Գլխավոր դատախազ Դ. Ա.-ի տեղակալ Գ.Բաղդասարյանը, ով այս ընթացքում աչքի է ընկել մեծամիտ ու ընդգծված անհարգալից պահվածքով այսօր շատ էր նեղվել ու հունից դուրս եկել այն մտքից, որ իրեն ասացին «Շուշին հանձնող»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը.
«Նախ՝ շատ գովելի է, որ նա չվիճարկեց այն փաստը, որ Շուշին հանձնվել է, այլ ոչ ընկել, որ Շուշին թուրքին տվել են նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները։
Երկրորդ՝ Գեւորգը չի ուզում, որ իրեն ու էրատոյին կամ օմեգային նույն շարքում դասեն։ Նա ծառայում է նրանց, կատարում է նրանց քմահաճույքները, բայց ուզում է ածանցվել նրանցից՝ իբր՝ ես ինչ հանձնող, գնացեք հանձնողին ասեք։
Չէ, Գեւորգ, ափսոսում եմ, բայց իմացի՜ր.
դու հանձնել ես Շուշին կամ որ նույնն է համաձայն ես, որ Շուշին հանձնել են,
դու սատարել ես այն իշխանությանը, ով պատճառ դարձավ շուրջ 7000 երեխու մահվան,
դու ծառայում ես այն իշխանությանը, ով 10000 երեխու խեղման պատճառ դարձԱվ։
Պետք է առերեսվել իրականությանը ու գիտակցել՝ դու Շուշին ազատագրողին մեղադրողն ես ու ուզես թե ոչ, հենց քո ու շեֆիդ շնորհիվ նաեւ հնարավոր դարձավ Շուշին հանձնելը, ով իշխանություն առ իշխանություն, ժամանակ առ ժամանակ այնքաաան «նվիրված» ու սրտառուչ ծառայում է նորին։
Համաձայն չե՞ս, չե՞ս համակերպել, բա ինչպե՞ս տեսնենք։ Ի դեպ,Գեւորգ անվան փոխարեն պետք է ու կարող է լինել նրա շեֆ Արթուրի անունը ու մյուսների, ովքեր ծառայում են դավաճաններին, ովքեր պատվեր են կատարում։
Հ.Գ. Տիեզերքում դատարկ տեղ չի մնում, դուք՝ բոլորդ, 7000 երեխու տեղ դատարկ եք թողել ու վախեցեք բումերանգից»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։
- 14:10Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Նախագահի աշխատակազմ
- 13:12Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
- 12:10ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- 15:10ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ. Փաշինյանը կատեգորիկ արգելել է
- 15:10Միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ. Մինասյան
- 12:10Զգուշացում՝ Հայաստանի ղեկավարներին. նորից մի՛ ընկեք թուրքական ծուղակը. Հարութ Սասունյան
- 14:10Հայաստանը վերածվել է կվազիպետության․ Վահե Հովհաննիսյանի հոդվածը
- 14:10100 օրվա մղձավանջ. 2020թ նոյեմբերի 10-ից անցել է ուղիղ 100 օր. Ղազարյան
- 12:10Արցախի նախագահն առաջիկայում գաղտնի հանդիպում է ունենալու. Միքայել Մինասյան
- 14:10Մենք հայց ենք ներկայացրել վարչական դատարան՝ ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի դեմ, որ թույլ չտան տարածքները զիջել,հետագայում շատ դժվար է լինելու դրանք հետ բերելը
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.