Կովկասի համար ռուս-թուրքական մրցակցությունն ակնհայտ է ու եղել են բազմաթիվ պատերազմներ ու, ըստ երեւույթին, էլի կլինեն։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Ռուս-թուրքական «դավադրության» մասին սպեկուլյացիաների ու դավադրության տեսությունների սիրահարները շատ են, սակայն ռացիոնալ դաշտում նրանց հիմնավորումները՝թույլ։ Իրականում շատ պարզ սխեմա է գործում։
Կովկասի համար ռուս-թուրքական մրցակցությունն ակնհայտ է ու եղել են բազմաթիվ պատերազմներ ու, ըստ երեւույթին, էլի կլինեն։ Պատճառները նույնպես ակնհայտ են.
1. Անվտանգության խնդիրներ։ Ռուսների համար թուրքերը վտանգ են ներկայացնում, քանի որ ունեն թյուրք ու մուսուլմանական բնակչություն, որոնց զգացմունքների վրա թուրքերը միշտ խաղացել են, իսկ թուրքերը ունեն քրդերի խնդիր, որոնց ձգտումները ռուսները նույնպես օգտագործել են ու եթե պետք լինի, էլի կօգտագործեն։
Հիմա գանք նրանց հարաբերությունների երեք սխեմաներին։
1. Միմյանց հետ մրցակցում, անգամ պատերազմում են Կովկասին տիրապետելու համար։
2. Եթե որեւիցե երրորդ կողմ է փորձում մուտք գործել Կովկաս, ասենք ամերիկացիներ, կամ ինչպես ժամանակին անգլիացիներն, ապա Ռուսաստանը ու Թուրքիան միավորվում են եւ գալիս ինչ-որ պայմանավորվածության։
3. Եթե երրորդ կողմը ուղղակիորեն չի ցանկանում ներթափանցել ռեգիոն, ապա միմյանց դեմ պայքարելու համար այդ երրորդ կողմերի աջակցությունից նրանցից ոչ մեկը չի հրաժարվում։
Պարզ սխեմաներ են ու նույն միշտ եղել է Դարդանելի հարցում։ Երբ Ռուսաստանն էր ցանկանում այն գրավել, Բրիտանիան աջակցում էր թուրքերին, որ Ռուսաստանը չմտնի Միջերկրական ծով, եւ հակառակը, երբ անգլիացիներն էին ցանկանում գրավել Ստամբուլը, ռուսներն էին աջակցում թուրքերին, նախընտրելով Դարդանելի թուրքական վերահսկողությունը բրիտանականից։
Սա է ողջ սխեման եւ անիմաստ դավադրությունների տեսության մեջ պետք չի մտնել, ամեն ինչ առավել քան պարզ է։
Հիմա Հարավային Կովկասը կիսել են ու դիրքավորվում են, քանի-որ երկուսն էլ հիմա արեւմուտքի հետ խնդիրներ ունեն, մնացածն ապագան ցույց կտա, սակայն մեկ բան պարզ է, երբ աշխարհաքաղաքական հակառակորդներն անմիջական հարեւան են դառնում, դա լավ ավարտ չի ունենում»։
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
07.01.2021 | 15:10
07.01.2021 | 14:10
07.01.2021 | 13:10
07.01.2021 | 12:10
07.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.