառանգության» գիգանտ տարբերակի: Ու հեչ ողբերգություն էլ չի լինի, եթե Ռոբերտ Քոչարյանը որպես կուսակցապետ 2013-ի նախագահական ընտրություններին ստանա ընդամենը 10-15 տոկոս քվե, այլ ոչ թե պետականության նավը ճոճող ստվերային ավանտյուրաներով զբաղվի:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սկսենք ուրախալի փաստերից, որոնք ի հայտ են գալիս համացանցի շնորհիվ: 16-ամյա պատանին իր բլոգում գրում է. «Խի՞ ենք ընդհանրապես Եվրատեսիլի մասին խոսում: Դարդ չունե՞ք, ժողովուրդ… մեր իշխանությունները հասել են իրենց նպատակին ու մեր ազգին դեգեներացնելու արևմտյան ձևով ուզում են իշխանությունում մնան… Քանի մենք սենց բաներով կզբաղվենք, մեր վիճակը ավելի կվատանա, քանի որ մենք սերունդ ենք դաստիարակում, ավելի ճիշտ դուք, քանի որ ես էլ եմ նոր սերնդի մաս: Ու ի՞նչ ձեզնից սովորեմ: Էս: Եթե հա, էլ ասելիք չունեմ»:
Ուրախալի է, փաստ է, որ նոր սերնդի ներկայացուցիչը չի ուզում սովորել զանգվածային աղբ ուտելով բավարարվելը, չի ուզում սովորել մանիպուլյացիայի զոհ լինելը, և պարզ նշում է` իբր չափահաս ու իբր խելամիտ շատ մարդիկ զբաղված են կատարյալ ապուշությունով:
Մեկ այլ օրինակ. ընդամենը 8 տարով նրանից մեծ նրա սերնդակիցը վստահաբար հայտարարում է. «Սկսւում են մեր ժամանակները, ու եւրոպատենչ-նիւթապաշտ-աշխարհաքաղաքացի-ապազգային տարրերի մոդան այլեւս հնանում է ու ընկալւում որպէս հետամնացութիւն: Մարդիկ սկսում են գնահատել իրենց ժառանգութիւնը, ճանաչում իրենց ով լինելը: Ճանաչում ու գնահատում են իսկական արուեստը, իսկական մշակոյթը՝ կրելով ու մեծարելով այն: Իսկ նրանք, ովքեր մինչ այսօր զբաղուած էին չարուեստի մեծարմամբ, պոռնկութեան խրախուսմամբ, սանձարձակութեան քարոզմամաբ, կը քարկոծուեն ու պատասխան կը տան իրենց արարքների համար»: 24-ամյա երիտասարդը այդպիսի բան կարող է հայտարարել և գնալ հոսանքի դեմ, եթե իր պես մտածողները որոշակի կրիտիկական զանգվածից ավել են:
Ուրեմն արձանագրենք, որ երիտասարդության ակտիվ մասը դժգոհ է այսօրվա իրողությունից: Անկախության սերունդը դժգոհ է անկախության առաջին 20 տարվա ընթացքում ձևավորված դրվածքից: Իսկ ովքե՞ր են ձևավորողները` ՀՀ առաջին երեք նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը` իր 7 տարվա շրջանով, Ռոբերտ Քոչարյանը` 10 տարվա շրջանով, և Սերժ Սարգսյանը` 3 տարվա շրջանով:
Առաջին 7 տարին անցումային շրջան էր, երբ անկախացանք ու պատերազմեցինք: Ցավոք, հեռուստաեթերից առաջին նախագահը մշտապես հաղթանակի հանդեպ թերահավատություն է արտահայտել, բայց տեխնիկայի զարգացման այդ ժամանակվա մակարդակը զերծ պահեց պատերազմողներին այդ ամենը ունկնդրելու հնարավորությունից, նրանք պատերազմեցին, հաղթեցին ու հաղթանակած վերադարձան: Վերադարձից հետո տեսան, որ երկիրը ամբողջովին սեփականացրել է անարժան տականքների մի խմբավորում, որն այնուհետ կոչվեց օլիգարխիա: Սակայն հաղթանակած ռազմական էլիտան ցանկություն չուներ հանդուրժելու պարտվողական հեքիաթները, և ի վերջո սպարապետի գլխավորությամբ վռնդեց հաղթանակի արդյունքներն էժանագին վախկոտ առևտրի առարկա դարձրածներին:
