09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Պարկեր
Պատրաստման եղանակները
Սոխը մանր կտրատել, լոլիկը կեղեվազրկել և պատառաքաղով տրորել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել ֆարշը և շարունակել այն տապակել 5-7 րոպե: Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և թողնել այն, որ սառչի:
Բլինչիկի մեջտեղում լցնել միջուկը և ծայրերից հավաքել այնպես, որ ստանա պարկի տեսք, այնուհետև կապել կանաչ սոխով:
Մինեսթրոննի
Պատրաստման եղանակները
Մանրացնել բոլոր բանջարեղենը և խաշել: Ավելացնել մակարոնը, խաշած լոբին, ոլոռն ու եգիպտացորենը, ինչպես նաև յուղն ու լոլիկի մածուկը:
Կրակն անջատելուց առաջ համեմել, լցնել մանրացված կանաչին և մատուցել քերած պանրով:
Սնկով Բրուսչեթթա
Բաղադրությունը 10 շերտված հաց 5 սունկ 1 ճ.գ. յուղ կամ ձեթ 100 գր դեղին պանիր ուրցՊատրաստման եղանակները
Հացի շերտերը կարմրացնել փռի մեջ կամ թոսթի հատուկ մեքենայով:
Սունկը շերտել և տապակել:Յուրաքանչյուր հացի վրա տեղադրել երկու կտոր տաք սունկ, մի շերտ պանիր, վրան ցանել ուրց և մատուցել:
Բաղադրությունը
10 կտոր տոստի հաց,
10 կտոր վետչինա,
10 կտոր պանիր,
10 կտոր պահածոյացված անանաս:
Պատրաստման եղանակները
Թավայի մեջ շարել տոստի հացերը, այնուհետև վրան դնել վիտչինան, հետո անանասը և վերջում պանիրը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե: Կարող եք զարդարել զեյթունով, լոլիկով և սամիթով:
Բաղադրությունը
2-3 հատ կարտոֆիլ,
1 հատ գազար,
1 հատ սոխ,
2 կապ սպանախ,
3 եփած ձվի դեղնուց,
մի քիչ սամիթ,
աղ:
Պատրաստման եղանակները
Կարտոֆիլը մաքրել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և գազարը ավելի փոքր խորանարդիկներով կտրատել: Սպանախը բաժանել երկու մասի: Կաթսայի մեջ լցնել եռացած ջուրը, որի վրա ավելացնել կարտոֆիլը, գազարը և եփել 15-20 րոպե: Այնուհետև ավելացնել, սոխը, սպանախը և եփել ևս 10 րոպե: Այս խառնուրդի վրա ավելացնել սամիթը և համեմել աղով: Հյուրասիրելիս վրան ավելացնել քերիչով անցկացված ձվի դեղնուցը:
Բաղադրությունը
1 հատ սոխ,
500 գր. խաշած շամպինիոն
կես հատ լիմոնի հյութ
6 կտոր ապխտած վիտչինա
կանաչի,
աղ, սև պղպեղ,
կարագ:
Սոուս`
100 մլ. սպիտակ գինի
4 ճգ. սերուցք
1 թգ. ալյուր
1 հատ ձվի դեղնուց:
Պատրաստման եղանակները
Սոխը մանր կտրատել և տապակել: Ավելացնել կտրատված սունկը և լիմոնի հյութը և թողնել կրակին 3-5 րոպե:
Վիտչինայի մեջ լցնել սնկից պատրաստված միջուկը, փաթաթել և փայտիկով ամրացնել:
Սոուսի պատրաստման համար ձվի դեղնուցը հարել ալյուրի հետ, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչներ, մի քիչ աղ և լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Տապակի մեջ շարել ռուլետները, վրան լցնել սոուսը և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե: Զարդարել մանրացված կանաչիով:
Բաղադրությունը
երշիկ կամ ապխտած ցանկացած միս — 6 կտոր
հաց — 12 կտոր
լոլիկ — 150 գ
հավի ձու – 6 հատ
աղ պղպեղ
Պատրաստման եղանակը
Լոլիկները կլոր կլոր շերտերով կտրատել:
6 հացի կտորներից առանձնացնել միջուկները:
Մնացած 6 կտոր հացը դնել հատուկ թավայի մեջ /ջեռոցային/, վրան դնել երշիկի կամ խոզապուխտի կտորները, ապա միջուկն հանած հացի կտորները: Փոսիկների մեջ դնել լոլիկը, ջարդել մեկ ձու:
Աղ պղպեղ անել, դնել ջեռոցը 180 աստիճան 25 րոպե:
Բաղադրությունը
Դդմիկ — 2 միջին
պղպեղ — 2 հատ
կարտոֆիլ — 4 հատ,
գազար — 4 հատ,
լոլիկ — 3 հատ
սոխ — 2 հատ
սխտոր — 2 պճ
աղացած միս — 500 գր.
