Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի պատասխանատվությունը փորձում են բարդել դասակի հրամանատարի վրա, որը թյուրիմացություն էր գնահատել կառավարության նիստի ընթացքում բարձրացված վարկածը, թե իբրև փորձել են 5 լիտրանոց ավտոբենզինը լցնել վառարանի մեջ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նույնպես ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տեղեկություններին, համաձայն որի՝ պատրաստվում են ձերբակալել դասակի հրամանատարին և պատրաստակամություն էր հայտնել ստանձնելու նրա պաշտպանությունը։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ այս պահին դեռևս ձերբակալված անձինք չկան։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեք զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։
Երեկ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել ավտոբենզինի միջոցով վառարանը միացնելու հետեւանքով հրդեհի բռնկման վարկածը, ինչը հետագայում արտացոլվել է նաև ՔԿ տարածած հաղորդագրությամբ։
Դասակի հրամանատարը, սակայն, թյուրիմաց է գնահատել նշված վարկածը։ Մասնավորապես, երեկ դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դա թյուրիմաց վարկած է ու պնդել, որ վառարանը միշտ միացված է եղել։ Այդ վարկածի դեպքում այն օգտագործվել է միայն վառարանը թեժացնելու համար, իսկ որպես վառելիք տրամադրվել էր ցախ ու ածուխ։ Նա պնդել է, որ հունվարի 18-ի երեկոյան բենզին չի եղել կացարանում, եթե լիներ, ինքը թույլ չէր տա։ Նա պատմել է, որ կացարանում եղել է 21 մարդ, որից 15-ը զոհվել են, երեքը վիրավորվել են, նրանց թվում մեկ սպա, մյուսները գտնվել են դրսում։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրին, որ այս պահին ձերբակալված անձինք չկան, իսկ թե արդյո՞ք հարցաքննվել է դասակի հրամանատարը՝ ՔԿ-ից նպատակահարմար չհամարեցին կոնկրետացնել։
«Հարցաքննության են կանչվում ու կանչվելու բոլոր անձինք, որոնք որևէ կերպ առնչություն ունեն վաշտի, դեպքի և դրա պատճառների հետ։ Հարցաքննվողներին անհատականացնելն այս պահին նախաքննության շահերից ելնելով նպատակահարմար չէ»,- նշեցին Քննչական կոմիտեից։
Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջ քաշվող վարկածներին և հարցին, թե արդյո՞ք բարձրաձայնված վարկածից բացի այլ վարկածներ ևս առաջ են քաշվել, արդյո՞ք կառավարության նիստի ընթացքում հայտարարված վարկածը հերքող տվյալներ ձեռք չեն բերվել, Քննչական կոմիտեից նշեցին. «Քննության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը արդեն հրապարակվել է երեկ երեկոյան։ Ու ոչ թե կառավարության նիստի ինչ որ վարկածի ուղղությամբ է քննությունն ընթանում, այլ փաստական տվյալների, որոնք ձեռք են բերվել նախաքննությամբ։ Մնացածը ցույց կտա քննության հետագա ընթացքը»։
Նշենք, որ քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու և նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռևս չեն ստացվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
- 15:10Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը
- 11:10Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում
- 15:10Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»
- 11:10Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- 15:10Ազատ գյուղում հրդեհի պատճառն ավտոբենզինով կրակ վառելն էր․ դատախազությունը հետապնդում է հարուցել
- 13:10Աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին
- 11:10Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել
- 12:10ՔԿ-ն որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում բռնություն կիրառելու համար. Փաստաբանն արձանագրում է՝ ինչ-որ բան է փոխվել
- 15:10Նոր մանրամասներ՝ ողբերգական հրդեհից
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.