Ադրբեջանից և Թուրքիայից հնչող հռետորաբանությունը հաշվի առնելով, բնական է, որ զինված ուժերի մասշտաբային գործողությունները նման իրավիճակում որպես սպառնալիք է ընկալվում, ինչը, բնականաբար, չի նպաստում տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական նոր զորավարժություններին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը համատեղ զորավարժություն կանցկացնեն Կարսում՝ Հայաստանի սահմանների մոտ։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները կարող են երեք միտում ունենալ: Ըստ ռազմական փորձագետի՝ ցանկացած երկրի Զինված ուժեր տարվա ընթացքում անցկացնում են զորավարժություններ, սակայն այս զորավարժության առանձնահատկությունը նրանում է, որ դրանք Ադրբեջանի հետ համատեղ են անցկացվում՝ ինչպես նախորդ տարվա երկրորդ կիսամյակում էր.
«Երկրորդ՝ սա նաև հաջորդում է տարածաշրջանում տեղի ունեցած 44 օրյա պատերազմին, որից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է, սակայն տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն դեռևս չի ապահովվել: Երրորդ հանգամանքն այն է, որ, հաշվի առնելով Ադրբեջանից և Թուրքիայից հնչող հռետորաբանությունը, բնական է , որ զինված ուժերի նման մասշտաբային գործողությունները նման իրավիճակում որպես սպառնալիք է ընկալվում, ինչը, բնականաբար, չի նպաստում տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչու է իշխանությունն անարձագանք թողնում ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա զորավարժություններով պայմանավորված նախազգուշացումներին և համապատասխան քայլեր չի ձեռնարկում, ռազմական փորձագետն ասաց.
«Իշխանության նման վարքագծի դրսևորումը տարբեր պատճառներ ունի: Այս պահին մանրամասն չէի ցանկանա մեկնաբանել այդ պահվածքի պատճառները, սակայն կարող եմ ասել, որ նման պարագայում Զինված ուժերն ունեն իրենց համապատասխան միջոցառումների ցանկը, որոնք զորավարժությունների օրերին կիրառում են և ենթադրելի է, որ նրանք կգործեն այնպես, ինչպես գործում էին այլ զորավարժությունների դեպքում»,-ասաց Աբրահամյանը:
Ռազմական փորձագետն արձանագրում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգը ներդաշնակեցված է քաղաքական, դիվանագիտական, ռազմական և տնտեսական հարցերում, իսկ նրանք որևէ փուլում պատերազմի հավանականությունը չեն մերժում:
Անդրադառնալով զորավարժությունների ֆոնին տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակելու որոշմանը՝ ռազմական փորձագետը նշեց, որ առաջնային պետք է լուծվեն անվտանգության հետ կապված հարցերը, որոնք առկա են ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի պարագայում, իսկ մյուս հարցերն արդեն երկրորդական են.
«Այստեղ շատ կարևոր է հումանիտար բնույթի հարցերը, որոնք նաև էմոցիոնալ մեծ ազդեցություն ունեն մեր հանրության համար, իսկ տնտեսական հարցերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում առաջնային չեմ համարում , որովհետև մեզ պատերազմով սպառնացող և Արցախի զգալի տարածքներն օկուպացրած երկրների հետ տնտեսական համագործակցության որևէ տեղ չեմ տեսնում»,-մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:
- 12:10Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
19.03.2024 | 14:10
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.