23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միջազգային հանրությունը գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։
Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։
Ադրբեջանի գործողությունները, Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստում են, որ նա չի հրաժարվել ուժի կիրառմամբ Արցախի ամբողջական հայաթափման և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական նպատակներից։
Հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները ներկայացնելով որպես երկխոսություն՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Զարմանալի է, որ Ադրբեջանի ակնհայտ հանցավոր վարքագիծը անտեսելով՝ միջազգային որոշ պաշտոնյաներ տրվում են ադրբեջանական կեղծ խաղաղասիրական մանիպուլյացիաներին և լավատեսություն արտահայտում։
Միջազգային ողջ համայնքի՝ առաջնահերթորեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկների՝ որպես միջազգային խաղաղության պահպանման պարտականություն ունեցող կառույցի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար առավել քան ակնհայտ պետք է լինեն Ադրբեջանի նկրտումներն ու Արցախը էթնիկ զտման ենթարկելու նպատակները։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո հազարավոր փաստեր և վկայություններ են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, սակայն շարունակվում է նույն կաղապարային մոտեցումը հարցի շուրջ։ Վերջապես պետք է դուրս գալ հակամարտության վերաբերյալ կաղապարային մոտեցումներից և ձևակերպումներից, պետք է հաղթահարել երկակիության բարդույթն ու իրավիճակին նայել այնպես, ինչպիսին որ այն կա։
Միջազգային հանրության կոչերն անտեսելն ու ՄԱԿ արդարադատության դատարանի կողմից կայացված որոշումը չկատարելը հստակ ցուցիչ են, որ միջազգային հանրությունն այլևս գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է։
Շարունակվող շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հարձակումների պայմաններում խստագույն անհրաժեշտություն են մնում միջազգային ակտիվ և գործնական ներգրավվածությունն ու ներկայությունը Արցախում»,- գրել է նա։
Ես ժողովրդի՝ իմ ուսերին դրած պատասխանատվությունը ինչքան էլ, որ ծանր լինի, ծնկներս ծալվեն, չեմ թողնելու։Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ վերջին տարիներին նրա կառավարման ժամանակ Հայաստանն ունեցել է տարածքային ու մարդկային կորուստներ, անվտանգության համակարգը փլուզված է, մինչեւ ե՞րբ պետք է դա շարունակվի եւ նա չի տեսնո՞ւմ, որ ինչ–որ բան չի ստացվում։
«Խորհրդարանում ինձ մի անգամ ասացին՝ չեք պատրաստվո՞ւմ հրաժարական տալ, բայց կներեք Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան հրաժարական չի տվել, որքան ես, հո չեմ կարող ամեն շաբաթ հրաժարական տալ։ Ես հրաժարական տվել եմ, տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, ժողովուրդը որոշել է, որ ես պետք է կրեմ այս պատասխանատվությունը։ Ես ժողովրդի՝ իմ ուսերին դրած պատասխանատվությունը ինչքան էլ, որ ծանր լինի, ծնկներս ծալվեն, չեմ թողնելու։ Դուք միայն այսօրվա մասին եք խոսում, իսկ գիտե՞ք, թե դրանից հետո ինչ կլինի, դրանից հետոյի պատասխանատուն ո՞վ է, ես եմ։ Եվ ես իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ ՀՀ–ն լինի խաղաղ ու զարգացած։ Մենք խոսում ենք անվտանգության համակարգերի մասին, բայց ինչու չենք ասում, որ մեր անվտանգության համակարգերը մեզ դավաճանել են, կարող է պարզվի, որ մենք հենվել ենք փուչիկ անվտանգային գործոնների վրա»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ 44–օրյա պատերազմի հետեւանքներն առաջինը կրում են զոհվածների ծնողներն ու հարազատները, հետո արդեն ինքը։
