Երկար տարիների պաշտոնավարումից հետո երեկ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանր հրաժարական է տվել։ «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,- նշել է Միհրան Պողոսյանը։
Սրան նախորդեց մեկ այլ տեղեկություն, համաձայն որի՝ օրերս ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի երեխաները ցանկացել են Երևան-Փարիզ չվերթով Հայաստանից մեկնել Ֆրանսիա, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես նրա թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին։ Վեճի հիմնական պատճառը ոչ թե նրա երեխաների՝ երկրից մեկնելու հարցն է եղել, այլ այն, որ իրականում թույլ չի տրվել, որ Միհրան Պողոսյանը երկրից մեկնի, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ։
Իր հերթին երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը Միհրան Պողոսյանի հրաժարականի փաստն այսպես է մեկնաբանել, «Լրագրողների բացահայտումների և իշխանության գործողությունների համատեքստում այդ հրաժարականը պատահական չի կարող լինել»։
Անշուշտ այս ամենը չի կարող պատահական լինել։ Սկզբի համար նախ ամրագրենք, որ Միհրան Պողոսյանը հրաժարականն ինքնակամ չի ներկայացրել, նրան պարտադրել են դա անել։ Սերժ Սարգսյանը դեռևս ՀՀԿ վերջին նիստին կուսակիցներին տեղեկացրել է, որ Միհրանի հրաժարականն է օրակարգում։ Իսկ դրա համար օֆշորային վերջին սկանդալը դժվար թե դեր խաղացած լինի։ Եթե խնդիրն օֆշորում գրանցված Միհրանի միլիոննհրը լինեին, ապա նրան հնարավորություն կտրվեր շարունակել պաշտոնավարել՝ ճիշտ այնպես, ինչպես դա եղավ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի պարագայում։ Գրեթե զրոյական է հավանականությունը, որ Քեթրինի Միհրանին հենց դրա համար է հրաժարականի պահանջ ներկայացվել։
Սերժ Սարգսյանը սովորաբար նման կտրուկ քայլերի գնում է միայն մի պարագայում, երբ քցված ու խաբված է զգում իրեն։ Այսինքն՝ պետությանը քցել-խաբելը սովորաբար ներվում է Սարգսյանի կողմից, իսկ այ իրեն «նեղացնելու» պարագան թանկ է նստում նեղացնող կողմի վրա։ Ինչ չեն կիսել միմյանց հետ Սերժ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը՝ անպայման ջրի երես դուրս կգա։ Փոքր երկիր ենք, և այդ կարգի տեղեկություններն արագ են դառնում հանրության սեփականությունը։ Ինչ վերաբերում է բուն Միհրան Պողոսյանին, ապա այս պաշտոնյայի գանձագողության մասին մամուլն այնքան է փաստարկված գրել, որ հիմա այլևս դժվար է նոր բան գտնել ու ասել։ Միհրան Պողոսյանն ու նրա գործունեությունը մշտապես եղել են «ՉԻ» ուշադրության կենտրոնում։
Վերջին անգամ այս պաշտոնյային անդրադարձել ենք հունվարի վերջին, երբ նա հայտարարեց. «Ես ամեն օր վազելով եմ աշխատանքի գալիս և հաճույքով եմ աշխատանքի գալիս։ Եվ ես կարծում եմ, որ գոնե էդ հարցր՝ «դուք՝ որպես պետական ծառայող, հոզնա՞ծ եք» երևի թե ինձանից պետք է հեռու տանել»։ Նրա այս հայտարարության առիթով էլ հարկ էինք համարել հիշեցնել՝ իսկապես, այս պարոնը հոգնելու ժամանակ առանձնապես չունի, նա զբաղված է փող աշխատելով՝ Երևանում առանձին շենքեր ու օբյեկտներ հետ գցելով։ Նրանք, ովքեր երբևէ Միհրան Պողոսյանին տեսել են Երևանի կենտրոնում զբոսնելիս, անպայման իրենք իրենց հարց են տվել՝ ինչու է երիտասարդ պաշտոնյան օրը ցերեկով շրջում մի խումբ թիկնապահների ուղեկցությամբ։ Ընդ որում՝ այդ թիկնապահները մշտապես մի քանի քայլ հետ ընկած են լինում Միհրան Պողոսյանից։ Բանն այն է, որ Միհրան Պողոսյանի քեռիներն ահագին լավ հարաբերություններ ունեն Սերժ Սարգսյանի հետ։ Տղան օգտվում է Սերժ Սարգսյանի մենաշնորհներից, և հենց այդ ամենն էլ հիմք է տալիս, որ Միհրանը քաղաքում այնպես շրջի, ասես ինքը Երևանը վարձով է տվել, և այս քաղաքում ապրողները բոլորը նրա վարձակալներն են։
Չորրորդ իշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.