Բայց այդ, էլիտայի կողմից ստեղծված Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա վարչակարգը գլխանց հենվեց հենց օլիգարխիայի վրա: Ու թեև տնտեսության վերականգնման շրջան ունեցանք, սակայն այն ամբողջովին սպառեց իր զարգացման ռեսուրսն, ու Քոչարյանի ժառանգորդ Սերժ Սարգսյանը ստացավ օլիգարխիկ ֆեոդալական համակարգ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը խորացրեց սպառված օլիգարխիկ համակարգի արատները: Գումարած դրան, ժառանգություն մնաց օտարերկրյա ուժերի օգնությամբ հրահրված արյունալի խռովությունը ճնշելու հետևանքները հաղթահարելու բեռը:
Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունեցել էր առանց արյան ճնշելու այդ խռովությունը, բայց գերադասեց արյունոտ ժառանգություն թողնել իր հաջորդին, որպեսզի վերջինս միշտ իր կարիքն ունենա: Ի դեպ, իր հարցազրույցներից մեկում ՀՀ երկրորդ նախագահը խոստովանում է, որ եթե արտակարգ դրությունն ավելի շուտ մտցվեր, ապա զոհեր ամենայն հավանականությամբ չէին լինի:
Բնականաբար, Սերժ Սարգսյանը մինչ օրս շարունակում է կառավարել քոչարյանական ամբողջ ժառանգության բեռով հանդերձ: Խոսքը ոչ միայն օլիգարխիայի, այլև բյուրոկրատական ապարատում մնացած բազում կադրերի մասին է: Եվ ահա ի հայտ եկավ գայթակղություն` Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու և մի քանի պատգամավորական մանդատի գնով հեղափոխական ակտիվության իսպառ չեզոքացման տեսքով:
Արանքում ընդամենը մի գերխնդիր է` մարտիմեկյան ողբերգությունը «դուրս գրել» Ռոբերտ Քոչարյանի վրա և նրան ուղեկցել բանտախուց: Առաջին հայացքից դա շահավետ տարբերակ է ՀՀ նախագահի համար, բայց միայն առաջին հայացքից, քանզի նույն Քոչարյանին չեզոքացնելու շահագրգռություն է ի հայտ բերում և Արևմուտքը: Եվ հարց է ծագում. ինչո՞ւ:
Դա թերևս պարզունակ բացատրություն ունի: Եթե ՀՀ նախագահի նկատմամբ Արցախի հարցով արևմտյան ճնշումն այնքան ուժեղանա, որ հարկադրված բանավոր պայմանավորվածությունների բեռից հրաժարական տալու և իշխանությունը փոխանցելու միջոցով, ապա հարց է ծագում, թե ում… Հին ռազմական էլիտայից դրան պիտանի է միայն Ռոբերտ Քոչարյանը: Նոր էլիտա չկա: Իսկ օլիգարխիայի ներկայացուցիչները ունեն միայն մեկ աստված` փողը, դե Տեր-Պետրոսյանին փոխանցելու մասին խոսք լինել չի կարող:
Այսինքն` Քոչարյանին զոհաբերելու տարբերակը պիտանի չէ. դա կնշանակի ոչ միայն ներքին թշնամիների քանակն ավելացնելը, այլև 25 տարվա ընկերությանը դավաճանելու ողբերգություն:
Ուրեմն ի՞նչ է մնում ՀՀ նախագահին: Միայն բալանսավորել երկրորդ ու երրորդ նախագահների հետ քաղաքական հարաբերություններում, զուգահեռաբար իր համար լրիվ նոր տեսակի հենարան ստեղծելով:
Այդ նոր հենարանի կադրային ռեզերվի հիմնական ու ամենամասսայական մասը կարող է լինել թերևս անկախության սերունդը, ավելի ճիշտ` այդ սերնդի ամենահամարձակ ու կարող հատվածը, որը չի կամենում հեռուստաաղբարկղի և «համընդհանուր անվիճելի ճշմարտությունների» զոհ դառնալ:
Այդ կատեգորիան այսօր կա, կարող է և ինքնավստահ: Եվ եթե էվոլյուցիոն ճանապարհով քայլ առ քայլ չներգրավվի երկրի կառավարման գործի մեջ, ապագայում ինքնուրույն ու բավականին ցավոտ ձևերով սրբել-տանելու է երեք նախագահներին միավորող օլիգարխիային: Ավելի խելամիտ է ամեն ինչ անել աստիճանաբար, ու այսօրվա վայ օլիգարխներին համեմատաբար անցավ ձևով տրանսֆորմացնել նորմալ բուժուազիայի, քան…
Կարճ ասած, նոր հրաշալի սերնդին ճամփա տվեք: Այլապես այն ինքն իր համար ճամփա կբացի: Ձեզ տրորելով ու ոտատակ տալով:
Արսեն Վահանյան
Վերջին օրերի թիվ 1 հարցը` կոալիցիոն քննարկումները կամ դրանց մասին դիտարկումներն ավարտվեցին:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ, որը մի փոքր անսպասելի էր նույնիսկ ոչ հասարակ մահկանացուների համար, հանրությանը քննարկելու նոր թեմա մատուցվեց. Թե հերոսական կերպար դարձած նախկին կոալիցիոն գործընկերը ինչի՞ց դրդված է մերժել ՀՀԿ կոալիցիոն ոտնձգությունները կամ կոալիցիա կազմելու պահանջը:
Հանրության աչքին Ծառուկյանի հերոսական կեցվածքն ու տպավորություն թողնելու միտումը վարկածներից մեկն է: Չնայած ԲՀԿ առաջնորդն ընդամենը նշում է, որ նպատակահարմար չի գտնում կոալիցիա մտնելը, բայց, նրա հայտարարությունն, ինչպես նաև կորուստների պատրաստ լինելու մասին հիշեցումները այլ բան են ասում:
Այս պահից սկսած դաշտը վերլուծողների ու վարկածների պակաս չի զգացվի. Քիչ հավանական է, որ առողջ դատողությունը հաղթանակել է՝ ի հեճուկս իշխանության կամքի, առավել տրամաբանական է իշխանության երկու թևերի պայմանավորվածության վարկածը:
Դա անշուշտ հասկանալի է քաղաքական հաշվարկի տեսանկյունից, սակայն մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում` Ի՞նչ էր նա այս ամբողջ ժամանակ բանակցում ՀՀԿ-ի հետ, ինչո՞ւ էր լռում այսքան ժամանակ: Ինչի՞ էին սպասում, կամ ինչը՞ այն չեղավ, վերջնական որոշման հանգելուց առաջ:
Քաղաքական դաշտում, ըստ պետքի օգտագործվող ֆիգուրները այսօր Ծառուկյանի հայտարարությունից արդեն իսկ ժամեր անց, գործուղվեցին ասելու, որ պետք չէ այս ամենի հետևում փնտրել Քոչարյանի ականջները. «Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է արյան հետ: Հասարակությունը չի մոռացել ոչ հոկտեմբերի 27-ը, ոչ մարտի 1-ը»:
