«Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, բայց մենք հիանալի հասկանում ենք, որ 2020 թվականի աշնան իրադարձությունները նոր իրողություններ ստեղծեցին տարածաշրջանում և աշխարհագրական, աշխարհաքաղաքական և տնտեսական: Օբյեկտիվորեն չկա այլ տարբերակ, քան այդ հարցի հետաձգումն անորոշ ժամանակով: ԵԱՀԿ ՄԽ-ն կտրուկ թուլացրել է իր դիրքերը, դա բոլորը նկատում են: Սա ևս իրողություն է: Ռուսաստանում տպավորություն է, որ այս և մի շարք այլ հարցերի պատասխանատվությունը, ինչպես Ղարաբաղում կյանքի կարգավորման պատասխանատվությունը, դնում են Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Սա նոր իրողություն է, որը ևս պետք է համապատասխան կերպով իմաստավորվի»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցին:
Ըստ նրա՝ դեռ կարող ենք խոսել գործող և նոր ստատոա-քվոյի մասին, որն ավելի քիչ բարենպաստ է հայկական կողմի համար, սակայն այդպիսին են իրողությունները, և խոսել սկզբունքորեն նոր բանի մասին շատ բարդ է: «Նշեմ նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նոր խոստումներ է փորձում տալ այս հարցի առնչությամբ փորձելով արժանանալ Հայաստանի համակրանքին, բայց Բաքվում ամերիկյան բիզնեսը խոսում է այն տարածքներում հարմարվելու և պրոյեկտների մասին, որոնք Ադրբեջանը ստացել է: Այստեղ ԱՍՆ դիրքորոշումը երկակի է, և նրանք ևս ճանաչելու են այն իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում պատերազմից հետո: Ես մեծ նշանակություն չէի տա պետքարտուղարի հայտարարություններին, չեմ կարծում, որ դրանց լուրջ քայլեր են հաջորդելու»,- ասել է Արեշևը:
Խոսելով հունվարի 30-ին կայանալիք երեք երկրների վտխվարչապետների հերթական աշխատանքային հանդիպման մասին՝ Եվսեևն ասել է, որ այդ հանձնաժողովից, ինչպես ռուս խաղաղապահներից և ուժայինների շփումներից, ևս շատ բան է կախված լինելու: «Համագործակցությունը կաթվածահար չի լինելու այնպիսի սպեցիֆիկ գործչի վարչապետության պարագայում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, սակայն նրա ներկայությամբ համագործակցությունն այլ ձև է ձեռք բերում»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- 11:10«Հրապարակ». Իշխանությունը սկսել է նենգ խաղ խաղալ
- 11:10Մենք կոլցոյի մեջ ենք․ «Հրապարակ»
- 11:10Պատրոն Դավոյի գործով պաշտոնյաներ են հարցաքննվել. մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 11:10Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին», սա մանկական թոթովանք է, անգամ սերժանտներն են ծիծաղում․«Հրապարակ»
- 11:10ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո Փաշինյանը «տրեվոգ» է տվել. Արարատ Միրզոյանը դժգոհ է եղել․ «Հրապարակ»
- 11:10«Ժողովուրդ». Ավելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանած «մկները» անպատիժ են մնում
- 11:10Կամ-կամ․Այսօրվա հանրահավաքը կարող է իսկապես լինել աննախադեպ մեծ ու բազմամարդ, բայց լինել վերջինը «168 ժամ»
- 11:10Տաթեւիկ Ռեւազյանի ամուսնու արկածները Քաղավիացիայի կոմիտեում «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը հրահանգել է ազատե՞լ Տիգրանաշեն գյուղը. մտահոգիչ մանրամասներ Արարատի մարզ կատարած այցից. «Ժողովուրդ»
22.04.2021 | 15:00
22.04.2021 | 13:35
22.04.2021 | 13:10
22.04.2021 | 11:10
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.