Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է ռուս քաղաքական գործիչ, դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ, վերլուծաբան Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմին և վերլուծել՝ ո՞վ է խախտել 1994 թվականի անժամկետ հրադադարը:
Հոդվածը սկսվում է հեղինակի կողմից հենց այդ հարցով: Սա պարապ հարց չէ, հետաքրքրության արդյունք չէ: Անհատական պատասխանատվություն է պահանջվում զինադադարի մասին ամենակարևոր փաստաթղթի՝ կողմերից մեկի խախտելու համար և, իհարկե, 2020 թվականի պատերազմում զոհերի առատության համար: Այն խախտողի անունը պետք է նրա կենսագրության մեջ ներառվի անջնջելի սև ներկով՝ կյանքի ողջ ընթացքում: Անկախ նրանից, թե որքանով է ուրախալի այս հակամարտության մեջ Ռուսաստանի գլխավոր միջնորդի դերի հաստատումը, որքան էլ ծանրաբեռնի դա ռուս խաղաղապահների խնդիրները և տրանսպորտային լուծումների որոնումը, այդ հարցը չի կարող շրջանցվել: Այնպիսի տպավորություն է՝ կարծես խախտում չի էլ եղել, միայն դրա հետևանքներն էին:
Մեղավորը պարզ է գրեթե բոլորի համար՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը՝ այդ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը. անձամբ է մեղավոր: Հնարավո՞ր է այստեղ անտարբերություն ցուցաբերել՝ քողարկելով մեկին, որն այս անգամ արհամարհել է ոչ թե օրենքը, այլ երկու երկրների միջև հարաբերությունների ակնհայտ նորմը, որը ճանաչվել է և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, և՛ ՄԱԿ-ի կողմից: Որպես խաղաղության և պատերազմի բարակ սահման, զինադադարի փաստաթուղթը հատուկ հետևողականություն է պահանջում: Այն ոչ միայն կարևոր է, այլև գրեթե սուրբ: Հազարավոր մարդկանց կյանք կամ մահ, նրանց ճակատագրեր, և բազմաթիվ վիրավորներ, պատերազմների ավերածություններ և փորձություններ կախված են դրա իրականացումից: Ժամանակակից աշխարհում զինադադարի խախտումը պետք է ուղղակի անհանդուրժելի լինի, որպես հարևան երկրի և նույնիսկ սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն:
Սակայն ինքը՝ Ալիևը, մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդունել է իր գործողությունները՝ ինչպես նոր պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո: Տասնամյակներ շարունակ պաշտոնական Բաքուն վրեժխնդրության հարմար պահի էր սպասում 1991-1994 թվականների պատերազմում կրած ձախողումներից հետո: Ալիևի սպառնալիքները և ռազմաշունչ հայտարարությունները մեկ անգամ չէ, որ դատապարտվել են: Ռազմական շքերթներից մեկի ժամանակ Ալիևը խոսքի սայթաքում է թույլ տվել, ասելով որ պատերազմը չի ավարտվել, այն կշարունակվի:
Թուրքիան և օգնել է նրան և շտապեցրել: Բաքուն և Անկարան աշխարհում ստեղծված իրավիճակը նպաստավոր էին համարում (ամենուր համավարակ, Միացյալ Նահանգները զբաղված էր ընտրություններով, Ռուսաստանը ՝ Դոնբասի, Բելառուսի, Սիրիայի հարցերով): Միևնույն ժամանակ, Անկարան ակնհայտորեն անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884 բանաձևերի կոչը՝ ուղղված բոլոր պետություններին՝ «զերծ մնալ ցանկացած գործողություններից և միջամտություններից, որոնք կարող են հակամարտության վերսկսելու առիթ դառնալ». Թուրքիան միջամտում է, համառորեն քիթը մտցնում է Անդրկովկասի գործերի մեջ:
Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերը (ԱՀ, ՀՀ և ԼՂՀ) ոչ սահուն, բայց շարունակում էին պահպանել հրադադարի ռեժիմը 26 տարի՝ 1994 թվականի մայիսի 12-ից: ԱՀ ղեկավար Հեյդար Ալիևն անձամբ հրամայել է ստորագրել այն: Հոր մահվան օրը Իլհամ Ալիևը փառաբանում էր նրան որպես ազգային առաջնորդ և մեծ գործիչ: Բայց այդ մեծությունը ակնհայտորեն բավարար չէր հոր կողմից հաստատված զինադադարը պահպանելու համար:
Կողմերը միմյանց մեղադրում են 2-րդ պատերազմը սանձազերծելու համար: Ըստ ԱՀ-ի, ինքն իբր սկսել է «հակահարձակում» ՝ ի պատասխան հայերի գնդակոծությունների: Բայց ճակատի ամբողջ երկայնքո՞վ, միանգամի՞ց: Այդպես չի ստացվում: Բաքվին նույնիսկ հայերի գնդակոծումը պետք չէր ՝ որպես «հակահարձակման» պատրվակ:
Ալիևը պատերազմն արդարացնում է հայերի կողմից 28 տարի շարունակ Ադրբեջանի հողերի «օկուպացիայով» (նա նշում է 30 տարի): Ասես չգիտեր, թե ով է օգնել «օկուպացիային»: Բաքուն: Դատեք ինքներդ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին 822 բանաձևի ընդունման ժամանակ հայերը գրավել էին Ադրբեջանի 2 շրջաններ, չորրորդ՝ 884 բանաձևի ժամանակ`արդեն յոթը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այլևս չէր կարող իրեն խայտառակ անել Ղարաբաղի վերաբերյալ որոշումներով. ԱՀ-ն չէր կատարում չորսից ոչ մեկը:
Փորձելով ուժով ճզմել հայերին՝ Բաքուն անտեսում էր Անվտանգության խորհրդի պահանջները՝ անհապաղ դադարեցնել կրակը, ռազմական ու թշնամական գործողությունները: Եվ շուտով նա սկսեց կորցնել շրջանը շրջանի ետևից: Հայերը, օգտվելով դրանից, չէին շտապում ազատել հողերը: 1993-ի վերջին ԱՀ հարձակման ձախողումը, գարնանային համառ մարտերը ստիպեցին զինադադարի գնալ 1994-ի մայիսին: Ալիևը հայերին է մեղադրում օկուպացիայի ձգձգման համար: Բայց այստեղ պետք է հիշել է Ադրբեջանի հրաժարվելը ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեից (Կազան, 2011): Բաքվին այդքան ժողովրդավարություն պետք չէ: Մի՞թե Ալիևը չէր հասկանում, որ Կազանը ձգձգելու է բանակցությունները ևս 10 տարով:
Այս հակամարտության մեջ չափազանց շատ միջադեպեր են եղել (ինչպես կողմերի մեղքով, այնպես էլ ինքնաբուխ): Բայց նոր պատերազմը սկսվել է ոչ թե տեղական գնդակոծությունից կամ միջադեպից, ոչ թե տեղային, այլ գծի ամբողջ երկայնքով, միանգամից: Այն ակնթարթորեն դարձել է ռազմաճակատ: Լայնամասշտաբ: Եվ սա պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում: Այս արկածախնդրությունը պե՞տք էր արդյոք հայերին: Նրանց տրամադրության տակ, բացի ԼՂՀ-ից, կային ԱՀ 5 շրջան ամբողջությամբ և 2-ը մասամբ: Նրանք մտածում էին՝ ի՞նչ վերցնել այս հողերը լքելու դիմաց: Անվտանգության գոտի, թե՞ հանրաքվե ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ: Անհեթեթ է մտածել, որ նրանց անհրաժեշտ էր խափանել իրենց համար բարենպաստ զինադադարը ամբողջ ճակատով պատերազմ սկսելով: Դա բոլորի համար ակնհայտ է. լայնամասշտաբ պատերազմ կարող էր սանձազերծել միայն, բացառապես Բաքուն:
Պատերազմի սկիզբը նույնպես խոսուն է. առավոտյան ժամը 6-ին, բայց ոչ թե աշխատանքային օրերին, այլ կիրակի օրը`սեպտեմբերի 27-ին, թշնամու մոբիլիզացումը դժվարացնելու համար: 1941-ի հունիսի 22-ին՝ կիրակի օրով Հիտլերը հարձակվել էր ԽՍՀՄ-ի վրա: Պատահակա՞ն է այս նմանությունը: Ամոթ չէ՞ ԼՂՀ-ի վրա հարձակումը հայրենական պատերազմ անվանել: Բացի այդ, Ալիևի մի շարք խոսքային վրիպոակներ մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ով է սկսել երկրորդ պատերազմը: Նա վիճում էր այն հարցի շուրջ, որ այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել բռնի ուժով («մենք ապացուցեցինք, որ դա այդպես չէ») կամ ՝ Ադրբեջանը կարգավորել է դա «ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով»:
Միացումից հետո հայերը գնահատում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Բաքուն`պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց կարևոր է հասկանալ, թե ով է սպառնում ամբողջականությանը՝ մեկ այլ պետությո՞ւն (դրսից), թե՞ բնակչության մի մասը (ներսից): Բայց նույնիսկ առանց սրա, երրորդ սկզբունքը վեր է այս երկու սկզբունքներից ՝ ուժի և բռնի սպառնալիքների չկիրառում: Ադրբեջանն արդեն երեք անգամ անտեսել է դա՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգը խախտելը (1991 թ.), և երկու ագրեսիվ պատերազմները (1992-1994թթ. և 2020 թ.): Ալիևը սովորել և դասավանդել է ՄԳԻՄՈ-ում, բայց չի սովորել Գրոմիկոյի տարրական ճշմարտությունը. «Պետությունների միջև պատերազմը մեծ չարիք է»: Արդյո՞ք ԱՀ-ին կարելի է դիտարկել որպես արժանի պետություն այստեղ: Ճի՞շտ է ասել, որ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Նա, ով դիմել է բռնի ուժի, ամբողջովին զրկել է իրեն ճշմարտացիությունից: Նույնիսկ եթե նախկինում նա ճիշտ էր, նա միանգամից դառնում է սխալ:
Հեղինակը հավելում է, որ 90-ականներին նույնպես Բաքուն ավելի հաճախ էր խախտում համաձայնագրերն ու ժամանակավոր հաշտությունը: Նա նույնիսկ չի կատարել իր նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822-րդ բանաձևը: Էլչիբեյը նույնիսկ չէր արձագանքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵԱՀԽ ՄԽ անդամ Իտալիայի և նույնիսկ Թուրքիայի ղեկավարների կողմից այն կատարելու կոչին (ՀՀ-ն և ԼՂՀ-ն համաձայնվել են): Հեյդար Ալիևը մի անգամ հրապարակավ պատժել է իրենց կողմից զինադադարի խախտողներին: Սկզբում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լռում էր այն մասին, թե ով էր տապալել իր երեք բանաձևերը, բայց վերջին`884-ում, հարկադրված էր նշել ԱՀ-ի անունը: Հավասարակշռության համար նա նախատել էր հայերին «այս խախտումներին ի պատասխան» ուժ կիրառելու համար:
Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին հայ սպայի սպանությունը խայտառակություն դարձավ Բաքվի համար: Երբ մարդասպան Սաֆարովը վերադարձավ, Ալիևը նրան համարյա հերոս սարքեց, կոչում շնորհեց, արտոնություններ և այլն: Այժմ, այս ընդհանուր ֆոնի վրա, հաղորդվում է, որ 4 ադրբեջանցի ձերբակալվել է հայերին խոշտանգելու համար, իսկ այնտեղ, որտեղ իշխանությունն արդեն անցել էր ԱՀ-ին, բանը հասել է երկու հայի գլխատման: Դե, մենք սպասում ենք այս ոճրագործությունների վերաբերյալ որոշումների. արդյո՞ք Բաքուն հաշվի կառնի անցյալում իր սխալները: Բայց անձամբ Ալիևի գործողությունները տագնապալի են: Զանգելանի շրջանում նա իրեն թույլ է տվել պոկել ու ոտնատակ տալ անմեղ, բայց օտարալեզու, այսինքն ՝ հայկական ճանապարհային նշանը: Արդյո՞ք նա չէր ցանկանում դրանով օրինակ ծառայել իր հայրենակիցների համար՝ թե ի՞նչպես վարվել հայերի հետ: Բայց նա արդեն հայերին խոստացել է մշակութային ինքնավարություն Ղարաբաղում: Բայց արդյո՞ք այն բավականաչափ «կուլտուրական» կլինի:
Այս պահին ամենակարևորը` նոր պատերազմի «հեղինակին» հայտնաբերելն է, որի պատճառով զինադադարի խախտում է եղել: Մեղավորի նկատմամբ հանդուրժողականություն դրսևորելը կամ թաքցնելն անընդունելի է, եզրափակում է Կազիմիրովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
- 13:10Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը
- 14:10Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
- 11:10Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ.Ալիև
- 12:10Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար
- 12:10Այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է. ՌԴ ԱԳՆ
- 14:10Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովան արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը
- 12:10Մակրոնը պատասխանել է ասեկոսեներին այն մասին, թե իր կինն իբր տղամարդ է ծնվել
- 14:10Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն մի դեպքում. Պեսկով
- 11:10Զախարովան մտավախություն է հայտնել, որ «Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի նոր զnհը` ինչպես Ուկրաինան»
- 12:10Բաքվում առաջարկել են այլ երկրներում կռված ադրբեջանցիներին զրկել քաղաքացիությունից
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.