հաց — 1 կտոր
լոլիկի մածուկ – 1ճգ
ձու – 1հատ
դափնու տերև — 4 հատ
ձեթ, աղ, սև պղպեղ, կանաչի:
Պատրաստման եղանակը
Դդմիկը, կարտոֆիլը և պղպեղը ոչ մեծ կտորներով կտրատել, իսկ գազարը կտրատել կլոր-կլոր: Այս ամենը ձեթի մեջ տապակել 5-10 րոպե:
Ավելացնել 600-800 մգ. ջուր և թողնել կրակին 25-30 րոպե:
Մանր կտրատված սոխը և սխտորը ձեթի մեջ տապանել, ավելացնել լոլիկը մանրացրած և տոմատի մածուկը: Լոլիկի խառնուրդը ավելացնել բանջարեղեների հետ և թողնել, որ սառչի:
Տավարի աղացած մսին ավելացնել հացը, ձուն, աղը, պղպեղը և լավ խառնել: Այս ամենից պատրաստել փոքրիկ գնդիկներ և տապակել բոլոր կողմերից:
Գնդիկները ավելացնել ապուրին և եփել 5-10 րոպե:
Զարդարել կանաչիով:
Բաղադրությունը
սպագետի — 400 գր
լոլիկ — 5-6 հատ
սոխ — 2 հատ
սխտոր – 2պճ
հավի արգանակ — 1 -2 հատ
մաղադանոս,
աղ
Պատրաստման եղանակը
Սպագետին եփել ինչպես գրված է պատրաստման եղանակում:
Սոուսի համար սոխոռած անել, լոլիկը կեղևազրկել, կտրատել և ավելացնել սոխարածի վրա, այս ամենին ավելացնել նաև հավի արգանակները և թողնել կրակին եփվի 7 րոպե: Այնուհետև ավելացնել մանրացված սխտորը և մաղադանոսը: Մի քիչ եփվելուց հետո վերցնել կրակից:
Հյուրասիրել` սպագետի վրա լցնելով սոուսը:
Բաղադրությունը
եփված տավարի աղացած միս — 500 գր.
կարտոֆիլ — 500 գր
պանիր — 200 գր
լոլիկ — 350 գր
սոխ — 150 գր.
կարագ — 50 գր.
ձեթ, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել և խաշել: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե: Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ անել, և թողնել մինչև կարմրի: Կարտոֆիլից պյուրե պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել: Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20-30 րոպե:
Բաղադրություն
Տավարի միս – 125գր
Սպանախ – 200 գր
Գլուխ սոխ – 25գր
Հալած յուղ – 18 գր
Մաքրած ընկույզ – 15 գր
Բրինձ – 20 գր
Ալյուր – 3 գր
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Տավարի մսով արգանակ պատրաստել և քամել: Միսը ոսկորներից առանձնացնել և կտորներով կտրել: Տաք արգանակի մեջ լցնել բրինձ, սոխարածը, աղ, պղպեղ և եփել թույլ կրակի վրա: Բրինձը եփվելուց 15 րոպե առաջ ավելացնել մեծ-մեծ կտրած սպանախ, արգանակի մեջ լուծված ալյուր և եփել: Ապուրը մատուցելիս համեմել ծեծած ընկույզով: Կտրատած միսը մատուցել առանձին:
Բաղադրությունը
խոշոր շամպինիոն — 10 հատ
հոլանդական պանիր — 150 գր.