«Մենք միայն հետեւանքների մասին ենք խոսում, իսկ պատճառների մասին ուզո՞ւմ ենք խոսել, կարծում եմ, որ մենք պետք է խորանանք ու տեսնեք, թե ինչ է տեղի ունեցել մեր բանակում, երբ մենք հոտնկայս կենաց էինք խմում, ինչ է տեղի ունեցել մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչքանով է Հայաստանը եղել ու կա որպես ինքնիշխան պետություն»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ ինքը հավատարիմ է ընտրություններում իրեն ձայն տված ժողովրդին. «Որովհետեւ եթե դուք մեկին մանդատ եք տալիս, հետո էդ մանդատը հետ չեք վերցնում ու էդ մեկը մանդատը շպրտում է փողոց ու փախնում, դրանից ավելի մեծ դավաճանություն չի կարող լինել։ 2020 թվականի նոյեմբերի 9–ին հայտնի իրադարձությունների ժամանակ մարդիկ գնացել էին օդանավակայանի թռիչքուղիներն էին գրավում, իրենք հույս ունեին, որ ես Հայաստանից պետք է փախնեմ, բայց գոնե իմ քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել եմ, որ ես փախչող չեմ, եւ ինձ տրված պատասխանատվությունը կրելու եմ մինչեւ վերջ։ Այն է՝ Հայաստանը որպես խաղաղ ու զարգացող պետություն ժառանգել հաջորդ կառավարությանը ու սերունդին»։
«Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար», — Ազատության փոխանցմամբ հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հաղորդագրությունը։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանը «անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Այդ նպատակով Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ միասնական էներգետիկ համակարգ է ձևավորել»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը նաև պնդում է, որ «Հայաստանը անօրինականորեն շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը», ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է։
Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Տիգրան աբրահամյանը.
«Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի:
Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից»:
Օպերային արվեստի նվիրյալներն ունեն իրենց խնդիրները։ Միայն թատրոնում ներգրավված լինելով հնարավոր չէ լուծել ոչ միայն ստեղծագործական հագեցվածության, այլև նյութական խնդիրները:
Այս մասին շարունակեցինք մեր զրույցը ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի հետ:
-Դուք դասավանդում եք դպրոցներում, կոնսերվատորիայում, հանդես գալիս համերգներով: Եթե մյուս թատրոնների դերասանները գոնե սերիալներում նկարահանվելով քիչ թե շատ լուծում են կենցաղային ինչ –ինչ հարցեր, օպերային արտիստները զրկված են դրանից: Արդյո՞ք օրինաչափ է:Երգիչը պետք է ապահով լինի, լիարժեք ապրելու, ստեղծագործական նոր լիցքեր հավաքելու և հանդիսատեսին փոխանցելու համար:
-Մասնագիտական առումով,այո, ինքնաիրացման խնդիր կա մեզանում: Այն, ինչ անհրաժեշտ է արվետագետին, հեշտ չի տրվում: Չկա հարթակ, որտեղ երգիչը կարողանա համերգ կազմակերպել. առանց առնչվելու դահլիճ լցնելու, վարձակալելու և այլ խնդիրների … դրանք կան նաև մեր ուսանողների պարագայում, որոնց բեմելը պիտի պետության հոգածության ներքո լինի: Մենք անում ենք ամեն հնարավորը, սակայն օպերային արվեստը միշտ ավելին անելու, ներդրելու պահանջ ունի:
Որպես երգչուհի ,ես ինքաբավ եմ, երջանիկ՝ աշխատել եմ անվանի դիրիժորների հետ. Զուզեպպե Սաբբատինի,Կարլ Վասսերման,Մարիո Մերիգո,Լիոռ Շամբադալ,Օհան Դուրյան,Հարություն Արզումանյան,Կարեն Դուրգարյան … Նաև մասնագիտական առումով վարպետացման դասեր եմ վերցրել Պլաչիդո Դոմինգոի,Միռելա Ֆրենիի,Պլաչիդո Դոմինգոյի, Գալինա Վիշնևսկայայի,Ելենա Օբրասցովայի մոտ, որոնց գիտելիքներն ինձ փոխանցվել են և շատ թանկ են ինձ համար ։ Ես էլ իմ հերթին այս ամենը փոխանցում եմ իմ աշակերտներին,մեր նոր սերնդին:
Ուզում եմ հատուկ նշել, որ ավարտել եմ Կոնսրվատորիայի Գոհար Գալաչյանի դասարանը, ինչը միշտ հպարտությամբ եմ ասում. ես նրա դպրոցի կրողն եմ: Նոր սերունդը ճանապարհ ունի անցնելու, որը, ցավով պիտի նշեմ, հեշտ չէ: Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ երկիրս կարժևորի ճշմարիտ մշակույթը:
-Վերջում՝Ինչ ծրագրեր կան, ավանդական հարցը:
-Պատրաստվում եմ երգել մի շարք մենահամերգներ՝ տարբեր ծրագրերով։ Առաջինը՝ անտիկ իսպանական երգեր են, անդալուզյան գեղեցիկ երաժշտություն, որը Հայաստանում կհնչի առաջին անգամ։
Ծրագրում եմ հանդես գալ մեր հին հայկական օրորներով:Դրանք մեր ինքնության մասն են։ Մեր օրորները հոգուդ լարերին դիպչող, խորունկ, յուրահատուկ և շատ ազդեցիկ են, որոնք երգել են մեր տատերը ու մենք էլ պետք է շարունակենք տարածել՝ Տարոնի օրոր,Սասունի օրոր,Տիգրանակերտի օրոր,Բութանիայի օրոր… ձայնագրել եմ շուրջ 25 օրոր՝ ցանկանում եմ վերածել CD-ի և նվիրել նաև մանկատան երեխաներին, որոնք զուրկ են մայրական ձայնով օրոր լսելուց: Ուզում եմ,որ նրանք մեծանան մեր հրաշալի օրորները լսելով։

Ռուզան Ավոյան
Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել․ թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Նախ իմ՝ Արցախում «հայտնվելու» մասին․ ես և իմ ընտանիքը գրանցված ենք և ապրում ենք Արցախում, իսկ թե որտեղ եմ ես գիշերը քնում, իմ անձնական գործն է։ Այդ մասին հաշվետու կլինեի, եթե պաշտոն զբաղեցնեի Արցախում։ Շրջափակման պայմաններում իմ Արցախ գալ-գնալը դեղին մամուլի նյութ սարքելը շատ անհետաքրքիր զբաղմունք է։
Լավ է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ եք տալիս, այն էլ՝ գրանտակեր լակոտ-լուկուտների, Արցախից վախած-փախածների բերանով։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան հանցագործություն եք կատարել 20 տարվա մեջ, որ պատրաստ եք Արցախի ժողովրդից գողացված փողերով լրատվականներ առնել, փողեր ու ջանքեր թափել, միայն թե՝ Բաբայանը չգա։
Եթե իմ գաղափարների և առաջարկությունների շուրջ բովանդակային քննակում կարող եք պատվիրել, անգամ կարող եմ բանավիճել, որպեսզի ժողովրդին ցույց տամ ձեր մտքի դատարկությունը։ Իսկ հայրենասիրություն խաղալով մոլորեցնելը այլևս չի ստացվում․ երբ խաբում էիք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրապանները, երբ զորահանդես էիք կազմակերպում ոչ թե հասարակությանը հաշվետու լինելու, այլ նկարվելու համար, ժողովուրդը վերջնականապես համոզվել է 2020 թվականին։
Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի հանացագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության։
Այն, ինչ տեսնում ենք մամուլում, ցույց է տալիս Արցախն այս վիճակին հասցրած ազգի դավաճանների վախի չափը։ Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանավորները լավ գիտեն, որ, երբ պատասխանատվություն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար։
Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» թշնամանքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, նրանց ատելության իրական մոտիվացիան ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված լինելը, ինչպես նաև այն, որ նրանք երբևէ առնչություն չեն ունեցել շրջակա միջավայրի հարցերի հետ:
Զեկույցում շարադրված են հետևություններ, որոնք հիմնված են հենց այդ նույն զեկույցում տեղ գտած ապացույցների (լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ) վրա:
Մասնավորապես, համատեղ զեկույցի հիմնական հատվածները հետևյալն են․
- Ճանապարհը փակելու առաջին օրերին այդ տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկան աշխատողներ, ինչպես նաև ադրբեջանական զինվորականներ և անվտանգության աշխատողներ:
Պատահական չէ, որ սկզբում ծածանվել է նաև Թուրքիայի դրոշը, որը քիչ անց հեռացվել է, որպեսզի այդ փաստը չհրապարակվի (համապատասխան տեսանյութի վրա հղումն արված է զեկույցում): Դրանից հետ, Ադրբեջանի իշխանությունները բերել են մարդկանց, որոնք պաշտոնապես ներկայացվել են՝ որպես հասարակական ու լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն իրականում նրանք նույնպես ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից, պետության ստեղծած հիմնադրամներից, իսկ առանձին դեպքերում ՀԿ-ները գործունեություն են ծավալում արտասահմանյան ֆինանսավորմամբ:
Առկա են նաև պետության վերահսկողության ներքո գտնվող լրատվական կազմակերպություններ: Նախկինում մեր կողմից արդեն իսկ հրապարակվել էին որոշակի տվյալներ https://tatoyanfoundation.org/ovkher-en-irakanum-arcax-hayastan-tchan/)
2.Ադրբեջաներենով մանրամասն ուսումնասիրության առարկա են դարձել այս ամիսների ընթացքում «էկոակտիվիստների» կենսագրությունները և պարզվել է, որ նրանք երբևէ կապ չեն ունեցել շրջակա միջավայրի խնդիրների հետ և որ իրականում նրանք, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ, հետապնդում են քաղաքական նպատակներ (ադրբեջանական անցակետերի հիմնում և այլն):
3.Սոցիալական մեդիայում «էկոակտիվիստների» էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք հայերի նկատմամբ քարոզում են ատելություն, թնշամանք, բռնություն, նրանց շարքերում կան «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության համախոհներ ու գաղափարների տարածողներ: Նրանցից որոշները նախկին զինվորականներ են:
Այս մարդիկ իրենց էջերում հրապարակել են սպանված ու խոշտանգված հայ զինծառայողների մարմինների նկարներ՝ այդ կերպ ցույց տալով իրենց հրճվանքն ու ոգևորությունը։
Առկա են անգամ նկարներ, որտեղ ադրբեջանական զինծառայող է հայի գլուխ ձեռքին՝ գլխատելուց հետո:
- Զեկույցը նաև հիմնավորում է, որ առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության այս գործակալ անձինք չէին կարող հայտնվել Արցախում և առավել ևս փորձեին ճանապարհ փակել:
5.Զեկույցում առկա են անգամ օտարերկրացիների վկայություններ, որոնց ադրբեջանական իշխանությունները, որպես տուրսիտ, տարել են 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այդ մարդիկ, սակայն, հայտնվելով ճանապարհը փակած հատվածում՝ ևս ընդգծում են, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» ակցիան իրականում կապ չունի բնապահպանական հարցերի հետ:
Ըստ նրանց՝ բնապահպանական հարցերն այստեղ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք են: Ավելին, օտարեկրացի տուրիստներն են անգամ խոսում ադրբեջանական կառավարության վերահսկողության ներքո գտնվող մեդիայի կամ լրատվամիջոցների մասին (ապացույցները տեղադրված են զեկույցում)։
Այս համատեղ զեկույցի կազմման ողջ ընթացքում վերլուծված ապացույցների, այդ ապացույցների ստուգման, նոր փաստերի ձեռքբերման հարցում կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը (Գուրգեն Ներսիսյան):
Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը:
Փաստերի ձեռքբերման ու վերլուծության հարցերում կարևոր աջակցություն է ցուցաբերել միջազգային հետաքննող լրագրող Լինդսի Սնելը:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում գործընկերներին այս կարևոր աջակցության համար:
Զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին։
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքի հետ, չափազանց կարևոր որոշում է, և միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների։ Այդ մասին Կառավարության նիստից առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման հարցում՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստներ»ի կողմից փակելու հանգամանքը։ Հաջորդ արձանագրումն այն է, որ Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել այդ միջացնքով տրանսպորտայն միջոցների, բեռների անվտանգ տեղափոխումը ՀՀ-ից ԼՂ և հակառակ ուղղությամբ»,-նշեց վարչապետը։
Փաշինյանը նաև նշեց՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղ և շփման գիծ գոյություն ունեն, ավելին՝ դրանց տրվեց միջազգային իրավական նշանակություն։
Վարչապետը նաև հիշեցրեց, ր Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով ՀՀ-ն անցած տարի դեկտեմբերին հրատապ դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջով։
Ադրբեջանի կողմից այս տարի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր ՀՀ կողմից, իբր, ականների տեղադրումներին։
Հաագայի միջազգային դատարանը Դատարանը երեկ հրապարակելով իր որոշումները՝ բավարարել է ՀՀ, մերժել՝ Ադրբեջանի պահանջը։
Փաշինյանն անդրադառնալով Դատարանի մյուս արձանագրումին, ըստ որի՝ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է ԼՂ-ում հոսանքի և գազի մատակարարումները խափանում, նշեց, որ փաստական ապացույցներ ՀՀ-ն չի կարողացել ձեռք բերել, քանի որ փական տեղադրել է Ադրբեջանը մի հատվածում, որին հասանելիություն չունի ՀՀ-ն։
«Երբ հնարավոր կլինի ապացուցյներ ձեռք բերել, կրկին այդ հարցով կդիմենք դատարան»,-ասաց վարչապետը։
Ֆրանսիական հեղինակավոր Le spectacle du monde պարբերականում հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ծավալուն հարցազրույցը: «Ռուբեն Վարդանյան. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի» խորագրով Անտուան Կոլոննայի հրապարակումը Արցախի պետնախարարի աշխատակազմից թարգմանաբար ներկայացրել է.
Le spectacle du monde – Արցախն այս տարի ստիպված եղավ Սուրբ Ծնունդը նշել շրջափակման մեջ։ Դուք այնտեղ էիք: Ձեզ չճանաչողների համար պետք է ընդգծել, որ Դուք միշտ ցանկացել եք հեռու մնալ քաղաքականությունից՝ գերադասելով Ձեր ֆինանսական ռեսուրսների մի մասը ծառայեցնել հայությանն օգնելու գործին՝ կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի միջոցով։ Եվ միայն անցյալ տարվա նոյեմբերին՝ Արցախի պատմության ամենավտանգավոր ժամանակահատվածներից մեկում Դուք համաձայնեցիք դառնալ չճանաչված հանրապետության պետնախարար։ Ինչու՞:
Ռուբեն Վարդանյան— Արցախն առանձնահատուկ նշանակություն ունի բոլոր հայերի և ոչ միայն այնտեղ ծնվածների համար: Այն եզակի, պատմական վայր է, մեր ազգի բնօրրաններից մեկը։ 2020 թվականին, երբ Ադրբեջանն սկսեց իր հարձակումը, ես հասկացա, որ Բաքուն փուլ առ փուլ շարունակում է ամբողջ հայությանը Արցախից դուրս մղելու իր ծրագիրը, ինչպես նաև վտանգի տակ է դնում այնտեղ ապրող 30000 երեխաներին։ Հայրենիքս իսկապես աննախադեպ ճնշման էր ենթարկվում, և ես հասկացա՝ ժամանակն է, որ ես էլ մտնեմ այդ պայքարի մեջ:
Իմ հեղինակությամբ, իմ հմտություններով, իմ հնարավորություններով ուրիշ ե՞րբ պետք է գործեի, եթե ոչ հիմա։ Դա ընտրություն է, որը ես արել եմ ներկայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այսօր, բայց նաև գալիք սերունդների համար, որովհետև այս հողի վրա մենք ապրում ենք հազարավոր տարիներ և, հուսով եմ, դեռ հազարավոր տարիներ կշարունակենք ապրել:
Le spectacle du monde – Դեկտեմբերի կեսերից սկսած՝ Բաքուն շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, սակայն չի համարձակվում դա անել ուղղակիորեն՝ այդ աշխատանքի համար օգտագործելով բնապահպանական «հասարակական կազմակերպությունների»։ Ո՞րն է այդ խորամանկության պատճառը:
Ռուբեն Վարդանյան— Ադրբեջանի կառավարությունը կարծում է, թե այդպիսով կկարողանա մոլորեցնել արևմտյան հասարակական կարծիքը, որը մտահոգված է բնապահպանությամբ: Բացի դրանից, Բաքուն չի կարող խախտել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած համաձայնագիրը, որը երաշխավորում է ազատ տեղաշարժն այդ միջանցքով։ Սա, իրոք, մանիպուլյացիայի ակնհայտ փորձ է, քանի որ Ադրբեջանում բնապահպանական գեթ մեկ ցույցի հետք հնարավոր չէ գտել այն դեպքում, երբ հիմնական արդյունաբերությունը գազի և նավթի շահագործումն է, ինչն իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծում։ Ադրբեջանում բողոքի նման դրսևորումների որևէ նախադեպ չկա: Իրականում չկա նաև կազմակերպված քաղաքացիական հասարակություն։ Կա միայն մեկ ընտանիք՝ Ալիևների ընտանիքը, որը վերահսկում է այդ երկիրը, և բնակչությունը, չնայած այն հանգամանքին, որ իրենց երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, բավականին աղքատ են ապրում։ Դրա համար էլ նրանց արտաքին թշնամի է պետք։ Դժբախտաբար, ադրբեջանցիներին սովորեցնում են, որ հայերը վատն են։ Դա թույլ է տալիս երկիրը համախմբել մեր դեմ և մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը։ Սա է նրանց ռազմավարությունը…
Le spectacle du monde – Մոտ տասը տարի առաջ Դուք, Ձեր գործընկերների հետ, ստեղծեցիք «Ավրորա» հիմնադրամը և մրցանակը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իրադարձություն, որը, այնուամենայնիվ, չի անդրադառնում ցեղասպանության անցյալին, այլ խրախուսում է ամբողջ աշխարհի անհատներին, որոնք պայքարի են դուրս գալիս մեր օրերում շարունակվող արյունահեղությունների դեմ: Քաղե՞լ եք արդյոք Ձեր աշխատանքի պտուղները՝ հաշվի առնելով բոլոր այն ընկերներին, որոնք այժմ ունեք ամբողջ աշխարհում:
Ռուբեն Վարդանյան— Այո, իհարկե, ես հնարավորություն ունեցա հանդիպելու այդ մարդկանց ամբողջ աշխարհում, տեսնելու նրանց քաջությունը, նրանց անձնուրացությունը, նրանց հավատը, նրանք մարդիկ են, ովքեր չեն վարանում իրենց վրա պարտավորություններ վերցնել՝ նույնիսկ իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով: Պետք է ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում դրա շնորհիվ ձևավորվել է նաև իմ անձնական ներգրավվածությունը։ Ես մտածեցի, որ եթե նրանք պարտավորություններ են ստանձնել, ապա ես էլ կարող եմ նույնն անել իմ ժողովրդի համար։
Le spectacle du monde – Եվ այնուամենայնիվ, Արցախի խնդիրը կարծես թե առաջնային նշանակություն չունի միջազգային հանրության համար։ ԹեևՎաշինգտոնը բարձրացրեց իր բողոքի ձայնը, սակայն հայկական հիմնախնդիրը հեռու է առաջնահերթություն լինելուց։ Ինչու՞:
Ռուբեն Վարդանյան- Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ Որոշումներ կայացնողները կարող են անտեսել մարդու իրավունքները, արժեքները, թափանցիկությունը, նրանք կարող են իրենց իրավունք վերապահել՝ որոշելու, թե որն է ճիշտ կամ սխալ: Օրինակ, այն, ինչն այս պահին կարևոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Միշտ կա մեծ խաղ, որն ընթանում է մեծ քաղաքական պայքարով։ Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաև քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի և Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ։ Ադրբեջանն ավտորիտար սուլթանություն է, որտեղ սուլթանը միախառնում է իր երկրի շահերը սեփական շահերի հետ։ Իսկ Ֆրանսիայում դուք դեռ շարունակում եք ուշադրություն դարձնել այդպիսի արժեքների։
Le spectacle du monde – Դուք հավատու՞մ եք, որ Էմանուել Մակրոնը կարող է խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից։
Ռուբեն Վարդանյան— Ես չգիտեմ, թե արդյոք դա հեշտ կլինի: Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլևս ընդունելի լինել չի կարող: Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիևների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է:
Le spectacle du monde – Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանի հետ երբևէ հնարավոր է խաղաղություն ունենալ, և եթե այո, ապա ինչի՞ հիման վրա։
Ռուբեն Վարդանյան— Իհարկե: Մենք լավ օրինակ ունենք: Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ առճակատման մեջ են եղել, իսկ այժմ նրանք ունեն հիանալի հարաբերություններ, որոնք նյութականանում են այնպիսի նվաճումներով, ինչպիսին, օրինակ՝ Airbus-ն է։ Բայց դա երկար ճանապարհ է, որն առաջնորդներից պահանջում է շատ աշխատանք, կամք և ներգրավվածություն: Կարծում եմ նաև, որ մենք պետք է տարանջատենք հասարակ մարդկանց պատկերացումները իշխանությունների պատկերացումներից։
Le spectacle du monde – Ի վերջո, չե՞ք կարծում, որ միջազգային իրավունքը պետք է զարգանա՝ ավելի շատ կարևորություն տալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, քան սահմանների անձեռնմխելիությանը։
Ռուբեն Վարդանյան— Այո, բայց դա նաև այն հարցն է, թե արդյոք ժողովուրդներն ապրում են նորմալ պայմաններում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք իրավունքներ ունենանք, եթե լինենք Ադրբեջանի քաղաքացիներ, այն դեպքում, երբ իրենք՝ ադրբեջանցիները, գրեթե իրավունքներ չունեն իրենց իսկ երկրում։ Բացի դրանից, մենք ապրում ենք մեր նախնիների հողի վրա, այստեղ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր կրոնը։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը: Սա հնարավոր չէր լինի, եթե մենք լինեինք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս ամենն այն աստիճան կարևոր է, որ մենք պետք է հիշենք 20-րդ դարի ողբերգությունները: Պետք է անպայմանորեն խուսափել ցանկացած նոր ողբերգությունից: Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը։
Տոսկա … 1800 թվական. Ազգային օպերայի և բալետի թատրոնում օրեր առաջ Պուչինի այս հրաշալի ստեղծագործությունն էր. Տոսկայի դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյան, Կավարադոսի՝ Տիգրան Հակոբյան, Սկարպիա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Բաբայանց:
Սեր , խանդ, քնքշանք, բռնություն, դաժանություն… Թեման այսօր էլ կարելի է արդիական համարել։
