23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիան Ինջիրլիքը, Ռուսաստանը՝ Էրեբունի՞ն.
Հուլիսի 4-ին Հայաստանում հավաքվել էին ՀԱՊԿ արտգործնախարարները, հուլիսի 6-ին Վրաստան է ժամանում ԱՄՆ արտգործնախարար Քերին: Մի քանի օր անց Վարշավաում տեղի է ունենալու ՆԱՏՕ հերթական Վեհաժողովը, որի ընթացքում սպասվում է Վրաստան-ՆԱՏՕ գործակցության խորացման նոր մակարդակի նախանշում: Այդ ընթաքում, Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության խորացմանն է գնում Ռուսաստանը, որը Հայաստանի իշխանության հետ կնքեց ՀՕՊ համատեղ համակարգի գործարքը, ստանալով Հայաստանի երկնքի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմի մասնակցության շոշափելի իրավունք:
Հարավային Կովկասում բաժանարար գծերը դրսեւորում են խորացման միտում: Ուժի մեջ է մտել Վրաստանի եվրասոցացման համաձայնագիրը: Վրաստանում առկա է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի միավորում:
Հայաստանը շարունակում է երդվել Եվրասիական ճահճի անունով ու ներգրավվել Ռուսաստանի նախագծերում: Չի բացառվում, որ համատեղ ՀՕՊ-ին կհաջորդի նաեւ ընդհանրապես ցամաքային զորքերի հմատեղ կառավարման մասին նախաձեռնություն, եւ կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն ու նրա հետ «կենսենսուսի» մեջ գտնվող քաղաքական դասը կվավերացնի նաեւ այդ նախաձեռնությունը:
Վրաստանի ու Հայաստանի միջեւ բաժանարար գիծը դրսեւորում է խորանալու միտում, համենայն դեպս տարածաշրջանում ռուսական քաղաքականության ծիրում: Նույն ծիրում դրսեւորվում է հակառակ միտումը հայ-ադրբեջանական ուղղությամբ: Ռուսասկան Իզվեստիան գրում է, թե ռուսական կարգավորման պլանը ենթադրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կբացեն Հայաստանի հետ սահմանը: Այստեղ որեւէ անակնկալ բան չկա: Լավրովը այդ մասին բաց տեքստով ակնարկում էր դեռեւս 2008 թվականին:
Այդ սահմանները բացելու ռուսական պլանը իրականություն կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության չեզոքացման հետ մեկտեղ: Նախօրեին բավական աղմուկ հանեց Թուրքիայի արտգործնախարարի հակասական հայտարարությունը Ինջիրլիքի օդանավակայանը ռուսական ռազմական օդանավերին տրամադրելու պատրաստակամության մասին: Չավուշօղլուն կարճ ժամանակ անց հերքեց ինքն իրեն, բայց խնդիրը այստեղ այլ է: Թե Ռուսաստանը, թե Թուրքիան շատ լավ են գիտակցում, որ ռուսներին Ինջիրլիք պետք չէ: Ռուսներն ու թուրքերը պետք է համոզված լինեն, որ հետապնդում են միեւնույն նպատակներն ու կիսում միեւնույն տարածքը: Ինջիրլիքի մասին հայտարարությունը տվյալ պարագայում միմյանց տարածքը միմյանց հետ կիսելու մասին հայտարարություն էր, որն անմիջապես աժանացավ ռուսական ողջույնին Պետդումայից: Մեսիջները տեղ հասած ու փոխանակված էին, դրանից հետո կարելի էր նաեւ «հերքել», ավելորդ աղմուկով չխանգարելու համար:
Եթե Թուրքիան պատրաստ է կիսել Ինջիրլիքը, Ռուսաստանն էլ պատրաստ պետք է լինի կիսել իրենը: Իսկ Ռուսաստանը ծրագրում է Հայաստանը կամաց-կամաց դարձնել իրենը, օրինակ համատեղ ՀՕՊ համակարգով: Վաղը այդ ՀՕՊ շրջանակում ռուսական հարավային ռազմական օկրուգի ղեկավարությունը կարող է որոշել, որ Էրեբունի 102-րդ ռազմակայանում կարող են իջնել թուրքական օդանավեր: Իհարկե, այն բանից հետո, երբ կիրագործվի տարածք խաղաղապահների դիմաց պլանն, ու սահմանը կբացեն Թուրքիան ու Ադրբեջանը:
Այդ պլանն իրագործելու համար պետք է փակվեն Հայաստանի սահմանները Վրաստանի ու Իրանի հետ: Վրաստանի հետ բաժանարար գծերը ռուսական քաղաքականությունը խորացնում է, եւ առաջիկայում պետք է սպասել այդ ուղղությամբ նոր եւ անցանկալի զարգացումների: Իրանի հարցում էլ Հայաստանը կանգնած է էական սահմանափակումների առաջ, իսկ հայ-իրանական սահմանը բառի բուն իմաստով հսկում են ռուս սահմանապահները, ռուսական ՖՍԲ-ն: Իրանը բառի բուն իմաստով հոգնեց Հայաստանի իշխանությանը հետեւողական լինելու հորդոր հղելով:
Հայաստանում չկա այդ ամենին դիմադրելու ունակ շերտ: Հայաստանի հույսն այն է, որ Արեւմուտքը կտապալի ռուս-թուրքական ծրագրերն ու թույլ չի տա, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի վրա հիմնված քաղաքականությունը ստանա երկրորդ շնչառություն, Հարավային Կովկասը շնչահեղձ անելով արդեն երկրորդ անգամ:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի և վիրահատվել է Ֆրանսիայում:
«Հայկական Վարկածի» ունեցած ստույգ տեղեկություններով, Սյունիքի մարզպետը, որն օրերս է վերադարձել Հայաստան, դեռևս առողջ չէ, ու չնայած որ օրերս լրանում է վարչապետի տրամադրած արձակուրդը, մոտ ժամանակներս դժվար թե կարողանա վերադառնալ աշխատանքի:
Հիշենենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Հինգ օր նա հետազոտվեց Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը հայտարարել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, որևէ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել: Նա ընդամենը իրեն թույլ է զգում, հազում է:
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է սահմանամերձ զորամասեր: Այդ մասին հաստատում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ Հասանովը և Ադրբեջանի պաշտպանության առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, մարտական պատրաստվածության աստիճանին, մարտական հերթապահության անցկացմանը, հետաքրքրվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակով, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների հետ:
Զաքիր Հասանովը հրաման է տվել կատարելագործել Ադրբեջանի պաշտպանության գիծը:
Շնորհավոր ձեր պաչիկների օրը, ժողովուրդ ջան:
Մի սիրուն լեգենդ կա. համբույրը հորինող հնարդարյան մարդիկ հավատում էին, որ : Դրա համար էլ համբուրվողների շնչերի միաձուլումը յուրօրինակ «հոգիների հարսանիք» է:
Այս օրը բոլոր մարդիկ հանգիստ կարող են «փոխանակվել հոգիներով»: Ծանոթ-անծանոթ, բարեկամ-թշնամի, մեծ ու փոքր, բոլոր-բոլորը էսօր պիտի պաչիկներ անեն իրար: Հուլիսի 6-ը համբույրի Համաշխարհային օրն է: (World kiss day, կամ Համբուրելու համաշխարհային օր, կամ՝ Պաչիկի օր):
Համբույրի օրը ծնվել է Բիրտանիայում: Հենց մշուշոտ ալբիոնի ափերին XIX-րդ դարում գտան, որ համբույրը, որպես սիրո դրսեւորում արժանի է ունենալ սեփական օրը: Այս օրը ՄԱԿ-ի կողմից սահմանված տոներից ամենաարտասովորն է:
Մեզ մոտ, ինչպես եւ նախկին սովետմիության այլ երկնրերում այդ տոնին սկսել են ուշադրություն դարձնել վերջին տարիներին: Տարբեր երկրներում այս օրն անց են կացվում զանազան մրցույթներ, ինչպես նաեւ՝ մասսայական համբույրն է շատ սիրելի դարձել՝ երբ համբույրի մեջ միախառնվում են շատ ու շատ զույգեր:
Գրեթե ամենուր մարդիկ ընկնելով ռոմանտիկ վիճակների մեջ, կամայից կարիք են զգում համբուրվելու, դրա համար մարդկանց վերաբերմունքը ամբողջ աշխարհում այս տոնին շատ դրական է՝ ամենուր տոնակատարություններ են, մրցույթներ: Խաղարկվում են մրցանակներ՝ «ամենաերկար համբույր», «ամենագեղեցին համբույր», «ամենաանսովոր համբույր» եւ այլ անվանակարգերում:
Համբույրը ամենահաճելի պաշտպանությունն է սթրեսի և կարիեսի դեմ:Սա գիտական փաստարկներ են, որ մեզ են ներկայացնում են գերմանացի գիտնականները, ստից բառեր չեն: Ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի կանխարգելմանը ու նաեւ որոշ չափով վերացմանը:
Մեր շուրթերը մոտ 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրերը: Իսկ համբույրի ժամանակ գործի են դրվում 34-ից ավելի մկաններ(այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):
Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել զարկերակային կծկումները մինչև 150 Կծ./վ, ինչը նպաստում է գլխուղեղի համապատասխան բաժիններին թթվածնի ակտիվ մատակարարմանը: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում է մտածելու ունակությունը, նաեւ կենտրոնացումը: Օրգնիզմում ադրենալին է առաջանում, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտածողական և ֆիզիկական գործողությունները.