ձու — 2 հատ
սոխ — կես հատ
մայոնեզ,
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Շամպինիոնները լվանալ, գլուխամասերը առանձնացնել պոչերից: Պոչերը մանրացնել և սոխի հետ տապակել 5 րոպե: Պանիրը քերիչով անցկացնել, ձուն ձվածեղ անել և բարակ բարակ կտրատել: Պանիրը, ձուն և սնկի պոչիկները միասին խառնել, համեմել աղով, պղպեղով և ավելացնել մայոնեզը: Սնկու գլխամասերի մեջ լցնել միջուկը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:
Բաղադրությունը
դդմիկ- 1 հատ
կարտոֆիլ-2-3 հատ
լոլիկ- 3 հատ.
կաթ-2 բաժակ
2 ճգ. կարագ
ձու-1 հատ ալյուր-2ճգ.
քերած պանիր-100 գր
Պատրաստման եղանակ
Լոլիկը, դդմիկը, կարտոֆիլը կլոր կտրատել և հերթականությամբ շարել տակդիրի մեջ:
Սոուսի պատրաստման համար ալյուրը կարագի հետ խառնել, ավելացնել կաթը և եփել մարմանդ կրակի վրա այնքան,, մինչև զանգվածը կխտանա: Երբ սոուսը պատրաստ կլինի, ավելացնել բանջարեղեների վրա, այնուհետև վրան շաղ տալ քերված պանիրը և եփել ջեռոցում 30 րոպե:
Ճաշ
Բաղադրությունը
տավարի աղացած միս-500 գր
կաթ-200 մգ.
սոխ-150 գր,
գազար-150 գր. հաց-100 գր
5 ձու,
աղ, պղպեղ, ձեթ:
Պատրաստման եղանակ
Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել, հացը թաթախել կաթի մեջ (այնուհեև դուրս հանել հացը կաթի միջից) և այս ամենը խառնել տավարի մսի հետ միասին, վերջում ավելացնել աղն ու պղպեղը:
Այս խառնուրդից թռչնաբներ պատրաստել 4 հատ և դնել կաթսայի մեջ (նախապես այն ձեթով պատեք): Յուրաքանչյուր թռչնաբնի վրա կոտրել մեկ ձու: Եփել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում, 35-40 րոպե:
Ընթրիք
Բաղադրությունը
Շամպինիոն-10 հատ
պանիր-10 կտոր
լոլիկ -5 հատ (չերրի)
կանաչ սոխ
կարագ
աղ, պղպեղ:
Սոուսի համար`
կաթ-250 մգ
ալյուր-1 ճգ
կարագ-1 ճգ.
աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակ
Շամպինիոնները լվանալ, գլխամասը առանձնացնել և շարել կաթսայի մեջ: Յուրաքանչյուրի մեջ դնել մի քիչ կարագ, մանր կտրատված սոխ, շամպինիոների ներքևի մասերը և համեմել աղով, պղպեղով: Այս ամենի վրա շարել պանիրը և լոլիկը:
Սոուսի պատրաստման համար ալյուրի վրա լցնել մի քիչ կաթ, լավ խառնել, այնուհետև ավելացնել մնացած կաթը քիչ-քիչ որպեսզի գնդիկներ չլինեն: Այս խառնուրդը եռացնել, այնուհետև վերցնել կրակից և ավելացնել կարագ, աղ, պղպեղ:
Սոուսը ավելացնել սնկի վրա: Այս ամենը եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 25-30 րոպե:
Բաղադրությունը
Բատոն հաց — 1 հատ
Պանիր – 100 գ
փափկեցված կարագ – 100 գ
սխտոր — 2 պճեղ
մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, կտրատած մաղադանոսը և փափկեցված կարագը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Վերցնել բատոն հացը և 2 սմ. հեռավորության վրա կտրատել, բայց ոչ մինչը վերջ: Այդ բաց հատվածներում առատորեն լցնել միջուկը: Այնուհետև փաթաթել ֆոլգայի մեջ և եփել ջեռոցում 20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում: Այնուհետև վրայից հանել ֆոլգան և կրկին դնել ջեռոցում 3-5 րոպե: Բարի ախորժակ:
Բաղադրությունը
Կարտոֆիլ — 2-3 հատ
գազար — 1 հատ
սոխ — 1 հատ
սպանախ — 2 կապ
եփած ձվի դեղնուց – 3հատ
մի քիչ սամի
աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և գազարը ավելի փոքր խորանարդիկներով կտրատել: Սպանախը բաժանել երկու մասի: Կաթսայի մեջ լցնել եռացած ջուրը, որի վրա ավելացնել կարտոֆիլը, գազարը և եփել 15-20 րոպե: Այնուհետև ավելացնել, սոխը, սպանախը և եփել ևս 10 րոպե: Այս խառնուրդի վրա ավելացնել սամիթը և համեմել աղով: Հյուրասիրելիս վրան ավելացնել քերիչով անցկացված ձվի դեղնուցը:
Բաղադրությունը
կլոր բրինձ — 2 ճգ
ձու — 4 հատ
սոխ — 2 հատ
նրբերշիկ — 8 հատ
թթվասեր — 3ճգ
պանիր — 50գր
սամիթ,
աղ, պղպեղ, և ցանկության դեպքում այլ համեմունքներ:
Պատրաստման եղանակները
Բրինձը խաշել և թողնել` սառչի: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից, սպիտակուցները լավ հարել և ավելացնել բրինձին:
Բրինձին ավելացնել նաև մանրացված սամիթը, աղը պղպեղը և այլ համեմունքները: Ապա զգուշությամբ խառնել: Սոխը կտրատել և ձեթի մեջ տապակել: Սառչելուց հետո խառնել ձվի դեղնուցի հետ :
Տակդիրը ձեթով պատել, վրան տարածել բրինձի մի մասը, ապա սոխառածը, հետո երկու մասի բաժանված նրբերշիկները, ավելացնել մնացած բրինձը, թթվասեր քսել, և քերիչով անցկացված պանիր լցնել վրան: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե: Բարի ախորժակ:
Բլինչիկ սնկով և հավի մսով
Բաղադրությունը
Բլինչիկի լիստեր
աղացած հավի միս — 300 գր.
շամպինիոն — 300 գր.
խաշած ձու — 1 հատ
մայոնեզ կամ թթվասեր
սոխ,ձեթ,աղ,պղպեղ
Պատրաստման եղանակը
Շամպինիոնը և սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել հավի աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով և տապակել ձեթի մեջ, այնքան մինչև պատրաստ կլինի: Այնուհետև վերցնել կրակից և թողնել սառչի: Ավելացնել մանր կտրատված ձուն, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել:
Վերցնել բլինչիկի լիստերը, 1 ճգ. խառնուրդ դնել մեջ և փաթաթել: Տապակել երկու կողմից ձեթի մեջ, այնուհետև մատուցել:
Ճաշ
Բաղադրություն
շամպինյոն — 300գր
մակարոն – 100 գ
գազար — 1հատ
կարագ — 2 ճգ
տավարի բուլյոն — 1լ
տավարի եփած միս – 300 գ
կարտոֆիլ – 2 հատ
թթվասեր – 4 ճգ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակները
Շամպինյոնները լվանալ, մակարոնները եփել աղաջրում, քամել: Գազարն ու շամպինյոնները խորանարդիկներով ու շերտիկներով կտրատել, նախորոք տաքացրած թավայի մեջ տապակել, ավելացնել միսը, խառնել և տապակել ևս 2-3 ր:
Կաթսայի մեջ բուլյոնը եռացնել, լցնել խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը, եփել 5 րոպե:
Ավելացնել սունկն ու միսը, եփել ևս 10 ր, ավելացնել մակարոնը, տաքացնել: Համեմել աղով ու պղպեղով: Մատուցել թթվասերի հետ:
Ընթրիք
Մակարոնը սնկով
Բաղադրությունը
Մակարոն — 500 գր
լորի ձու — 2 հատ
պահածոյացված սունկ — 1 տուփ
քերած պանիր – 100գր
լոլիկ — 2 հատ
սոխ — 1 գլուխ
սխտոր — 2 պճ
կետչուպ — 2 ճգ.