Սա կարող է մեծ հաշվով միտված լինի ժողովրդին շեղելուն, նրան հետ պահելու « թափված արյան» հոտն առնելու ու համարժեք պատասխանե պահանձելու մղումից:Հենց այստեղ է, որ գալիս է մի նոր վարկած. Խաղո՞ւմ են մարդկանց զգացումների հետ, ԲՀԿ-առաջնորդի հայտարարություններից ընդամենը ժամեր անց հայտարարելով, թե` երկրորդ նախագահի տեղը ճաղերի հետևում է, թե՞ ռեալ վտանգ են զգում նրանից:
Մեծ հաշվով, ԲՀԿ-ն շարունակում է պահպանել իր, կիսադասական իշխանական բնույթը և ինչքան էլ փորձի, դեռևս հանրությանը չի համոզել, իր քաղաքացիական արժեհամակարգ կրող կուսակցություն լինելու ոչ գաղափարական և ոչ էլ գործնական լինելու հարցում: Ու թերևս միամիտ կլինի այսօր ԲՀԿ-ին պատկերացնել իրական ընդդիմության դերում:
Կա նաև մեկ այլ վարկած. ՀՀԿ-ն ամեն կերպ կարող է ձգտել խրախուսելու ԲՀԿ-ին իրական ընդդիմություն լինելու հարցում: Դրանով լուծելով Հայաստանում ընդդիմադիր բաց դաշտը ծածկելու հարցը, ավելին` այն դարձնելով վերահսկելի և կառավարելի:
Այս պահի ուշագրավ հարցերից մեկն էլ ԲՀԿ իշխանական մասի վիճակն է: Սա է պատճառը, որ ոմանք արդեն չեն բացառում արտահոսքը ԲՀԿ-ից, մեսիջներ ուղղելով հենց այդ մասային:
Իհարկե, ԲՀԿ դեպքում էականը Ծառուկյանի կապիտալն է ու դրա անձեռնմխելիությունը, քան վարչական ռեսուրսը, քանի որ առանց վարչական ռեսուրսի նա կարող է իր ունեցած կապիտալով պահել կուսակցությունը: Իսկ հակառակը պատկերացնելը դժվար է:Եթե նրան զրկեն կապիտալից… Սակայն վարկածները շատ են, իսկ դրանք կհստակվեն, թե՞ ավելի խորհրդավոր կդառնան, ցույց կտա ժամանակը:
Մայիսի 6 –ի ԱԺ ընտրություններից անցել է 15 օր, սակայն դեռ ԿԸՀ-ը չի վճարել իր հանձնաժողովների շարքային անդամների 32 հազար 500 դրամ աշխատավարձը: Շարքայինները միշտ էլ տուժված են:
Նույն ընտրատարածքում, որտեղից մենք ստացել ենք ահազանգը, աշխատավարձ ստացել են հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը, իսկ շարքային անդամին ասել են` սպասե՜ք:
Հետաքրքիր է, այս մոտեցման տրամաբանությունը, որը և մենք փորձեցինք պարզել ԿԸՀ –ից: Այնտեղից սկզբում մեզ տվեցին ֆինանսական վարչության պետի հեռախոսահամարը, ասելով թե դա նրա իրավասությունների շրջանակում է: Սակայն Մելանյա Մելքոնյանը այդպես էլ օրվա երկրորդ կեսից հետո աշխատասենյակ չվերադարձավ: Լրատվական բաժնից մեզ խոստացան պատասխանել մինչև օրվա վերջ, նշելով թե խնդիրը կա, սակայն պատասխանը ամբողջությամբ կլինի ճշտելուց հետո: Օրվա վերջին մենք դարձյալ պատասխան չունեցանք: Նյութը հրապարակելուց հետո, ևս մենք ակնկալում ենք պատասխան:
Այս պահին քաղաքական դաշտը լցված է վերլուծություններով ու բամբասանքներով` կոալիցիա կլինի թե ոչ, քանի նախարար կունենա ԲՀԿ-ն, ընդհանրապես ովքեր կլինեն նախարար, վարչապետի փոփոխություն կլինի, թե ոչ, ինչ է լինելու Օսկանյանի ճակատագիրը… Սակայն պարզ ասվել է, որ այդ բոլոր հարցերի վերջնական պատասխանները կլինեն մայիսի վերջում… ուստի, առաջիկա մի քանի օրերին այդ թեմաներին անդրադառնալը կլինի զուտ մտավարժանք, քանզի ամեն պահ կարող է ինչ որ բան փոխվել: Համ էլ ավելի հետաքրքիր, բայց տեսադաշտից դուրս մնացած հարցեր կան…
