«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է երկրում այս պահին ստեղծված իրադրությանը։ Գրառման մեջ ասվում է․
«Թուրքերն ակնհայտորեն դժգոհ են մնացել զինադադարից, քանզի չեն ավարտել իրենց ծրագիրը Զանգեզուրի մասով։ Ռուսները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը, թե չէ, որ ՀՀ իշխանություններին մնար, «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո դա էլ կհանձնեին։
Ու քանի որ թուրքերը դժգոհ են մնացել ու մեր երկրում դեռ վխտում են իրենց ազդեցության գործակալները, ուստի հակառուսական արշավը շարունակվում է, պատերազմի հավանականությունը՝ մեծանում։
Երեկ Երևանում ու Ստեփանակերտում միաժամանակ երկու հակառուսական ակցիա տեղի ունեցավ։ Երկուսն էլ կառավարությունից ուղղորդված։
Վարչապետի մամլո խոսնակը ռուսների վրա գցեց Հադրութի շրջանի երկու գյուղերի պատասխանատվության հարցը, իսկ Ստեփանակերտում կոչ հնչեց հանրահավաք անել ռուս խաղաղապահ առաքելության դեմ՝ նույն գյուղերի կորստի թեմայով։ Ընդ որում՝ և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում խառնակչությամբ ու հակառուսական քարոզով զբաղվողները շեղում էին հանրությանը հարցի բուն պատասխանատուներից՝ ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանից ու Արցախի նախագահ նշանակված Արայիկ Հարությունյանից։
Դա նշանակում է, որ եթե վաղը ադրբեջանցիները հարձակվեն Հայաստանի ու Արցախի այլ բնակավայրերի դեմ, ապա Նիկոլ Փաշինյանը մեղքը կրկին գցելու է ռուսների վրա ու ձեռքերը լվանա, իսկ սորոսաթուրքական շրջանակները բողոքելու են Արցախում ռուս խաղաղապահների, իսկ Հայաստանում՝ ՌԴ դեսպանատան ու Գյումրիի ռուսական ռազմաբազայի դեմ։
Քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան այստեղ ունեն Փաշինյանին վարչապետի աթոռին, մենք միայն կորուստներ ենք ունենալու։ Դրան հեռացնելը, հետևաբար, ազգային անվտանգության խնդիր է։ Երկուշաբթի օրվանից պետք է ճնշումն ուժեղացնել։
Կոչ եմ անում միանալ «Արժանապատվության երթերին» ու պատրաստվել մեծ ու վճռական հանրահավաքի։ Վաղվա երթը կմեկնարկի ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց)»։
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.