Արդեն 21-րդ օրն է, ինչ Արցախում պատերազմն ավարտվել է, սակայն մինչ այս պահը հայկական կողմը ոչ մի կերպ չի հստակեցնում զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների և վիրավորների թիվը: ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձի և նրա տիկնոջ հետ գերեվարված զինվորիների ծնողների հանդիպումները որևէ էական փոփոխություն չեն մտցնում ստեղծված իրավիճակում, երկրի ներքաղաքական կյանքը օր օրի առավել լարման փուլ է մտնում:
Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ կամայական իրավական բռնության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանի հետ.
-Տիկին Ալավերդյան, պատերազմն արդեն 21-րդ օրն է ավարտվել է, սակայն իշխանությունները, կարծես, նույնիսկ հակված էլ չեն գերեվարվածների և անհետ կորածների վերադարձի ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Ի՞նչով կարելի է մեկնաբանել նման վարքը:
— Սրա համար նախապատճառ կա, որի մասին ուզում եմ խոսել՝ նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրման պահին Նիկոլ Փաշինյանն, առնվազն որպես գերագույն գլխավոր հրամանատար, քաջ տեղյակ էր, որ պատերազմական գործողությունների թեժ կետերում, որտեղ այդ պահին մարտեր էին ընթանում, կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտնվելու են ամենավտանգավոր իրավիճակում՝ ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ, կամ այն տարածքներում, որոնք ենթակա են հանձնման: Հետևաբար, այսօրինակ վարքի մեջ ես տեսնում եմ մարդու իրավունքների և մարդու կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Վերջապես, Նիկոլ Փաշինյանի անգործության մատնված կեցվածքի մեջ առկա են մարդու դեմ կատարված ծանր հանցագործության հատկանիշներ, ընդ որում, բոլոր այն անձանց, ովքեր նրա անհեռատես գործողությունների արդյունքում հայտնվել են գերության մեջ: Մյուս կողմից, դա իր մեջ ներառում է պետության դեմ գործած հանցագործության հատկանիշներ: Այլ կերպ ասած, նրա այս կեցվածքն իր մեջ ներառում է ծանր պետական հանցագործության հատկանիշներ:
— Տիկին Ալավերդյան, արդյո՞ք ձեր կողմից ղեկավարվող կազմակերպությանն, օգնության ակնկալիքով դիմում են գերեվարվածների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները:
-Այո, շատ: Բայց մինչ այդ հարցին անդրադառնալը, կցանկանայի խոսել հարակից մեկ այլ խնդրի մասին: Լուրերի տեսքով փոխանցած տեղեկությունների համաձայն, այն զինվորներն, ովքեր վերադարձել են, երբ դիմել են զինվորական կոմիսարիատ՝ ստանալու իրենց փաստաթղթերը, հանկարծակի են եկել այն իրողությունից, որ իրենց անունները պաշտոնական ցուցակներում չկան: Եվ միայն այդ զինվորների ծնողների կողմից գործադրված ջանադրությունից հետո, ինչ-որ մի աշխատողի դարակում, մատիտով գրված ինչ – որ անհասկանալի ցուցակ են գտել, որտեղ առկա են եղել այդ զինվորականների անունները: Մեր գրասենյակը գրանցել է այնպիսի դեպքեր, երբ մոբիլիզացիայի արդյունքում մարդը կանչվել է զինկոմիսարիատ, որտեղ գրանցվելուց հետո նա պետք է մեկշաբաթյա զինվորական նախնական պատրաստվածություն անցներ, հետո միայն մեկներ ռազմաճակատ, սակայն նրան զինկոմիսարիատից անմիջապես տարել են ուղիղ առաջնագիծ, որտեղ վիրավորում ստանալուց և վերադառնալուց հետո, հրաժարվել են մարդուն գրանցել որպես պատերազմի մասնակից, այլ պնդել են, որ նա այդ ողջ ընթացքն եղել է զինվորական նախնական պատրաստություն անցնելու ընթացքի մեջ: Այս պատճառով, երբ զինվորների ծնողները դիմում են մեր կազմակերպությանը, ես, նախևառաջ, նրանց հորդորում եմ այցելել զինկոմիսարիատ և ստուգեն՝ ի՞նչ կարգավիճակում է գրանցված եղել իրենց զինվորը, որովհետև հետագայում, ինչպես արդեն տեսնում ենք, այս հարցը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այսինքն, մենք տեսնում ենք, որ ի սկզբանե՝ մոբիլիզացիայից սկսած հանցավոր անգործության և անփութության արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ դեպքեր, որոնք վկայում են այն մասին, որ սրանք պատրաստ չեն եղել, իսկ իմ խորին համոզմամբ՝ չեն ցանկացել պատրաստ լինել պատերազմին:
-Տիկին Ալավերդյան, նոյեմբերի 9-ին ստորագրվեց մի համաձայնագիր, որտեղ, ըստ էության գերեվարվածների և անհետ կորածների փոխանակման վերաբերյալ հստակ որևէ անդրադարձ չկա: Փոխարենը, ըստ նույն համաձայնագրի, խիստ հստակ ժամանակացույցով թշնամուն են հանձնվում Արցախի և Հայաստանի Հանրապետւթյան հողերը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել սրանից:
— Այո, ճիշտ եք նկատել՝ կա տարածքների հանձնման հստակ ժամանակացույց, բայց որևէ խոսք չի գնում գերեվարվածների կամ զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ, այնինչ, սա պետք է նախապայման լիներ: Ասեմ ավելին՝ մինչև չճշտվեն զոհվածների և գերեվարվածների հետվերադարձի պայմանները, չէր կարող խոսք գնալ տարածքների հանձնման մասին:
— Դուք ո՞ւնեք որևէ տեսակի տեղեկատվություն՝ հայկական կողմն ո՞ւնի արդյո՞ք ադրբեջանցի գերեվարվածներ, կամ զոհվածների դիեր, թե՞ ոչ:
-Բացարձակ որևէ տեղեկություն սրա վերաբերյալ ես չունեմ, չեմ տիրապետում: Հենց այստեղ է, որ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ այդ մասին բացարձակ ոչինչ չի հայտնվում, սա ի՞նչ գաղտնիության շղարշ է: Չէ՞ որ դա պետք է հայտնի լիներ, որովհետև բոլոր տարիներին, այս հարցի վերաբերյալ, եթե ոչ հստակ ճշգրտությամբ, ապա, գոնե, մոտավոր տվյալներ հայտնվում էին: Հիմա ես հենց այստեղ հարց եմ բարձրացնում՝ հայկական կողմը որևէ կարգավիճակով իր վերահսկության տակ ունի՞ ադրբեջանական ռազմագերի կամ զոհվածի դի: Այստեղ շատ կարևոր է քաղաքացիական մասնակցության հարցը, որովհետև քաղաքացիական հասարակության բացակայությունն այս իրավիճակում շատ մեծ ռիսկի է հանգեցնում, որ ստվերային շատ վտանգավոր գործողություններ կարող են տեղի ունենալ, ինչին էլ, մեծ իմաստով, մենք հիմա ականատես ենք լինում՝ հողերի հանձնման պարագայում: Հիմա մենք չգիտենք, պատկերացում անգամ չունենք, թե ի՞նչ սկզբունքով են հանձնվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հողերը՝ո՞վ է ո՞ւմ հետ պայմանավորվում, ինչպե՞ս է որոշվում՝ ո՞ր հողերն ու ինչո՞ւ են հանձնվում և այլն: Վերադառնալով գերիների հարցին. Այստեղ նույն իրավիճակն է՝ բոլո՞ր գերիներին են վերադարձնելու, թե՞ ոչ, լինելո՞ւ է արդյո՞ք գերիների փոխանակման սև շուկա, թե հստակ նախագծված գործողությունների արդյունքում մենք կստանանք մեր ռազմագերիներին կամ այնտեղ մնացած զոհված զինծառայողների դիերը: Մենք անցանք դժվարագույն մղձավանջի միջով և այսպիսի գաղտնիությունն ինձ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև անհասկանալի է: Այն, որ ռազմագերիների և անհետ կորածների վերաբերյալ հստակ տվյալները կոնֆիդենցիալության որոշակի աստիճան պետք է ունենա, սա հասկանալի է, բայց ես հիմա խոսում եմ այլ բաների մասին: Անգամ գերիների և այնհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի կազմը հաստատվել է վարչապետի ստոորագրությամբ, և մեր կազմակերպությունն այդ հանձնաժողովի անդամն էր, հանկարծակի ուղղակի դեն է շպրտվում և կազմվում է նոր հանձնաժողով, որի հստակ կազմը, կարծես, ոչ մեկին հայտնի չէ: Գիտենք միայն, որ այդ հանձնաժողովը գործում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ: Ընդ որում, նախկին հանձնաժողովը լուծարելու մասին պաշտոնական հրաման անգամ չկա: Կներեք, սա ի՞նչ վիճակ է, ո՞վ է այս իրավիճակի հեղինակը կամ ինչպե՞ս կարելի է սա թույլ տալ …Այսօրինակ գաղտնիության պայմանները որևէ լավ բան չեն խոստանում, հավատացեք:
— Տիկին Ալավերդյան, անհետ կորածների և գերեվարվածների ծնողները երկու անգամ հանդիպեցին վարչապետի աթոռը զավթած անձի հետ, եղավ նաև նրանց մայրերի հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ, սակայն, այդ հանդիպումների արձագանքից դատելով, ծնողները խիստ դժգոհ են մնացել դրանցից, ավելին, այսօր նրանք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց խնդրում էին Վլադիմիր Պուտինին, որպես վերջին հույս, օգնել գտնել իրենց զավակներին: Ինչպիսի՞ն է իրավիճակի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը:
-Այդ ընտանիքն, ի վերջո պե՞տք է հասկանա, որ բացարձակ հարմար պահ չի ընտրել ամոթալի, խայտառակ դերասանությունների և ընտանեկան էժան շոուներ բեմադրելու համար: Մի քիչ արժանապատվություն ունեցեք, բավական է…Ինչո՞ւ են ծնողները ճարահատյալ դիմում Վլադիմիր Պուտինին՝ որովհետև ստորագրող կողմերից մեկը նա է եղել, ով այս առումով հանդես է եկել որպես միջնորդ և այս ծնողները, ի վերջո հույսը կտրելով սրանցից, իրենց զավակներին գտնելու և հետ վերադարձնելու բոլոր հույսերը կապում են ռուսական խաղաղապահ ուժերի հետ: Հայաստանի Հանրապետության, իսկ ավելի հստակ, Պաշտպանության նախարարության կողմից՝ գնդապետ Վիտալի Ոսկանյանի գլխավորությամբ, տեղի է ունենում բավականին կազմակերպված մի գործընթաց՝ գերեվարվածների և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում և փոխանցում՝ միջազգային «Կարմիր Խաչ»-ի կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներին: Սակայն, նորից պետք է փաստեմ, որ այստեղ, ցավոք, բոլորովին ընգրկված չեն քաղաքացիական հասարակության հմուտ ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ անցել են այսօրինակ գործընթացների միջով: Այսպիսի իրավիճակում հասարակությունը չի կարող վստահել այն իշխանությանը, որն անընդմեջ խաբում է իրեն՝ շարունակ տարածելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ:
-Ուրեմն, ի՞նչ անի այս իրավիճակում հայտնված ծնողը, ով հուսահատ ճիգերով փորձում է գտնել գերության մեջ գտնվող իր զավակին:
-Դրա համար նա ճարահատ դիմում է այլ երկրի ղեկավարին…Սրանով ամբողջությամբ անվսհատություն է հայտնվում այսօրվա իշխանություններին, սա մեծագույն ամոթ և խայտառակություն է, էլ չասեմ, որ սրանով վտանգվում է մեր այսօր, առանց այն էլ վտնագված պետականության ապագան: Շատ անգամ մարդիկ գերադասում են հավատալ տեղեկատվության անհյայտ ծագում ունեցող աղբյուրին, քան այսօրվա Կառավարությանը, որն ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը: Բայց արի ու տես, որ, այսքանով հանդերձ, նրանք հայտարարում են, թե լայն հասարակության կողմից ունեն աջակցության և վստահության մեծ չափաբաժին: Արդյունքում, մենք հայտնվել ենք այնպիսի կարգավիճակում, երբ պետության անվտանգությանը ռեալ սպառնալիք ներկայացնող իրավիճակում անգամ, մենք որևէ իրավական ճանապարհով չենք կարողանում մեր անվստահությունը հայտնել այս Կառավարությանը: Իշխանությունը ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել իր աթոռից, բայց ամբողջությամբ անգործության է մատնվել և վերջնական կործանման է տանում պետական համակարգն, սպառնալով երկրի անվտանգությամը: Կներեք, սրան ի՞նչ անուն կարելի է տալ…Ես չգիտեմ:
-Ուրեմն, ո՞րն է ելքը՝ ստեղծված իրավիճակից:
-Մենք չգիտենք, տեղյակ չենք, թե այս իշխանությունն ի՞նչ գաղտնի համաձայնության մեջ է մտել թշնամի երկրի հետ: Դրա համար, օր առաջ պետք է միավորվեն այս իրավիճակում ակտիվություն ցուցաբերող և վստահություն ներշնչող բոլոր ուժերը, նստեն կլոր սեղանի շուրջ և հստակ հայտարարեն, որ, ստեղծված իրավիճակում իրենք են ներկայացնում երկրի իշխանության՝ առնվազն ֆունկցիաների կատարումը: Ես չեմ ասում, որ նրանք հայտարարեն, թե իրենք են ներկայացնում Կառավարությունը, բայց կան պետական կարևորագույն գործառույթներ, որոնք այսօր բացարձակապես չեն իրականացվում այս իշխանությունների կողմից, հանգեցնելով հասարակության լայն խավերի ապատիային, որը լավ մշակված մանիպուլացիաների արդյունք է, որով վերջնական և հաստատուն կործանման է գնում այս երկիրը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.