Yandex տաքսի ծառայության վարորդները բողոքում են՝ բարձրացել է, թե փոխադրման մեկնարկային գինը, թե միջնորդավճարը։ Վարորդները չեն հասկանում, թե ինչու է ավելացել միջնորդավճարը ու այսօր հավաքվել էին գրասենյակի մոտ՝ պարզաբանումներ պահանջելու։
«Հաճախորդին փոխադրելը հաշվարկել է 5 հազար 300 դրամ, ինձանից պահել է 970 դրամ։ Ընդ որում, նաեւ կոնդիցիոներ եմ աշխատացրել, ես 2 հազար դրամ ծախսել եմ միայն հեղուկ գազի համար»,- բողոքել է վարորդներից մեկը։ Մյուսն էլ նշել է. «Տոկոսն իջեցրեք, մենք էլ գնանք մեր գործին, հակառակ դեպքում անընդհատ կրկնվելու է մեր բողոքը, անընդհատ մերժելու ենք հաճախորդներին, պատվերներ չենք վերցնելու, թող Yandex-ը տուժի»։
Վարորդները վրդովված են, որ միջնորդավճարի բարձրացումը նախապես չի քննարկվել վարորդների հետ. «Կարող էիք մի նախագիծ գծեիք ու զանգեիք Yandex-ի վարորդներին ու ասեիք, տղերք, համաձա՞յն եք, թե՞ ոչ։ Այդքան բան»,- ասաց մեկ այլ վարորդ՝ նշելով, որ եթե տոկոսադրույքը չի իջնելու՝ իրենք այլեւս ծառայություններ չեն մատուցի։
«Ոնց Փաշինյանն է երկիրը տալիս, դուք էլ՝ կազմակերպությունը»,- նկատել է մեկ ուրիշը։ Ակցիային մասնակից վարորդները հայտարարել են, որ հաստատակամ են իրեն որոշման մասին՝ կոչ անելով բոլորին աջակցել ծրագիրը, նոր պայմաններով հրաժարվելու են վարել մեքենաները, ինչը կառաջացնի պատվիրատուների դժգոհությունը։
«Մի շաբաթ, որ ձգենք այդպես, իրենք մեզ կխնդրեն, որ աշխատենք»,- նշել է վարորդներից մեկը։ Կազմակերպության ներկայացուցիչը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ՝ թանկացումների վերաբերյալ, սակայն խոստացել է վարորդների բարձրացրած հարցը քննարկել ու լուծում տալ։
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
- 15:10ԲԿ-ներից մեկում ջրծաղիկից բուժվող երեխա է մահացել․ Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
- 13:10Մի քանի ամիս հետո, երբ պատերազմ, ավեր, ցավ, մորմոք լինի, ասելու են՝ ամեն ինչի համար, ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, դուք էիք ուզում
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.