Քսան վայրկյան ամեն առավոտ կրքոտ համբուրվելով դուք ամբողջ օրը կլինեք ռոմանտիկ, ուրախ ու պոզիտիվ: Համբույրները նպաստում են նաեւ որ չառաջանան:
Համբույրն առաջացնում է դիմային մկանների բավականին ուժեղ կծկումներ, ինչը նպաստում է արյունափոխանակությանը և նույնիսկ կնճիռների վերացմանը…
Բեռլինյան հոգեբանները ստեղծել են «Բուժիչ համբույրի» մի ֆորմուլա: Տարբեր տարիքի և հարյուրից ավել զույգերին հետեւելով հետեւոյթուն են արել, որ իդեալական համբույրի տեւողությունը 3 րոպե է: Նաև խորհուրդ են տալիս էմոցիաները առավելագույնի հասցնելու նպատակով համբուրվելիս նայել զուգընկերոջ աչքերի մեջ:
Համբուրվելը համբուրվենք, բայց չմոռանանք, որ այդ գործողության արդյունքում կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով:
Ինչ տեսակի համբույր ասես որ չկա աշխարհում: Մի քիչ իմ իմացածներից, մի քիչ էլ պեղածներից գրեմ: Ամենասիրածս համբույրը՝
Քնքուշ համբույր – անցկացրու մատդ սիրածիդ շուրթերով, շշնջա նրան, որ սիրում ես, ու թեւթեւ պաչիկ արա:
Կատարյալ համբույր – սիրային խաղերից հետո սիրածդ վերցնում է դեմքդ ափերի մեջ, նուրբ համբուրում է աշքերդ, քիթիկիդ ծայրը ու հետո երկար-երկար համբուրում է շուրթերդ էնպիսի մի համբույրով, որ սիրտդ հալվում է…
«Կարմիր» համբույր – Մեքենա ունեցողների համար, համ էլ որ «պրոբկեքը» չներվայնացնեն Ամեն անգամ անգամ տեսնելով լուսաֆորի կարմիր լույսը թեքվում եք իրար համբուրելու համար:
Էսկիմոսական համբույր – հենց պատրաստվում եք քնելու, կռանում եք ու քսմսվում քթերով:
Լպստող համբույր – դանդաղ ու թեթեւ լեզվի ծայրով, ոնց որ լիզելով անցիր սիրածիդ շուրթերի վրայով:
Պարանոցի համբույր – կծմծիր ականջը թեթեւակի, ականջի հետեւն էլ, դանդաղ իջիր ներքեւ դեպի ուսը, շուրթերովդ հպումներ արա նրան էնպես, որ հազիվ զգա:
Մորի համով համբույր – Ո՞ր համբույրն է ամենալավը՝ պարունակությամբ համբույրը: Աննկատ մորի դիր բերանիդ մեջ, մոտեցի սիրածիդ շուրթերին ու համբուրվելուց մորիի կեսը դիր նրա բերանում:
Մանկական պաչիկ – Մանր-մանր, պուճուր-պուճուր պաչիկներ արա ամեն տեղ՝ աչիկը, քիթիկը, պեպենիկը, խալերը…
Ուրվագծային համբույր – անկացնում ես լեզվիդ ծայրով սիրածիդ փակ շուրթերի ուրվագծով՝ դանդաղ, հանգիստ ու երկար, ապա համբուրում նրան:
«Թուշիկներով պաչիկ» – նուրբ քսմսվեք թուշիկներով իրար, հետո շուրթերով՝ հազիվ հպվելով, հետո լեզուներով մի քանի անգամ անցեք շուրթի վրայով, ոնց որ ջղայնացնելով, ու հետո կրքոտ համբուրվեք:
Թիթեռի համբույր – ուղղակի իրար կպեք թարթիչներով, շատ հաճելի է, իրար թարթում ես:
Սառցե համբույր – հավեսի համար մի լավ պահի բերանիդ մեջ սառույցի կտոր գցիր: Մոտեցի սիրածիդ հետեւից ու թեթեւակի սառույցով հպվելով պաչիկ արա պարանոցը:
Թեթեւ շշուկ – թեթեւակի համբուրի ականջի մոտերը, ընթացքում սիրուն-սիրուն ռոմանտիկ բաներ ասա: Ասում են, թե կանայք են սիրում ականջներով, բայց իմ կարծիքով վերջերս տղամարդիկ ավելի շատ են սիրում:
«Ուտելի» համբույր – համբույրից առաջ շուրթերիդ ինչ-որ համով բան քսի՝ ելակ, բանան, մեղր: Դա հաստատ կգնահատվի:
Էլեկտրոնային ձայնային համբույր – հավեսի համար, ձայնագրի համբույրիդ ձայնն ու ուղարկի սիրածիդ:
Դե իսկ եթե սիրած չունես՝ բոլորին պաչիկներ արա, բոլորն էլ քեզ, հոգ չի: Իմ պաչիկն էլ ձեզ:
Հ.Գ. Ֆրանսիական համբույրի մասին չեմ գրել, որովհետեւ չեմ սիրում
ՀՀ իշխանությունները Ղարաբաղում սոցհարցում են անցկացնում՝ հասկանալու համար, թե ժողովուրդն ինչ կանի, եթե Սերժ Սարգսյանն Ադրբեջանին տարածքներ հանձնի: Սերժ Սարգսյանն այս քայլով ուզում է հասկանալ՝ ինչ կլինի իր իշխանության հետ, եթե ինքը գնա հակամարտության կարգավորման կազանյան տարբերակով:
Նրա ձեռքից սնվող լրատվական դաշտը, չնայած, ամեն կերպ փորձում է մեզ համոզել, որ ժողովուրդը չի կարող լուծել Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանին տալ-չտալու հարցը, ամեն ինչ դրսից են որոշում, բայց մենք գոնե գիտենք, որ Սերժ Սարգսյանը «դրսի» մարդկանց մոտ զիջումների է գնում, որ իր իշխանությունը չկորցնի։ Բայց, մյուս կողմից էլ, Ղարաբաղի տարածքների հանձնումը Սերժ Սարգսյանին չի ապահովի այն երջանիկ ապագան, որը նա իր համար է կանխատեսել, քանի որ մեր «ներսի» մարդիկ էլ պակաս չեն վտանգի նրա՝ նախագահ մնալու բաղձալի մտադրությունը: Սերժ Սարգսյանն այս ամենը լավ իմանալով՝ սոցհարցում է կազմակերպում՝ հասկանալու համար՝ որ ճնշմանը կդիմանա՝ «դրսի՞» թե՞ «ներսի»:
Այս քայլով Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ վախենում է ժողովրդից, նրա արձագանքից ու հետագա քայլերից, քանի որ լավ էլ հասկանում է՝ Ղարաբաղի հաձնումը կլինի նրա՝ 8 տարիների անոգրծության վերջին կայծը. հասարակական պայթյուն է լինելու:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից
Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության մասնագետները Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել, գրում է The Independent–ը։
Հաղորդվում է, որ փորձագետները այսպես կոչված հանքային բուրավետ յուղեր են հայտնաբերել, որոնք առաջանում են նավթի վերամշակումից։
Այս յուղերի վտանգավոր քանակ է հայտնաբերվել շոկոլադե կոնֆետների 20-ից 3 տեսակներում։
Մասնագետները պարզել են, որ հայտնաբերված նյութերը կարող են ուռուցքային հիվանդություններ առաջացնել։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրանք շոկոլադի մեջ են հայտնվում փաթեթից։
Փորձաքննության արդյունքների մասին հայտնել են շոկոլադ արտադրողին։ Սակայն վտանգավոր ապրանքը վաճառքից հանելու խնդրանքը մերժվել է։ Հրուշակագործների գերմանական ասոցիացիան (BDSI) հայտնել է, որ այդ յուղերի հայտնաբերված քանակը չպետք է մտահոգի սպառողներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպել է իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին եւ մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանական ու ռուսական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ նա պետք է Երեւանից մեկներ Բաքու:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, սակայն, որ Լավրովը մեկնել է Մոսկվա, իսկ նրա մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել է, որ այս շաբաթ որոշվելու է Լավրովի Բաքու այցի ժամկետը:
Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ Լավրովին, ըստ երեւույթին, չի հաջողվել որեւէ բան համոզել Հայաստանին, եւ նա Բաքու պետք է դատարկաձեռն մեկներ:Երեւանում գտնվելիս Լավրովն աղմկոտ հայտարարություններ չի արել: Հնչել է միայն ՀԱՊԿ կոչը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին: ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն նաև հավանություն է տվել դաշինքի հայեցակարգին, որում, ասում են, ՆԱՏՕ-ն կարող է սպառնալիք հայտարարվել:
Հիշեցնենք նաեւ, որ վաղը տարածաշրջան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը կայցելի Թբիլիսի, հետո՝ Ուկրաինա, իսկ այնտեղից էլ Վարշավա՝ ՆԱՏՕ-ի վեհաժողովին: Քերին նախքան այցը հասցրել է զգուշացնել Ռուսաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ղարաբաղյան կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարող է լինել: Հավանաբար, Մոսկվան հասկացել է, որ առայժմ կարգավորման ռուսական պլանն ատկիվորեն առաջ տանելու ժամանակը չէ:
Ի դեպ, ռուսական «Իզվեստիան» այսօր հայտնել է, որ ռուսական պլանը ենթադրում է Հայաստանով հաղորդակցությունների բացումը: Իբր Ռուսաստանը մտադիր է բացել Հայաստանի սահմանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Պետք է ենթադրել՝ հայկական տարածքների հաշվին:
Մինչդեռ Ադրբեջանում անհամբեր սպասում էին Լավրովին, եւ ակնհայտորեն հիասթափված են, որ նա չի այցելել: Լավրովից ակնկալում էին լսել ռուսական պլանին Հայաստանի համաձայնության մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցներում կարելի է նկատել, որ Ադրբեջանը զգուշանում է, որ այդ պլանը հօդս կցնդի հայկական կողմի հարձակմամբ:
աղբյուր՝ Lragir.am
Երեկ Հայաստանը նշում էր Սահմանադրության օրը։ Ավելի ճիշտ՝ իշխանություններն էին նշում։ Նշելու ընթացակարգն էլ սա է՝ պաշտոնյաները հրապարակում են նախօրոք գրված «շնորհավորական ուղերձը» ու երեկոյան գնում որևէ «օբյեկտ»՝ ուտել-խմելու։ Բնականաբար՝ բյուջեի հաշվին (բյուջեի այդ տողը կոչվում է «այլ ծախսեր»)։
Պատկերացրեցի՞ք տեսարանը։ Ահա հավաքվել է ՀՀԿ վերնախավը՝ մարդիկ, ովքեր միասին մի քանի անգամ ավելի շատ փող ունեն, քան Հայաստանի համախառն ներքին արդյունքը, որոնցից յուրաքանչյուրի թևի ժամացույցն արժե մոտավորապես այնքան, որքան կազմում է Հայաստանի ցանկացած մանկատան տարեկան բյուջեն, ու այդ մարդիկ նշում են Սահմանադրության օրը։ Այն Սահմանադրության, որտեղ գրված է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ իշխանությունները ձևավորվում են ազատ-արդար ընտրությունների միջոցով, որ օրենքի առջև բոլորը հավասար են և այլն։
Եվ ահա, «ՀՀԿ վերնախավ» կոչվող այս մարդիկ, ովքեր պղծել են հնարավոր ամեն ինչ, ովքեր բառիս բուն իմաստով քամել են երկիրը ու հարյուր հազարավոր մարդկանց պարզապես քոչեցրել երկրից, իսկ մյուսներին ստիպել մի կտոր ցամաք հացի համար ճորտի պես աշխատել օրը 12 ժամ, պատրաստվում են առաջիկա ընտրություններին ու մտադիր են ևս մի հինգ տարի պահպանել այս վիճակը։ Ավելին՝ վստահ են, որ դա իրենց հաջողվելու է, ու նույնիսկ «կայֆեր են բռնում» ընդդիմության վրա՝ իբր նրանք իրար կոկորդ են պատռում իրենց «հասանելիք» 30-35 տոկոսի համար։ Այսինքն՝ վստահ են, որ իրենց ոհմակը մեծամասնություն է ունենալու (շեֆի իմաստուն քաղաքականության և իրենց՝ «կյանքը ճիշտ ջոգելու» կարողության շնորհիվ)։ Եվ սա՝ մի երկրում, որտեղ «հանրապետական» բառը համարյա հայհոյանքի պես է հնչում, և որտեղ իշխանություններին տրվող ամենամեղմ բնորոշումը «թուրքից բեթար» բառակապակցությունն է:
Օբյեկտի՞վ են արդյոք այդ գնահատականները։ Ոչ, իհարկե։ Իրականում իշխանությունները «թուրքից բեթար» չեն, «հանրապետական» բառն էլ ոչ թե հայհոյանք է, այլ ընդամենը կուսակցական պատկանելության։ Բայց փաստը մնում է փաստ՝ ՀՀ բնակչության ջախջախիչ մեծամասնութունը գործող իշխանություններին այդպես է ընկալում։ Անգամ ամենաիշխանամետ հարցումների համաձայն՝ մարդկանց միայն 13-14 տոկոսն է դրական գնահատում իշխանությունների գործունեությունը, և ընդամենը 0,7 տոկոսն է կարծում, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում կյանքը լավացել է։ Ընդ որում՝ իշխանություններն իրենք շատ լավ գիտեն սա։
Ուրիշ բան, որ դա նրանց առանձնապես չի մտահոգում։ Եթե գողերը մտել են մեկի տունը, տանտիրոջ ձեռուոտը կապել ու թալանում են եղած-չեղածը, նրանց համար ի՞նչ նշանակության ունի, թե տանտերն ինչ է մտածում իրենց մասին։ Կարևորը՝ որ կապերն ամուր լինեն։ ՀՀԿ-ն ակնհայտորեն վստահ է, որ «կապերն ամուր են», դրա համար էլ Սերժ Սարգսյանը «Ռոյթերզի» լրագրողի հարցին քմծիծաղով է պատասխանում, իբր՝ բացառված է, որ ՀՀԿ-ն չհաղթի առաջիկա ընտրություններում։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական էսկալացիայի վերսկսումը կարող է առավել կործանիչ լինել, քան ապրիլյան իրադարձությունները: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է ԼՂ հակամարտությանը նվիրված Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում:
Նշվում է, որ լուրջ ռիսկ կա, որ այս անգամ կարող են կիրառվել «երկիր-երկիր» դասի հրթիռներ, իսկ զոհերի թիվը խաղաղ բնակիչների շրջանում անհամեմատ բարձր կլինի:
Զեկույցում ասվում է, որ ապրիլյան մարտերի ժամանակ կիրառվել են համազարկային կրակի հրթիռային համալիրներ, ծանր հրետանի, տանկեր, ԱԹՍ-ներ:
Նշվում է, որ ապրիլի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունն ավելի հակված էր հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, քան 25 տարի առաջ:
Զեկույցի հեղինակները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացը բանակցությունների ժամանակ:
Մեկնաբանելով երրորդ երկրների դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես առանցքային միջնորդ և անվտանգության երաշխավոր, որը պարտադիր է միջամտել այդ հարցին, հիմնականում՝ Հայաստանի հետ համաձայնագրերի պատճառով:
«Իր հերթին՝ Թուրքիան Ադրբեջանի հետ ունի ռազմական գործակցություն, կարևոր էներգետիկ համագործակցություն, քաղաքական և տնտեսական սերտ կապեր: Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները լարված են: Իրանն էլ դեռ որոշում է իր մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ, սակայն ձգտում է մեծ դեր խաղալ: Շահերը համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, սակայն Մոսկվան, որն իրեն համարում է գլխավոր միջնորդ, փորձում է ամրապնդել իր դիրքերն այդ տարածաշրջանում, որը համարում է իր ազդեցության գոտին»,- նշված է զեկույցում:
Փորձագետները նշում են, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ:
