Օրվա հաճելի պահը սկսում է այն ժամանակ, երբ մի սեղանի շուրջ հավաքվում է ողջ ընտանիքը: Հաճելի մթնոլորտ, կոլորիտային զրույցներ, աշխատանքային օրվա ամփոփում և համեղ սնվելու երջանիկ պահեր: Տան յուրաքանչյուր անդամ սպասում է, թե այսօր իրենց ի՞նչ հետաքրքիր ուտեստ է մատուցվելու: «Семейное» ապրանքանիշը վերականգնում է ընտանեկան համեղ ավանդույթներն և բոլոր համեղ սնվել սիրողներին առաջարկում է իր՝ բնական հումքից պատրաստված, էկոլոգիապես մաքուր և բարձորակ տեսականին: «Հաճելի է համեղ սնվել հատկապես ընտանեկան ջերմ մթնոլորտում: Մեր անվանումն էլ հենց այդ է հուշում: Մի սեղանի շուրջ ընտանեկան ջերմ երեկո անցկացնելը՝ համեղ և ախորժալի ուտեստների առկայությամբ, կօգնի ձեզ վայելելու հաճելին, օգտակարը և սննդարարը: Հայ սպառողը գիտի համեղ սնունդի բոլոր գաղտնիքները: Յուրքանչյուր հայ կին շատ խնամքով է ընտրում ամեն տեսակի սննդամթերք: Հաշվի առնելով համեղ սնվելու հայ ընտանիքների ջերմ ավանդույթները՝ մենք ստեղծեցինք «Семейное» ապրանքանիշը՝ վերականգնելու ընտանեկան համեղ ավանդույթները»,-նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Семейное» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը:
Հայ սպառողն արդեն ծանոթ է «Семейное» ապրանքանիշի բարձորակ տեսականուն՝ սփրեդներ, պանիր՝ պատրաստված չանախի տեխնոլոգիայով և նորույթ «Семейное» ապրանքանիշից. հալած բուսական յուղ՝ ընտանիքին մի սեղանի շուրջ մեկտեղելու համար: «Семейное»-ի բուսական յուղերի խառնուրդը 99%-ով յուղ է պարունակում: Ընկերության կողմից առաջարկվող այս արտադրանքն աչքի է ընկնում նաև իր մատչելիությամբ. «Մեր ընկերության կողմից ներկայացված բուսական յուղերի խառնուրդը նորույթ է հայկական շուկայում: Տարբեր յուղերի միակցությունից մենք ստացել ենք բարձորակ պրոդուկտ, որ հեշտացնենք հայ կանանց գործը խոհանոցում: Հալած բուսական յուղերով պատրաստված ճաշատեսակները դուր կգան ձեր ողջ ընտանիքին: Դրանք դյուրամարս են, թեթև և այնքան հաճելի քիմքին»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Այս առաջարկը կհետաքրքրի հատկապես բուսակերներին: Բուսական հիմքի վրա պատրաստված յուղերի խառնուրդը նրանց լավագույն օգնականը կդառնա տարբեր ճաշատեսակներ պատրաստելիս: Իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստված ճաշատեսակներն ոչ միայն համեղ են, այլ նաև շատ օգտակար. «Մեկ անգամ փորձելով «Семейное»-ի հալած բուսական յուղով պատրաստված ճաշատեսակները՝ դուք կզգաք տարբերությունը այլ յուղերից: Բուսական յուղերի խառնուրդը նպաստում է լավ մարսողությանը, պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք կարգավորում են այս կամ այն օրգան համակարգի բնականոն աշխատանքը կամ պարզապես ձեր լավ ինքնազգացողությունն են ապահովում: Բարերար է ազդում սրտին, նպաստում է հյուսվածքների սնուցմանը, մասնակցում է սպիտակուցների սինթեզին և պարզապես ձեզ պարգևում է սնվելու բազմաթիվ երջանիկ պահեր»,- նշում է «Семейное»ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
«Семейное» ապրանքանիշի նորույթը՝ հալած բուսական յուղերի խառնուրդը, կարող եք ձեռք բերել հարմարավետ պլաստիկե տարաներով, որոնք ապահովում են պրոդուկտի համային հատկանիշների երկար պահպանելիությունը. «Մենք ներկայացնում ենք 1.7 կգ.-ոց, 2.8 կգ.-ոց, 5 կգ.-ոց և 10կգ.-ոց տարաներով բուսական յուղերի խառնուրդ: Այս չափերը և այս տարաներն ընտրելիս մենք հաշվի ենք առել մեր սպառողների պահաջմունքները: Դրանք հարմար են oգտագործման տեսանկյունից և հերմետիկ փակվում են»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Ընտանեկան համեղ ավանդույթները կարևորելով՝ «Семейное» ապրանքանիշը հայ սպառողին է ներկայացնում նաև այնքան սիրելի չանախ պանիրը: Գնելով չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքը՝ դուք այլևս այն աղաջուրը դնելու կաիրք չեք ունենա. «Семейное»-ն մտածել է իր սիրելի գնորդների մասին և մինչև 1կգ չանախ պանիր պարունակող տարաները մատուցվում են աղաջրով. «Բոլորս գիտենք, որ աղաջուր դրված պանիրը երկար ժամանակ պահպանում է իր համային և որակային օգտակար հատկությունները: Չանախի տեխնոլոգիայով պատրաստված մեր պանրային մթերքը տարբերվող է, համեղ և կդառնա ձեր սեղանների սիրված կաթնամթերքը»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Շուկայում ներկայացված են նաև «Семейное» ապրանքանիշի սփրեդները: Ընտանեկան համեղ ավանդույթները շարունակվում են համեղ տորթերի մատուցմամբ: Ձեր ընտանիքը կգոհանա, իսկ դուք հպարտորեն խոհանոցում ևս մեկ հաղթանակ կգրանցեք՝ շնորհիվ համեղ, օգտակար և տորթերի պատրաստման մեջ լավագույնս օգտագործվող մթերքի՝ սփրեդների: «Շուկայում ներկայացված են «Семейное» ապրանքանիշի տարբեր քաշերի սփրեդներ: Մենք ունենք սկսած 500 գ.-ոց տուփերից մինչև 10 կգ-ոց արկղերով և պլաստիկից տարաներով տարբերակներ տարբեր յուղայնության՝ 72.5%-ոց և 82%-ոց»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Ընտանիքը հավաքվում է մեկ հարկի տակ այն ժամանակ, երբ ճաշատեսակները պատրաստված են լինում «Семейное» ապրանքանիշի մթերքներով: «Семейное»՝ մենք վերականգնում ենք ընտանեկան համեղ ավանդույթները:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.