Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ամփոփել է այս տարվա ընդունելության արդյունքները: Նա խուսափել է համեմատություն անցկացնել այս տարվա և նախորդ տարվա միջև, քանի որ անցյալ տարի տասներկուամյա դպրոցական համակարգի ներդրման պատճառով առաջին կուրսեցիների ամենափոքրաթիվ ընդունելությունն է եղել` շուրջ 800 ուսանող: Եւ, հետևաբար, չեն արդարացրել համալսարանի , ինչպես նաև մյուս բուհերի ակնկալիքները:
Ի դեպ, 2010 թվականի համեմատ, այս տարի Երևանի պետական համալսարանի ուսանողներն ավելացել են շուրջ 500-ով, այսինքն` եթե նախանցյալ տարի ԵՊՀ ընդունված ուսանողների թիվը եղել է 3008, ապա այս տարի մայր բուհ է ընդունվել 3507 ուսանող (381 անվճար և 3126 վճարովի)։
Արամ Սիմոնյանի համոզմամբ այս տարվա ցուցանիշը բավարար է: ԵՊՀ-ում այս տարի թափուր տեղերը 81 են` տարբեր մասնագիտությունների գծով. «Ի զարմանս ինձ, ֆիզմաթ թևը լրացել է, սակայն նույնը չեմ կարող ասել քիմիա, կենսաբանություն, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտություններով: Կենսաֆիզիկան աշխարհում մեծ առաջընթաց ապրող ուղղություն է, և այս տվյալներն առաջին հերթին վկայում են, որ դպրոցում «Ֆիզիկայի» նկատմամբ ուշադրությունը թուլացել է և դիմորդը լավ չի տիրապետում «ֆիզիկա» առարկային»:
Նա գտնում է, որ սա առաջին հերթին պետք է մտահոգի հանրակրթական դպրոցի և ավագ դպրոցի պատասխանատուներին:
Թափուր տեղեր են մնացել «երկրաբանություն», այս տարի առաջին անգամ որպես մասնագիտություն մտցված «եկեղացաբանություն» , «Ռուսաց լեզու և գրականություն» առարկաներից:
Առավել հաջողված են համարվում «գերմաներեն» «ֆրանսերեն» , «իսպաներեն» լեզու և գրականություն առարկաներում ընդունելության արդյունքները:
Արամ Սիմոնյանը հաջողված է համարում նաև կովկասագիտության մրցույթը, ինչի արդյունքում այսօր կա 50 ուսանող:
Հիշեցնելով, որ վճարովի բաժինների ուսանողները չեն օգտվում բանակի տարկետումից, Սիմոնյանը մատնանշել է բուհում հաշվառվելու ուղին. «Այդ ուսանողները ԵՊՀ-ի հետ պայմանագիր կարող են կնքել և վճարել ուսման մեկ կիսամյակի դիմաց, որից հետո նրանք համարվում են բուհի ուսանողներ: Բանակից հետո նրանք կարող են սովորել բուհում, իսկ ուսման վարձը կմնա նույնը, եթե նույնիսկ այդ երկու տարվա ընթացքում այն ավելանա կամ նվազի: Եթե բանակից վերադառնալուց հետո ուսանողը չցանկանա սովորել բուհում, ապա գումարը կվերադարձվի, քանի որ բուհը տվյալ ուսանողին ծառայություններ չի մատուցել»:
Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ–ում ամենաթանկ մասնագիտությունն իրավագիտությունն է՝ 700.000 դրամ տարեկան վարձավճարով: Իսկ ամենաէժանը մեխանիկա, ռուսաց լեզու և գրականություն, ռադիոֆիզիկա, ջրաօդերևութաբանություն մասնագիտություններն են՝ տարեկան կազմում են մոտ 280.000:
Արամ Սիմոնյանը սա սխալ է համարում՝ օրինակ, բուհի ռեկտորի խոսքով՝ եթե կենսաբանության, քիմիայի ֆակուլտետներում ուսուցումը ծախսատար է, քանի որ պահանջվում են լաբորատորիաներ, փորձանմուշ կենդանիներ, որոշակի ջերմային պայմաններ, հոսանք, նյութեր և այլ, իրավաբանական ֆակուլտետում պահանջվում է ընդամենը գիրք, համակարգիչ, թուղթ և գրիչ:
Նա դժգոհ է. առ այսօր չկա մասնագիտության պետպատվերի գինը որոշելու միասնական համակարգ:
- 15:06Անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին պետությունը կաջակցի
- 16:53Արմեն Աշոտյան.107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում
- 18:23Աշակերտը պիտի ունենա ազատ ընտրելու իրավունք
- 12:22Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա
- 17:32Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ. Սերժ Սարգսյան
- 12:10Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
- 12:12Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
- 17:46Ո՞վ կարող է հավակնել բուհերում թափուր մնացած տեղերին
- 18:06Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր
- 22:06Արմեն Աշոտյանը ներկայացրել է որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.