Հայոց բանակում զոհերի «պատմական մինիմում» արձանագրելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019թ․ հայտնի գրառումից մինչ օրս բանակում զինծառայողների մահվան դեպքերի ցուցանիշը միմիայն ավելանում է։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում (հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում) արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 37 և ծառայության հետ չկապված 16 մահվան դեպք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 17 և ծառայության հետ չկապված 18 մահվան դեպք: Ըստ զինդատախազության տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված ծառայության հետ կապված մահվան դեպքից 13-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ են, 1-ը՝ սպանություն, 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 4-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահվան դեպք (խմբ․ խոսքը Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին է): Նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է 18 քրեական վարույթ:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 16 դեպք, որոնցից 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքեր: Նշված դեպքերից 2-ով (1-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը՝ ինքնասպանություն) քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժինների կողմից, մյուսներով վարույթները զինվորական իրավապահ մարմինների կողմից չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե 2019-ին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ըստ տվյալների՝ այդ տարի ՀՀ և ԱՀ Զինված ուժերում արձանագրվել էր զինծառայողի մահվան 49 դեպք։ Մինչդեռ վերջին երեք տարիներին բանակում մահվան դեպքերի ցուցանիշը շարունակում է աճել։ Այսպես․ 2020-ին, 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, ԱՀ և ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 101 դեպք (ծառայության հետ կապված` 60 և չկապված` 41)։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք, որից 42-ը՝ ծառայության հետ կապված, 32-ը՝ չկապված։ 2022-ին գրանցվել է ընդհանուր 64 դեպք․ պաշտոնական տվյալներով՝ ևս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։
- 12:10«Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը»
- 11:10Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
- 11:10Արցախում նյութական կորուստները նախնական գնահատումներով կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար
- 15:10Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում
- 12:10Չբացառեք քաղաքացիական բախումները.Այս ամենը ճակատագրական է լինելու մեզ ու պետություն համար
- 11:10Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել․ արցախցի լրագրող
- 11:10Հնարավոր է եղել անհետ կորած համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապվել և շրջափակումից դուրս բերել
- 13:10Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
- 12:10Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով
- 13:10Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. ԱՀ ՆԳՆ
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.