Սիրած տղամարդուն ազատ արձակելու համար ամենազոր իշխանավորը՝Սկարպիան, պահանջում է երգչուհի Ֆլորիա Տոսկայից տրվել իրեն: Հանգուցալուծումը դրամատիկ է: Ինչ խոսք, ուրախալի է, որ մեծ աշխատանք պահանջող այս գործում ընդգրկված են ոչ միայն պրոֆեսիոնալներ, այլև օպերային արվեստում իրենց առաջին քայլերն անող երեխաներ՝ Դավիթ Զալյանի հիմնադրած վորկալ- երգչախմբային դպրոցի սաներ, որոնք մեր հույսն ու լույսն են, մեր վաղվա օրը:
Հրաշալի կատարումներ, ջանք, նվիրում և… կիսադատարկ դահլիճ…
Հենց այս հարցից էլ սկսեցինք մեր զրույցը Օպերային թատրոնի առաջատար երգչուհիներից մեկի՝ Մագդա Մկրտչյանի հետ:
-Այո, ցավոք այսօր կա նման խնդիր. դա մասամբ կապված է մեր ժողովրդի տրամադրության, մեր երկրի վիճակի հետ: Վերջին մի քանի տարին՝ քովիդ, պատերազմ, և այլ գործոններ շատ խանգարեցին մեզ, հեռացրեցին հանդիսատեսին թատրոնից: Սակայն դա հարցի մի կողմն է:
Վստահորեն պետք է հպարտ լինենք, որ ունենք օպերային թատրոն, որը մեզ ներառում է քաղաքակիրթ երկրների թվում: Օպերային արվեստն, ինչ խոսք, ներդրումներ է պահանջում,բայց չպետք է շքեղություն համարվի: Այն էլիտար արվեստ է և առանց լուրջ հովանավորի զարգացում չի կարող ունենալ: Պետության կողմից քայլեր արվում են, բայց էլ ավելի ուշադրություն ու գործնական ծրագրեր են պետք: Պետք է ազգովին հոգ տանենք, նպաստենք ազգային օպերայի հզորացմանը:
-Արվեստը շատ հզոր զենք է, մարդու հոգին մաքրող, տրամադրող, այն պետք է ընդամենը ճիշտ օգտագործել:
-Այո,անհրաժեշտ է այդ զենքը փայլեցնել և բաժանել նախ մատաղ սերնդին. այդ առումով մեծ անելիք ունի կրթության ոլորտը, մշակույթի պատասխանատուների հետ ձեռք -ձեռքի: Բարձր դասարանցիներին և բուհերի ուսանողներին աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել մշակութային կյանքում,որի համար ընդամենը բարի կամք է պահանջվում, վաղը կարող է ուշ լինել:
Մեր երեխաները եթերային քաոսի մեջ են մեծանում, ինչը պետք է հուզի բոլորիս: Ճշմարիտ մշակույթը պետք է առաջնային լինի: Մեր երկրում շատ տարօրինակ է կարգավորվում այս դաշտը, հովանավորում են այնպիսի նախագծեր, որ ապշում ես:Ես կհասկանամ, եթե գումար տրամադրվի պատմական սյուժեներով գործերին, մնայուն արժեքներ ստեղծվի, սակայն…
-Կոմերցիա է…
-Կան արժեքներ, ինչպես մեր ունեցած օպերային թատրոնն է, որ պետք է վեր լինի կոմերցիայից և այստեղ մեծ է պետության մոտեցումը:Մեր թատրոնը հիմնական հովանավորի կարիք ունի: Սա միանշանակ է: Մետրոպոլիտեն, Լա- Սկալա, և այլ աշխարահռչակ թատրոններ ունեն խոշորագույն ընկերությունների հովանավորութունը: Ես կարծում եմ, որ նրանք դա հպարտությամբ են անում:
-Ունե՞ք պոտենցիալ աշխարհի բեմերում երգելու։
-Հրաշալի ձայներ ունենք, որոնք այսօր էլ երգում են անվանի օպերային թատրոններում, սակայն ինչքան էլ պահանջված լինեն, պիտի հպարտությամբ ասեմ, որ միևնույնն է, վերադառնում են: Սերը դեպի հայրենիք ձգում է բոլորիս: Խնդիրը ինքնակազմակերպվելու մեջ է: Մենք հրավիրում ենք տարբեր երկրներից երգիչներ անգամ երկրորդական դերերի համար, վճարում թանկ, այնինչ, մեր ունեցած պոտենցիալը ճիշտ բաշխելու խնդիր ունենք:
-Գաղտիք չէ, որ օտարամոլ ենք: Օպերային արվեստը թանկարժեք սկիհ չէ, որ դնես երևացող տեղում, մեկ -մեկ փայլեցնես ու գոհ լինես, որ ունես, այն սիրով օգտագործելու, հպարտանալու և սերունդներին է՛լ ավելի շողացող փոխանցելու համար է:
— Միանշանակ, իսկ դրա համար պետական հոգացություն է պետք, հովանավոր գտնելու և կազմակեպելու կամք:
Ռուզան Ավոյան
Հ.Գ. Երգչուհու հետ զրուցել ենք նաև նրա զբաղվածության և ծրագրերի մասին: Շարունակությունը հաջորդիվ:




- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.