ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ։
Ilur.am կայքում տարածված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:
Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը:
Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս):
Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն):
Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը:
- 15:00Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը. ՀՀ նախագահ
- 12:10Սյունիքի մարզի շուրջ անվտանգային իրավիճակի փոփոխություն ունենք. Նիկոլ Փաշինյան
- 11:10Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան
- 15:10Գերիների վերադարձը Հայաստան ավելի մշուշոտ է դառնում. Շարմազանով
- 13:10Ադրբեջանը կարող է հիմնադրամների միջոցով Հայաստանի տարբեր կառույցների ֆինանսավորել, որոնք հակապետական քաղաքականություն են վարում. փորձագետ
- 11:10Հակառուսական հիստերիա՝ ոչնչից․ Երևանի արձագանքը՝ Ստրասբուրգին (տեսանյութ)
- 14:10Վերջին շաբաթներին ավելի քան 1 մլն նամակ է ուղղվել Սպիտակ տուն՝ քաջալերելու Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 15:33Քաղաքական գործիչները ստիպված կլինեն ավելի մեծ պոպուլիստ լինել, քան Նիկոլը. Միքայել Մինասյան
- 14:10Նահատակված զինվորի հարազատները թույլ չեն տվել Փաշինյանին մոտենալ իրենց զավակի շիրիմին` պահանջելով հեռանալ
- 15:10Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը. Politique Internationale-ի հարցազրույցը Էդվարդ Նալբանդյանի հետ
22.04.2021 | 15:00
22.04.2021 | 13:35
22.04.2021 | 13:10
22.04.2021 | 11:10
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.