Փորձ է արվում Արցախի հարցը բացառապես ռուս-ադրբեջանական ձևաչափ տեղափոխել, Հայաստանն էլ ինչ-որ փոքր դերակատարում ունի։ Երրորդ աթոռը դատարկ չմնա համար Հայաստանն էլ է մասնակցում բանակցություններին, բայց այլևս սուբյեկտ չէ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ բանակցային այս իրավիճակը Հայաստանին ձեռք չի տալիս, այդ պատճառով անընդհատ նշում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ գոյություն ունի ու անընդհատ նայում է դեպի Արևմուտք.
«Արևմուտքն էլ անընդհատ կանչում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ ինչ-որ հայտարարություններ ստորագրելու համար, բայց Ռուսաստանը հասկացնում է՝ վերջ, ձեր ժամանակն անցել է:-
Նշենք, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ հանդիպումից հետո մի շարք տարակուսելի հայտարարություններ է արել:
Նա, մասնավորապես,նշել է, որ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, իսկ ԼՂ խնդրի կարգավորման հիմքում ընկած են բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները.
« Ինչպես հասկանում եմ, այս իրողությունն ընդունում են մեր եվրոպացի հարևանները, որոնք փորձում են ներառել Եվրամիության ջանքերը մնացած խնդիրների լուծման գործում։ Բայց նրանք բոլորն էլ ընդունում են, որ իմ նշած եռակողմ փաստաթղթում նշված են այդ խնդիրները, և այդ փաստաթղթերը որևէ առնչություն չունեն Մինսկի խմբի գործունեության հետ, բացառությամբ վերջնական նպատակի, ինչպես նաև մինչ օրս այս խմբի կատարած աշխատանքի հետ։ Վերջնական նպատակը Ղարաբաղի հարակից շրջանների ազատագրման ու Ղարաբաղի ու նրա բնակչության կենցաղային հարցերի լուծումն է», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով Լավրովի այս հայտարարություններին՝ քաղտեխնոլոգը նկատում է՝ Ռուսաստանը երբեք տարակուսելի հայտարարություններ չի անում, անում է բացառապես իր շահերից բխող հայտարարություններ:
Արմեն Բադալյանի մեկնաբանությամբ՝ Լավրովն այս հայտարարությամբ ակնարկել է, որ բանակցություններում մինչ այս գոյություն ունեցող սկզբունքներն այլևս չկան, իսկ հետագա բանակցությունների համար հիմք են ծառայելու բացառապես 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչը բխում է միայն Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից.
«Հայաստանն այլևս սուբյեկտ չէ, որ շահ ունենա, պատերազմի արդյունքում Արցախին հարակից ողջ տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ կբնակվեն ադրբեջանցիներ, նրանց խնդիրները կլուծվեն, մնում է միայն Արցախի մնացյալ հատվածում բնակվող հայերի կարգավիճակի հարցը, կենցաղային պայմանների և մյուս խնդիրների լուծման հարցը՝հոսանք, ջուր, գազ, անվտանգություն, ինչի համար էլ Ռուսաստանն այնտեղ զորք է պահում»,-ասաց Բադալյանը:Փորձագետի արձանագրմամբ, Ռուսաստանն այս դիրքորոշումը հայտնելով՝ փորձում է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, չեզոքացնում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև ԵՄ-ի ջանքերը՝ այս տարածաշրջանում ինչ-որ խնդիրներ լուծելու հարցում.
«Հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները՝ Ռուսաստանն այլևս ցանկություն չունի Ղարաբաղի հարցի լուծման կոնտեքստում դիտարկել ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դիրքորոշումները, նրանք արդեն համարվում են Ռուսաստանի թշնամի երկրներ,իսկ քանի որ այդ երկու երկրները նաև Մինսկի խմբի համանախագահներն են, այդ պատճառով Ռուսաստանը հայտարարում է որ Մինսկի խումբ գոյություն չունի, բայց սա չի նշանակում, որ նրանց դերակատարումը չեզոքացվել է, քանի որ ԵՄ-ն, հատկապես, Մեծ Բրիտանիան, փորձելու են աշխատել ԼՂ հարցում, բայց ՌԴ-ն ասում է՝ իզուր է, այլևս մի արեք, սա այլևս իմ վերահսկողության տակ գտնվող տարածք է»,-ասաց Բադալյանը:
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.