Զեկույցում անդրադարձ կա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին, որոնց մասնակցել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է միջնորդական ջանքերին մասնակցեն քաղաքական բարձր մակարդակով, պետք է ուժեղացնեն ճնշումը բանակցող կողմերի վրա փոխզիջումների նպատակով, այն է՝ Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանական տարածքները, իսկ Ադրբեջանն անվտանգության միջանկյալ կարգավիճակ տա ԼՂՀ-ին:
Ինչ վերաբերում է Եվրամիության ունեցած դերին, կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Եվրամիությունը պետք է նաև մտածի այն մասին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել հետկոնֆլիկտային շրջանում, ներառյալ՝ հեռահաղորդակցությունների վերականգնումը»,- ասված է զեկույցում:
Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարում է , որ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խումբը պետք է ուժեղացնի ջանքերն ապագա խաղաղարար առաքելության հարցում. «Այդ հարցի շուրջ կլինի շատ քաղաքականություն, սակայն քննարկումները պետէ է անցկացվեն պլանավորումն արագացնելու համար»:
Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները հուլիսի վերջին անցկացնելու են իրենց համագումարները՝ համապատասխանաբար Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին որպես իրենց նախագահական թեկնածու ընտրելու համար:
Կուսակցության հավատարիմ անդամների համար ընտրությունը շատ պարզ է. քվեարկել իր կուսակցության թեկնածուի օգտին: Այդուհանդերձ, միլիոնավոր այլ ընտրողներ կանգնած են որոշում կայացնելու ավելի բարդ խնդրի առջև: Ոմանք, դժգոհ երկու գլխավոր կուսակցություններից, պատրաստվում են քվեարկել անկախ երրորդ թեկնածուի օգտին, իսկ ուրիշները մտադրվել են ընտրություններին ընդհանրապես չմասնակցել:
Ամերիկահայ ընտրողները ևս անորոշության մեջ են հայտնվել ընտրության հարցում: Հիլարի Քլինթոնի պարագայում շատերը խիստ հիասթափված են նրա կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված խոստումը դրժելու պատճառով, երբ նա պետքարտուղար եղած ժամանակ այն անվանեց «պատմական բանավեճի հարց»՝ չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր բազմաթիվ խոստումներին, նախ որպես ԱՄՆ սենատոր և հետո նախագահի թեկնածու ութ տարի առաջ:
Թրամփը հանելուկ է բազմաթիվ ամերիկահայերի համար: Նրանք, ովքեր պատրաստ են անտեսել նրա վիճահարույց դիրքորոշումները և պարզապես իրենց քվեն տալ զուտ հայկական հարցերի հիման վրա, վստահ չեն, թե արդյոք նա, իր իսկ խոսքերով ասած՝ «բարեկամ թե հակառակորդ» է, քանի որ գործարար Թրամփը հանրային դիրքորոշում չունի բազմաթիվ քաղաքական հարցերի, այդ թվում՝ հայկականի վերաբերյալ:
Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ դեմառդեմ հանդիպել հանրապետական թեկնածուին և առաջին ձեռքից պարզել, թե ինչպիսին են նրա մոտեցումները հայությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սակայն, նման հնարավորության բացակայության պայմաններում, ընտրողները պետք է ապավինեն Թուրքիայի վերաբերյալ նրա կողմից վերջերս արված մի քանի կարճ արտահայտություններին:
Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերին քննադատեց Թուրքիային՝ իսլամիստ ահաբեկիչներին աջակցելու համար: Նա ասաց Breitbart News Daily-ին. «Թուրքիան կարծես թե ԻԼԻՊ-ի կողմից է, քիչ թե շատ նավթի հետ կապված»: Նա հավելեց, որ շահերի բախում է ունեցել Թուրքիայի մասին խոսելիս՝ Ստամբուլում «Թրամփ թաուեր» երկնաքերների համալիրի պատճառով: Չնայած շենքը նրան չի պատկանում, սակայն նա իր անունը շնորհել է հյուրանոցի սեփականատերերին և շահութաբեր բրենդային վճարներ է ստանում: Նա նման պայմանավորվածություն ունի նաև Trump International Hotel & Tower-ի հետ Բաքվում: Իր գործարար հարաբերությունները չվնասելու համար Թրամփն արագորեն հաստատեց իր հարցազրույցում. «Ես Թուրքիան շատ լավ եմ ճանաչում. թուրքերը զարմանալի և հրաշալի մարդիկ են, նրանք ուժեղ ղեկավար ունեն»:
Չնայած Էրդողանի մասին Թրամփի ջերմ խոսքերին՝ Թուրքիայի նախագահը երկու շաբաթ առաջ հարձակվեց նրա վրա, նրան մեղադրելով իսլամատյաց լինելու մեջ և կոչ անելով անհապաղ հանել Թրամփի անունը Ստամբուլի «Թաուեր»-ից… Էրդողանը հայտարարեց գործարարների մի մեծ խմբի, որ Թրամփը «անհանդուրժողական է Միացյալ Նահանգներում ապրող մահմեդականների հանդեպ, և այսքանից հետո նրա անունը որպես բրենդ օգտագործվում է Ստամբուլում: Նրանք, ովքեր այդ բրենդը դրել են իրենց շենքի վրա, պետք է անհապաղ հանեն այն»: Էրդողանը նաև ասաց՝ զղջում է, որ մասնակցել է «Թրամփ թաուեր» համալիրի բացման արարողությանը 2012 թվականին, երբ վարչապետ էր. «Ես նաև սխալվել եմ և բացել [«Թրամփ թաուեր» համալիրը]»: Հյուրանոցի թուրք սեփականատերը հայտարարեց, որ նա վերանայում է իր գործարար կապերը Թրամփի հետ:
Ստամբուլում «Թրամփ մոլ» առևտրային կենտրոնի մենեջեր Բյուլենթ Քուրալը ևս քննադատեց Թրամփին. «Մենք ցավում ենք և քննադատում Թրամփի խտրական արտահայտությունները: Նման հայտարարությունները անարժեք են և մի մտքի արգասիք, որը չի հասկանում իսլամը, խաղաղության կրոնը: Մեր արձագանքը ուղղակիորեն հայտնել ենք Թրամփի ընտանիքին: Մենք վերանայում ենք մեր իրավական հարաբերությունները Թրամփ բրենդի հետ»:
Հանրապետական թեկնածուն հանպատրաստից մեկ այլ մեկնաբանություն արեց Թուրքիայի մասին հուլիսի 1-ին Դենվերում ունեցած ելույթի ժամանակ: Երբ նա թվարկում էր մի շարք երկրների անուններ, որոնք ռազմական պաշտպանությունն իրականացնում են ԱՄՆ-ի հաշվին, դահլիճից մեկը բղավեց. «Թուրքիա»… Թրամփն ընդհատեց իր խոսքը և հարցրեց այդ մարդուն՝ արդյոք նա «բարեկամ թե հակառակորդ» է: Հանրապետական թեկնածուն հավելեց. «Եվ Թուրքիան, որն, ի դեպ, պետք է պայքարի ԻԼԻՊ-ի դեմ: Ես հուսով եմ, որ Թուրքիան պայքարի դուրս կգա ԻԼԻՊ-ի դեմ, քանի որ ԻԼԻՊ-ը, որոշակի իմաստով, շատ լուրջ առավելություններ ունի Թուրքիայում: Նրանք իրենք պետք է արմատախիլ անեն ԻԼԻՊ-ը: Ես կցանկանայի տեսնել այդ»:
Մնում է տեսնել, թե արդյոք Էրդողանը կսրի իր աճող թշնամանքը Դոնալդ Թրամփի հետ՝ պնդելով հանել վերջինիս անունը Ստամբուլի «Թաուեր»-ներից: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այժմ անտեսում է Թրամփի բացասական մեկնաբանությունները իսլամի մասին՝ նախընտրելով պաշտպանել իր սեփական բիզնեսի շահերը Բաքվի «Թրամփ թաուեր»-ում…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.