Անիծվի այն օրը, երբ մտա «Ֆեյսբուք», քանզի աներևակայելի քանակով աղբ հայտնաբերեցի: Օրերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ուշադրությունս հրավիրեց «Հայաստանի հայրենասերների միություն» կոչված էջի վրա: Թռուցիկ նայելով Էջը՝ պարզեցի, որ այն իր անվան հետ ոչ միայն հեռավոր աղերսներ չունի, այլև բացահայտ զբաղված է մեր երկրի երևելի անհատների, ազգային հերոսների, ազգային արժեքների, ազգային մտածողության վարկաբեկմամբ: Ընդ որում, դա արվում է բացահայտ ցինիզմով, փողոցային խոսելաոճով` կանգ չառնելով ոչ մի սրբության առաջ:
Գրությունների մի ստվար հատված լատինատառ է:
Իհարկե, այսօր` ժողովրդավարության և բացխոսության ժամանակաշրջանում, ես այս էջի գոյությանը կարևոր նշանակություն չէի տա, եթե այստեղ չլիներ թաքնված վտանգ: Նրանք հանդես են գալիս որպես ազգի բարեպաշտներ, ուղղափառ քրիստոնյաներ և հասցրել են այս ընթացքում իրենց ծուղակը գցել բավականին թվով միամիտ մարդկանց: Նրանց ակտիվությունը առավել հետաքրքիր է դառնում հատկապես միասեռականների շուրջը ստեղծված աղմուկի և ազգային արժեքների և ավանդական կենսաձևի նսեմացման փորձերի համատեքստում: Նրանց հավանողների թիվը հասնում է մոտ ութ հարյուրի: Ելնելով ժողովրդի մի մասի կենցաղային ծանր վիճակից, պետական կառավարման համակարգի ոչ կատարյալ լինելուց` նրանք շահարկում են թեմաներ, որոնք առաջին հայացքից գրավիչ են, և համացանցի օգտատերերի մի մասը հավանում է դրանք: Այնուհետև խորանալով թեմաների մեջ` նրանց գիտակից հատվածը հասկանում է, թե ուր է ընկել, բայց արդեն ուշ է լինում:
Նրանք օգտագործում են ստոր, խորամանկ քարոզչական տեխնոլոգիաներ: Վերցնում են ժողովրդի կողմից սիրված երևելի անհատներից մեկին և նրան հակադրում ոչ պակաս երևելի մեր մյուս անհատին: Դա որոշակի արդյունք տալիս է, որովհետև խոսքը այնպիսի հերոսների մասին է, որ ժողովրդի մի ստվար մասի մոտ նրանց նկատմամբ կա ազգային պաշտամունք:
Նրանց կեղծ քարոզչության թիրախն է դարձել ազգային հերոս, մեծ զորավար, մեծ մտածող, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհը: Որպես հակադիր բևեռ` այս դեպքում ընտրվել է ժողովրդի սիրելի զորավար Անդրանիկը: Համեմատությունը արվում է բացառիկ լկտիությամբ: Դատեք ինքներդ`ստորև բերված մեջբերումից, որն առանց խմբագրման է .
«Գեներալ Անդրանիկը դիտվել է որպես սուրբ` Հայոց ժողովրդի կողմից-նա է, որ ներկայացնում է իսկական Հայրենասիրություն` Նժդեհական պիղծ ազգայնամոլության և ինքնապաշտամունքի փոխարեն, իսկական քաջություն ու ազնվականություն` Նժդեհական խելագար աքլորության փոխարեն.
