Այսօր խոսել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին մի քիչ իրատեսական չէ: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա արձանագրմամբ՝ դաշնակցային հարաբերությունները լինում են երկու իրավահավասար պետությունների միջև, իսկ այսօր Փաշինյանի գործելաոճի հետեւանքով Հայաստանի պետականությունից փշրանքներ են մնացել:
«Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի: Բացի դրանից, այս իշխանությունները իրենց բնույթով դեմ եմ հայ-ռուսական հարաբերություններին, բայց այս փուլում դեռ տեսանելիորեն փորձում են պահպանել այդ հարաբերությունները»,- ասել է Շարմազանովն ու ավելացրել. «Որպես Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ, ուզում եմ նշել, մենք պետք է ավելի ակտիվ համագործակցենք մեր ռուս գործընկերների հետ տարբեր միջազգային հարթակներում: Մենք պետք է հասկանանք, արդյոք այս կամ այն քայլը օգուտ տալու է, թե ոչ: Պետք է հասկանալ, որ գերիների հարցը ԵԽԽՎ-ում քննարկելը արդյունք կտա, թե ոչ: Կարող է մի տեղ օգուտ տա, իսկ 10 տեղ վնասի»:
Նրա արձանագրմամբ՝ այսօրվա դրությամբ մեր անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է: Եթե Ռուսաստանը չլիներ, կապիտուլյանտը թուրքին էր հանձնելու Արցախի մնացած մասը և մայրաքաղաք Ստեփանակերտը: Չի բացառվում, որ թուրքերը կմտնեին նաև Սյունիք:
«Հայաստանի համար Ռուսաստանին այլընտրանքը Թուրքիան է: Նա, ով խոսում է ընդդեմ Ռուսաստանի՝ խոսում է հօգուտ Թուրքիայի: Գերիների հարցերը ԵԽԽՎ-ում չեն լուծվում: Պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը, և գերիների վերադարձի վրա կարող է ազդել կամ Մոսկվան, կան Անկարան: Թուրքիային որպես գործընկեր ընկալելը իրատեսական չէ: Եթե նախկինում հույս կար, որ գերիները կվերադառնան Հայաստան, հիմա իրենց վերադարձը ավելի մշուշոտ է դառնում»,- շեշտեց ԱԺ նախկին փոխխոսնակը:
Գործիչն ընդգծեց, որ արևմուտքի նավերը Հայաստանի լեռները չեն բարձրանա: «Պատերազմի ժամանակ Եվրոպան մատը մատին չի տվել՝ պատերազմը կանգնեցնելու համար, և հույս դնել Արևմուտքի վրա պարզապես միամտություն է», — նշեց Շարմազանովը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցը և Ալեքսեյ Նավալնիի մասին հարցերը ընդգրկվել էին մեկ փաթեթում, որին դեմ էր քվեարկել Ռուսաստանը։
Անի Մշեցյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.