Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած փոփոխությունը նշանակում է, որ իրականում ոչ մի բան չի փոխվում։ Նախարարությունը ղեկավարելու է Արսեն Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Անահիտ Ավանեսյանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխությանը։
«Եթե նայենք Անահիտ Ավանեսյանի մասնագիտական ճանապարհը, գիտելիքները, կարողությունները, կհասկանանք, որ բացառվում է՝ նա կարողանա նախարարի աշխատանք կատարել։ Դա ուղղակի կեղծ փոփոխություն է։ Ավելի վատ է լինելու, որովհետև նախարար է նշանակվել բժշկական կրթություն չունեցող, ոչ մի տեղ չաշխատած, ոչ մի տեղ իրեն չդրսևորած մեկը»,-նշեց համաճարակաբանը՝ հավելելով, որ նորմալ մրցակցային պայմաններում այդ բոլոր անձիք ինչ-որ հասարակ բաժնի առաջատար մասնագետի դիրքի էլ չէին կարող հավակնել, իսկ այժմ փոխնախարար, նախարար են դառնում․ «Դա ողբերգություն է առողջապահության համար։ Թե ինչ կլինի ապագայում, չեմ կարող ասել, բայց միանշանակ է, որ ձևական բնույթ է կրում»,-ասաց համաճարակաբանը։
Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց՝ հիմա առողջապահական համակարգ գոյություն չունի։ Մասնագետի խոսքով որոշ հիվանդանոցներ զարգանում են, որոշներն էլ հետզարգացում ապրում, բայց համակարգը չկա․ «Համակարգային բոլոր լուրջ կառույցները, որոնցից առողջապահական անվտանգության առումով ինչ-որ բան էր կախված, ոչնչացվել են։ Նշանակում են իրենց մարդկանց և կապ էլ չունի՝ նրանք ընդհանրապես մասնագետ են, թե ոչ։ Այսօր ամենահաճախ նշանակվող տնօրենը նախկին հարկային տեսուչ է։ ՁԻԱՀ-ի տնօրենը, որ նարկոդիսպանսերում փոխտնօրեն եղավ, հետո ՁԻԱՀ կենտրոնում տնօրեն»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ոլորտը լուրջ փոփոխության կարիք ունի։
Համաճարակաբանը գտնում է, որ ապագայում ամենամեծ շեշտը պետք է դրվի այն համակարգերի վերականգնմանը, որոնք մեծ նշանակություն ունեն և հանրապետական մակարդակով առողջապահական հարցեր են լուծում։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Առողջապահության նախարար նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Վերջինս այս պաշտոնում փոխարինեց Արսեն Թորոսյանին, ով վարչապետի որոշմամբ այսօր նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Նկատենք, որ Անահիտ Ավանեսյանն առողջապահության ոլորտից չէ։ Նա քաղաքացիական իրավունքի մասնագետ է։ 1997-2003թթ․-ին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում, իսկ 2002-2004թթ․-ին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
- 15:10ԲԿ-ներից մեկում ջրծաղիկից բուժվող երեխա է մահացել․ Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
- 13:10Մի քանի ամիս հետո, երբ պատերազմ, ավեր, ցավ, մորմոք լինի, ասելու են՝ ամեն ինչի համար, ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, դուք էիք ուզում
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.