Հայոց հերոսները սուրբ Մեռոնի կնիքն ունեն իրենց դեմքին, որպես իսկական Սասնա Դավթի դյուցազուններ,
և ոչ թե` պղծված են հեթանոս քրմի առնանդամի մկրտությամբ, Վահագնային պիղծ սերմնահոսությամբ ..
Ճանաչեն՛ք և առանձնացնենք՛ մեր իսկական հերոսներին, սուտ անուններից, Հայրենասերին`պղծասերից..
-Նժդեհը մերժված է եղել և’ Գեներալ Անդրանիկի կողմից, և’ Դաշնակցության կողմից որպես Սատանիստ. Նրա անունը պետք է ջնջել Հայ իրականությունից.
Ով արտաբերում է նրա անունը` հավերժորեն պիտի վառվի Դժոխքում.
-Միայն մտավոր խելագար հոգեկան մարդիկ կարող են հետևել Գարեգին Նժդեհ անունով մոլագարին.
-Ատիր և գլխատիր թուրքին
-Պաշտիր քո ‘ցեղի’ նախագահին
-Թափիր արյունդ և թշնամուդ արյունը, այդ է ուժի ձևակերպումը ըստ այս խելագարի:
Ֆաշիստական Երրորդ Րեյխը`Հայերեն.
Դե կորսվեք ի Դժոխս, դուք, իժի զավակնե՛ր-Ցեղակրոն.
Հայը ԺՈՂՈՎՈՒՐԴ է, ոչ թե` ցեղ.
Դուք Ոչ թե Հայ եք, այլ` ՎԱ~Յ եք…»:
Նժդեհին վերաբերող մասի ցիտումը կատարվեց բառացի, որպեսզի պատկերացում կազմեք սրանց մանկուրտային մտածողության, լկտիության ու ցինիզմի մասին: Իհարկե, իմաստ չունի անդրադառնալ նրանց բոլոր վայրահաչություններին, պարզապես հավելեմ, որ այս սուտ հայրենասերների թիրախում են հայտնվել նաև անվանի մտավորական-գիտնականներ` Պարիս Հերունին, Սուրեն Այվազյանը, Արտակ Մովսիսյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը, նաև Վազգեն Կաթողիկոսը, հայր Կոմիտաս Հովնանյանը իր ազգային մտածելակերպի համար, Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը, հայ քահանաներն ու հայ եկեղեցին, Պապ թագավորը, հայ հեթանոս աստվածներն ու դիցերը, ինչպես նաև նախաքրիստոնեական հայ մշակույթն ամբողջովին:
Ինչպես տեսնում եք, սրանց պայքարը բացառապես ազգային արժեքների, հավատքի, մշակույթի, հայ ազգային ընտրանու և ընդհանրապես ազգային մտածելակերպի ու կենսաձևի դեմ է:
Նրանց թիրախում են հայտնվել նաև Հայաստանի երեք նախագահները:
Դատելով նրանց ազգադավ գործելաոճից, հայատյացությունից, հայ մշակույթի, հայ եկեղեցու նկատմամբ անհանդուրժողականությունից, տարրական գրագիտության պակասից, լատինատառ հայերեն բառերի առատությունից` կարելի է եզրակացնել, որ նրանք կամ հայեր չեն, կամ կրոնական-քաղաքական աղանդավոր են: Այլապես շատ դժվար է պատկերացնել մի հայ մարդու, որն այդքան նողկանք ու ատելություն ցուցաբերի իր տեսակի հանդեպ:
Կարծում եմ, սա այն դեպքն է, որ գործին պետք է խառնվեն պետական մարմինները, որովհետև սա արդեն մարտահրավեր է մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը: Ու ցավոք, այդպիսի աղբանոցային միավորներ ֆեյսբուքում քիչ չեն, ուստի սովորական օգտատերերի ջանքերը չեն հերիքի`«Ֆեյսբուքի» հայկական հատվածն աղբից մաքրելու:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.