ձեթ, աղ:
Պատրաստման եղանակները
Մակարոնը խաշել, դնել թավայի մեջ` նախորոք տակը ձեթ անելով:
Լոլիկը կեղևազրկել, մանրացնել, վրան ավելացնել մնարացված սոխն ու սխտորը, կետչուպը, համեմել աղով:
Մակարոնի վրա ավելացնել վերը նշված սոուսը, սունկը, կլոր- կլոր կտրատված ձուն և քերած պանիրը:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, մինչև պանիրը կհալչի:
Նախաճաշ
Հնդկական թեյ
Բաղադրություն
Թեյ — 500 մլ
Ջուր – 250 գ
Մեխակ – 2-3 հատ
Հատիկ պղպեղ – 2 -3 հատ
Շաքարավազ — 6 ճգ
Կարմիր գինի – 750 մլ
Կիտրոն – 1 հատ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել,ավելացնել շաքարավազ, հանենմունքներ, և կափարիչը փակել ու 10 րոպե եփել: Կիտրոնի ցեդրան զսպանակիննման կտրել, միջուկը քամել:
Տաք թեյն ու գինին խառնել, վրան լցնել պատրաստի օշարակը, կիտրոնի հյութը, խառնել, ապա տեղափոխել բաժակների մեջ:
Յուրաքանչյուր բաժակի մեջ ցեդրա դնել և անմիջապես մատուցել:
Ճաշ
Հնդկական ապուր
Բաղադրություն
Հավի արգանակ – 400 մլ
Այլուր – 1.2 ճգ
Խնձոր – 2 հատ
Քարի — 8 ճգ
Սերուցք — 2 ճգ
Ձու – 1 հատ
Կարագ — 2 ճգ
Բրինձ – 1.2 ճգ
աղ`ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բրինձն աղաջրով եփել: Խաշած ձուն կտրատել:Սոխը սերտատել, վրան եռացած ջուր լցնել և մի քանի րոպեից ջրքամ անել: Խնձորի միջուկը հեռացնել, ջեռոցում եփել, ապա քերիչով անցկացնել:Ալյուրը կարագով բովել, թողնել սառչի, ապա լցնել արգանակի մեջ և 10 րոպե եփել: Թողնել սառչի: Արգանակին ավելացնել սոխը և խնձորը, համեմել քարիով և աղով: Եվս 10րոպե եփել, սառելուց հետո ավելացնել տաք սերուցքն ու կարագը:
Մատուցելիս ամեններիմեջ լցնել բրինձը, վրան ապուրը և մանրած ձուն
Ընթրիք
Մսով, կարտոֆիլով բուրգ
Բաղադրություն
Աղացծ միս – 1.2 կգ
Գլուխ սոխ – 1 հատ
Սխտոր – 1 պճ
Կարագ — 100 գ
սև և կարմիր պղպեղ – 1 թգ
Սպիտակ չոր գինի – 1.2 բաժակ
Ձու – 1 հատ
Կարտոֆիլ — 1.5 կգ
Մերիչով անցկացրած պանիր – 2 բաժակ
Մսի արգանակ – 1.2 կգ
Պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Տապակի մեջ կարագի մի մասը հալեցնել, լցնել մանր կտրտած սոխն ու սխտորը, աղացած միսն ու տապակել:Ավելացնել գինին,համենմունքները և 3 րոպե ցածր կրակին եփել:
Թողնել մի քիչ սառչի, ապա ավելացնել ձուն, խանել:Կարտոֆիլը մաքրել, բարակ ձողիկներին նման կտրատել և թեթևակի տապակել:
Կարագապատ կաղապարի մեյ պաքսիմատը շաղ տալ, այնուհետև շերտ-շերտ շարել կարտոֆիլը, պանիրը, խճողակը: Վրան լցնել կարագն ու արգանակը: Կաղապարը փայլաթիթեղով ծածկել և 180աստիճանի տակ ջեռսցում եփել 1 ժամ:Պատրաստ լինելու5 րոպե առաջ փայլաթիթեղը հանել: Ջեռոցից դուրս բերելուց հետո թողնել 10 րոպե`սառչի, այնուհետև շրջել մատուցվող ափսեի մեջ և մատուցել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.