Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հանդիպմանը: Հյուրերի խնդրանքով պատգամավորը նախ անդրադարձել է Արցախում տիրող իրադրությանը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին:
«Արցախի հարցը տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ հարյուրամյակներ ապրող հայերի ինքնորոշման իրացման հարցն է, որը բխում է միջազգային իրավունքից: Այնտեղ ապրող մարդիկ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք ունեն»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները՝ հանուն ներառական ժողովրդավարության» ծրագիրը: Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե մեր երկրում իրենց ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորություններ կան: Հյուրերը ներկայացրել են ծրագրի նպատակը, հիմնադրույթներն ու սկզբունքները, ժողովրդավարական մշակույթ ձեւավորելու իրենց տեսլականը:
Տիգրան Աբրահամյանն իր հերթին մանրամասնել է իրենց կուսակցության (ՀՀԿ) անցած ուղին, միջազգային գործընկերների հետ գործակցության առանցքը եւ ծրագրի շրջանակում համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը փոխգործակցության հեռանկարներն ու կոնկրետ ուղղություններն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
- 15:10Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ
- 14:10Տարածաշրջանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, ո՞վ է մեր դաշնակիցը
- 12:10Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը
- 15:10Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա
- 12:10Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան. «Ազատություն»
- 11:10Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 15:10Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել, այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.