Ռիսկ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին։ Օրեցօր ավելանում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարող նոր պարտք վերցնել, այլև միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Մեկ ամիս առաջ կառավարությունը 750 մլն դոլարի եվրաբոնդեր է բաշխել՝ դրանով իսկ 10 տոկոսով ավելացնելով պետական պարտքը։ Այդ գումարը պետք է ծախսեին տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվեց, գումարը կծախսվի աշխատավարձերի և, իհարկե, պարգևավճարների վճարման վրա։
Իշխանափոխությունից հետո պետական պարտքն աճել է 2,3 մլրդ դոլարով։ Մինչև տարեվերջ պետական պարտքը կհատի շեմը և կհասնի ՀՆԱ-ի 70% — ի շեմին։ Պետական պարտքի մասին օրենսդրությամբ թույլատրելի պարտքի սահմանը կազմում է 60 տոկոս, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66 տոկոս: Այսինքն՝ պետական պարտքն արդեն անցել է օրենսդրությամբ սահմանված շեմը։
Բացի այդ, պարտքի 70% — ը արտարժույթով է, իսկ դա ռիսկային է դառնում արժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում։ Այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կա 2960 դոլարի իրական պարտք։ Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար։ Նաևֆինանսապես: Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի գնով՝ հաջորդ սերունդներին թողնելով հսկայական պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված Երկիր։
- 14:10Ռուսաստանը հրաժարվել է Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից
- 14:10Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
- 14:10Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Նախագահի աշխատակազմ
- 13:12Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
- 12:10ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- 15:10ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ. Փաշինյանը կատեգորիկ արգելել է
- 12:10Զգուշացում՝ Հայաստանի ղեկավարներին. նորից մի՛ ընկեք թուրքական ծուղակը. Հարութ Սասունյան
- 14:10Հայաստանը վերածվել է կվազիպետության․ Վահե Հովհաննիսյանի հոդվածը
- 14:10100 օրվա մղձավանջ. 2020թ նոյեմբերի 10-ից անցել է ուղիղ 100 օր. Ղազարյան
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.