Արցախից ահասարսուռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչ Եվլախում բանակցություններ են ընթանում, ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ եւ տարբեր վայրագություններ են իրականացնում։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով չհաստատեց տարածված տեղեկությունների մեծ մասը։
– Տիկին Հակոբյան, ի՞նչ է այս պահին կատարվում Ստեփանակերտում, ահասարսուռ տեղեկություններ են հասնում․․․
– Ստեփանակերտում այս պահին մարդիկ անտեր-անտիրական են, կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է օգնել, մարդիկ են իրար օգնում, միմյանց տներում են հավաքվում, սպասողական վիճակ է, սպասում են՝ մինչեւ Եվլախից մեր բանակցողները վերադառնան։ Ինքնակազմակերպման աշխատանքներով ենք զբաղված։ Ժողովուրդը եւս կարդում է տարածված սուտ ինֆորմացիաները, մարդիկ խուճապահար սկսում են քաղաքի մի ծայրից մյուսը վազել, այն պարագայում, երբ այսօր ամենամեծ վտանգը խուճապն է։ Էլ իբր դրոշներ են տեղադրում, Ստեփանակերտի մուտքերն են բետոնե արգելապատնեշներով փակել, թուրքերը մտել են։
– Բայց փոխհրաձգությունների մասին լուր կար։ Արցախի ՆԳՆ-ն էլ հաղորդեց ադրբեջանցիների մտնելու մասին…
– Շատ կարճ ժամանակ է տեւել, դա Ստեփանակերտի մեջ չէր, հեռվում էր, չկա նման բան, ուղղակի մեղք է էս ժողովուրդը, թող նման բաներ չանեն, հերիք է մի այդպիսի ինֆորմացիա, ժողովուրդը՝ երեխաներից սկսած, ոտաբոբիկ դուրս են գալիս ու վազում փողոցներով։
– Արցախցիների տեղափոխման հարցն ինչի՞ց է հիմա կախված, լուրեր կան, որ խաղաղապահները փոխանցել են, թե չունեն նման հրահանգ, որ տեղափոխեն Հայաստան։
– Տեղափոխել որտե՞ղ՝ Հայաստա՞ն․ նախ եկեք հասկանանք՝ իսկ Հայաստանն առաջա՞րկ է արել, որ ընդունելու է այստեղի ժողովրդին։ Ինքն ասաց, որ արցախցին պետք է իր տանը մնա, որ Հայաստանը չի պատրաստվում իր հայրենակիցներին ընդունել, իսկ ընդհանրապես՝ եթե բանակցությունները չեն ավարտվել, որոշում չկա, ռուս խաղաղապահը ո՞ր իրավունքով պետք է տեղափոխի, ռուս խաղաղապահներն ում որ էվակուացրել են, պահում են այնտեղ, խոսքը մի քանի հազար մարդու մասին է, իսկ մնացածն իրենց տներում են, խմբերով, իսկ ովքեր նման լուրեր են տարածում, ընդամենն ուզում են հայտնի դառնալ, երեւի իրենց սեփական հայտնիությունն է հետաքրքրում։ Իհարկե, բավականին շատ խնդիրներ կան, շատ-շատերը կորած են, չկան՝ խաղաղ բնակչության շրջանում։ Իմ ընկերների հարազատները կապի դուրս չեն գալիս Թաղավարդից, ու որեւէ մեկը չգիտի՝ Թաղավարդն ինչ վիճակում է, ինչ է կատարվում։
– Լուրեր են տարածվում, որ Թաղավարդում մարդկանց կոտորել ու գերեվարել են։
– Ախր դա ֆանտազիայի արդյունք է։
– Բայց եթե ասում եք, որ կապի դուրս չեն գալիս, գուցե ամենեւին էլ ֆանտազիա չէ՞։
– Ես կարող եմ ասել, որ ամենափաստարկված տեղեկատվությունը տալիս է Արցախի ՄԻՊ-ը, որտեղ աշխատակիցները գիշերուզօր ճշգրտումներով են զբաղված, մնացածը գուշակություններով են զբաղված։ Ես ասում եմ, որ իմ ընկերների հարազատները չկան, կապ չկա հետները, եւ իրենք ենթադրում են, որ գերեվարվել են (ավելի ուշ Արցախից հաղորդեցին, որ Թաղավարդի հետ կապը հաստատվել է, եւ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում` Լ. Շ.)։ Հիմա եթե մենք դա հիմք ընդունենք, կսկսենք դրա վրա լեգենդներ հույսել, որն անում են շատերը։ Չեմ բացառում, որ գուցե ամենավատն է եղել, բայց եթե դա հաստատված չէ, ո՞նց կարելի է խոսել այդ մասին։ Շատ են գյուղերը, որոնք չորս կողմից շրջափակված են ադրբեջանցիներով, եւ այս պահին իրենց մոտ մուտքն ու ելքն անհնար է: Տեղեր կան, որ ռուս խաղաղապահներն են մուտքն ու ելքն ապահովում, Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն»։
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
- 11:10«Փաստ». Դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել
- 11:10«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց
- 11:10Հակակոռուպցիոն դատարանը Մարտի 1-ի մասով նոր որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Պուտինին
- 11:10«Փաստ». Ովքե՞ր և ինչո՞ւ են փորձում խուճապային ու անկումային տրամադրություններ սերմանել Արցախում
- 11:10«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կրակի հետ է խաղում
- 11:10Բանակից խուսափելու համար երեխաներին օտարերկրյա քաղաքացիներ է դարձրել. «Ժողովուրդ»
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
20.11.2023 | 15:10
20.11.2023 | 14:10
20.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.