Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել: Հանրությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ խմբի` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող անդամներին իբր անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու մասին վերջիններիս փաստաբանների «ահազանգերի» և Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող վերոնշյալ կալանավորված անձանց, տեղում ծանոթացել իրավիճակին և իրազեկվել, որ վերջիններս քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող բժշկական օգնությունից և խնամքից բողոքներ չունեն:
Ինչ վերաբերում է նրան, որ այս օրերին հաճախ է շահարկվում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանին բժշկական պատշաճ օգնություն և խնամք չցուցաբերելու, կամ, ինչպես նրա փաստաբանների ու այլ անձանց կողմից շեշտվում է, նրան այս կերպ խոշտանգումների ենթարկելու հարցը, ապա այլևայլ անհիմն ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտնում է հետևյալը:
27.07.2016 – 23.08.2016թթ` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահից առ այսօր, Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է տարատեսակ բժշկական հետազոտությունների և զննությունների, այդ թվում` որովայնի և կոնքի սոնոգրաֆիկ և աջ ստորին վերջույթի ռենտգեն հետազոտությունների, ուրոլոգի և նյարդավիրաբույժի խորհրդատվությունների:
Բացի վերոբերյալից` հանվել է հիվանդի կմախքային ձգումը և դրվել է գիպսային վիրակապ: Ի լրումն` յուրաքանչյուր 2-րդ օրը հիվանդը զննվում է <<Էրեբունի>> ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից:
Հարկ է նշել, որ բոլոր հետազոտությունների և զննությունների մասին գրառումները առկա են նրա հիվանդության պատմագրում: Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանը անհրաժեշտության դեպքում ստացել և ստանում է ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, պարբերաբար կատարվում են վերքերի մշակումներ, ժամանակին փոխվում են վիրակապերը:
Ներկայումս «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ քննարկվում է ինչպես Հ. Հարությունյանի, այնպես էլ <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿՀ-ում պահվող խմբի մյուս անդամների վիրահատման ծավալների և ժամկետների հարցը: Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում և բուժում են ստանում այլ կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնք նույնպես խնամքի և բազմապրոֆիլ բուժման կարիք ունեն, ինչը և ապահովվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի արհեստավարժ և փորձառու բուժանձնակազմի կողմից:
Եվս մեկ անգամ շահագրգիռ անձանց կոչ ենք անում զերծ մնալ թեմայի`տարբեր նպատակներով անհարկի շահարկումներից:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.