Փաստն այն է, որ անգամ նման մեծ զոհողությունների, անմարդկային կորուստների և հնարավոր եղած տարբերակներից ամենավատ եղանակով արցախյան խնդրի շուրջ ստատուս-քվոի փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չի հաջողվել լուծել արցախյան խնդիրը, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «36.6» հաղորդաշարի ընթացքում ասել է Սամվել Ֆարմանյանը:
«Արցախյան խնդիրը լուծվել է կապիտուլացիայի գնով․ ինչու՞ մեր ռազմագերիները չեն վերադարձվում, ի՞նչ պատասխան կարող է ունենալ Արցախից բզկտված այդ հատվածի կարգավիճակի խնդիրը, ինչու՞ մենք ունենք դժվարություններ վերադարձնելու մեր անհետ կորած զինվորնների մարմինները։ Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին: Մի՞թե դա հաշտություն է: Ես չեմ խոսում ընդհանրապես արժանապատիվ հաշտության մասին։ Մենք կանգնած ենք չափազանց կարևոր նոր ճգնաժամի առջև. տեղի ունեցածը միայն Արցախին չէ, որ վերաբերում էր: Անգամ նրա մեծ տարածքների կորստի գնով մենք ապրում ենք այսօր մեր ինքնության ամենամեծ ճգնաժամը և խնդիր ունենք պատասխանելու, բանաձևելու, թե որն է մեր կյանքի իմաստը՝ իբրև ժողովորդ, խնդիր ունենք բանաձևելու, թե որն է մեր՝ իբրև պետության գոյության իմաստը։»,- նկատել է Ֆարմանյանը:
Հաղորդման մյուս հեղինակ Արմեն Մինասյանն իր հերթին նշել է, որ ինքը կասկած չունի, որ կվերազինվենք ու կհզորանանք ու նաև այդ կերպ կհաղթենք։ Բայց նաև մեր հաղթանակի ուղին սկսվում է մեր մեջ լենանազարյանությունը զսպելուց և մերժելուց, քանի որ մեր երկրի իշխանական կարևորագույն ինստիտուտի ղեկավարներից մեկը հզորանալու ու վերազինվելու, նոր հաղթանակ կերտելու ցանկությունն ու երազանքը հետադիմական ու վնասակար է համարում։
«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Լենա Նազարյանի տեսակետը շատերն են կիսում։ Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտություն է կրել։ Պարտություն կրել է, բայց հարցը չի լուծել։ Նույնիսկ ի վնաս մեզ չի լուծել։ Չի հաջողվելու լուծել, որովհետև խնդիրը Ղարաբաղը չէ։ Խնդիրը հայի գոյության, իր հայրենիքում հայի ապրելու իրավունքի մեջ է։ Մենք մեծ երազանք ունենք՝ ապրել մեր հայրենիքում», -նշել է Արմեն Մինասայանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.