Ադրբեջանի նախագահն այլևս չի թաքցնում՝ զավթողական քաղաքականության հաջորդ թիրախը Հայաստանի հարավային դարպասն է՝ Զանգեզուրն ու Սյունիքը: Ստանալով Հայաստանի Հանրապետության հարավն՝ ամբողջությամբ, դրանից հետո նա կպահանջի Գեղարքունիքի մարզը՝ մասնավորապես նրա հետաքրքրության շրջանակներում է Վարդենիս համայնքը: Սևանի ջրերում ոտքերը թրջելուց հետո, ինչպես ինքն է ասում՝ նա թեյ կխմի Երևանում…
Հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել՝ ինչպես Արցախի դավադիր հանձնման գործողություններից, այնպես նաև ահազանգ հնչեցնում՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետության հարավը, վտանգված է նաև Գեղարքունքի մարզը.
— Սկսենք նրանից, որ պատերազմի սկզբում հայկական իշխանությունները դավադիր պայմանավորվածություն են ունեցել՝ պատերազմը պետք է տևեր 10 օր, որի ընթացքում ադրբեջանական զորքերն անխոչընդոտ պետք է առաջ շարժվեին՝ հասնելով մինչև Սյունիքի մարզ: Պատահականություն չէ, որ պատերազմի սկսվելուց առաջ Գորիսի, Կապանի և Մեղրիի գնդերն ամբողջովին դատարկված են եղել: Զինուժն այդ բնակավայրերից ուղղակի տարհանվել է, թե կոնկրետ ո՞ր ուղղությամբ, այս մասին չեմ կարող ասել: եթե հիշում եք, պատերազմի առաջին տասնօրյակում Գորիսի, Մեղրիի ու Կապանի քաղաքապետարանների կողմից առաջին անգամ ժողովրդին զինվելու հայտարարություն տարածվեց: Գիտե՞ք ինչու՝ որովհետև այդ օրերին հենց այդ բնակավայրերում, իսկ ավելի ուշ նաև՝ Նախիջևանի հետ սահմանին ակտիվ մարտեր էին ընթանում, հայկական կողմը, նույնիսկ զոհեր է տվել: Եվ միայն այս մասին հասարակական լայն շերտերում և մամուլում բարձրացված մեծ աղմուկի հետևանքով է, որ նախապես պլանավորած դավադիր պլանը՝ ողջ Արցախի հետ հանձնել նաև Սյունիքը, կամ դրա մի հատվածը՝ չհաջողվեց իրականացնել:
— Փաստորեն, դուք նույնպե՞ս հաստատում եք շրջանառության մեջ մտած այն տեղեկությունը, որ նախապես պլանավորված է եղել հանձնել ողջ Արցախը:
— Իհարկե, ողջ Արցախը, դրան գումարած նաև՝ Սյունիքն ամբողջությամբ, կամ, վատագույն դեպքում, դրա մի հատվածը՝ Զանգեզուրը: Միայն ռուսական կողմի միջամտության արդյունքում է, որ մենք հիմա ունենք Արցախից մնացած մոտ 2500 կմ. տարածք, որտեղ ապրող բնակչությունը հետագայում կարող է հողերը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնել: Արցախն ամբողջությամբ գրավելու պարագայում, ինչպես պլանավորված էր եղել, ի սկզբանե, այդ հնարավորությունից հայկական կողմն իսպառ զրկված էր լինելու
— Ինչպես պատերազմի օրերին, այնպես նաև դրանից հետո՝ հենց երեկ, Թուրքիան Բաքվում բացահայտ կերպով հայտարարեց Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Արդեն ակնհայտ է՝ Հայաստանը շատ է խանգարում մեծ Թուրանի իրականացման գաղափարին…
— Այո, ամենամեծ գերխնդիրն այստեղ, իհարկե, հենց Թուրանի հարցն է, որ ծրագրավորում են իրականացնել Անգլիան՝ գլոբալիստների և Էրդողանի հետ միասին: Այս նպատակի համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի հարավային դարպասը գտնվի թուրք- ադրբեջանական վերահսկողության տակ: Սրանով նրանք կկարողանան արդեն լիարժեք կերպով շրջափակման մեջ դնել Իրանին: Պատերազմի օրերին, նույնիսկ, նախատեսված է եղել Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից և մտցնել ՆԱՏՕ-ի կազմ, որը ինչ – ինչ պատճառներով նույնպես խափանվել է: Մեծ իմաստով, այս ամենի իրականացումը խափանել են նաև պատերազմի առաջին օրերից առաջնագիծ մեկնած հայ կամավորներն ու ժամկետային զիծառայողները, ովքեր մինչև վերջին պահը՝ թեժ մարտեր մղելով, փորձել են չեզոքացնել այս ծրագրի իրականացումը, որն, իհարկե, աղետալի էր լինելու նաև Հայաստանի լինելիության իմաստով:
— Պարոն Գրիգորյան, ամենատարբեր աղբյուրներից տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ օրվա վարչապետը, բացի արդեն հայտնի՝ նվաստացուցիչ կապիտուլյացիայի համաձայնագրից, փակ, գաղտնի պայմանավորվածություն ունի Ադրբեջանի ղեկավարի հետ, ինչը կարող է ամենաուղիղ իմաստով վտանգել պետականության պահպանմանն , առհասարակ: Ի՞նչ պայմանավորվածության մասին կարող է խոսք գնալ:
— Երբ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ, սրանով արդեն նա մեծ հարվածի տակ դրեց Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Այս հայտարարությունը նշանակում էր, որ ՀՀ-ն պարտավորություն է վերցնում միջազգային հարթակներում իրականացնել Արցախի Հանրապետության առնչվող բոլոր իրավական գործողությունները, այնինչ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է միայն, իսկ Արցախն, ինքնին, ինքնորոշման իրավունք ունեցող չճանաչված պետությունն է, այլ կերպ ասած՝ առանձին միավոր, որն ունի իր պետական համակարգը՝ նախագահ, ԱԺ, Սահմանադրություն բանակ և այլն: Այսքանից հետ, երբ Հայաստանի ղեկավարությունը կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրում, որի համաձայն, պարտավորվում է ադրբեջանական կողմին հանձնել արդեն հայտնի շրջանները, սրանով նաև, ըստ 1969 թվականին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթի, որպես պատերազմում պարտված կողմ, պարտավորվում է հաղթող կողմին ռազմական տուրք փոխհատուցել: Ստացվում է, որ ըստ այս փաստաթղթի, Հայաստանը պարտավորություն է ստանձնել Ադրբեջանին փոխանցել 50 մլրդ. դոլլար, որը հայկական կողմն, իհարկե, ի վիճակի չի լինելու փոխհատուցել: Սրա փոխարեն, Ադրբեջանը միջազգային ամենատարբեր կառույցների միջոցով հայկական կողմին կստիպի անել դա տարածքային փոխհատուցման տեսքով, ինչը հայկական կողմը շրջանցելու որևէ տարբերակ չունի: Հետևաբար, ինչպես երեկ բացահայտ հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը, ամենամոտ ապագայում նա ստիպելու է Հայաստանին իրեն հանձնել նաև Սյունիքի մարզը:
— Ե՞րբ կարող է դա տեղի ունենալ
— Իմ կարծիքով դրա մասին մենք կիմանանք մի քանի օրից՝ դեկտեմբերի 22-ից անմիջապես հետո: Ինչպես գիտենք, կապիտուլյացիայի հայտնի համաձայնագիրն այս պահին գտնվում է Սահմանադրական դատարանում, որից հետո այն մտնելու է Ազգային ժողով, որպեսզի ստանա ԱԺ պատգամավորերի մեծամասնության վավերացումը: Փաստաթղթի վավերացման նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 22-ին: Հետևաբար, անմիջապես դրանից հետո Ադրբեջանը, միջազգային կառույցների միջոցով, պահանջելու է Սյունիքը կամ Զանգեզուրը:
— Կա՞ որևէ ճանապարհ՝ դա թույլ չտալու համար:
— Առաջին ճանապարհն, իհարկե այս իշխանությունների անհապաղ հեռացումն է, ինչպես նաև՝ արագ տեմպերով ստորագրահավաքի նախաձեռնումը, որով անվստահություն կհայտնվի Սահմանադրական դատարանին, սրանով, կանխելով կապիտուլյացիա փաստաթղթի փոխանցումը Ազգային Ժողովին:
— Պարոն Գրիգորյան, ամենապարզ վերլուծությունն անգամ հուշում է, որ այս իշխանությունը դավադիր կերպով հրահրել և նույն ճանապարհով տանուլ է տվել պատերազմը: Արդյունքում, նա ստորագրել է պարտության մի այնպիսի փաստաթղթի տակ, որով, մեծ իմաստով, կործանման է գնում նաև Հայաստանի Հանրապետությունը:
— Իհարկե: Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը ձեռք է բերել մի կարևոր հանձնառությամբ՝ ոչ միայն հանձնել Արցախը, այլ քարտեզից ջնջել նաև Հայաստանը: Ավելի բացելով փակագծերը, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է: Քարտեզից մաքրելով Հայաստանը, նա կանաչ լույս է վառում Թուրքիային՝ ընդարձակելու թուրքալեզու պետությունների սահմանները՝ մինչև Չինաստան, ինչն, ինքնին, պանթուրքիզմի գաղափարը կյանքի կոչելու ամենակարևոր նախապայմանն է: Այստեղ վտանգվում է միանգամից 4 գերտերության հետագա ճակատագիր՝ Իրան, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստանի Դաշնություն: Հայաստանի հետ հարցերը լուծելուց հետո, Թուրքիան, ըստ հերթականության, կանցնի Իրանի, հետո Հնդկաստանի, այնուհետև Չինաստանի և միայն վերջում՝ Ռուսաստանի Դաշնության վերացման ճանապարհային քարտեզով: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն, ի հաշիվ իր աշխարհագրական դիրքի, այս ամենը կանխելու միակ պոտենցիալ ունեցող երկիրն է, որով էլ կարող է հանդիսանալ պանթուրքիզմի իրականցման միակ խոչընդոտը: Հետևաբար, նվաստացուցիչ կապիտուլյացիայի համաձայնագիր ստորագրած իշխանությանը հեռացնելու հարցն այսօր օրակարգի գլխավոր խնդիրն է, որից հետո՝ արդեն նոր և լեգիտիմ իշխանությունը պետք է իր ուսերին վերցնի դիվանագիտական հզոր և ագրեսիվ աշխատանք տանելու կարևորագույն պատասխանատվությունը, փորձելով դիվանագիտական խողովակներով թույլ չտալու Թուրքիայի նախաձեռնած չափազանց վտանգավոր և աշխարհակործան պլանը: Սա է թերևս մեր փրկության և լինելիության միակ ուղին և կենսական բանաձևը:
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.