Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների:Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:
«Երկու-երեք օր առաջ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Միաժամանակ Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց՝ ահաբեկել Ռուսաստանի քաղաքացիներին և հարձակվել բնակելի շենքերի վրա։ Սա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է», — ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»։
Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգը հարձակման ժամանակ աշխատել է «նորմալ, բավարար»։
«Չնայած, աշխատելու բաներ դեռ կան», — ընդգծել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա մայիսի 30-ի առավոտյան։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը ներգրավվել է ութ սարք:
- 13:10ԵՄ-ն Հունգարիայի պատճառով համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ
- 12:10Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին
- 14:10Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ
- 15:10Մենք չկարողացանք կանխել հարձակումը. Բորելը չարձագանքեց Փաշինյանի օգնության կոչերին. Նատալի Լուազո
- 12:10Բաքուն դեռևս չի ծրագրում Երևանի հետ բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում. Բայրամով
- 11:10Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև
- 14:10«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ
- 12:10Ալիևն անտեսել է Բլինքենի կոչը
- 13:10Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին
- 15:10ԱԳՆ. Իրանը թույլ չի տա սահմանափակել Հայաստանին կապող իր պատմական ճանապարհը
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
14.09.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.